«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 33005207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 մայիսի 2005 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ-ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 888-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին մանուկների և պատանիների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողության իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ Հ. Յավրյանի և Մ. Իսպիրյանի վրա:
|
Ի. Զաքարյան |
ՀՀ կառավարությանն առընթեր |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ-ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Մանուկների և պատանիների համար անցկացվող ֆիզկուլտուրային-մարզական յուրաքանչյուր միջոցառման կազմակերպողը մշակում ու հաստատում է կանոնակարգ և առնվազն երկու ամիս առաջ այն ուղարկում է համապատասխան կազմակերպություններին:
2. Կանոնակարգում պարտադիր կարգով նշվում են`
ա) միջոցառման նպատակը և խնդիրները.
բ) անցկացման վայրը և ժամկետը.
գ) միջոցառման անցկացման պատասխանատուն.
դ) մասնակիցներն ու անցկացման պայմանները.
ե) պարգևատրման ձևը, ժամանակը և չափը.
զ) ֆինանսական պայմանները և ծախսերի կատարողները.
է) հայտերի ներկայացման կարգը և ժամկետները:
3. Մանուկների և պատանիների շրջանում անցկացվող միջոցառումների կազմակերպիչները պարտավոր են խստորեն հետևել, որպեսզի`
ա/ միջոցառմանը մասնակցող կազմակերպությունների կամ անհատ մարզիկների հայտերը հաստատված լինեն բժշկի և կազմակերպության ղեկավարի կողմից.
բ/ պահպանվեն մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից սահմանված տարիքային խմբերի բաժանման կարգը.
գ/ միջոցառման անցկացման վայրում պահպանվեն սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններ.
դ/ առկա լինեն միջոցառման համար անհրաժեշտ մարզական գույք և սարքավորումներ.
ե/ միջոցառումը սպասարկեն համապատասխան որակավորում և պատրաստվածություն ունեցող մրցավարներ` համաձայն տվյալ մարզաձևի ազգային ֆեդերացիայի սահմանած կարգի.
զ/ ապահովեն մասնակիցների անվտանգությունը և բժշկական սպասարկումը.
է/ միջոցառումները կազմակերպվեն և անցկացվեն հանդիսավոր պայմաններում.
ը/ պահպանվեն հասարակական կարգը մարզակառույցում, անցկացման վայրում.
թ/ միջոցառումները նպատակաուղղվեն մանուկների ու պատանիների մեջ հայրենասիրություն, Հայաստանի Հանրապետության դրոշի և օրհներգի նկատմամբ հարգանք դաստիարակելուն.
ժ/ միջոցառումները լայնորեն լուսաբանվեն զանգվածային լրատվամիջոցներով: