Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-ՄՎը
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.05.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Принят
Մաքսային վարչության պետ
Дата принятия
28.02.1998
Подписан
Մաքսային վարչության պետ
Дата подписания
25.02.1998
Дата вступления в силу
18.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28.02.1998 թ.

N 7-ՄՎը

 

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թ. սեպտեմբերի 24-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի 10 և 11 հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 12-ի «Այլ Պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 583 որոշման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը (կցվում է):

 

Մաքսային վարչության պետ

Մ. Մակարյան

 

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ
Հայաստանի
Հանրապետության
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
04.03.1998 թ.

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ
Հայաստանի
Հանրապետության
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ. ՔՈՉԻՆՅԱՆ
11.03.1998 թ.

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Հայաստանի
Հանրապետության
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
28.02.1998 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը ընդունվում է ի կատարումն 1997 թ. սեպտեմբերի 24-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի 10 և 11 հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 12-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 583 որոշման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի:

1.2. Սույն հրահանգը սահմանում է մաքսային մարմինների կողմից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից (այսուհետև` անձինք) վճար (այսուհետ` ճանապարհային վճար) գանձելու կանոնակարգը, ինչպես նաև ճանապարհային վճարի մուծման անդորրագրի ձևը (հավելված 1) և լրացման կարգը:

1.3. Ելնելով մարդատար ավտոմեքենաների նստատեղերի քանակից և բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունից, սահմանված են ճանապարհային վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

Հ/հ

Ավտոմեքենայի բնութագիրը

Դրույքաչափը (ԱՄՆ դոլարին համարժեք դրամ)

1.

մարդատար ավտոմեքենաներ` մինչև 7 նստատեղ

20

2.

մարդատար ավտոմեքենաներ` մինչև 12 նստատեղ (ավտոբուսներ)

40

3.

մարդատար ավտոմեքենաներ` 13-ից մինչև 30 նստատեղ (ավտոբուսներ)

80

4.

մարդատար ավտոմեքենաներ` 31-ից ավել նստատեղ (ավտոբուսներ)

120

5.

բեռնատար ավտոմեքենաներ` մինչև 1.5 տ բեռնատարողությամբ

30

6.

բեռնատար ավտոմեքենաներ` 1.5-ից մինչև 3 տ բեռնատարողությամբ

50

7.

բեռնատար ավտոմեքենաներ` 3-ից մինչև 5 տ բեռնատարողությամբ

80

8.

բեռնատար ավտոմեքենաներ` 5-ից մինչև 10 տ բեռնատարողությամբ

130

9.

բեռնատար ավտոմեքենաներ` 10-ից մինչև 20 տ բեռնատարողությամբ

160

10.

բեռնատար ավտոմեքենաներ` 20-ից մինչև 40 տ բեռնատարողությամբ

220

11.

բեռնատար ավտոմեքենաներ` 40 տ-ից ավելի բեռնատարողությամբ

300

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Ճանապարհային վճարը մաքսային մարմինների կողմից գանձվում է սահմանային մաքսային կետերում` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:

2.2. Ճանապարհային վճարը վճարվում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված արտարժութային փոխարժեքից:

2.3. Մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարի գանձումը հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում անդորրագիրը (վճարման հանձնարարագիրը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ):

2.4. ՀՀ մաքսային վարչության դեպոզիտային հաշվին մուտքագրված ճանապարհային վճարի գումարները, մինչև 3 բանկային օրվա ընթացքում, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` պետական բյուջեի համապատասխան հաշիվներին:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

3.1. Ճանապարհային վճարից ազատվում են.

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Ճանապարհային վճարների գանձման անդորրագիրը լրացվում է հետևյալ կերպ.

ՀԱՎԵԼՎԱԾ 1