Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/58
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.12.1998-11.12.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.12.21/15(21)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
27.11.1998
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
27.11.1998
Дата вступления в силу
31.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 նոյեմբերի 1998 թ.

N 01/58

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները (կցվում է):


Հարկային տեսչության պետ


Ս. Այվազյան


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ հարկային
տեսչության պետ
1998 թ.
նոյեմբերի 27-ի
N 01/58 հրամանով


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարության հետ


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ Կենտրոնական
բանկի հետ


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ արդյունաբերության և
առևտրի նախարարության հետ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնները մշակվել են համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջի:

1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր օգտագործմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀԴՄ-ները շահագործում են միայն դրանք ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցելուց հետո:

1.3. ՀԴՄ-ի տեղակայումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստացած ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների (այսուհետև` կենտրոն) կողմից:

1.4. ՀԴՄ-ի շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները և ՀՀ առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները:

ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները:

 

II. ՀԴՄ-ների գործարկումը, տեխնիկական սպասարկումը ԵՎ նորոգումը

 

2.1. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողությունները, միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտը (հավելված N 1):

2.2. ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խափանումների, Կենտրոնում կատարվող նորոգումների և շահագործողների մոտ կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններում) վերաբերյալ տվյալները գրանցվում են` շահագործողի կողմից վարվող, ՀԴՄ-ի նորոգմանը վերաբերող տեղեկությունների գրանցման գրքում (հավելված N 2), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Այդ տվյալները եռամսյակը մեկ պետք է ներկայացվեն ՀԴՄ-ի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին:

2.3. ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնն իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (հավելված N 3), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմնին տեղեկանք են ներկայացնում տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:

2.4. ՀԴՄ-ի գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործողի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետև` ՀՎՀՀ) և ՀՀ հարկային մարմիններում ՀԴՄ-ի գրանցման համարը պարտադիր նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ, հաշվետվություն և այլն):

 

III. ՀԴՄ-ն աշխատանքին նախապատրաստելը

 

3.1. Տնտեսավարող սուբյեկտի պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, լիցքավորել այն չեկային ժապավենով, հսկիչ ժապավենի սկզբնամասում գրանցել տվյալ ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման և գործարանային համարները, հերթական համարը, թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը, միացնել ՀԴՄ-ն և ստուգման համար տպել մի քանի չեկ առանց գումարը նշելու:

3.2. ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը և տեխնիկական սպասարկման ու նորոգման կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում:

3.3. Տնտեսավարող սուբյեկտի մոտ` ՀԴՄ-ի հետ աշխատելու համար, գանձապահի հաստիքի բացակայության դեպքում գանձապահի պարտականությունները դրվում են մեկ այլ աշխատողի վրա (այսուհետև` գանձապահ):

 

IV. Գանձապահի աշխատանքը հերթափոխի ընթացքում

 

4.1. Գանձապահը պարտավոր է`

մուտքագրել դրամական գումարները, հաշվիչ սարքի միջոցով որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել սպառողին (գնորդին, հաճախորդին, պատվիրատուին և այլն),
ստացված գումարների չափով ՀԴՄ-ի միջոցով տպել և սպառողին տրամադրել դրամարկղային չեկ:

4.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապրանքների հետ ընդունման ժամանակ սպառողը պարտավոր է ապրանքի հետ միասին վերադարձնել իրեն տրված դրամարկղային չեկը: Գանձապահը կարող է տրված չեկի գումարը սպառողին վերադարձնել միայն այն աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ կատարվել է գնումը: Չեկը կորցնելու և այլ դեպքերում գումարը սպառողին վերադարձվում է հաշվապահության միջոցով:

4.3. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս, գանձապահը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և այդ մասին անհապաղ տեղեկացնել տնօրինությանը: Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը հայտ է (հավելված N 4) ներկայացնում Կենտրոնին տեխնիկական սպասարկման համար, հայտի մեկ օրինակը պարտադիր կարգով ներկայացվում է հարկային մարմնին:

4.4. Գանձապահին արգելվում է.

թույլատրել ՀԴՄ-ի հետ աշխատել կողմնակի անձանց, բացառությամբ տնօրինության թույլտվությամբ` հարկային մարմինների աշխատակիցների և տեխնիկական մասնագետների,
հեռանալ աշխատատեղից առանց ՀԴՄ-ն անջատելու:

 

V. ՀԴՄ-ի վրա աշխատանքի ավարտը

 

5.1. Հերթափոխի (աշխատանքային օրվա) ավարտից հետո գանձապահը ՀԴՄ-ից դուրս է բերում դրամարկղի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև գանձապահի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է հասույթը հաշվառելու համար սկզբնական փաստաթուղթ և պահպանվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ տպելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:

5.2. Հերթափոխի ավարտից հետո ՀԴՄ-ի միջոցով ստացվող հիմնական ցուցանիշներն են` հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձների թիվը, վերադարձների գումարը, զրոյացումների թիվը, զրոյացումների գումարը, հերթափոխային հասույթը, դրամարկղում առկա կանխիկ գումարը:

5.3. Գանձապահի հերթափոխային հաշվետվությունը տպագրվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր ըստ չեկերի համարների և չեկերը տպելու ժամանակի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի ստացումից 24 ժամվա ընթացքում, այլապես դրամարկղային գործառնություններն ընդհատվում են:

 

VI. Հարկային տեսուչի աշխատանքը ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ

 

6.1. ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ հարկային տեսուչը մեքենայի հիշողության մեջ է մտնում հարկային մարմնի կողմից սահմանված տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հետագայում հնարավորություն է տալիս աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ, ինչպես նաև գրանցել կամ վերագրանցել ՀԴՄ-ն:

6.2. ՀԴՄ-ի գրանցման կամ վերագրանցման ժամանակ հարկային տեսուչը ՀԴՄ-ի մեջ է մտնում հետևյալ ցուցանիշները, գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային մարմնում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն: Հետագայում ցանկացած ժամանակ կարելի է ստանալ հաշվետվություն բոլոր գրանցումների և վերագրանցումների մասին:

6.3. Նշանաբանի հիման վրա հարկային տեսուչը կարող է ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողությունից դուրս բերել ինչպես համառոտ, այնպես էլ ընդլայնված հաշվետվություններ: Հաշվետվությունները կարող են դուրս բերվել ինչպես առանձին ամսաթվերով սահմանափակված ժամանակահատվածի, այնպես էլ կոնկրետ հերթափոխերի համարներով սահմանափակված ժամանակահատվածի համար:

6.4. Հարկային տեսուչը տնտեսավարող սուբյեկտի և կենտրոնի ներկայացուցչի հետ միասին, վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ի համար կազմում է ակտ ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին (հավելված N 5):

 

VII. Ժամանակավորապես տրամադրվող կամ վարձակալությամբ վերցված մեքենաների շահագործումը

 

7.1. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն, ինչպես նաև շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային մարմիններում:

7.2. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին նրա ֆիսկալային (հարկային) հիշողությունից հանվում են տվյալները և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ (հավելված N 1) և տվյալ ՀԴՄ-ն կապարակնքվում է:

Շահագործողի ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին` ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից հանվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվություն, որը կարվում է շահագործողի հարկային տեսչությունում պահվող հարկային գործի մեջ: Նշված հաշվետվության շահագործողին վերաբերվող մասը պետք է ներառված լինի շահագործողի ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի գանձապահի հերթափոխի հաշվետվությունները ձևակերպվում են շահագործողի մոտ սույն կանոններով սահմանված կարգով, և այդ մասին կազմվում է ակտ (հավելված N 6):

7.3. Շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային մարմիններում սահմանված ընդհանուր կարգով:

 

VIII. Պատասխանատվությունը սույն կանոնների խախտման համար

 

8.1. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 դեկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980216

 

 

Հավելված N 1


ՀԴՄ-ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ______
 

1. Հսկիչ-դրամարկղային մեքենա _______________________________________
(մոդելը)

 

2. Գործարանային համարը ___________________________________________

 

3. Հարկային մարմնում գրանցման համարը _________________________________

 

4. Արտադրության տարեթիվը _________________________________________

 

5. Տեղադրման վայրը ______________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)

 _____________________________________________________________
 

6. Գործարկման ամսաթիվը _____ _____________ 199 ___ թ.

 

7. Գործարկվող կազմակերպություն _____________________________________

______________________________________________________________
(անվանումը, հասցեն)
 

8. Երաշխիքային նորոգում կատարող կազմակերպություն ________________________

______________________________________________________________
					(անվանումը, հասցեն)
 

9. Տեխնիկական սպասարկում իրականացնող` ________________________________

_______________________________________________________________
(անվանումը, հասցեն (ֆիզիկական անձի Ա. Ա. Հ.)) .

 

Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ

Զրոյացում

Վերադարձ

գումար

գնումների քանակ

գումար

քանակ

գումար

քանակ

           

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ________________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ. Տ.
 
Տնտեսավարող սուբյեկտի հաշվապահ _______________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն)
 
Գանձապահ _______________________________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն)
 
Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________ 
(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ. Տ.
 
Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ _________________________________
(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ. Տ.
 
						 ____  ___________ 199 ___ թ.

 

 


Հավելված N 2
(գրքի դիմային երես)


Գ Ի Ր Ք N ________

 

ՀԴՄ-ի վերանորոգմանը վերաբերվող տեղեկությունների գրանցման

 

1. Տնտեսավարող սուբյեկտ _________________________________________

(անվանումը և ՀՎՀՀ)

 

2. Հսկիչ-դրամարկղային մեքենա ______________________________________

(մոդելը)

 

3. Գործարանային համարը __________________________________________

 

4. Արտադրության տարեթիվը _________________________________________

 

5. Տեղադրման վայրը ______________________________________________

(Տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)

 

6. ՀԴՄ-ի Կապարակնիքի համարը1  _____________________________________

 

 


(գրքի էջի ձև)

N Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, տրման ամսաթիվը Խափանման ամսաթիվը և ժամը Նորոգման հանձնման (տեխնիկական սպասարկման սկսման) ամսաթիվը և ժամը Նորոգումից վերադարձման(տեխնիկական սպասարկման ավարտի) ամսաթիվը և ժամը

Տեխնիկական
սպասարկում և (կամ) նորոգում իրականացնող ձեռնարկության անվանումը (ֆիզիկական անձի Ա.Ա.Հ.) և ՀՎՀՀ

ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների հանման ակտի համարը և ստորագրման ամսաթիվը2  Պատասխանատու
անձի պաշտոնը
Ա.Ա.Հ. և
ստորագրությունը
 Նորոգում (տեխնիկական սպասարկում) իրականացնողը Նորոգումը(տեխնիկական սպասարկումը) ընդունողի 
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.
                    
                 

 

____________

1 Կապարակնիքի համարի փոփոխման դեպքում նշվում է նոր կապարակնիքի համարը և կապարակնքման ամսաթիվը2 Տեխնիկական սպասարկման դեպքում եթե ՀԴՄ-ի կապարակնիքները չեն բացվում և ակտ չի կազմվում, ապա սույն սյունակում գրանցվում չի կատարվում Kanon havel
 


Հավելված N 3
(գրքի դիմային երես)


Գ Ի Ր Ք N ________

 

Կատարված տեխնիկական սպասարկման ԵՎ նորոգման աշխատանքների հաշվառման

 

1. Տնտեսավարող սուբյեկտ ___________________________________________

(անվանումը և ՀՎՀՀ)

 

2. Տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության իրականացման լիցենզիայի

համարը _________________ տրման ամսաթիվը _____________________

 

3. Գործունեության իրականացման վայրը __________________________________

(տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)

 

 


(գրքի էջի ձև)

N

Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, տրման ամսաթիվը

Հայտ ներկայացնողի անվանումը և ՀՎՀՀ Խափանման հանգույցի անվանումը Խափանման բնույթը (պատճառը)

ՀԴՄ-ի նորոգման վերցման(տեխնիկական սպասարկման սկսման) ամսաթիվը և ժամը

ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) ավարտի ամսաթիվը և ժամը

1. 2. 3. 4. 5. 6. 7.
                
             
 


Հավելված N 4


Տնտեսավարող սուբյեկտ ______________________________

(անվանումը, ՀՎՀՀ)

Հասցեն, հեռախոս ___________________________________

 

Հ Ա Յ Տ  N ________

 

Տեխնիկական սպասարկման ԵՎ նորոգման մասնագետներ հրավիրելու

 

N

ՀԴՄ-ի
մոդելը

ՀՀ հարկային մարմիններում
ՀԴՄ-ի հաշվառման համարը

ՀԴՄ-ի
գործարանային համարը

Հրավիրելու
օրը, ժամը

ՀԴՄ-ի
խափանման բնույթը

1.

2.

3.

4.

5.

6.

 

 

 

 

 

 

 

 

Տնտեսավարող սուբյեկտի Ա.Ա.Հ.

______________________
(ստորագրություն)

 

 

Կ. Տ.

 

 

 ____  ___________ 199 _____ թ.

 

 


Հավելված N 5

 

Ա Կ Տ  N _________

 

ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին

 

1. Տնտեսավարող սուբյեկտ ________________________________________

(անվանումը, ՀՎՀՀ)

 

2. Հսկիչ-դրամարկղային մեքենա _____________________________________

(մոդելը)

 

3. Գործարանային համարը _________________________________________

 

4. ՀԴՄ-ի հարկային մարմնում գրանցման համարը ___________________________

 

Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ

Զրոյացում

Վերադարձ

գումար

գնումների քանակ

գումար

քանակ

գումար

քանակ

           

 

Նորոգման առաքումից առաջ

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ____________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ _________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Նորոգման առաքումից առաջ
ՀԴՄ-ի բացված կապարակնիքը1
 
   
 

___ ___________ 199 ____ թ.

 

Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ

Զրոյացում

Վերադարձ

գումար

գնումների քանակ

գումար

քանակ

գումար

քանակ

           

 

Նորոգումից վերադարձնելու պահին

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Տեխնիկական սպասարկման Կենտրոնի ներկայացուցիչ ________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Նորոգումից հետո ՀԴՄ-ի կապարակնիքի համարը
 
   
 

___ ___________ 199 ____ թ.

 

1 Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը Kanonner

 

 

Ա Կ Տ  N _________

 

Ժամանակավորապես օգտագործվող ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին

 

1. Տնտեսավարող սուբյեկտ _________________________________________

(անվանումը, ՀՎՀՀ)

 

2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենա _______________

(մոդելը)

 

3. Կապարակնիքի համարը1 _________________________________________

 

4. Գործարանային համարը _________________________________________

 

5. ՀԴՄ-ի Հարկային մարմնում գրանցման համարը ___________________________

 

Ժամանակավորապես շահագործման համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ

Զրոյացում

Վերադարձ

գումար

գնումների քանակ

գումար

քանակ

գումար

քանակ

           

 

Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող

ձեռնարկության ներկայացուցիչ  __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

___ ___________ 199 ____ թ.

 

Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ

Զրոյացում

Վերադարձ

գումար

գնումների քանակ

գումար

քանակ

գումար

քանակ

           

 

Նորոգումից վերադարձնելու պահին

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող

ձեռնարկության ներկայացուցիչ  __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

 

Ժամանակավորապես օգտագործված
ՀԴՄ-ի կապարակնիքը2
 
   
 

___ ___________ 199 ____ թ.


________________

1 Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի կապարակնիքի համարը

2 Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը Kanonner

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.11.2004, N 1-05/17-Ն ---------
27.07.1999, N 01/10 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան