Գլխավոր տեղեկություն
Номер
N 431-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.06.01/14(191)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.05.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.05.2006
Дата вступления в силу
04.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 մայիսի 2005 թվականի N 431-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Անահիտ Ղևոնդյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ ձեռնարկատեր Անահիտ Ղևոնդյանի 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000124 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում:

2.2 Անհատ ձեռնարկատեր Անահիտ Ղևոնդյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն: 

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

 Ն. Դավիդյան