ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
10.09.1998 թ. |
N 183-Կ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության 1998թ. ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 267 որոշման
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման և ռիելտորական գործունեությունների լիցենզավորման կարգը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման, և ռիելտորական գործունեությունների իրականացման կարգը:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման և ռիելտորական մասնագիտացումների գծով որակավորման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգը:
4. Սույն հրամանով հաստատված կարգերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Վարչության պետ` |
Մ. Վարդանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման ԵՎ ռիելտորական գործունեությունների լիցենզավորման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման և ռիելտորական գործունեությունների լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման կարգն ու պայմանները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման և ռիելտորական գործունեություններով կարող են զբաղվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա ֆիզիկական անձինք, իրավաբանական և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության (այսուհետև` վարչություն) կողմից տրված լիցենզիայի, արգելվում է զբաղվել անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման և ռիելտորական գործունեություններով:
4. Սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Լիցենզիայի գործողության ժամկետը երկու տարի է: Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար տրվում է առանձին լիցենզիա: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
6. Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել:
7. Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում նոր լիցենզիա տրվում է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:
8. Լիցենզավորված գործունեության պայմանների կատարման վերահսկողությունն իրականացնում է վարչությունը:
9. Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է վարչությունը (հավելված N 1): Լիցենզիայում պարտադիր կարգով նշվում են լիցենզիայի հերթական համարը, լիցենզիա տրամադրող մարմնի անվանումը, լիցենզավորված անձի անվանումը, հասցեն (ֆիզիկական անձանց համար` ազգանունը, անունը, հասցեն), լիցենզիայի գրանցման համարը, լիցենզիա ստանալու ամսաթիվը, գործողության ժամկետը և լիցենզավորված անձին ներկայացվող հատուկ պահանջները:
10. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությանը լիցենզիա է տրվում, եթե տվյալ անձի այդ գործունեությամբ անմիջապես զբաղվող աշխատակիցներն ունեն համապատասխան լիցենզիա:
11. Վարչությունը կազմավորում է մասնագիտական հանձնաժողովներ` մասնագիտական եզրակացություն տալու, ինչպես նաև հատուկ որակավորման դասընթացներ ավարտողների մասնագիտական որակավորումը ստուգելու համար: Մասնագիտական հանձնաժողովների կանոնակարգը հաստատում է վարչության պետը:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
12. Իրավաբանական անձ հանդիսացող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հայտատուները լիցենզիա ստանալու համար ներկայացնում են հայտ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի: Հայտին կցվում են.
ա) հայտատուի հիմնադիր փաստաթղթերի (հիմնադիր պայմանագիր, կանոնադրություն, որտեղ պետք է ամրագրված լինեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները) և պետական գրանցման վկայականի պատճենները.
բ) հայտատուի կառավարման բարձրագույն մարմնի համաձայնությունը (որոշումը)` լիցենզիա ստանալու համար.
գ) տվյալներ լիցենզավորված գործունեությամբ զբաղվող աշխատողների որակավորման մասին` համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի.
դ) լիցենզիա ստանալու համար վճարված պետական տուրքի անդորրագիրը:
13. Ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացնում են հայտ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի: Հայտին կցվում են.
ա) վարչության «Անշարժ գույքի պետական կադաստրի տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ-ի (այսուհետև կենտրոն) կողմից կազմակերպված որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը` առաջին անգամ լիցենզիա ստացող անձանց համար.
բ) Կենտրոնի կողմից կազմակերպված որակավորման կատարելագործման ամենամյա դասընթացներին մասնակցած լինելու վերաբերյալ տեղեկանք` լիցենզիայի ժամկետը երկարացնելու դեպքում:
Չափագրման ու կադաստրային քարտեզագրման գործունեությունների համար հայտ ներկայացնող անձինք ներկայացնում են նաև առնվազն 3 տարվա պրակտիկ (դաշտային) մասնագիտական ստաժ ունենալու վերաբերյալ փաստաթուղթ:
Շուկայական գնահատման և ռիելտորական գործունեությունների լիցենզավորման համար դիմում ներկայացնող անձը, պետք է ներկայացնի նաև բարձրագույն կրթության վկայականի պատճենը:
14. Որակավորման դասընթացներն ավարտած, սակայն լիցենզիա ստանալու համար չդիմած հայտատուն ավարտելու օրվանից մեկ տարի հետո լիցենզավորման համար դիմելու դեպքում, պետք է ներկայացնի նաև տեղեկանք` լիցենզավորման համար դիմելու տարվա ընթացքում որակավորման կատարելագործման ամենամյա դասընթացներին մասնակցած լինելու վերաբերյալ:
15. Լիցենզիայի գործողության դադարեցման պահից մեկ տարի հետո լիցենզավորման համար դիմած հայտատուն պետք է ներկայացնի նաև տեղեկանք` լիցենզավորման համար դիմելու տարվա ընթացքում որակավորման կատարելագործման ամենամյա դասընթացներին մասնակցած լինելու վերաբերյալ:
16. Մեկից ավելի գործունեությամբ զբաղվելու համար հայտ ներկայացնելու դեպքում հայտատուն գործունեության յուրաքանչյուր տեսակի լիցենզավորման համար ներկայացնում է որակավորման դասընթացներն ավարտելու վերաբերյալ համապատասխան վկայական և պետական տուրքի վճարի վերաբերյալ անդորրագիր:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Սույն կարգի 12 և 13 կետերում նշված հայտերը քննարկվում են դրանք ներկայացնելու օրվանից սկսած` 15 օրվա ընթացքում:
18. Լիցենզավորման կամ մերժման վերաբերյալ որոշումն ընդունվում է վարչության խորհրդի կողմից:
19. Լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,
բ) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ հավաստի տեղեկություններ,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
20. Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները, իրավական հիմքերը:
21. Ներկայացված հայտի մերժումը չհիմնավորված շարժառիթներով, արգելվում է:
22. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը հայտատուին տեղեկացնելու պահից 30-օրյա ժամկետում կարող է գանգատարկվել դատական կարգով:
23. Լիցենզիայի գործողության սկիզբ է համարվում լիցենզիաների գրանցամատյանում համապատասխան որոշման գրանցման օրը և ուժի մեջ է մտնում պետռեգիստրում գրանցվելուց հետո:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
24. Վարչությունը վարում է լիցենզիաների գրանցամատյան, համաձայն N 4 հավելվածի, որտեղ գրառվում են`
ա) լիցենզիա տրամադրող մարմնի անվանումը.
բ) հայտատուի անվանումը (ֆիզիկական անձանց համար` անուն, ազգանուն, հասցե), փոստային հասցեն,
գ) լիցենզիայի համարը, պետական ռեգիստրում լիցենզավորված անձի գրանցման համարը, լիցենզիայի տրման վերաբերյալ որոշման համարը և ամսաթիվը, տրամադրման ամսաթիվը, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ որոշումների համարները և ամսաթվերը.
դ) լիցենզիայում նշված հատուկ պահանջները (հատուկ պահանջներում կարող են նշվել գործունեության իրականացման սահմանները):
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
25. Սույն կարգի և լիցենզավորված գործունեության կարգի խախտման դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է:
26. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:
27. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշման մասին, 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է լիցենզիա ստացած անձին` պահանջելով վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:
28. Լիցենզիա ստացած անձը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և այդ մասին գրավոր տեղեկացնել վարչություն:
29. Լիցենզիա ստացած անձի կողմից կատարված խախտումները սահմանված ժամկետում վերացվելու դեպքում նրան է տրվում լիցենզիայի բնօրինակը և վերականգնվում է լիցենզիայի գործողության ժամկետը:
30. Լիցենզիայի գործողության կասեցումը չի ազդում լիցենզիայի գործողության ընդհանուր ժամկետի վրա:
31. Լիցենզիայի գործողությունը սահմանված կարգով դադարեցվում է, եթե`
ա) գործունեությունը դադարեցնելու մասին կա լիցենզավորված անձի դիմումը,
բ) լուծարվել է տվյալ իրավաբանական անձը,
գ) լրացել է լիցենզիայի գործողության համար սահմանված ժամկետը,
դ) սահմանված ժամկետում լիցենզիա ստացած անձի կողմից չեն վերացվել խախտումները,
ե) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տեղեկություններ,
զ) լիցենզավորված անձը չի մասնակցել ամենամյա որակավորման կատարելագործման դասընթացներին,
է) օրացուցային 1 տարվա ընթացքում կրկնակի անգամ կասեցվել է լիցենզիայի գործողության ժամկետը,
ը) լիցենզավորված անձը 6 ամսից ավել չի զբաղվել լիցենզավորված գործունեությամբ,
թ) լիցենզավորված անձը չի կատարել սույն կարգով նախատեսված այլ պահանջներ,
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են այլ դեպքեր:
32. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը 3-օրյա ժամկետում ուղարկվում է լիցենզավորված անձին` պահանջելով վերադարձնել տրված լիցենզիայի բնօրինակը և հրապարակվում է մամուլում:
33. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պահից լիցենզիա ստացած անձը զրկվում է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Սույն կարգի 31 կետի դ), ե), զ), է), ը), թ) ենթակետերով սահմանված դեպքերում նոր լիցենզիա տրվում է դադարեցման պահից մեկ տարի անց` ընդհանուր հիմունքներով:
34. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով` պատճենը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
35. Լիցենզիան կորցնելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ մասին գրավոր դիմել վարչություն, հայտարարություն տալ մամուլում, որից հետո 15-օրյա ժամկետում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը` վճարելով պետական տուրք:
36. Լիցենզիա ստացած անձի բացակայությամբ նրա լիցենզիայի գործունեության կասեցման կամ դադարեցման մասին որոշումներն ընդունվում են այն դեպքում, երբ տվյալ անձը առնվազն երկու անգամ գրավոր ծանուցվելուց հետո չի ներկայացել հարցի քննարկմանը:
VI. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Լիցենզիա ստացած անձը պարտավոր է`
ա) ունենալ գործավարական մատյան և կատարել գրանցումներ` կատարված աշխատանքների վերաբերյալ,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթերը,
գ) պահպանել գործունեության ընթացքում ի հայտ եկած ծառայողական, առևտրային գաղտնիքները,
դ) փոստային հասցեի և հիմնադիր փաստաթղթերի փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել վարչությանը,
ե) վարչության կողմից կատարվող ստուգումների ընթացքում համագործակցել և աջակցել,
զ) իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և տվյալ գործունեության համար սահմանված նորմատիվ ակտերով,
է) մասնակցել ամենամյա որակավորման կատարելագործման դասընթացներին:
VII. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
38. Սույն կարգի խախտման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման ժամանակ թույլ տրված սխալի համար, գործունեություն իրականացնող անձը կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատճառված վնասի փոխհատուցման չափը սահմանվում է դատական կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ք. Երևան հասցե _____________ |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Կ. Տ.
_______ N ______ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Հ Ա Մ Ա Ր Ը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ________________________________________________________ (Հայտատուի անունը, հասցեն, տվյալները) ________________________________________________________
________________________________________________________ |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա անշարժ գույքի _________________________ (գործունեության տեսակը) _________________________________ գործունեությամբ զբաղվելու համար:
Կից ներկայացնում եմ`
1. _______________________ 2. _______________________ 3. _______________________ 4. _______________________ 5. _______________________
___ _______________ 199 ___թ. __________________ (Ստորագրություն)
Հայտը ընդունված է ___ _____________ 199 ____ թ.
ԸՆԴՈՒՆՈՂ` ____________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
ՏՎՅԱԼՆԵՐ ___________________________________________ |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Աշխատողների |
Կրթությունը |
Որակավորումը |
Աշխատողների |
Լրացուցիչ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Կ. Տ.
__ _____________ 199 թ. |
_____________ / _________________/ |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
|
Լիցենզա- |
Լիցենզա- |
Լիցենզա- |
Լիցենզիայի |
Լիցենզավորվող |
Լիցենզիայի |
Լիցենզիայի |
Լիցենզիայի |
Լիցենզիայում |
Լիցենզիա ստացող անձի |
Հ/Հ |
|
հեռախոսա- |
համարը |
|
տեսակը |
|
|
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
||||||||||
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռիելտորական գործունեությունը, դա անշարժ գույքի շուկայում լիցենզավորված անձանց կողմից իրականացվող միջնորդական գործունեություն է, որը իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի օտարման (առք ու վաճառք, նվիրատվություն, փոխանակում և այլն) վարձակալության գործունեություն, ինչպես նաև բնակելի, հասարակական, արտադրական շինությունների և հողատարածքների վաճառքի, վարձակալության տրամադրման կազմակերպում` աճուրդային և մրցութային կարգով:
2. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ռիելտորական գործունեության իրականացման կարգը:
3. Հայաստանի Հանրապետությունում ռիելտորական գործունեություն կարող են իրականացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, որոնք սահմանված կարգով ստացել են համապատասխան լիցենզիա:
II. ՌԻԵԼՏՈՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Ռիելտորական գործունեություն իրականացնելու համար հիմք է հանդիսանում պետռեգիստրում գրանցված համապատասխան լիցենզիայի առկայությունը:
5. Ռիելտորական գործունեության ժամկետը սահմանափակվում է լիցենզիայի գործողության ժամկետով:
6. Ռիելտորական գործունեության ժամկետը երկարացվում, կասեցվում կամ դադարեցվում է լիցենզավորող մարմնի կողմից:
7. Ռիելտորն իր գործունեության համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Ռիելտորի հիմնական գործառույթներն են`
անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող անձի անունից և պատվերով, համապատասխան վարձավճարի դիմաց, իրականացնել բնակելի, հասարակական, արտադրական շինությունների և հողատարածքների վաճառքի, վարձակալության տրամադրման կազմակերպում` աճուրդային և մրցութային կարգով, ինչպես նաև անշարժ գույքի օտարման (առք ու վաճառք, նվիրատվություն, փոխանակում և այլն), վարձակալության հետ կապված գործառույթների իրականացում, այդ թվում` միջնորդական:
III. ՌԻԵԼՏՈՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Ռիելտորը պարտավոր է`
□ իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով.
□ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի պահանջով ներկայացնել իրեն.
□ պահպանել գործունեության ընթացքում ի հայտ եկած ծառայողական և առևտրական գաղտնիքները.
□ Պետռեգիստրում գրանցվելուց հետո, ինչպես նաև իրավաբանական հասցեի, հիմնադիր փաստաթղթերի, աշխատավայրի և լիցենզավորված մասնագետների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղեկացնել լիցենզավորման մարմնին.
□ աջակցել լիցենզավորող մարմնի կողմից իրականացվող վերահսկման աշխատանքներին.
□ մասնակցել ամենամյա որակավորման բարձրացման դասընթացներին.
□ անվերապահորեն կատարել լիցենզավորող մարմնի կողմից հաստատված որոշումներն ու հրահանգները.
□ գործարքների ժամանակ մեկից ավելի կողմերի շահերից գործելու դեպքում ստանալ գործարքի բոլոր կողմերի գրավոր համաձայնությունը:
□ հրապարակվող գովազդներում և աշխատանքային գրասենյակների ցուցանակներում գործունեության տեսակի անվանումը համապատասխանեցնել լիցենզիայում նշված անվանմանը.
□ իր և իր աշխատակազմում գտնվող լիցենզավորված մասնագետների լիցենզիաները տեղադրել հաճախորդների համար տեսանելի տեղում.
□ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու կամ լիցենզավորող մարմնի պահանջի դեպքում վերադարձնել լիցենզիայի բնօրինակը.
□ պատվիրատուների հետ լինել քաղաքավարի և պահպանել վարվեցողության նորմերը.
□ անշարժ գույքի գովազդելը կամ վաճառքի ու վարձակալության ցուցանակ տեղադրելը իրականացնել սեփականատիրոջ համաձայնությամբ:
IV. ՌԻԵԼՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
10. Ռիելտորը իրավունք ունի`
□ սահմանված կարգով օգտվելու անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական ծառայություններից.
□ ներկա գտնվելու իր գործունեության վերաբերյալ հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցին առնչվող բոլոր փաստաթղթերին:
V. ՌԻԵԼՏՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
11. Գործունեություն իրականացնելու ժամանակ թույլ տրված սխալների, սեփականատերերի, օգտագործողներին պատճառված վնասների համար ռիելտորը կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատճառված վնասի փոխհատուցման չափը սահմանվում է դատական կարգով:
VI. ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Ռիելտորական գործունեության իրականացման համար հիմք է հանդիսանում պատվիրատուի կողմից ներկայացրած գրավոր դիմումը:
13. Գրավոր դիմումը սահմանված կարգով գործավարական մատյանում գրանցելուց հետո, պատվիրատուի հետ կնքվում է պայմանագիր, ուր պարտադիր կարգով պետք է արտացոլվեն`
□ պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը.
□ պատվիրատուի և կատարողի անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանուն).
□ պայմանագրի առարկան, գտնվելու վայրը (հասցեն).
□ իրականացվող գործունեության տեսակը (վաճառք, նվիրատվություն, վարձակալություն և այլն).
□ կատարողի և պատվիրատուի պայմանագրային պարտավորությունները, կատարման ժամկետները.
□ փոխադարձ հաշվարկի պայմանները.
□ պայմանագրի կողմերի հասցեները:
14. Ռիելտորական պայմանագրին կից կազմվում է հավելված, ուր մանրակրկիտ նշվում են պայմանագրի խնդիր հանդիսացող անշարժ գույքի մասին բնութագրիչ տեղեկությունները: Վերջինս լրացվում է անմիջական ռիելտորական գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի կողմից և վավերացվում է պատվիրատուի կողմից:
15. Պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո պայմանագրի կողմերի միջև կազմվում է ավարտական ակտ, ուր պարտադիր նշվում է պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, պայմանագրային պարտավորությունների կատարման մասին (պարտավորությունները չկատարելու դեպքում նշվում են պատճառները) և կատարողի հատուկ հաշվում գտնվող պայմանագրում նշված գումարի տնօրինման պայմանները:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված անձանց (այսուհետև գնահատող) կողմից անշարժ գույքի շուկայական գնահատության կարգը:
1.2. Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայական գնահատությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից լիցենզավորված անձինք համեմատման, շահութային և ծախսային մեթոդներով:
1.3. Անշարժ գույքի շուկայական գնահատությունը դա շուկայում տվյալ անշարժ գույքի արժեքն է:
II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2.1. Գնահատողը գործունեությունն իրականացնում է անշարժ գույքի շուկայում գործարքների կնքմանը և կատարմանը նպաստող գործունեություն ծավալելու նպատակով:
2.2. Գնահատողը գործունեությունն իրականացնում է անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի և շահագրգիռ այլ անձանց պատվերով:
2.3. Գնահատության գործունեություն իրականացնելու համար հիմք է հանդիսանում պետռեգիստրում գրանցված համապատասխան լիցենզիայի առկայությունը:
2.4. Գնահատության գործունեության իրականացնելու թույլտվության ժամկետը սահմանվում է լիցենզիայի գործունեության ժամկետով:
2.5. Գնահատության գործունեության իրականացնելու թույլտվության ժամկետը երկարացվում, կասեցվում կամ դադարեցվում է լիցենզավորող մարմնի կողմից:
2.6. Անշարժ գույքի շուկայական գնահատություն կատարող լիցենզավորված անձը իրականացնում է բնակելի, արտադրական, հասարակական շինությունների, գյուղատնտեսական հողատեսքերի, բնակավայրերի և այլ հողերի գնահատում:
III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Գնահատողը պարտավոր է գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
3.2. Գնահատողը պարտավոր է պատվիրատուին ծանոթացնել գնահատման մեթոդների առանձնահատկություններին:
3.3. Գնահատողը պարտավոր է գնահատման աշխատանքներն իրականացնելու համար ունեցած բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով պահպանել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել լիցենզավորող մարմնի ներկայացուցչին:
3.4. Գնահատողը պարտավոր է կատարած աշխատանքի համար կազմել համապատասխան գնահատման հաշվարկ:
3.5. Գնահատողը պարտավոր է գործունեությունն իրականացնելու ժամանակ իրեն հայտնի դարձած առևտրային և ծառայողական գաղտնիքները չհրապարակել (պահպանել):
3.6. Գնահատողը պարտավոր է պետռեգիստրում գրանցվելուց (վերագրանցվելուց) հետո, ինչպես նաև իրավաբանական հասցեի, հիմնադիր փաստաթղթերի, աշխատավայրի և լիցենզավորված մասնագետների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղեկացնել լիցենզավորող մարմնին:
3.7. Գնահատողը պարտավոր է աջակցել լիցենզավորող մարմնի կողմից իրականացվող վերահսկման աշխատանքներին:
3.8. Գնահատողը պարտավոր է հրապարակվող գովազդներում և աշխատանքային գրասենյակների ցուցանակներում գործունեության տեսակի անվանումը համապատասխանեցնել լիցենզիայում նշված անվանմանը:
3.9. Գնահատողը պարտավոր է գնահատման աշխատանքներն իրականացնելուց լիցենզիայի բնօրինակը փակցնել հաճախորդների համար տեսանելի տեղում:
3.10. Գնահատողը պարտավոր է լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու կամ լիցենզավորող մարմնի պահանջի դեպքում վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:
IV. ԳՆԱՀԱՏՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Գնահատողն իրավունք ունի պատվիրատուից ստանալ գնահատվող անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը:
4.2. Գնահատողը իրավունք ունի սահմանված կարգով օգտվելու անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական ծառայություններից:
4.3. Գնահատողն իրավունք ունի ներկա գտնվել իր գործունեության վերաբերյալ հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցին առնչվող բոլոր փաստաթղթերին:
V. ԳՆԱՀԱՏՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Գնահատողը, գործունեություն իրականացնելու ժամանակ թույլ տրված սխալների, սեփականատերերին և օգտագործողներին պատճառած վնասի համար, կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1. Գնահատման աշխատանքներն իրականացնելու համար հիմք է հանդիսանում պատվիրատուի և գնահատողի միջև կնքված պայմանագիրը, որը իր մեջ ներառում է`
- պայմանագրի կնքման տարին, ամիսը, օրը,
- կողմերի անվանումները (անունը),
- պայմանագրի առարկան, գտնվելու վայրը,
- պայմանագրի խնդիրը,
- պայմանագրի կատարման ժամկետը,
- կողմերի պարտավորությունները,
- փոխադարձ հաշվարկի պայմանները,
- կողմերի իրավաբանական հասցեները:
6.2. Գնահատման աշխատանքն իրականացնելիս գնահատողը կազմում է գնահատման ամբողջական հաշվարկ, որն իր մեջ ընդգրկում է`
- աշխատանքն իրականացնելու պայմանագրի պատճենը,
- գնահատվող անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները, որոնք հավաքագրվել և օգտագործվել են գնահատման ժամանակ,
- գնահատվող անշարժ գույքի մանրակրկիտ նկարագիրը (անհրաժեշտության դեպքում հիմնավորել լուսանկարներով),
- շրջակա տարածքի ընդհանուր նկարագիրը,
- գնահատվող անշարժ գույքի լավագույն օգտագործման հնարավորությունը,
- ընտրված գնահատման մեթոդիկայի հիմնավորումը,
- գնահատման հաշվարկը արժեքային հիմնավորումներով,
- գնահատման աշխատանքի ամփոփագիրը կատարման ժամկետով (համառոտ հաշվարկ), որում պարտադիր նշվում է գնահատողի անունը, ազգանունը և լիցենզիայի համարը,
- գնահատման աշխատանքն իրականացնելու արդյունքում պատվիրատուին տրված բոլոր փաստաթղթերի հիմքերը:
6.3. Գնահատողի և պատվիրատուի փոխադարձ համաձայնությամբ գնահատողը կարող է պատվիրատուին տրամադրել գնահատված անշարժ գույքի վերաբերյալ ինչպես համառոտ, այնպես և ամբողջական գնահատման հաշվարկ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կադաստրային քարտեզագրումը` դա համապատասխան ուսուցում անցած և լիցենզավորված անձանց կողմից իրականացվող գործունեություն է, որի արդյունքում ստացվում են կադաստրային քարտեզներ և կադաստրային հատակագծեր, որոնք տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումներն են` համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որոնց վրա արտահայտվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտները (անկախ սեփականության ձևից), դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների ցանցը և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալներ:
2. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման կարգը:
3. Հայաստանի Հանրապետությունում կադաստրային քարտեզագրման աշխատանքներ կարող են իրականացնել ֆիզիկական, իրավաբանական և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք, որոնք սահմանված կարգով ստացել են համապատասխան լիցենզիա:
II. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Կադաստրային քարտեզագրում իրականացնելու համար հիմք է հանդիսանում պետռեգիստրում գրանցված համապատասխան լիցենզիայի առկայությունը:
5. Կադաստրային քարտեզագրման աշխատանքներ իրականացնելու ժամկետը սահմանափակվում է լիցենզիայի գործողության ժամկետով:
6. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարացվում, կասեցվում կամ դադարեցվում է լիցենզավորող մարմնի կողմից:
7. Կադաստրային քարտեզագրում իրականացնող լիցենզավորված անձը իր գործունեության համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Կադաստրային քարտեզագրում իրականացնող լիցենզավորված անձանց հիմնական գործառույթներն են`
սեփականատերերի և օգտագործողների պատվերով, համապատասխան աշխատանքային պայմանագրի հիման վրա անշարժ գույքի օբյեկտների (անկախ սեփականության ձևից) կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում, համապատասխան վարձավճարի դիմաց:
III. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Կադաստրային քարտեզագրման լիցենզավորված անձը պարտավոր է`
■ իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով.
■ կադաստրային քարտեզագրման աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 18.02.98 թ. «Կադաստրային քարտեզների և կադաստրային հատակագծերի մասշտաբներն ու ձևերը սահմանելու մասին» N 98 որոշման համապատասխան.
■ անշարժ գույքի ծածկագրման աշխատանքները իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 17.02.98 թ. «Անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշման համապատասխան.
■ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի պահանջով ներկայացնել իրեն.
■ պահպանել պետական, ծառայողական և առևտրական գաղտնիքները.
■ Պետռեգիստրում գրանցվելուց հետո, ինչպես նաև իրավաբանական հասցեի, հիմնադիր փաստաթղթերի, աշխատավայրի և լիցենզավորված մասնագետների փոփոխության դեպքում` 10-օրյա ժամկետում տեղեկացնել լիցենզավորման մարմնին.
■ աջակցել լիցենզավորող մարմնի կողմից իրականացվող վերահսկման աշխատանքներին.
■ մասնակցել ամենամյա որակավորման բարձրացման դասընթացներին.
■ անվերապահորեն կատարել լիցենզավորող մարմնի կողմից հաստատված որոշումներն ու հրահանգները.
■ իր և իր աշխատակազմում գտնվող լիցենզավորված մասնագետների լիցենզիաները տեղադրել հաճախորդների համար տեսանելի տեղում.
■ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու կամ լիցենզավորող մարմնի պահանջի դեպքում վերադարձնել լիցենզիայի բնօրինակը.
■ պատվիրատուների հետ լինել քաղաքավարի և պահպանել վարվեցողության նորմերը:
IV. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10. Գործունեություն իրականացնելու ընթացքում թույլ տրված սխալների համար (գեոդեզիական հիմքի, հանույթային աշխատանքների, սեփականության վերաբերյալ տվյալների, սահմանների ճշտության) կադաստրային քարտեզագրման լիցենզավորված անձը կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատճառված վնասի փոխհատուցման չափը սահմանվում է դատական կարգով:
V. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Կադաստրային քարտեզագրման աշխատանքներ իրականացնելու համար առաջնային փաստաթուղթ է հանդիսանում պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագիրը, ուր պարտադիր կարգով պետք է արտացոլվեն`
■ պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը.
■ պատվիրատուի և կատարողի անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանուն).
■ պայմանագրի առարկան, գտնվելու վայրը (հասցեն).
■ իրականացվող աշխատանքների ծավալը և արժեքը.
■ կատարողի և պատվիրատուի պայմանագրային պարտավորությունները, կատարման ժամկետները.
■ փոխադարձ հաշվարկի պայմանները.
■ պայմանագրի կողմերի հասցեները:
13. Պայմանագրին կից կազմվում է տեխնիկական առաջադրանք, ուր մանրակրկիտ նշվում են աշխատանքների իրականացման նկատմամբ բոլոր պահանջները, ճշտության աստիճանը, իրականացվող հանույթի մասշտաբը, աշխատանքների իրականացման փուլերը, աշխատանքների ավարտից հետո հանձնվող նյութերի ցանկը և այլն:
14. Կադաստրային քարտեզագրման հանույթային աշխատանքները իրականացվում են 2 եղանակով`
ա) ավանդական (հորիզոնական և մենզուլային).
բ) էլեկտրոնային:
Ավանդական եղանակով աշխատանքներ կատարելու ժամանակ օգտագործում են ավանդական գեոդեզիական և քարտեզագրական սարքավորումներ (թեոդոլիտ, լուսահեռաչափ, ժապավեն և այլն), իսկ էլեկտրոնային եղանակի կիրառման դեպքում օգտագործվում են չափման էլեկտրոնային սարքավորումներ` արբանյակային դիրքորոշման կայաններ և էլեկտրոնային տախեոմետրեր:
Անկախ հանույթի իրականացման եղանակից, կազմվում է տվյալ տարածքի ուրվանկար, որի վրա պատկերվում է իրադրությունը, կոորդինատավորված կետերը, քարտեզագրված անշարժ գույքի միավորները:
Անշարժ գույքի սահմանների կոորդինատորները լրացվում են կոորդինատների ժողովածույում, որոնք հիմք են հանդիսանում սահմանները բնության մեջ ամրացնելու համար:
Անշարժ գույքի սահմանները բնության մեջ ամրացվում են սահմանանիշերով միայն սեփականատիրոջ պատվերով և նրա միջոցների հաշվին: Սահմանները ամրացվում են սահմանակից սեփականատերերի ներկայությամբ և կազմվում է համապատասխան ակտ:
Ակտի ձևը և սահմանանիշերի տիպերը սահմանվում են «Սահմանանիշերի մասին» հրահանգի համաձայն:
15. Աշխատանքների իրականացման ընթացքում պատվիրատուն յուրաքանչյուր ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ ստուգում է կատարված աշխատանքների համապատասխանությունը պայմանագրի, «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման մասին հրահանգ»-ի պահանջներին և կազմում է աշխատանքների ստուգման ակտ:
16. Կադաստրային քարտեզագրման աշխատանքները, որոնք բաժանվում են 4 աշխատանքային փուլերի (նախապատրաստական, հանույթային հիմքի ստեղծում, դաշտային կադաստրային հանույթ, գրասենյակային), ընդունումը կատարվում է յուրաքանչյուր փուլի ավարտից հետո:
17. Ավարտված աշխատանքները ընդունելու, այդ աշխատանքների նորմատիվային փաստաթղթերի պահանջների հետ համապատասխանությունը ստուգելու և գնահատելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով:
18. Ելնելով ստուգման արդյունքից, հանձնաժողովը կազմում է աշխատանքների ընդունման ակտ, որի մեջ թվարկվում են ներկայացվող աշխատանքները և դրանց կատարման որակի գնահատականը:
19. Աշխատանքներում հայտնաբերված թերություններն ուղղվում են տվյալ աշխատանքը կատարողի հաշվին:
