Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 168-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.325
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
30.08.2006
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
30.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206285

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

թիվ 168-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կ Ա Զ Մ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


Հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հանձնաժողովի անդամներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող  ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ
Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի առաջատար խորհրդատու:».

            

2) հրամանի երկրորդ կետով հաստատված թիվ 2 հավելվածի 35-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Դ. Հարությունյան