Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2005-28.01.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.15/5.1 Հոդ.59
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
19.01.2005
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
19.01.2005
Дата вступления в силу
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205091


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

19 հունվարի 2005 թ.
ք. Երևան

N 6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /11 մայիսի 2004 թվականի ՀՕ-76-Ն/ 4-րդ, 21 և 22-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հոկտեմբերի 2004 թվականի N 1678-Ն որոշման պահանջներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորությունները ժամանակավոր դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի՝ Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստր Արթուր Պետրոսյանի վրա:

2. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության գրանցված իրավունքների մասին տեղեկատվության տրամադրման լիազորությունները դնել կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն և Կենտրոն տարածքային ստորաբաժանումների վրա:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2011, N 275-Ն 28.01.2012, N 6-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան