Գլխավոր տեղեկություն
Номер
N 789-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (14.07.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.08.01/21(261)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.07.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.07.2006
Дата вступления в силу
14.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հուլիսի 2006 թվականի N 789-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մուսալեռ-97» ՍՊԸ-ի բժշկական օգնություն և սպասարկում գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. հունիսի 5-ի N 621-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 4 հանձնարարականը, N 4 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 07.07.06թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Մուսալեռ-97» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) ստոմատոլոգիական կաբինետի հագեցվածությունը թերի է, մասնավորապես բացակայում էր ատամնաքարերի հեռացման սարքը, դիաթերմոկոագուլյատորը, ապեքսլակատորը, էլեկտրադոնտոմետրը, բակտերիոցիդ լամպը, ատամնաքարերի հեռացման գործիքների հավաքածուն, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 17.10.2002 թվականի N 1662-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև հայտատուի կողմից սահմանված կարգով լիցենզավորման բաժին ներկայացված հայտին կից փաստաթղթերում նշված տեղեկություններին,

բ) բացակայում էին անհետաձգելի բժշկական դեղամիջոցների և դեղանյութերի մասին տեղեկությունները, ինչը չի համապատասխանում «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և նյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱՆ 25.07.2003 թ. N 635-Ն հրամանին,

գ) ստուգման պահին ստոմատոլոգիական կաբինետում կրտսեր բուժաշխատող չի եղել.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «Մուսալեռ-97» ՍՊԸ-ի (Շիրակի մարզ, ք. Գյումրի, ավտոկայանի տարածք) 2003 թվականի հունիսի 6-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեություն թիվ Կ-XX-000115 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան