Գլխավոր տեղեկություն
Номер
N 198-Կ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.05.2002-01.10.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.05.03/12(98) Հոդ. 73
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
28.03.2002
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
28.03.2002
Дата вступления в силу
08.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2009

322.0198-Կ.28.03.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32202069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

28 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 198-Կ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը» (կցվում է):

2. Սահմանված կարգով հրահանգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ`

Մ. Վարդանյան

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների կիրառման կարգը:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածով:

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 44 հոդվածով:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար վճարների ցանկով սահմանված վճարները գանձվում են դիմումների հետ միասին:

 

2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

Չափագրում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով գույքը չափագրվում է և գանձվում են չափագրման համար վճարների ցանկով սահմանված վճարներ, երբ`

ա) անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) նկատմամբ գրանցված չէ սեփականության կամ օգտագործման իրավունքը` մինչև հանրապետությունում իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը` 1998 թվականի մարտի 1-ից` համաձայն 1997 թվականի հոկտեմբերի 22-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) իրականացման մասին» թիվ 465 որոշման:

Իրավունքների առաջին պետական գրանցումն սկսած (կադաստրային քարտեզագրումն ավարտված) համայնքներում (տարածքներում) ՀՀ քաղաքացիների համար գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումն իրականացվում է անվճար:

բ) կատարված տեղազննության արդյունքում պարզվել է, որ անշարժ գույքը սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից ենթարկվել է փոփոխությունների, որի դեպքում չափագրվում է փոփոխված մակերեսը և գանձվող վճարի չափը հաշվարկվում է միայն փոփոխված մակերեսին համապատասխան:

գ) բաժանվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը` ընդ որում չափագրվում և չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն առանձնացվող մակերեսների համար: Իրավունքների պետական գրանցում ստացած մեկ կամ մի քանի միավոր անշարժ գույքի միավորման դեպքերում չափագրում չի կատարվում և չափագրման վճարներ չեն գանձվում:

դ) առանձին դեպքերում` սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

Անհատական բնակելի տների, ամառանոցների բնակելի նշանակության այլ շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար չափագրման մակերեսը հաշվարկվում և գանձվում են չափագրման համար վճարների ցանկով սահմանված վճարները շենքերի ու շինությունների արտաքին չափերին համապատասխան:

Բազմաբնակարան շենքերի բնակարանների, ինչպես նաև շենքերի և շինությունների ծավալներում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության տարածքների մակերեսների չափագրման դիմաց գանձվող վճարի չափը հաշվարկվում է նրանց ներքին մակերեսով:

Իրավունքների պետական գրանցում ստացած գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից հետո, երբ կատարվում է նոր սեփականատիրոջ կամ օգտագործողի իրավունքի գրանցում, չափագրման (տեղազննության) համար սահմանված վճարները ներառվում են իրավունքների ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար վճարների ցանկով սահմանված վճարների մեջ:

Եթե իրավունքների պետական գրանցման նպատակով դիմումն ընդունելուց հետո կատարվում է չափագրում, սակայն գույքի նկատմամբ իրավունքները չեն ստանում պետական գրանցում, ապա սեփականատիրոջը կամ օգտագործողին տրամադրվում է անշարժ գույքի հատակագիծը: Այս դեպքերում, եթե սեփականատերը կամ օգտագործողը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման խոչընդոտները կարգավորում է, ապա նոր դիմում ներկայացնելիս անշարժ գույքի չափագրման համար վճարներ չեն գանձվում:

 

Կամերալ աշխատանքներ

ա) ՎՃարների ցանկի 2-րդ «Կամերալ աշխատանքներ» բաժնի ա) կետով (անշարժ գույքի սահմանված մասշտաբով հատակագծի (A3, A4 ֆորմատի) կազմում) նախատեսված աշխատանքներն իրականացվում և դրանց համար վճարներ գանձվում են սեփականության, օգտագործման վարձակալության, գրավի իրավունքների պետական գրանցման վկայականներում հատակագիծ կազմելու համար:

Կամերալ աշխատանքների համար նախատեսված վճարները գանձվում է իրավունքների պետական գրանցման բոլոր դեպքերի համար:

բ) Վճարների ցանկի 2-րդ «Կամերալ աշխատանքներ» բաժնի բ) կետով (A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար) աշխատանքները իրականացվում են և դրանց համար վճարներ են գանձվում այն դեպքերում, երբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականներ կազմելու (պետական գրանցման) համար պահանջվում են լրացուցիչ գծագրեր:

Կադաստրային (արխիվային) գործում պահվող անշարժ գույքի սեփականության, (օգտագործման) վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականների օրինակներում գծագրերի համար գումարներ չեն գանձվում:

 

Գնահատում

Անշարժ գույքի գնահատումը կատարվում է «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում:

Անշարժ գույքի գնահատման աշխատանքների դիմաց սահմանված վճար գանձվում է միայն այն դեպքերում, երբ սեփականատերը կամ օգտագործողը ինքն է դիմում գույքը գնահատելու խնդրանքով:

 

3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ

 

Պետական գրանցման վճարների ցանկը բաժանվում է 2 հիմնական խմբի` 1-ին խմբում ընդգրկվել են անշարժ գույքի հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) և նրանց ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման վճարները, իսկ 2-րդ խմբում` գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման վճարները:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության, վարձակալության, օգտագործման իրավունքի և գրավի իրավունքի գրանցման վկայականների կրկնօրինակ տալու աշխատանքները կարող են կատարվել տեղեկատվության տրամադրման ժամանակ կիրառվող ժամկետներում` կրկնօրինակ տալու համար գանձվող վճարը հաշվարկելով առանց գործակիցների:

Եթե գույքի նկատմամբ միաժամանակ գրանցվում է մի քանի իրավունք, ապա գանձվում է մեկ առավել մեծ գումարի չափ ունեցող պետական գրանցման վճարը: Պետական գրանցման վճարների վրա արագացման գործակիցներ չեն կիրառվում:

 

4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ մինչև 200 քմ մակերես ունեցող հասարակական, արտադրական նշանակության շենքերի և շինությունների միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 7000 դրամ (Ձև 1):

200 քմ-ից ավելի մակերես ունեցող բնակելի հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվում է տեղազննություն և գանձվում են սահմանված վճարներ: Տեղազննության վճարները հաշվարկվում են միայն շենքերի, շինությունների արտաքին մակերեսների հանրագումարից: Անկախ մակերեսից անշարժ գույքի միավոր հանդիսացող` շենքերով և շինություններով ծանրաբեռնված հողամասերի համար գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս հողի չափագրության առանձին վճարներ չեն գանձվում և չափագրման վճարները ներառվում են շենքերի և շինությունների տեղազննության (մինչև 200 քմ մակերես ունեցողները տեղեկատվության տրամադրման) համար սահմանված վճարներում:

Շենքերով և շինություններով չծանրաբեռնված ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ հողերի չափագրման (տեղազննության) համար գումարներ չեն գանձվում և չափագրման (տեղազննության) համար վճարները ներառվում են տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների մեջ:

200 քմ-ից ավելի մակերես ունեցող հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների միավորի և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման օրվանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվում է տեղազննություն, որի համար վճար չի գանձվում:

Անկախ գույքի չափերից վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնի 3-9 կետերով սահմանված վճարներ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ (Ձև 2):

Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ (Ձև 1): Այս դեպքերում հողի չափագրման համար վճարներ չեն գանձվում և ներառվում են տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարներում:

Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 200 դրամ (Ձև 2):

Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրման համար գանձվում են վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնի 10-19 կետերով սահմանված վճարներ (Ձև 3):

 

5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացությանը և նրա բաղկացուցիչը կազմող հատակագծի տրամադրման համար գանձվում է 5000 դրամ: Այս ծառայությունը մատուցվում է դիմումը ներկայացնելու օրվանից 5-րդ աշխատանքային օրը:

 

6. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են գրանցման դիմում ներկայացնելու օրվանից 7-րդ աշխատանքային օրը:

Պատվիրատուի պահանջով չափագրության, տեղազննության, կամերալ և գնահատման աշխատանքները կարող են կատարվել սահմանված ժամկետներից արագ, որի համար վճարների ցանկով նախատեսված են արագացման գործակիցներ:

ա) Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների ժամանակ սեփականատիրոջ, օգտագործողի պատվերով չափագրության, տեղազննության, կամերալ աշխատանքները կարող են կատարվել դիմումը ստանալու օրվանից սկսած 3-րդ, 5-րդ օրը՝ սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3 և 2 գործակիցներ:

բ) Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուի պահանջով տեղեկատվությունը կարող է տրամադրվել 1 աշխատանքային օրում սահմանված վճարի վրա կիրառելով 2 գործակից և 2 աշխատանքային օրում՝ կիրառելով՝ 1.5 գործակից:

Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`

Մ Ի Ա Ս Ն Ա Կ Ա Ն
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

N ԱԱ000001

_______________________
(Տարածքային ստորաբաժանման անվանումը)

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ

Տեղեկանքը ուժի մեջ է 15 օր
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան N
 
Թերթիկ N
 
Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն
 
Ծածկագիր`
 

 

Անշարժ գույք

 Հողամաս

Շենք, շինություններ

 Հ/Հ

Սեփականա-
տերերի,
օգտագոր-
ծողների
Անունը,
Հայրա-
նունը,
Ազգանունը
(անվա-
նումը)

Իրա-
վունքի
տեսակը

Նպատա-
կային
նշանա-
կու-
թյունը

Մակե-
րեսը
(հա),
այդ
թվում
հողա-
տեսք

կադաստ-
րային
արժեքը
(հազ.
դրամ)

Իրա-
վունքի
տեսակը

Նպատա-
կային
նշանա-
կու-
թյունը

Օգտագործման
նպատակը
(Անվանումը)

Մակերեսը (քմ) 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Գույքի նկատմամբ սահմանափակումներ

Հ/Հ

Սահմանափակման տեսակը

Սահմանափակման բնույթը

 

Ում կողմից է կիրառվել

Իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը

Գործողու- թյան ժամկետը

Գրանցման ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ` _________________________________
_________________________________
Տրամադրվում է _____________________ Ղեկավար`

________

________

Անունը, Հայրանունը, Ազգանունը, (անվանումը)

(ստորագրությունը)

(Անունը, Ազգանունը)

Տրամադրման ամսաթիվը` ___ ___________ 200 թ.

Կ.Տ.

Ժամը, րոպեն` _____________
  

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

__________տարածքային ստորաբաժանում

Տրամադրվում է______________________________________________

անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը)

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Տրամադրման ամսաթիվը

Ղեկավար՝

__________

__________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

Կ.Տ

___ ___________200  թ.

ժամը‚ րոպեն՝________

  

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի _________________________

(ստորաբաժանման անվանումը) 

 

Տրամադրվում է_____________________________________________-ին

(անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը)

_____________մարզի ________________համայնքի________________

 (հատվածի անվանումը)

կադաստրային քարտեզը:

Տրամադրված թերթերի թիվը ______________

Քարտեզի մասշտաբը ___________________


ղեկավար՝

__________________________

(ստորագրություն)

Կ.Տ

__________________________

(անուն, ազգանուն)

___ __________________200  թ.

ժամը __________________

 

Ներմուծեք նկարագրությունը_20282

 

Ներմուծեք նկարագրությունը_20283