Գլխավոր տեղեկություն
Номер
N 598-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.01.2006-11.06.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.28
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.06.2004
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.06.2004
Дата вступления в силу
26.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005477

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հունիսի 2004 թ.
ք. Երևան

N 598-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՍԿ N 3.1.6.006-04 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային  անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ  և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի թ) ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Մանկաբարձական ստացիոնարներում ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.1.6.006-04 սանիտարահամաճարակային կանոնները (կցվում է):

2. ՀՀ Ան պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին՝
սահմանել հսկողություն «Մանկաբարձական ստացիոնարներում ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.1.6.006-04 սանիտարահամաճարակային կանոնների պահանջների կատարման նկատմամբ: 

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թ. հունիսի 4-ի
թիվ 598-Ն հրամանով

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՍԿ 3.1.6.006-04

 

I. Մանկաբարձական ստացիոնարներում կանխարգելիչ ԵՎ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում ԵՎ իրականացում

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունը (այսուհետև՝ ՆՎՀ) մանրէային ծագման հիվանդության ցանկացած կլինիկական դրսևորումն է, որն առաջանում է բուժկանխարգելիչ կազմակերպություն ընդունվելու կամ բժշկական օգնության դիմելու արդյունքում, անկախ նրանից՝ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել ստացիոնարում գտնվելու ժամանակ, թե այնտեղից դուրս գրվելուց հետո: ՆՎՀ է համարվում նաև բուժաշխատողի հիվանդությունը, որը տվյալ բուժկանխարգելիչ կազմակերպությունում աշխատելու ընթացքում վարակման հետևանք է:

ՆՎՀ-ների բարձր հիվանդացությունը պայմանավորված է գործոնների համալիրով, որոնք են՝ ՆՎՀ-ների հարուցիչների հոսպիտալային շտամների ձևավորումը, ռիսկի քանակակազմերի ավելացումը ծննդկանների և նորածինների շրջանում, բնակչության շրջանում օրգանիզմի ոչ հատուկ պաշտպանական ուժերի նվազումը, մի շարք ստացիոնարների թույլ նյութատեխնիկական բազան և այլն:

ՆՎՀ-ների տարածմանը նպաստում է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման, չորացման, շատ դեղերի նկատմամբ բարձր կայունություն ունեցող տարբեր (300-ից ավելի տեսակների) հարուցիչների շտամների ձևավորումը:

ՆՎՀ-ներին բնորոշ է փոխանցման ուղիների բազմաթիվությունը, ինչպես բնական (կենցաղակոնտակտային, օդակաթիլային, կղանքաբերանային), այնպես էլ արհեստական մեխանիզմներով՝ ի հաշիվ ախտորոշիչ և բուժական միջամտությունների:

ՆՎՀ-ների կանխարգելման, պացիենտների և բուժանձնակազմի անվտանգության ապահովման համար մեծ ուշադրություն է դարձվում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը (կենտրոնական մանրէազերծման բաժիններ, ախտահանման խցիկներ, բնապահպանության առումով անվտանգ ախտահանիչ միջոցների, բժշկական նշանակության միանվագ օգտագործման գործիքների, սարքերի կիրառում, մանրէաբանական հսկողություն (մոնիթորինգ), ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումների, մասնավորապես մոր և մանկան համատեղ կեցության, մանկանը բարեկամ հոսպիտալների 10 քայլերի, ծննդկանների վաղ դուրսգրման ներդրման և այլ հարցերի:

 

2. Կազմակերպական միջոցառումներ

 

2.1 ՆՎՀ-ների կանխարգելման համալիր սանիտարահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման պատասխանատուն ծննդատան (բաժանմունքի) ղեկավարն է:

2.2 Ծննդատանը, տնօրենի հրամանով, ստեղծվում է ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հանձնաժողով, տնօրենի կամ նրա տեղակալի գլխավորությամբ` ստացիոնարում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները համակարգելու համար:

2.3 Մանկաբարձական ստացիոնարի կառուցվածքում նախատեսվում է բժիշկ-համաճարակաբանի (տնօրենի տեղակալ սանիտարահամաճարակային հարցերով) հաստիք:

2.4 Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հոսպիտալային համաճարակաբան, գլխավոր մանկաբարձուհի, մանրէաբան, պաթանատոմ, դեղագործ: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում են այլ մասնագետներ:

2.5 Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս:

2.6 Բաժանմունքների վարիչներն իրականացնում են պարապմունքներ սույն սանիտարահամաճարակային կանոնների ուսուցման հարցերով բժիշկների, իսկ ավագ մանկաբարձուհին (բուժքույրը)՝ միջին և կրտսեր բուժանձնակազմի համար, տարին երկու անգամ և թեսթավորման տվյալները գրանցում են աշխատողի սանիտարական (բժշկական) գրքույկում:

 

3. Աշխատանքի ընդունման կարգ

 

3.1 Ծննդատուն (բաժանմունք) ընդունվող բուժաշխատողը և այլ անձնակազմն անցնում է նախնական և պարբերական բժշկական զննություն (հետազոտություններ) Հայաստանի Հանրապետության կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» 27.03.03թ. թիվ 347-Ն որոշման համապատասխան:

3.2 Մանկաբարձական ստացիոնարների տենդով, բորբոքային և թարախային երևույթներով հիվանդ բուժաշխատողները ժամանակավորապես աշխատանքի չեն թույլատրվում:

3.3 Ծննդատան (բաժանմունքի) անձնակազմը պատվաստվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ, իսկ դիֆթերիայի պատվաստումների մասին տվյալների բացակայության դեպքում` վերոհիշյալ հիվանդության դեմ՝ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն:

3.4 Պարբերական բժշկական զննության, բուժման արդյունքների, կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ տվյալները գրանցվում են սահմանված կարգով և հաղորդվում ՆՎՀ-ների կանխարգելման միջոցառումների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու անձին:

 

4. Հակահամաճարակային ռեժիմի կազմակերպումը մանկաբարձական ստացիոնարներում

 

4.1 Մանկաբարձական ստացիոնարն իր գործունեությունն իրականացնում է գործունեության տվյալ տեսակն իրականացնելու վերաբերյալ լիցենզիա ունենալու դեպքում:

4.2 Ծննդատունը (բաժանմունքը) փակվում է պլանային ախտահանման, անհրաժեշտության դեպքում` կոսմետիկ վերանորոգման համար՝ ոչ պակաս տարին մեկ անգամ: Ըստ հարկերի փակումը թույլատրվում է բացառիկ դեպքերում, այլ մանկաբարձական ստացիոնարի բացակայության և բուժկանխարգելիչ կազմակերպություններում վերջինիս ծավալման հնարավորության բացակայության դեպքում:

Համաճարակային ցուցումով փակված ստացիոնարի գործունեությունը թույլատրվում է միայն շրջակա միջավայրի լաբորատոր հսկողության բացասական պատասխանից և ՊՀՀ տեսչության տարածքային մարմնի թույլտվությունից հետո:

4.3 Ծննդաբերական սրահում և վիրահատարանում աշխատում են միանվագ օգտագործման ձեռնոցներով՝ նախապես մշակելով ձեռքերը (հավելված 1, աղյուսակ 4): Խորհուրդ է տրվում օգտագործել պաշտպանիչ միջոցներ (գլխարկ, ակնոցներ, դիմակ, մոմլաթե գոգնոց)՝ բուժաշխատողների անվտանգությունն ապահովելու նպատակով: Նորածնային բաժանմունքում (հիվանդասենյակում) գլխարկ և դիմակ օգտագործվում է ինվազիվ գործողություններ (արյան փոխներարկում, պորտի անոթների կաթետրացում, ողնուղեղային պունկցիա և այլն) կատարելու դեպքում:

Համաճարակային անբարենպաստ իրավիճակների ժամանակ դիմակ օգտագործվում է բոլոր բաժանմունքներում: Ցանկալի է օգտագործել միանվագ օգտագործման դիմակ:

4.4 Ծննդատանը խոնավ և հիմնական մաքրումը կատարվում է համաձայն հավելված 1-ի, աղյուսակ 5-ի:

4.5 Ծննդատնից դուրսգրումը կատարվում է՝ ելնելով մոր և մանկան առողջական վիճակից: Թույլատրվում է ծննդկանների վաղ դուրսգրումը (2-4-րդ օրը), այդ թվում՝ մինչև նորածնի պորտի ընկնելը: Ծննդատնից վաղ դուրսգրումը նպաստում է ՆՎՀ-ների հիվանդացության իջեցմանը:

4.6 Բարդացած մանկաբարձագինեկոլոգիական անամնեզով (վիժումներ, կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ և այլն), բարդացած ծննդաբերությունների դեպքում խոշոր պտղի, երկվորյակների, գերջրության, և այլնի դեպքում, վաղ դուրսգրումը (2-4-րդ օր) հնարավոր է արգանդի ուլտրաձայնային հետազոտությունից հետո:

Վիրաբուժական, այդ թվում՝ կեսարյան հատումով, ծննդաբերությունից հետո դուրսգրումը կատարվում է կլինիկական ցուցումով:

4.7 Անհրաժեշտ է ծննդկանի և նորածնի մասին տեղեկացնել ամբուլատոր բուժօգնություն իրականացնողներին՝ ստացիոնարից դուրս գրվելուց հետո մոր և մանկան պատրոնաժ հսկողությունն իրականացնելու նպատակով:

4.8 Թույլատրվում է ամուսնու և հարազատների այցելություն հղիներին և ծննդկաններին: Այցելության կարգը սահմանում է ծննդատան (բաժանմունքի) ղեկավարությունը:

4.9 Ամուսնու (մոտ ազգականների) ներկայությունը ծննդաբերության ժամանակ հնարավոր է միայն որոշակի պայմանների (անհատական ծննդաբերական սրահներ կամ սենյակներ) առկայության, այցելուների մոտ վարակիչ հիվանդությունների (ՍՇՎՀ-ի և այլն) բացակայության դեպքում, բժշկի թույլտվությամբ՝ հաշվի առնելով կնոջ վիճակը: Ծննդաբերության ժամանակ ներկա գտնվող հարազատները (ծննդաբերական սրահում) հագնում են խալաթ, դիմակ, գլխարկ, բախիլներ:

4.10 Բուժանձնակազմի համար նախատեսվում է առանձին մուտք, հանդերձարան՝ վերնահագուստի համար: Հանդերձարանը կազմված է երկու բաժնից, ապահովված անհատական պահարաններով` անձնական և սանիտարական հագուստի (խալաթ, գլխարկ, դիմակ, բախիլներ) համար, ցնցուղով: Սանիտարական հագուստը փոխվում է ամեն օր:

 

5. Մանկաբարձական ստացիոնարների կառուցվածքային ստորաբաժանումների պահպանման կարգ

 

5.1 Մանկաբարձական ստացիոնարի բոլոր բաժանմունքներն ամեն օր մաքրվում են խոնավ, լվացող և օրը մեկ անգամից ոչ պակաս` ախտահանիչ միջոցների օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակներ 1, 3 և 5): Մաքրման պարագաները վարակազերծվում են բաժանմունքը մշակելուց հետո (հավելված 1, աղյուսակ 1):

5.2 Մաքրելուց կամ ախտահանելուց հետո կատարվում է օդի վարակազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով (հավելված 1, աղյուսակ 1, կետ 2) և հետագայում օդափոխվում է սենքը (տարածքը, սենյակը, սրահը):

5.3 Եզրափակիչ ախտահանման եղանակով մաքրումից հետո, ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով օդի վարակազերծումը կատարվում է կրկնակի` առաջին անգամ ախտահանիչ միջոցով բոլոր առարկաները և սենքերը մշակելուց, երկրորդ անգամ` դրանք ջրմուղի ջրով թրջած լաթով սրբելուց հետո (օդի խոնավությունը բարձրանալու դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթման արդյունավետությունը բարձրանում է): Հետագայում սենքը օդափոխվում է:

5.4 Կնոջ զննման, մշակման և միջամտությունների ժամանակ օգտագործված գործիքները և բժշկական նշանակության այլ առարկաները մշակվում են սխեմայով (հավելված 1, աղյուսակ 2):

5.5 Յուրաքանչյուր միջամտությունից հետո անձնակազմը մանրամասն լվանում է ձեռքերը: Հեշտոցի հետազոտության ժամանակ օգտագործվում են միանվագ օգտագործման ձեռնոցներ:

 

6. Ընդունարան

 

6.1 Հղի կնոջ ծննդատուն (բաժանմունք) դիմելու ժամանակ առաջին կամ երկրորդ մանկաբարձական բաժանմունք կամ առանձնացված սենյակ կամ բոքս ընդունելու հարցը որոշվում է փոխանակման քարտի, հարցման և զննման տվյալների հիման վրա:

Ապահովվում է առաջին կամ երկրորդ մանկաբարձական բաժանմունքներ ընդունվող հղիների և ծննդկանների հոսքերի մեկուսացումը:

Գինեկոլոգիական հիվանդների ընդունման համար նախատեսվում է առանձին սենք:

6.2 Ծննդկանի ընդունման ժամանակ իրականացվում է զննում և, անհրաժեշտության դեպքում, սանիտարական մշակում: Հղին և ծննդաբերը ծննդատուն են ընդունվում իրենց հագուստով: Խորհուրդ է տրվում օգտագործել նոր անձնական հագուստ, հողաթափեր և անձնական հիգիենայի առարկաներ:

6.3 Ցանկացած պացիենտի զննումից կամ միջամտություն կատարելուց առաջ և հետո, ձեռքերը լվանում և վարակազերծում են՝ համաձայն ընդունված կարգի (հավելված 1, աղյուսակ 4):

 

7. Ծննդաբերական բաժանմունք

 

7.1 Մի քանի նախածնարանների կամ անհատական ծնարանների առկայության դեպքում, դրանք զբաղեցվում են՝ պահպանելով շրջափուլությունը: Ցանկալի է ունենալ անհատական ծնարաններ՝ բաղկացած մի քանի սենյակներից, որոնք թույլ կտան ծննդաբերին ծննդաբերությունը և հետծննդյան շրջանն անցկացնել անհատական ծնարանում՝ մինչև դուրսգրումն, առանց տեղափոխման:

7.2 Թույլատրվում է օգտագործել մոմլաթե հերմետիկ ծածկոցով ներքնակներ և բարձեր, որոնք վարակազերծվում են ախտահանիչ լուծույթներով (հավելված 1, աղյուսակ 1):

7.3 Ծննդաբերական սրահում ծնունդներն ընդունվում են հերթականությամբ, առանձին մահճակալ-սեղանների վրա: Ծնունդն ընդունելուց հետո օգտագործված բոլոր իրերը մշակվում են ախտահանիչ լուծույթով:

7.4 Բոքսեր ունեցող ծննդաբերական կառուցահատվածում յուրաքանչյուր ծնունդ ընդունվում է առանձին բոքսում` հաջորդականությամբ: Ծնունդն ընդունելուց հետո բոքսը մաքրվում է եզրափակիչ ախտահանման եղանակով:

7.5 Մանկաբարձը (բժիշկը) ծնունդ ընդունելուց առաջ պատրաստվում է, ինչպես վիրահատությունից առաջ:

7.6 Ծնունդ ընդունելու ժամանակ գերադասելի է միանվագ մանրէազերծված լրակազմի օգտագործում:

7.7 Նորածնին ընդունում և ծածկում են մանրէազերծված, տաքացված բարուրաշորով: Նորածնի առաջնային մշակման համար օգտագործվում է մանրէազերծված անհատական լրակազմ, իսկ նորածնի քիթ-ըմպանից լորձի արտածծման անհրաժեշտության դեպքում նպատակահարմար է օգտագործել միանվագ օգտագործման արտածծիչներ, գնդանոթներ:

7.8 Ծնվելուց անմիջապես հետո ծննդաբերական սրահում նորածնին տաքացրած բարուրաշորով դնում են մոր կրծքի վրա՝ ապահովելով մաշկ-մաշկ, աչք-աչք շփումը (հակացուցումների բացակայության դեպքում)՝ առաջին կես ժամվա ընթացքում: Նորածնին մոր կրծքի վրա անմիջապես դնելը և կրծքով կերակրելը նպաստում են նորածնի մոտ նորմալ մանրէային ֆլորայի ստեղծմանը, ինչպես նաև օրգանիզմի պաշտպանական ոչ հատուկ գործոնների համալիրի ուժեղացմանը:

7.9 Պորտը կտրելուց առաջ և հետո պորտային վերքը մշակվում է 70 %-անոց սպիրտով կամ քլորհեքսիդինի գլյուկոնատի 0.5%-անոց սպիրտային լուծույթով:

7.10. Բլենորեայի (գոնոկոկային և քլամիդիային) կանխարգելումն իրականացվում է տետրացիկլինի 1% քսուքով: Կարելի է նորածնի գոնոբլենորեայի կանխարգելման համար օգտագործել նաև նատրիումի սուլֆացիլի 30%-անոց լուծույթ (ալբուցիդ):

7.11 Նորածնին կշռելուց և փաթաթելուց հետո, փաթաթման սեղանը և կշեռքը վարակազերծվում են: Երեխայի և ընկերքի ընդունման տեփուրը, ինչպես նաև նորածնի առաջնային օգնության համար օգտագործված բոլոր սարքավորումները վարակազերծվում են (հավելված 1, աղյուսակ 3):

7.12 Ընկերքային արյունը պահվում է հատուկ սառնարանում, ընկերքը` սառցախցիկում:

7.13 Օգտագործված սպիտակեղենը հավաքվում է ներսում մոմլաթե պարկ տեղադրած բաքում, ապա տեղափոխվում լվացքատուն՝ վարակազերծելու և լվանալու համար, իսկ վիրակապական նյութերը՝ թասի մեջ՝ հետագայում ոչնչացնելու համար:

 

8. Մոր և մանկան համատեղ կեցության հետծննդյան բաժանմունք

 

8.1 Ծննդատան հետծննդյան բաժանմունքում մոր և մանկան համատեղ կեցությունն ունի առավելություն առանձին կեցության համեմատությամբ: Նվազում են ՆՎՀ-ները նորածինների և ծննդկանների շրջանում, մանրէների հոսպիտալային շտամների շրջանառությունը, նորածինների մոտ տարբեր մանրէներով գաղութացումը գլխավորապես կատարվում է մայրական շտամներով:

Հետծննդյան բաժանմունքի բոլոր մահճակալները առավելագույնս տեղադրվում են մոր և մանկան համատեղ կեցության սենյակներում:

Նման հիվանդասենյակներ կազմակերպվում են նաև երկրորդ մանկաբարձական բաժանմունքում:

8.2 Մոր և մանկան համատեղ կեցության հակացուցումները որոշում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մանկաբարձ-գինեկոլոգը և նեոնատոլոգը:

8.3 Մոր և մանկան համատեղ կեցության ժամանակ թույլատրվում է օգտագործել պատրաստի տակաշորեր, մանկական տակդիրներ (պամպերսներ) և ծննդկանի ցանկությամբ, պոլիմերային նյութերից պատրաստված, տվյալ տարիքային խմբի համար նախորոշված, ախտահանման և խոնավ մշակման ենթարկվող մանկական խաղալիքներ (զանգակի, շխկշխկանի տիպի):

8.4 Անկողնային սպիտակեղենը փոխվում է յուրաքանչյուր 3 օրը մեկ անգամ, շապիկը և սրբիչը` ամեն օր: Նորածնի կերակրման ժամանակ օգտագործվող մոմլաթե տակդիրները փոխվում են օրը 2 անգամ, այդ նպատակի համար օգտագործվող տակաշորերը` յուրաքանչյուր կերակրումից առաջ:

8.5 Ծննդկանին դուրս գրելուց հետո ազատված հիվանդասենյակը մաքրվում է եզրափակիչ ախտահանման եղանակով (աղյուսակներ 1, 3, 5), անկողնային պարագաները ենթարկվում են խցիկային ախտահանման:

8.6 Հետծննդյան բաժանմունքի հիվանդասենյակները զբաղեցվում են շրջափուլային, ոչ ավելի, քան 3 օրվա ընթացքում:

 

9. Նորածնային ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունք

 

9.1 Մանկան՝ կրծքով կերակրումը կատարվում է ըստ նորածնի «պահանջի»:

9.2 Անկախ մոր և մանկան կեցության պայմաններից (մոր և մանկան համատեղ կամ առանձին կեցություն), նորածնի սննդակարգում չի օգտագործվում այլ սնունդ, բացի կրծքի կաթից, բացառությամբ` բժշկական ցուցումների դեպքերում:

9.3 Նորածնին մշակելուց և փաթաթելուց առաջ և հետո անձնակազմը լվանում է ձեռքերը կրկնակի` օճառով և ջրով:

Նորածնի առաջնային խնամքի ժամանակ օգտագործվում է մանրէազերծված սպիտակեղեն:

9.4 Նորածինների խնամքի համար օգտագործվող բժշկական նշանակության բոլոր իրերը և գործիքները (այդ թվում` աչքի կաթոցիչներ, մածկաթիակ և այլն) ախտահանվում են, ապա` մանրէազերծվում (հավելված 1, աղյուսակ 2): Միջամտությունների կատարման ժամանակ օգտագործվող բամբակե մանրէազերծված վիրախծուծները պահվում են հատուկ տուփերում, առանձին դարսերով: Դուրս հանված և չօգտագործված դարսերը կրկնակի մանրէազերծվում են: Մանրէազերծված նյութը վերցնելու համար օգտագործվում է մանրէազերծված նրբունելի (կորնցանգ), որը փոխվում է նորածնի յուրաքանչյուր մշակումից առաջ:

9.5 Նորածինների համար օգտագործվում են փոքր փաթեթով և/կամ միանվագ օգտագործման դեղաձևեր:

9.6 Վարակիչ հիվանդության ախտանշաններով նորածինների բուժումը չի կազմակերպվում տեղում և նրանց երկրորդ մանկաբարձական բաժանմունք չեն տեղափոխում, այլ մանկաբարձական ստացիոնարից տեղափոխում են համապատասխան ստացիոնար՝ ախտորոշման օրը:

9.7 Երեխաներին դուրս գրելուց հետո անկողնային պարագաները վարակազերծվում են: Հիվանդասենյակում (բոքսում) կատարվում է մաքրում եզրափակիչ ախտահանման եղանակով (հավելված 1, աղյուսակներ 1, 3, 5):

9.8 Կթած կրծքի կաթը լցնում են անհատական օգտագործման համար նախատեսված 30-50 մլ-անոց շշերի մեջ:

9.9 Կրծքով կերակրման հակացուցումների դեպքում կերակրումը կամ խմեցնելն իրականացվում են անհատական միանվագ օգտագործման անոթից կամ գդալով, միայն կաթի պաստերիզացման պայմաններում:

 

10. Երկրորդ մանկաբարձական բաժանմունք

 

10.1 Երկրորդ մանկաբարձական բաժանմունքում կամ բոքսային հիվանդասենյակներում հակահամաճարակային ռեժիմը պահպանվում է հատկապես մանրամասն:

10.2 Անհրաժեշտության դեպքում երկրորդ մանկաբարձական բաժանմունք անցնելու ժամանակ բուժանձնակազմը հագնում է բախիլներ: Այդ նպատակի համար բաժանմունքի մուտքի մոտ տեղադրվում է կախիչ՝ մաքուր խալաթների և տարողություն` բախիլների համար:

10.3 Երկրորդ մանկաբարձական բաժանմունքի ծննդկաններից կթված կաթը կարելի է օգտագործել այդ մոր նորածնին կերակրելու համար, բացառությամբ ՄԻԱՎ վարակակրության դեպքում:

10.4 ՄԻԱՎ վարակակիրներից ծննդի ընդունումը կատարվում է ընդհանուր տիպի ծննդատան երկրորդ մանկաբարձական բաժանմունքում, հատուկ առանձնացված հիվանդասենյակում, որտեղ ծննդկանը և երեխան մնում են մինչև դուրս գրվելը: Վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում, օգտագործվում է այդ բաժանմունքի վիրահատական սրահը:

10.5 ՄԻԱՎ վարակակիր պացիենտների մոտ միջամտությունները պետք է կատարել միանվագ օգտագործման գործիքներով և նյութերով: Դրանց բացակայության դեպքում, օգտագործվում են բազմակի օգտագործման գործիքներ, որոնք ախտահանվում և մանրէազերծվում են սահմանված ռեժիմով:

ՄԻԱՎ վարակակիր հիվանդների և նրանց նորածին երեխաների բաժանմունքներում (հիվանդասենյակներում) հակահամաճարակային միջոցառումերն իրականացվում են համանման արտաընդերային ճանապարհով փոխանցվող վիրուսային հեպատիտների բաժանմունքների ռեժիմին:

10.6 ՄԻԱՎ վարակակիր ծննդաբերների ծննդաբերությունը և նորածինների խնամքն իրականացնող բուժանձնակազմը պահպանում է անձնական անվտանգության կանոնները (բոլոր միջամտությունների կատարման ժամանակ օգտագործվում են ձեռնոցներ): Բուժաշխատողների մոտ ձեռքերի մաշկի փոքր վնասվածքների առկայության դեպքում, ցանկալի է, հնարավորության դեպքում, նրան փոխարինել այլ բուժաշխատողով: Հակառակ դեպքում, բուժաշխատողը, նախքան աշխատանքն սկսելը, վնասված մակերեսը մշակում է 70%-անոց սպիրտով կամ յոդի 5%-անոց սպիրտային լուծույթով և «ծածկում» լեյկոպլաստիրով կամ որևէ փառ առաջացնող պատրաստուկով («Լիֆուզոլի» երեք շերտ և այլն): Ցուցաբերվում է առավելագույն զգուշություն ծակող, կտրող գործիքներով և ասեղներով աշխատելու դեպքում: Հատկապես զգուշության մանրամասն միջոցներ պահպանվում են ծննդկանի մոտ սուր վարակիչ հիվանդության, արյունախխման, տուբերկուլոզի բաց ձևերի, սուր պնևմոցսիտոզային թոքաբորբի և այլ հիվանդությունների կլինիկական նշանների առկայության դեպքերում: Վերը նշված դեպքերում սանիտարահիգիենիկ միջոցառումները, ընթացիկ և եզրափակիչ ախտահանման աշխատանքներն իրականացվում են մանրամասնությամբ:

Խորհուրդ է տրվում կրկնակի հետազոտել ՄԻԱՎ վարակակիր անձանցից ծնունդ ընդունող, ծննդկանի և նորածնի խնամքն իրականացնող անձանց, վերջիններիս դուրս գրվելուց վեց ամիս հետո:

10.7 ՄԻԱՎ-ով վարակման վտանգ առաջանում է վթարային իրավիճակների դեպքում (կտրող և ծակող գործիքներով վնասում), ՄԻԱՎ վարակակիր պացիենտների արյունով և այլ կենսաբանական հեղուկներով ախտոտում (կոնտամինացիա, ինչպես նաև արյան և այլ կենսաբանական հեղուկների թափանցում քիթ-ըմպանի ու քթի լորձաթաղանթների և աչքի մեջ):

Այդպիսի դեպքերում, վարակման վտանգը նվազեցնելու նպատակով՝

-

ՄԻԱՎ վարակակիր հիվանդի մոտ միջամտություն կատարելուն պատրաստվելիս համոզվում են, որ վթարային դեղարկղը լիարժեք է (համալրված է),

-

միջամտությունը կատարվում է երկրորդ մասնագետի ներկայությամբ, որը ձեռնոցների վնասման կամ կտրվածքի առաջացման ժամանակ կարող է շարունակել միջամտությունը,

 -

ձեռնոցներ հագնելուց առաջ կատարվում է մատների ֆալանգների մշակում յոդով,

-

վարակված նյութը (արյուն, պտղաջուր, ծննդաբերական ուղու արտադրանք և այլն) անձնակազմի մաշկի վրա ընկնելու դեպքում անհապաղ լվացվում է հոսող ջրով և օճառով, ապա մշակվում որևէ ախտահանիչ նյութով՝ ջրածնի գերօքսիդի 3%-անոց, սպիրտի 70-%-անոց լուծույթներով,

 -

մաշկի վնասման դեպքում ձեռքերը ձեռնոցների մեջ անհապաղ լվանում են հոսող ջրով և օճառով, ապա հանում ձեռնոցները՝ արյունը սեղմելով հանում վերքից, այնուհետև դրանք մշակում սպիրտի 70%-անոց լուծույթով, լվանում օճառով և ջրով, կրկնակի վարակազերծում սպիրտի 70%-անոց լուծույթով և յոդով, չեն տրորում,

 -

վարակված նյութը քիթ-ըմպանի և քթի լորձաթաղանթի վրա ընկնելու դեպքում բերանը և կոկորդը ողողում են 70%-անոց սպիրտով, քթի մեջ կաթեցնում 20-30%-անոց ալբուցիդի լուծույթ,

 -

վարակված նյութն աչքի լորձաթաղանթի վրա ընկնելու դեպքում, լվանում են ջրով և կաթեցնում 20-30%-անոց ալբուցիդի լուծույթ,

 -

վթարի դեպքում, խորհուրդ է տրվում կանխարգելիչ նպատակով խմել թիմոզիդ, (ազիդոթիմիդին) 200մգ/օր, 30 օր տևողությամբ: Պատրաստուկի ընդունումը սկսում են ոչ ուշ, քան վթարից 24 ժամ հետո:

Վթարային իրավիճակում հայտնված անձանց լաբորատոր հետազոտությունը կատարվում է 3, 6 և 12 ամիս հաճախականությամբ:

10.8 Մյուս վարակիչ հիվանդությունների դեպքում հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են համաձայն համապատասխան իրավական փաստաթղթերի:

10.9 Ծննդկանի և նորածնի դուրս գրվելուց (հիվանդասենյակները ազատելուց) հետո իրականացվում է եզրափակիչ ախտահանում՝ անկողնային պարագաների պարտադիր խցիկային ախտահանման կիրառմամբ (հավելված 1, աղյուսակներ 1, 3, 5):

 

11. Սպիտակեղենի լվացման և կոշիկների մշակման կարգ

 

11.1 Սպիտակեղենը լվանում են ծննդատան լվացքատանը, դրա բացակայության դեպքում՝ հիվանդանոցի լվացքատանը, սակայն մյուս բաժանմունքների սպիտակեղենից առանձին: Լվացքատանն առանձնացվում է հատուկ տարողություն սպիտակեղենը թրջոց դնելու, ինչպես նաև առանձին սարքավորում՝ լվանալու համար: Նորածինների սպիտակեղենի լվացման համար չեն օգտագործվում սինթետիկ լվացող միջոցներ:

11.2 Ծննդատան սպիտակեղենն ընդհանուր լվացքատանը լվանալու դեպքում, այն կատարվում է առանձին օր:

11.3 Սպիտակեղենի մշակման և լվացման ժամանակ կեղտոտ և մաքուր սպիտակեղենի հոսքերը չեն խաչաձևվում:

11.4 Ծննդատնից կնոջը դուրս գրելուց կամ այլ բաժանմունք տեղափոխելուց հետո, ընդունման ժամանակ նրան տված կոշիկները (հողաթափերը) ախտահանվում են խցիկային ախտահանման գոլորշաֆորմալինային եղանակով կամ ֆորմալինի 10%-անոց լուծույթով (հավելված 1, աղյուսակ 1, կետ 8):

11.5 Թույլատրվում է օգտագործել անձնական, նոր հողաթափեր:

 

12. Բուժանձնակազմի ձեռքերի, վիրահատական դաշտի մշակում ծնունդ ընդունելու կամ վիրահատության ժամանակ

 

12.1 Ծնունդ ընդունելուն և տարբեր վիրահատական միջամտություններին մասնակցող բոլոր անձանց ձեռքերի մշակման համար օգտագործում են սահմանված կարգով օգտագործման թույլատրված զանազան հայրենական և արտասահմանյան մաշկային հականեխիչներ (հավելված 1, աղյուսակ 4):

12.2 Վիրահատական դաշտի, արտաքին սեռական օրգանների մաշկի և ծննդկանի ազդրերի ներսային մակերեսների մաշկի մշակման համար օգտագործվում են յոդոնատ, յոդոպիրոն, քլորհեքսիդինի գլյուկոնատ, յոդի 5%-անոց սպիրտային լուծույթ և սահմանված կարգով օգտագործման թույլատրված մաշկային այլ հականեխիչներ (հավելված 1, աղյուսակ 4): Բացի դրանից, այն ծննդկանների մոտ, որոնց անամնեզում կան տվյալներ արգանդի վզիկի, հեշտոցի բորբոքման վերաբերյալ, բնական ծննդաբերական ուղով ծննդաբերելու դեպքում, արտաքին սեռական օրգանների, շեքի շրջանի և ծննդաբերական ուղիների մշակման համար կարելի է օգտագործել պլիվասեպտ-հականեխիչ էմուլսիա:

 

13. Բժշկական նշանակության առարկաների ախտահանում (վարակազերծում), նախամանրէազերծումային մշակում և մանրէազերծում

 

13.1 Բժշկական նշանակության առարկաների, իրերի ախտահանումը կատարվում է բաժանմունքներում, իսկ նախամանրէազերծումային մաքրումը և մանրէազերծումը՝ կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում (ԿՄԲ): Վերջիններիս բացակայության դեպքում, մշակման վերը նշված բոլոր փուլերն իրականացվում են մանկաբարձական ստացիոնարի բաժանմունքներում:

13.2 Մանկաբարձական ստացիոնարներում բժշկական սարքերի, գործիքների, իրերի և առարկաների նախամանրէազերծումային մաքրումը և մանրէազերծումը կատարվում է սահմանված կարգով:

13.3 Սույն սանիտարահամաճարակային կանոնների հավելված 1-ի աղյուսակ 1-ում ներառված պատրաստուկները չեն օգտագործվում նորածինների բաժանմունքներում, մյուս բաժանմունքներում դրանք օգտագործվում են ծննդկանների և ծննդաբերների բացակայության դեպքում:

13.4 Սույն սանիտարահամաճարակային կանոնների հավելված 1-ում ներառված ախտահանիչ (վարակազերծիչ) միջոցներից բացի, այդ նպատակով կարելի է օգտագործել նաև սահմանված կարգով թույլատրված այլ միջոցներ:

13.5 Հիվանդասենյակների, բոքսերի օդի վարակազերծումը ուլտրամանուշակագույն ճառագայթիչով կատարվում է երեխաների բացակայության ժամանակ:

13.6 Ախտահանման, նախամանրէազերծումային մշակման և մանրէազերծման համար թույլատրվում է օգտագործել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված (թույլատրված) պատրաստուկները:

 

II. Մանկաբարձական ստացիոնարներում ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպում ԵՎ իրականացում

 

1. Համաճարակաբանական հսկողություն

 

1.1 ՆՎՀ-ների համաճարակաբանական հսկողությունն այդ հիվանդությունների (մանրէակրություն, հիվանդացություն, մահացություն) համաճարակային գործընթացի շարժի, դրանց տարածման վրա ազդող գործոնների, պայմանների մոնիթորինգի, ընթացիկ և հետադարձ (ռետրոսպեկտիվ) համաճարակաբանական վերլուծության, ստացված տեղեկատվության ամփոփման, կանխատեսման և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների մշակման համակարգ է:

1.2 Բուժկանխարգելիչ կազմակերպություններում ՆՎՀ-ների համաճարակաբանական հսկողության ընդհանուր մեթոդական ղեկավարումն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների կողմից: Բուժկանխարգելիչ կազմակերպությունում ՆՎՀ-ների համաճարակաբանական հսկողության կազմակերպումն իրականացնում են հոսպիտալային համաճարակաբանները (տնօրենի տեղակալ սանիտարահամաճարակային հարցերով):

1.3 Մանկաբարձական ստացիոնարներում ՆՎՀ-ների համաճարակաբանական հսկողությունը ներառում է՝
 - ՆՎՀ-ների հայտնաբերում, հաշվառում և գրանցում,
 - մանրէաբանական/մակաբուծաբանական մոնիթորինգ, 
 - ծննդկանների և նորածինների հիվանդացության վերլուծություն,
 - բուժանձնակազմի հիվանդացության վերլուծություն,
 - ՆՎՀ-ների ծագման ռիսկի խմբերի և գործոնների հայտնաբերում,
 - համաճարակային իրադրության բարդացման նախագուշակների որոշում,
 - ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակի կանխատեսում ու գնահատում,իրականացվող կանխարգելիչ միջոցների արդյունավետության գնահատում,
 - որոշումների ընդունում:

 

2. ՆՎՀ-ների հայտնաբերում և հաշվառում

 

2.1 Ստացիոնարներում գտնվելու և/կամ դուրսգրումից հետո 7 օրվա ընթացքում (առավելագույն գաղտնի շրջան) ծննդկանների և նորածինների մոտ առաջացած թարախաբորբոքային հիվանդությունները դասվում են մանկաբարձական ստացիոնարների վարակիչ հիվանդությունների շարքին:

2.2 Ստացիոնարում ծննդկանների և նորածինների շրջանում վարակիչ հիվանդություն կամ կասկածելի դեպք արձանագրելիս պարտադիր հաղորդվում է ՊՀՀ տեսչության տարածքային մարմին, 12-24 ժամվա ընթացքում:

2.3 Ներարգանդային վարակիչ հիվանդությունների դեպքերը գրանցվում են ՆՎՀ-ներից առանձին: Քանի որ ծննդկանների և նորածինների մոտ ներհիվանդանոցային վարակիչ հիվանդության դեպքը զարգանում և հայտնաբերվում է ոչ միայն մանկաբարձական ստացիոնարներում, այլև դուրս գրվելուց կամ այլ ստացիոնար տեղափոխվելուց հետո և բնութագրվում է բազմազան կլինիկական դրսևորումներով, հետևաբար տեղեկատվության հավաքման կազմակերպումն իրականացվում է ոչ միայն մանկաբարձական ստացիոնարում, այլ նաև մանկական ստացիոնարներում ու պոլիկլինիկաներում, վիրաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներում, կանանց կոնսուլտացիաներում, ախտաբանաանատոմիական բաժանմունքներում և այլն:

Վերը թվարկած բոլոր կազմակերպությունները ծննդկանների կամ նորածինների մոտ ներհիվանդանոցային վարակիչ հիվանդություն ախտորոշելու դեպքում անմիջապես (հեռախոսով) հայտնում են ՊՀՀ տեսչության տարածքային մարմին (12-24 ժամ):

2.4 ՊՀՀ տեսչության տարածքային մարմինը ծննդկանների կամ նորածինների ներհիվանդանոցային վարակիչ հիվանդության մասին տեղեկատվությունը անմիջապես հաղորդում է այն ստացիոնար, որտեղ տեղի է ունեցել ծնունդը՝ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:

2.5 Հոսպիտալային համաճարակաբանը կառուցվածքային ստորաբաժանման վարիչի հետ միասին իրականացնում է ներհիվանդանոցային վարակիչ հիվանդության դեպքի ակտիվ հայտնաբերում՝

2.6 Հոսպիտալային համաճարակաբանը բաժանմունքի վարիչի հետ միասին՝

- կազմակերպում է հսկողություն ներհիվանդանոցային վարակիչ հիվանդության դեպքի հայտնաբերման և օպերատիվ (ամենօրյա) գրանցման նկատմամբ,

- ստանում է ամենօրյա տեղեկատվություն ծննդատան (բաժանմունքի) բոլոր գործառնային ստորաբաժանումներից ծննդկանների կամ նորածինների շրջանում արձանագրված ՆՎՀ-ների, սանիտարահամաճարակային ռեժիմի խախտումների, լաբորատոր հետազոտությունների արդյունքների, իմունակենսաբանական պատրաստուկների ներարկումից հետո առաջացած անսովոր ռեակցիաների և այլնի նկատմամբ, կատարում դրանց առաջացման պատճառների վերլուծություն և ներկայացնում է տեղեկատվություն ղեկավարությանը՝ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու համար:

 

3. Հաշվառման և գրանցման ենթակա ՆՎՀ-ներ

 

Նորածինների մոտ՝

- կոնյունկտիվիտ և դակրիոցիստիտ,

- պիոդերմիա,

- պորտի երակի ֆլեբիտ,

- պանարիցիում, պարոնիխիա,

- օմֆալիտ,

- օտիտ,

- իմպետիգո պեմֆիգուս, վեզիկուլոպուստուլյոզ,

- պսևդոֆուրունկուլյոզ,

- մաստիտ,

- էնտերոկոլիտ,

- թոքաբորբ,

- աբսցես, ֆլեգմոնա,

- մենինգիտ,

- օսթեոմիելիտ,

- սեպսիս,

- հետներարկումային վարակ,

- այլ սալմոնելոզային հիվանդություններ,

- վիրուսային հեպատիտներ Բ և Ց,

- այլ վարակիչ հիվանդություններ:

 

Ծննդկանների մոտ՝

- մանկաբարձական վերքի հետվիրահատական վարակ, այդ թվում՝ թարախակալում և կարերի հեռացում,

- էնդոմետրիտ,

- պերիտոնիտ, այդ թվում՝ կեսարյան հատումից հետո,

- սեպսիս,

- մաստիտ,

- հետներարկումային վարակ,

- գրիպ, ՍՇՎ հիվանդություններ,

- թոքաբորբ,

- ցիստիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ,

- այլ սալմոնելոզներ,

- վիրուսային հեպատիտներ Բ և Ց,

- տոքսոպլազմոզ,

- այլ վարակիչ հիվանդություններ:

 

4. Համաճարակաբանական վերլուծություն

 

4.1 Հիվանդացության համաճարակաբանական վերլուծությունը նախատեսում է ՆՎՀ-ների հիվանդացության մակարդակի, կառուցվածքի, շարժի ուսումնասիրում՝ ծննդատան (մանկաբարձական ստացիոնարում) համաճարակային իրավիճակի գնահատման համար:

4.2 Ընթացիկ և հետահայաց վերլուծությունը նախատեսում է ՆՎՀ-ների ուսումնասիրություն, դրանց ախտաբանական գործընթացների տեղակայման, ծագումնաբանության և զարգացման վերաբերյալ: ՆՎՀ-ների ընթացիկ վերլուծությունը կատարվում է ըստ նախնական ախտորոշման՝ ամենօրյա գրանցված տվյալների հիման վրա:

4.3 Հիվանդացության վերլուծության ընթացքում կատարվում է ընթացիկ համաճարակային իրավիճակի գնահատում, որի հիման վրա որոշվում է համաճարակային առումով բարենպաստությունը կամ բարդացումները, իրականացված միջոցառումների համապատասխանությունը կամ դրանց ուժեղացման անհրաժեշտությունը:

4.4 Հիվանդացության ընթացիկ և հետահայաց վերլուծություն կատարելու համար հավաքվում է ոչ միայն ճշգրիտ տեղեկատվություն վերջինիս մասին, այլ նաև տվյալներ ծնունդների և կենդանի ծնված երեխաների թվի, ինչպես նաև բաժանմունքով անցած պացիենտների մասին:

4.5 ՆՎՀ-ների հիվանդացության վերլուծությունը կատարվում է, հաշվի առնելով՝

- վարակիչ հիվանդությունների առաջացման (ծագման) ժամկետները,

- ծննդաբերությունների ամսաթիվը,

- դուրսգրման կամ այլ ստացիոնար տեղափոխման ամսաթիվը,

- տեղաշարժը ստացիոնարի ներսում (հիվանդասենյակից հիվանդասենյակ, բաժանմունքից բաժանմունք),

- ստացիոնարում գտնվելու տևողությունը:

4.6 ՆՎՀ-ների խմբակային հիվանդացում համարվում է ծննդկանների և նորածինների շրջանում մեկ գաղտնի շրջանի ընթացքում առաջացած ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների 5 և ավելի դեպքերը (գումարային), որոնք կապված են վարակի մեկ աղբյուրով և փոխանցման ընդհանուր գործոններով:

4.7 Ծննդկանների և նորածինների ՆՎՀ-ների հիվանդացության հետահայաց վերլուծությունը նախատեսում է՝

 -

հիվանդացության բազմամյա շարժի միտումների (աճ, իջեցում, կայունացում) որոշում,

 -

հիվանդացության տարեկան, ամսական վերլուծություն,

 -

հիվանդացության համեմատական բնութագիրն ըստ բաժանմունքների,

 -

հիվանդացության կառուցվածքային ուսումնասիրություն ըստ ախտաբանական գործընթացի տեղակայման և ծագումնաբանության,

 -

ծննդաբերությունների ժամանակ վիրահատական միջամտությունների վերլուծություն և դրանց հետ կապված ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների հաճախականություն,

 -

թեթև և ծանր ձևերի հարաբերակցություն,

 -

հիվանդացության բաշխումն ըստ կլինիկական դրսևորումների ժամկետների (ստացիոնարում գտնվելու ժամանակ և դուրս գրվելուց հետո),

-

խմբակային հիվանդությունների տեսակարար կշռի որոշում և հիվանդացության բռնկումների վերլուծություն,

 -

մահացության վերլուծություն ըստ ախտաբանական գործընթացի տեղակայման և ծագումնաբանության:

4.8 Նորածինների հիվանդացության վերլուծության ժամանակ տարբերակում են ներհիվանդանոցային վարակը ներարգանդային վարակից:

4.9 Ծննդկանների և նորածինների հիվանդացության հետահայաց վերլուծությունը թույլ է տալիս հայտնաբերել համաճարակային գործընթացի օրինաչափությունները, վարակի հիմնական աղբյուրները, փոխանցման առաջատար գործոնները տվյալ ծննդատան (բաժանմունքի) կոնկրետ համաճարակային իրավիճակին համապատասխան, որոնք կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների մշակման հիմք են հանդիսանում: Հիվանդացության հետահայաց վերլուծությունը բուժանձնակազմին հնարավորություն է տալիս որոշել վարակի աղբյուրների շրջանակը և իրականացնել միջոցառումներ` ուղղված ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների տարածման գործում դրանց դերի սահմանափակմանը:

4.10 Առավել կարևոր վարակի աղբյուր են քիթ-ըմպանի (հայմորիտ, սինուսիտ և այլն), միզատար ուղիների (ձգձգված ընթացքով պիելոնեֆրիտ, ցիստիտ), աղեստամոքսային ուղու (գաստրոէնտերիտ, էնտերոկոլիտ), մաշկի և ենթամաշկային հյուսվածքի (թարախաբորբոքային գործընթացներ) ախտաբանական երևույթներով անձինք:

4.11 Բժշկական անձնակազմի դիսպանսերացման արդյունքում հայտնաբերվում են խրոնիկ վարակներով անձինք, և իրականացվում է նրանց բուժումը:

 

5. Մանրէաբանական մոնիթորինգ

 

5.1 Մանրէաբանական մոնիթորինգը համաճարակաբանական հսկողության փուլերից է, որի նպատակն է որոշել ՆՎՀ-ների ծագումնաբանական կառուցվածքը, հայտնաբերել շրջանառող հոսպիտալային շտամները և գնահատել հակահամաճարակային ռեժիմը:

5.2 Մանրէաբանական մոնիթորինգն իրականացնում են բուժկանխարգելիչ կազմակերպությունները, ՊՀՀ տեսչության տարածքային մարմինները:

5.3 Մանրէաբանական հետազոտությունները մանրէազերծվածության նկատմամբ իրականացնում են բուժկանխարգելիչ կազմակերպությունները՝ ամիսը մեկ անգամ, ՊՀՀ տեսչության տարածքային մարմինները` եռամսյակը մեկ անգամ:

Հետազոտման ենթակա են՝

- ներարկման դեղաձևերը,

- նորածինների լորձաթաղանթների մշակման և խնամքի համար օգտագործվող դեղաձևերը,

- խմելու հեղուկները,

- կարի և վիրակապական նյութերը,

- վիրաբուժական ձեռնոցները,

- նորածնի առաջնային և կրկնակի մշակման հավաքածուն,

- մանրէազերծման տուփերում գտնվող, նորածինների համար օգտագործվող նյութերը,

- ծնունդ ընդունելու անհատական լրակազմը, կաթետրները,

- բժշկական նշանակության այլ առարկաներ:

5.4 Շրջակա միջավայրի առարկաների, իրերի և մակերեսների մանրէաբանական հետազոտություններն իրականացվում են հետևյալ դեպքերում՝

- պլանային հսկողության և ուսումնասիրությունների ժամանակ,
-

համաճարակային ցուցումով,

 - պլանային ախտահանման և կոսմետիկ վերանորոգման համար գործունեությունը ժամանակավորապես դադարեցված մանկաբարձական ստացիոնարի գործունեությունը վերաթույլատրելուց առաջ,
 - անբարեհաջող համաճարակային իրավիճակի կապակցությամբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված մանկաբարձական ստացիոնարներում, գործունեությունը վերաթույլատրելուց առաջ՝ եզրափակիչ ախտահանման որակը հսկելու նպատակով:

5.5 Ծննդկանների և նորածինների ներհիվանդանոցային վարակիչ հիվանդությունների կառուցվածքի վերծանման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն նրանց ծննդատանը գտնվելու ժամանակ կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքները, այլ նաև մանկական պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից, կանանց կոնսուլտացիաներից, գինեկոլոգիական և վիրաբուժական բաժանմունքներից ստացված հետազոտությունների տվյալները:

5.6 Մանրէաբանական հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատված կամ ժխտված դեպքերի մասին անմիջապես հայտնվում է ՊՀՀ տեսչության տարածքային մարմին՝ մանկաբարձական ստացիոնար հաղորդելու համար:

5.7 ՆՎՀ ախտորոշումով ծննդկանի և նորածնի, ինչպես նաև բուժանձնակազմի (հիվանդ կամ մանրէակիր) մանրէաբանական հետազոտության տվյալների ամբողջությունը սանիտարամանրէաբանական հետազոտությունների արդյունքների հետ միասին հնարավորություն են տալիս որոշել ստացիոնարում շրջանառող մանրէների շտամները:

5.8 ՆՎՀ-ների հարուցիչների հոսպիտալային շտամների հայտնաբերմանը նպաստում են ներտեսակային տիպավորման տվյալները, համաճարակաբանական մարկերների՝ սերո-, բիո- կամ ֆագովարների, պլազմիդային պրոֆիլի, անտիբիոտիկագրամայի որոշումը:

5.9 ՆՎՀ-ների ախտաբանությունում գերակշռող հարուցիչների սպեկտրի, հիվանդությունների առաջացման գործընթացում դեր ունեցող մանրէների ժամանակին հայտնաբերումը հնարավորություն է տալիս ճշտումներ կատարել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների համակարգում, ապահովել ՆՎՀ-ների կանխարգելումը:

 

6. Ռիսկի գործոնների և խմբերի հայտնաբերում

 

6.1 Քանի որ ՆՎՀ-ի հարուցիչների մեծ մասը պատկանում է պայմանական ախտածին մանրէներին, որոնք իրենց հատկությունները դրսևորում են օրգանիզմի ոչ հատուկ պաշտպանական ուժերի իջեցման ֆոնի վրա, ուստի կարևոր նշանակություն է ստանում ծննդկանների և նորածինների շրջանում ռիսկի խմբերի որոշումը:

6.2 ՆՀՎ-ների ծագման առումով ռիսկի խմբին պատկանում են այն ծննդկանները, ովքեր ունեն՝

- վարակիչ և քրոնիկ սոմատիկ հիվանդություններ,
- միզասեռական համակարգի հիվանդություններ, այդ թվում՝ կոլպիտներ,
- բարդացած մանկաբարձագինեկոլոգիական անամնեզ (վարակային բարդություններ նախկին հղիության ժամանակ և այլն),
- ծննդաբերություն ՝ վիրահատության, հատկապես կեսարյան հատման միջոցով,
 - արյունահոսություն հետծննդյան շրջանում,
 - սակավարյունություն:

6.3 ՆՎՀ-ի առաջացման ռիսկի խմբին պատկանում են հետևյալ նորածինները.

