Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-387-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (26.10.2006-03.03.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հոդ.355
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
11.09.2006
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
11.09.2006
Дата вступления в силу
26.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

11 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 06-387-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի 7-րդ մասը, հոդված 23-ի 2-րդ մասի 3-րդ կետը, հոդված 25-ը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2277- Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

ա/ «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն Հավելվածի N 1-ի:

բ/ Անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի ձևը` համաձայն Հավելվածի N 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հունիսի 5-ի «Վկայականների ձևերը սահմանելու մասին» թիվ 381-Կ հրամանով հաստատված «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը:

3. Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանի և լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Հովհաննիսյանի վրա:

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
 անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
 2006 թ. սեպտեմբերի 11-ի
N 06-387-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե


Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ԱԳԳ______

Սույն վկայականը տրվում է


(անուն, հայրանուն, ազգանուն)

առ այն, որ նա 200 _ թվականի ________________   ___ ին

մ ա ս ն ա կ ց ե լ  է
«Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության
տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը:

Մասնագիտական որակավորման հանձնաժողովի  __  ______ 200_ թվականի
 որոշմամբ արձանագրության N ___  _________________________ -ին տրվել է
(անուն, հայրանուն, ազգանուն)

Ա Ն Շ Ա Ր Ժ  Գ ՈՒ Յ Ք Ի  Գ Ն Ա Հ Ա Տ Ո Ղ Ի

որակավորում

Գործողության ժամկետը`

3 տարի


 ՀՀ կառավարությանն առընթեր
 անշարժ գույքի կադաստրի
 պետական կոմիտեի նախագահ՝

________ Մ. Վարդանյան

 

Մասնագիտական որակավորման
ստուգման հանձնաժողովի նախագահ`

_______ ________________

Կ. Տ.

__   ________ 200 _ թ.


Գրանցման N___

 

 

Հավելված N 2


(ուսումնական հաստատության անվանումը)

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն    

Տրվում է ______________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)

առ այն, որ նա  ___________________________________ ավարտել է

(դասընթացներին մասնակցության ժամկետը) 

«Անշարժ գույքի գնահատում»
մասնագիտական որակավորման դասընթացը:

Գործողության ժամկետը՝ 3 տարի

Կ.Տ.

 __________________________

(ուսումնական հաստատության ղեկավար)


 ------  ------------------------    200—թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.02.2012, N 27-Ն 03.03.2012, N 06-387-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան