Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/21
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.1999-11.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.08/1(319)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
24.03.1999
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
24.03.1999
Дата вступления в силу
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2016

310.0001.24.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 մարտի 1999 թ.

N 01/21 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացը կանոնակարգելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման առանձին հարցերի մասին» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ`

Ս. Այվազյան

 

Հաստատված է 
ՀՀ հարկային տեսչության
1999 թ. մարտի 24-ի
N 01/21 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ


Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչության հետ


Համաձայնեցված է
ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության հետ

 

Հ ր ա հ ա ն գ

 

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման եվ նորոգման առանձին հարցերի մասին

 

Սույն հրահանգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը հաստատելու և ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 815 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի և նպատակ ունի կանոնակարգելու Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) տեխնիկական սպասարկումը և նորոգումը իրականացնում են ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնները (այսուհետև` Կենտրոն):

2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի և սույն հրահանգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ հարկային տեսչությունը:

3. ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունը, ինչպես նաև ՀԴՄ-ների առանձին մոդելների և Կենտրոնների սերտիֆիկացման և ստանդարտացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` Հայպետստանդարտ):

 

II. Սույն հրահանգում օգտագործվող հասկացությունները

 

4. Սույն հրահանգի իմաստով`

Նախապահպանական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման ընթացքում կատարվող այն պրոֆիլակտիկ աշխատանքներն են, որոնք կատարվում են առանց ՀԴՄ-ի կապարակնիքները բացելու և առանց ՀԴՄ-ի տեխնիկական մասի աշխատանքին միջամտելու,

 

Տեխնիկական սպասարկում` ՀԴՄ օգտագործողի մոտ կատարվող այն տեխնիկական աշխատանքներն են, որոնք կատարվում են առանց ՀԴՄ-ի կապարակնիքները բացելու, ՀԴՄ-ի պատյանից դուրս գտնվող սարքերի (դետալների) տեխնիկական մասի աշխատանքին միջամտելով, պահպանելով ՀԴՄ-ի շահագործման և տեխնիկական սպասարկման կանոնները,

 

Նորոգում` ՀԴՄ-ի կապարակնիքները բացելու պայմաններում Կենտրոնում կատարվող այն տեխնիկական աշխատանքներն են, որոնք պահանջում են վնասված մասերի և (կամ) հանգույցների վերականգնում, նորոգում կամ փոխարինում:

 

III. ՀԴՄ-ի նախապահպանական աշխատանքները, տեխնիկական սպասարկումը եվ նորոգումը

 

5. ՀԴՄ-ի նախապահպանական աշխատանքները ներառում են ՀԴՄ-ի հետագա աշխատանքները ապահովող միջոցառումները (ժապավենի և (կամ) տպվող սարքի լիցքավորում, մաքրում և այլն): ՀԴՄ-ի նախապահպանական աշխատանքները կատարվում են տվյալ ՀԴՄ-ն օգտագործողի կամ վերջինիս ցանկությամբ Կենտրոնի մասնագետների կողմից:

6. ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումն իր մեջ ներառում է ինչպես պարբերական, այնպես էլ ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Պարբերական տեխնիկական սպասարկումը ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված կանխարգելիչ տեխնիկական աշխատանքներն են:

Ընթացիկ տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացվում են ՀԴՄ-ի տեխնիկական առանձին թերությունները վերացնելու համար:

Բոլոր տեսակի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարում է միայն Կենտրոնը օգտագործողի ցանկությամբ:

7. ՀԴՄ-ների երաշխիքային նորոգումը, ինչպես նաև դրա հետ կապված նախապահպանական աշխատանքները և տեխնիկական սպասարկումը կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

8. Օգտագործողը ՀԴՄ-ի հետ աշխատանքի ընթացքում անսարքություններ կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում դադարեցնում է ՀԴՄ-ի աշխատանքները և սահմանված կարգով հայտ է ներկայացնում տվյալ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման Կենտրոն:

9. Եթե առանց ՀԴՄ-ի կապարակնիքը բացելու Կենտրոնի մասնագետի զննությունից (տեստավորումից) հետո ՀԴՄ-ում հայտնաբերվում է այնպիսի խափանում, որի վերացումը պահանջում է նորոգման աշխատանքների պարտադիր իրականացում, ապա ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմնին ներկայացվում է խափանված ՀԴՄ-ն հայտ` նորոգման անհրաժեշտության մասին նշագրումով:

10. Հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ից դուրս է բերվում ընդլայնված ֆիսկալային հաշվետվություն, որի տվյալները լրացվում են նորոգման ժամանակ ֆիսկալային հիշողության ցուցումների մասին ակտի առաջին մասում: Եթե ՀԴՄ-ի խափանման պատճառով հնարավոր չէ ՀԴՄ-ից դուրս բերել հաշվետվություն, ապա օգտագործողը պարտավոր է ներկայացնել մինչև ՀԴՄ-ի խափանումը կազմված բոլոր հերթափոխային հաշվետվությունները: Հաշվետվությունները վերջնահաշվարկների հանրագումարների մասին կազմվում է տեղեկանք, որը ստորագրվում և կնքվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի և տարածքային հարկային տեսչության պետի կողմից:

11. Այն ՀԴՄ-ի համար, որի խափանման պատճառով անհնարին էր կարդալ ֆիսկալային հիշողության տվյալները, Կենտրոնը պարտավոր է նորոգումն իրականացնելուց հետո հարկային մարմնին ներկայացնել ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալների մասին պաշտոնական տեղեկանք:

12. Տեխնիկական սպասարկման կենտրոնը պարտավոր է`

 

ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումը և նորոգումը իրականացնել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին համապատասխան,

 

Արտադրողի կողմից երաշխավորված և հաստատված ցանկին համապատասխան ունենալ տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնելու համար անհրաժեշտ չափման միջոցներ և սարքավորումներ,

 

Իր կողմից սպասարկվող ՀԴՄ-ի նորոգման ամբողջ ժամանակահատվածում օգտագործելու համար տրամադրել այլ ՀԴՄ:

 

13. ՀԴՄ-ի և նրա հանգույցների բոլոր տեսակի խափանումների, Կենտրոնում կատարվող նորոգումների և օգտագործողի մոտ կատարվող տեխնիկական սպասարկման վերաբերյալ տվյալները գրանցվում են օգտագործողի կողմից վարվող ՀԴՄ-ի նորոգմանը վերաբերվող տեղեկությունների գրանցման գրքում:

14. Կենտրոնն իր կողմից կատարվող տեխնիկական սպասարկման և նորոգման բոլոր աշխատանքների գծով, այդ նպատակով բացված գրքում, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար վարում է առանձին հաշվառում:

15. Նորոգման աշխատանքների ավարտից հետո օգտագործողը ՀԴՄ-ն ներկայացնում է տարածքային հարկային տեսչություն: Հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ն կապարակնքվում է և նրանց դուրս է բերվում ընդլայնված ֆիսկալային հաշվետվություն, որի տվյալները լրացվում են ֆիսկալային հիշողության ցուցումների մասին ակտի երկրորդ մասում: նորոգման աշխատանքները սկսելուց առաջ ֆիսկալային հիշողությունից դուրս բերված տվյալները պետք է համապատասխանեն նորոգումից հետո դուրս բերված տվյալներին:

16. Եթե ՀԴՄ-ի նորոգման ընթացքում առաջանում է ֆիսկալային հիշողության սարքի փոխարինման անհրաժեշտություն, ապա Կենտրոնը այդ մասին գրավոր տեղյակ է պահում ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմին` նշելով փոխարինված ֆիսկալային հիշողության մեջ առկա բոլոր տվյալները:

17. Ֆիսկալային հիշողության սարքի փոխարինման դեպքում նախկին ֆիսկալային հիշողությամբ սարքով ՀԴՄ-Ն հարկային մարմնում հնարավոր է գրանցումից և տվյալ օգտագործողի մոտ գրանցվում է որպես նոր ՀԴՄ, որի իրանի վրա նշված ՀԴՄ-ի գործարանային համարը կարող է չհամապատասխանել ֆիսկալային հիշողության մեջ գրանցված համարի հետ:

 

IV. ՀՀ հարկային տեսչության մարմինների եվ Հայպետստանդարտի համագործակցությունը ՀԴՄ-ների եվ Կենտրոնների սերտիֆիկացումը, ստանդարտացումը եվ չափագիտական հսկողությունը իրականացնելու գործում

 

18. ՀՀ հարկային տեսչությունը սահմանված կարգով լիցենզիա ստացած Կենտրոնների մասին տեղեկություններ է տրամադրում Հայպետստանդարտին` լիցենզիան տալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

19. Հայպետստանդարտը Կենտրոններում պետական չափագիտական, սերտիֆիկացման և ստանդարտացման հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրված բոլոր խախտումների, շեղումների և թերությունների վերաբերյալ տեղեկացնում է ՀՀ հարկային տեսչությանը:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
29 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 31099061