Գլխավոր տեղեկություն
Номер
N 798-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.01/19(228)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.07.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.07.2006
Дата вступления в силу
15.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հուլիսի 2006 թվականի N 798-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Դենտ» ստոմատոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Դենտ» ստոմատոլոգիական կենտրոն ՍՊԸ-ին 2003 թվականի փետրվարի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000035 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Դենտ» ստոմատոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան