Գլխավոր տեղեկություն
Номер
N 290-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.05.2006-27.03.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.05.15/13(222) Հոդ.160
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
21.03.2006
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
21.03.2006
Дата вступления в силу
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806120


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

21 մարտի 2006 թ.
ք. Երևան

N 290-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐՈՎ ՉՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «գ» ենթակետի 8-րդ պարբերությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված գործառույթը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ՀՀ կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից տվյալ բյուջետային տարում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն նյութերի ներկայացման և քննարկման ընթացակարգը, ինչպես նաև այդ կապակցությամբ՝ նախարարությունում իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումների, ինչպես նաև բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում, բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված, փոփոխությունների և լրացումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

Նախարար  Վ. Խաչատրյան

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի
2006 թվականի մարտի 21-ի 
N 290-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումների, ինչպես նաև բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում, բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված, փոփոխությունների և լրացումների իրականացման


I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով կանոնակարգվում է ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով ստորև նշված բնագավառներում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն համաձայնեցման նպատակով նյութերի ներկայացման և դրանց քննարկման ընթացակարգը. 

ա) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի` ըստ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների բյուջետային հատկացումների բաշխումը ներկայացնող հավելվածներով նախատեսված՝ ՀՀ պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ հայտատու) կողմից իրականացվող որևէ ծախսային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով սահմանված հատկացումների տարեկան, ինչպես նաև/կամ նույն ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները սահմանող ՀՀ կառավարության որոշման համապատասխան հավելվածներով սահմանված հատկացումների եռամսյակային գումարների՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումներ (այսուհետ՝ Վերաբաշխումներ) կատարելու բնագավառում,

բ) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հաստատված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար տվյալ տարում իրականացվող` ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական կարիքների համար գնումների անվանացանկում (այսուհետ՝ գնումների անվանացանկ) ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերում փոփոխությունների և լրացումների (այսուհետ՝ փոփոխություններ) իրականացման բնագավառում:


 

II. Վերաբաշխումների իրականացման կարգը

 

2. Վերաբաշխումները կարող են իրականացվել, եթե.

2.1. որևէ օրենքի և/կամ իրավական այլ ակտի ընդունման արդյունքում փոխվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Ծրագրի գծով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական բովանդակությունը:

2.2. Ծրագրի կատարման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում իրականացվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության փոփոխություն:

3. Վերաբաշխումներն իրականացնելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում.

3.1. Հայտատուի՝ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով իր կողմից իրականացվող Ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումների Վերաբաշխում կատարելու վերաբերյալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված խնդրագրի առկայությունը:

3.2. Վերաբաշխման արդյունքում Ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի` ըստ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների բյուջետային հատկացումների բաշխումը ներկայացնող հավելվածներով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները սահմանող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային ընդհանուր գումարների պահպանումը:

3.3. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքի պատշաճ հիմնավորվածությունը՝

ա) առաջարկվող Վերաբաշխման նպատակը և վերջինիս ազդեցությունը Ծրագրի բնականոն իրականացման ընթացքի վրա,

բ) հղում համապատասխան օրենքին և/կամ իրավական այլ ակտին, որով պայմանավորված ծագել է Վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունը (եթե առաջարկվող Վերաբաշխումը պայմանավորված է սույն կարգի 2.1-ին կետում բերված հանգամանքներով),

գ) հղում Վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունը առաջացնող համապատասխան հանգամանքներին և հավաստում այն մասին, որ նշված հանգամանքների առկայությամբ պայմանավորված Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի
շրջանակներում կատարվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության փոփոխություն (եթե առաջարկվող Վերաբաշխումը պայմանավորված է սույն կարգի 2.2-րդ կետում բերված հանգամանքներով),

դ) առաջարկվող Վերաբաշխման արդյունքում գնումների անվանացանկում կատարվող փոփոխությունները (եթե Վերաբաշխումն առաջարկվում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման հոդվածներով) և դրանց հիմնավորումները,

ե) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների միջև հատկացումների առաջարկվող ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերը համաձայն N 1-Հ ձևի,

զ) պետության անունից հայտատուի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորությունները Վերաբաշխման արդյունքով չկատարելու հետևանքով առաջացող պետության ֆինանսական կորուստները՝ պետության հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում վճարման ենթակա տուգանքների, տույժերի կամ դրա հետ կապված այլ պարտադիր մուծումների գումարները (այսուհետ՝ ֆինանսական կորուստներ): Ընդ որում, եթե Վերաբաշխումն առաջարկվում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման հոդվածներով (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածների), ապա ներկայացվող հիմնավորումների հետ պարտադիր պետք է ներկայացվի.

- «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար կենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ առաջարկվող Վերաբաշխմամբ պայմանավորված կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան.

- հայտատուի կողմից կազմված տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար ապակենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ առաջարկվող Վերաբաշխմամբ պայմանավորված կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան,

է) հայտատուի կողմից կազմված տեղեկանք` առաջարկված Վերաբաշխումը չիրականացնելու արդյունքում պետության կողմից տվյալ բյուջետային տարում համապատասխան բյուջետային ծախսերի չկատարմամբ պայմանավորված պետության ֆինանսական կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան: 

4. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը մերժվում է, եթե.

4.1. բացակայում են Վերաբաշխման հիմնավորումները կամ դրանք ներկայացված են սույն կարգով սահմանված պահանջների խախտումներով կամ էլ դրանցում բերված տվյալներում հայտնաբերված են էական՝ ներկայացված հայտի հավաստիության վրա անմիջական ազդեցություն ունեցող շեղումներ կամ սխալներ, կամ

4.2. Վերաբաշխման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման որևէ հոդվածի գծով նվազեցվող հատկացումների (տարեկան կամ եռամսյակային) գումարը գերազանցում է ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով նույն այդ հոդվածով նախատեսված հատկացումների (համապատասխանաբար տարեկան կամ եռամսյակային) գումարի՝ Վերաբաշխման հարցի քննարկման ժամանակահատվածում առկա չիրացված փաստացի մնացորդը, կամ

4.3. Վերաբաշխման արդյունքում վտանգ է առաջանում Ծրագրի բնականոն իրականացման համար:

5. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը կարող է մերժվել, եթե հայտատուի կարիքների համար արդեն իսկ կնքված պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները Վերաբաշխումների արդյունքում չկատարելու հետևանքով պետության ֆինանսական կորուստների գումարը գերազանցում է Վերաբաշխումը չիրականացնելու արդյունքում պետության կողմից տվյալ բյուջետային տարում համապատասխան բյուջետային ծախսերի չկատարմամբ պայմանավորված պետության ֆինանսական կորուստների գումարը:

6. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված հիմքերով մերժելու դեպքում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նշված հայտատուին հայտնվում են վերջինիս խնդրանքի մերժման պատճառները: 

7. Հայտատուի խնդրագիրը հիմնավորված և սույն կարգի 4.2-րդ ենթակետի իմաստով իրականացվելիք ճանաչելու դեպքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ 

ա) առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարություն Վերաբաշխում և գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին կամ հայտատուի կողմից ՀՀ կառավարություն նման առաջարկություն ներկայացնելու համար իր համաձայնության մասին ծանուցում է հայտատուին (եթե ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը իրավասություն չի վերապահել ինքնուրույն Վերաբաշխումներ և գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու համար) կամ,

բ) առաջարկված Վերաբաշխմանը և գնումների անվանացանկում փոփոխությունների կատարելուն իր համաձայնության մասին ծանուցում է հայտատուին (ՀՀ կառավարության կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ինքնուրույն Վերաբաշխումներ կատարելու իրավասություն վերապահելու դեպքում) և նշված Վերաբաշխումից և գնումների անվանացանկում կատարված փոփոխություններից բխող ճշգրտումներ կատարում պետական բյուջեի համապատասխան ծրագրային ցուցանիշներում:

8. Ծանուցումն իրականացվում է N 1-ԾՎ ձևի ծանուցագրով:


 

III. Վերաբաշխումներով չպայմանավորված հանգամանքներով գնումների անվանացանկում փոփոխությունների կարգը

 

9. Գնումների անվանացանկում, բացի սույն կարգի II մասում բերված դեպքերի, փոփոխություններ կարող են իրականացվել նաև, եթե Ծրագրի կատարման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում օգտագործվող գնման առարկաների ծավալների, արժեքների կամ դրանց տեսականու փոփոխություն (Ծրագրի գծով իրականացվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության անփոփոխ լինելու պարագայում):

10. Գնումների անվանացանկում սույն կարգի 9-րդ կետում նշված հանգամանքներով պայմանավորված փոփոխություններ կատարելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված՝ հիմնավորված խնդրագրի առկայությունը:

11. Գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրանքի պատշաճ հիմնավորվածությունը՝

ա) գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխությունների նպատակը և դրանց ազդեցությունը Ծրագրի բնականոն իրականացման ընթացքի վրա.

բ) հղում անվանացանկում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջացնող համապատասխան օրենքին և/կամ իրավական այլ ակտին, կամ այլ հանգամանքներին, որոնցով պայմանավորված ծագել է գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և հավաստում այն մասին, որ նշված հանգամանքների առկայությամբ պայմանավորված Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում օգտագործվող գնման առարկաների ծավալների, արժեքների կամ դրանց տեսականու փոփոխություն (Ծրագրի գծով իրականացվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության անփոփոխ լինելու պարագայում).

գ) գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխությունների հայտերը՝ համաձայն N 1-Հ ձևի. 

դ) պետության անունից հայտատուի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորությունները գնումների անվանացանկում փոփոխությունների կատարման արդյունքում չկատարելու հետևանքով առաջացող պետության ֆինանսական կորուստները՝ պետության հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում վճարման ենթակա տուգանքների, տույժերի կամ դրա հետ կապված այլ պարտադիր մուծումների գումարները (այսուհետ՝ կորուստներ): Ընդ որում, ներկայացվող հիմնավորումների հետ պարտադիր պետք է ներկայացվի.

- «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար կենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան,

- հայտատուի կողմից կազմված տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար ապակենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան:

12. Գնումների անվանացանկում փոփոխություն կատարելու մասին հայտատուի
խնդրանքը մերժվում է, եթե.

ա) բացակայում են գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները, կամ դրանք ներկայացված են սույն կարգով սահմանված պահանջների խախտումներով կամ էլ դրանցում բերված տվյալներում հայտնաբերված են էական՝ ներկայացված հայտի հավաստիության վրա անմիջական ազդեցություն ունեցող շեղումներ կամ սխալներ, կամ

բ) գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխությունները ապահովված չեն ֆինանսավորման աղբյուրներով, կամ

գ) գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխությունների կատարման արդյունքում վտանգ է առաջանում Ծրագրի բնականոն իրականացման համար:

13. Գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրանքը կարող է մերժվել, եթե հայտատուի կարիքների համար արդեն իսկ կնքված պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները գնումների անվանացանկում փոփոխությունների արդյունքում չկատարելու հետևանքով պետության կորուստների գումարը գերազանցում է այդ փոփոխությունների չկատարմամբ պայմանավորված պետության կորուստները:

14. Գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրանքը սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով մերժելու դեպքում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նշված հայտատուին հայտնվում են վերջինիս խնդրանքի մերժման պատճառները: 

15. Գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրագիրը հիմնավորված ճանաչելու դեպքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու իր համաձայնության մասին ծանուցում է խնդրագրով հանդես եկած հայտատուին:

16. Հայտատուի խնդրագիրը հիմնավորված ճանաչելու դեպքում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ 

ա) առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարություն գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին կամ հայտատուի կողմից ՀՀ կառավարություն նման առաջարկություն ներկայացնելու համար իր համաձայնության մասին ծանուցում է հայտատուին (եթե ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը իրավասություն չի վերապահել ինքնուրույն գնումների անվանացանկում փոփոխություններ կատարելու համար) կամ,

բ) առաջարկված գնումների անվանացանկում փոփոխությունները կատարելուն իր համաձայնության մասին ծանուցում է հայտատուին (ՀՀ կառավարության կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ինքնուրույն փոփոխություն կատարելու իրավասություն վերապահելու դեպքում) և նշված փոփոխություններից բխող ճշգրտումներ կատարում գնումների անվանացանկում:

17. Ծանուցումն իրականացվում է N 1-ԾԳ ձևի ծանուցագրով:


Ձև N 1-Հ (օրինակելի)


Հ Ա Յ Տ  N

ՀՀ 20.. ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ


Մ Ա Ս  N 1


Ձև N 1-Հ (օրինակելի)
շարունակություն

Մ Ա Ս  N 2


Ձև N 1-Հ (օրինակելի)
շարունակություն

Մ Ա Ս  N 3


Ձև N 1-ԾՎ (օրինակելի)

            Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր  N     
ՀՀ 200.. ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ
ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ    

Մ Ա Ս  N 1


Ձև N 1-ԾՎ (օրինակելի)
շարունակություն

Մ Ա Ս  N 2


Ձև N 1-ՀԳ (օրինակելի)


Հ Ա Յ Տ  N
ՀՀ 20.. ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Մ Ա Ս  N 1

 


Ձև N 1-ՀԳ (օրինակելի)
շարունակություն


Մ Ա Ս  N 2


Ձև N 1-ԾԳ (օրինակելի)


Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր  N
ՀՀ 200.. ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