Գլխավոր տեղեկություն
Номер
N 930-Ա
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (15.08.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.09.15/23(232)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.08.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.08.2006
Дата вступления в силу
15.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2006 թվականի N 930-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՏԵՎԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Արտեվան» ՍՊԸ-ին 2004 թվականի օգոստոսի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000518 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Արտեվան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան