«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2006 թ. |
N 665-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանով հաստատված հավելվածի «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկի 9-րդ և 10-րդ կետերում «2006 թվականից» բառերը փոխարինել «2007 թվականից» բառերով:
Նախարար | Վ. Խաչատրյան |