Գեոդեզիական հիմքի, հանույթի և սահմանների ճշտության համար պատասխանատվությունը կրում է աշխատանքներն իրականացնող լիցենզավորված անձը:
20. Ելնելով ընդունման արդյունքներից, կատարողի կողմից ներկայացվում է աշխատանքների կատարողական ակտը, որը հաստատվում է պատվիրատուի կողմից:
21. Պատվիրատուն կատարողի հաշվին կատարում է համապատասխան փոխանցումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, գնահատման և ռիելտորական մասնագիտացումների գծով որակավորման դասընթացների կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները:
2. Որակավորման դասընթացների կազմակերպումն ու իրականացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության (այսուհետև` վարչություն) «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ-ի (այսուհետև` կենտրոն) կողմից:
3. Որակավորման դասընթացների նպատակն է պատրաստել և վերապատրաստել չափագրման, կադաստրային քարտեզագրման, գնահատման և ռիելտորական գործունեություններով զբաղվող մասնագետներ:
4. Որակավորման դասընթացների ուսուցման համակարգը կազմակերպվում է ուսումնական ծրագրերին համապատասխան:
5. Ուսումնական ծրագրերի նախագծերը համապատասխան մասնագիտական հանձնաժողովների հետ համաձայնեցնելուց հետո կենտրոնի կողմից ներկայացվում է վարչության խորհրդի քննարկմանը: Ուսումնական ծրագրերը կարող են պարբերաբար փոփոխվել, լրացվել և ճշգրտվել:
6. Որակավորման դասընթացների աշխատանքներն իրականացվում են կարճատև ուսուցման համակարգով` ունկնդիրների հայտերի հիման վրա:
7. Որակավորման դասընթացներին առնվազն 2/3 չափով մասնակցած ունկնդիրներն անցնում են որակավորման ստուգում, որն իրականացվում է համապատասխան մասնագիտական հանձնաժողովների միջոցով:
8. Դասընթացներին առաջին անգամ մասնակցած ունկնդիրներին տրվում է ավարտական վկայական, իսկ վերապատրաստման կարգով մասնակցած ունկնդիրներին տրվում է տեղեկանք (հավելված թիվ 1):
9. Դասընթացներն ավարտած, սակայն համապատասխան որակավորում չստացած ունկնդիրներն իրավունք ունեն դասընթացներն ավարտելու օրվանից հետո 1 ամսվա ընթացքում կրկին անգամ անցնելու որակավորման ստուգում` առանց դասընթացներին մասնակցելու: Կրկին անգամ որակավորում չստացած ունկնդիրները հետագա դասընթացներին մասնակցում է ընդհանուր հիմունքներով:
10. Որակավորման դասընթացների ունկնդիրները կենտրոնի համապատասխան հաշվին մուծում են վարձավճար, որի չափը սահմանում է կենտրոնը:
11. Որակավորման դասընթացների ունկնդիրները կենտրոն են ներկայացնում`
- դիմում սահմանված ձևի (հավելված N 2)
- անձնագիր
- կրթության վկայականի պատճենը
- վարձավճարի վերաբերյալ անդորրագիրը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Նմուշ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N __
Սույն տեղեկանքը տրվում է ___________ _____________________________ որ նա 199 թ. _______ __-ից մինչև 199 թ. __________ ___-ը մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ-ի կողմից կազմակերպված ___________
____________________լրիվ դասընթացին:
ՏՆՕՐԵՆ`
Կ. Տ.
Քաղ. Երևան ___ _________199 թ. |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N __
Սույն վկայականը տրվում է ____________ ______________________________ որ նա 199 թ. ________ __-ից մինչև 199 թ. __________ ___-ը մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ-ի կողմից կազմակերպված ___________
____________________ լրիվ
դասընթացին:
Որակավորման մասնագիտական հանձնաժողովի 199 թ. __ _______________N ___ որոշմամբ
տրված է__________________ որակավորում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`
ՏՆՕՐԵՆ`
Կ. Տ.
Քաղ. Երևան ___ __________199 թ.
Գրանցման N ____ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը _______________________________
__________________________________ մասնագիտության գծով
որակավորման դասընթացներին մասնակցելու համար:
Կից ներկայացնում եմ` 1. ______________________
2. ______________________
3. ______________________
4. ______________________
___ ______________ 199 թ. _________________ (ստորագրություն) |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17 սեպտեմբերի1998 Թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 980184