-  անհաս,
- գերհաս,
- հղիության ընթացքում վարակիչ և քրոնիկ սոմատիկ հիվանդություններով հիվանդ կամ այդ հիվանդություններ տարած մորից ծնված,
- վիրահատական ծննդաբերությամբ, հատկապես կեսարյան հատումով ծնված,
- զարգացման արատներով,
- ծննդաբերական վնասվածքներով,
- շնչառական խանգարումների համախտանիշով,
 - քրոնիկ ներարգանդային հիպօքսիայով և ասֆիքսիայով ծնված,
 - ալկոհոլիզմով և թմրամոլությամբ տառապող մայրերից ծնված նորածինները:

6.4 Ռիսկի խմբին պատկանող նորածինները կարիք ունեն առավել մանրամասն բժշկական հսկողության և օրգանիզմի ոչ հատուկ պաշտպանական ուժերը վերականգնող պատրաստուկների նշանակման:

Էուբիոտիկների՝ բիֆիդումբակտերինի նշանակումն էականորեն իջեցնում է ՆՎՀ-ների հաճախականությունը:

6.5 Ծննդկանների և նորածինների շրջանում ՆՎՀ-ների առաջացման ռիսկի գործոններին են պատկանում ինվազիվ բուժախտորոշիչ միջամտությունները (ներարկում, փոխներարկում, անոթների, միզատար ուղիների կաթետրացում, արյան նմուշառում, պունկցիա, էնդոսկոպիկ հետազոտություններ), արհեստական սնուցումը և այլն: Նշանակություն ունի միջամտությունների հաճախականությունը և տևողությունը:

6.6 Կեսարյան հատման միջոցով ծննդաբերության ժամանակ հաշվի է առնվում դրա պլանային կամ անհետաձգելի լինելը:

6.7 ՆՎՀ-ների համաճարակաբանական հսկողության իրականացման ժամանակ հաշվի են առնվում ռիսկի գործոնները:

 

7. Համաճարակային անբարենպաստության նախադրյալների և նախագուշակների որոշում

 

7.1 Համաճարակային իրավիճակի բարդացումներին կարող են նպաստել 2 խումբ գործոններ (նախագուշակներ): Դրանցից մեկը կապված է ստացիոնարի սանիտարատեխնիկական վիճակի, մյուսը՝ ծննդաբերող քանակակազմի և աշխատանքի կազմակերպման հետ:

7.2 Նախանշանների 1-ին խումբը ներառում է՝
-  սարքավորումներով, գործիքներով, վիրակապական նյութերով, դեղերով անբավարար ապահովվածություն,
-  սենքի մակերեսի և լրակազմի անբավարարություն,
-  տեխնոլոգիական հոսքերի խաչաձևում,
-  խախտումներ արտաձիգ-ներհոս օդափոխության համակարգում,
-  վթարային իրավիճակներ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում, սառը և տաք հոսող ջրի մատակարարումների ընդհատումներ, ջերմամատակարարման և էլեկտրամատակարարման խախտումներ,
-  սպիտակեղենի, ախտահանման միջոցների և այլնի մատակարարման ընդհատումներ:
Նախագուշակների 2-րդ խումբը ներառում է՝

- ստացիոնարի ծանրաբեռնվածություն,

- հիվանդասենյակների զբաղեցման շրջափուլերի խախտումներ,

- ծննդկանների և նորածինների ոչ ժամանակին տեղափոխում համապատասխան ստացիոնարներ:

7.3 Համաճարակային անբարենպաստ իրավիճակի առաջացման նախագուշակների հայտնաբերման դեպքում, հոսպիտալային համաճարակաբանը օպերատիվ տեղեկատվություն է ներկայացնում ծննդատան (բաժանմունքի) տնօրինությանը և ՊՀՀ տեսչության տարածքային մարմին: Ձեռնարկվում են խախտումների վերացման միջոցառումներ, ուժեղացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումները:

7.4 Օպերատիվ վերլուծության ընթացքում կարևոր է՝

- ստացիոնարում համաճարակային իրավիճակի անբարենպաստության նախագուշակների ժամանակին հայտնաբերումը,
- ՆՎՀ-ների հիվանդացության մակարդակի փոփոխությունը (աճ) նորածինների շրջանում,
- ծննդկանների ՆՎՀ-ների հիվանդացության աճը,
-  ՆՎՀ-ների աճը վիրահատական ծննդաբերություններից հետո,
-  փոփոխությունը հիվանդացության կառուցվածքում՝ ախտաբանական գործընթացի տեղակայման առումով, բազմաթիվ տեղակայման դեպքերի ի հայտ գալը,
-  փոփոխությունը հիվանդացության ծագումնաբանական կառուցվածքում, առավելապես մեկ տիպի հարուցիչի անջատումը,
-  փոփոխությունը թեթև և ծանր ձևերի հարաբերակցությունում: Ծանր ձևերի աճը, որպես կանոն, վկայում է թեթև ձևերի էական թերգրանցման և/կամ համաճարակային անբարենպաստության առաջացման մասին,
- կլինիկական ձևերից մեկի գերակշռությունը ծննդկանների և նորածինների ՆՎՀ-ների կառուցվածքում, տարածված (գեներալիզացված) ձևերի ի հայտ գալը,
- հիվանդության միմյանց հետ կապված 2 և ավելի դեպքերի առաջացումը,
 -   թարախաբորբոքային և այլ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մանրէակրության աճը բուժանձնակազմի շրջանում,
 -  «ներարգանդային վարակ» ախտորոշման թվի աճը:
Վերը թվարկված նշանների ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս օպերատիվ իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ համաճարակային իրավիճակի հետագա բարդացումները կանխելու համար:

7.5 Համաճարակային իրավիճակի բարդացման նախադրյալները և նախագուշակները վերացնելու անհնարինության դեպքում, դրվում է ստացիոնարի գործունեության դադարեցման հարցը:

 

8. Համաճարակային իրավիճակի գնահատում

 

8.1 Վերը թվարկված ամբողջ տեղեկատվության վերլուծությունը հնարավորություն է տալիս ստանալ ճշգրիտ տվյալներ ծննդկանների և նորածինների շրջանում ՆՎՀ-ների համաճարակային գործընթացների առանձնահատկությունների, տվյալ ստացիոնարում հիվանդացությունը պայմանավորող պատճառների մասին, գնահատել համաճարակային իրավիճակը և մշակել արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ:

8.2 Պայքարի և կանխարգելման իրականացվող միջոցառումների արդյունավետության գնահատումը կատարվում է ծննդատան իրավիճակի հիման վրա: Գնահատվել կարող են ինչպես իրականացվող համալիրը, այնպես էլ առանձին միջոցառումներ:

8.3 Առանձին միջոցառումների գնահատումը նպատակահարմար է ուսումնասիրել աշխատանքի նոր ձևերի ու մեթոդների ստուգման առանձին մեթոդների ու պատրաստուկների փորձարկման ժամանակ:

8.4 Համաճարակաբանական հսկողության տվյալները մանկաբարձական ստացիոնարներում ՆՎՀ-ների նվազեցմանն ուղղված արդյունավետ, գիտականորեն հիմնավորված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների համակարգի պլանավորման և իրականացման հիմքն են:

 

III. Մանկաբարձական ստացիոնարներում ծննդկանների ԵՎ նորածինների շրջանում արձանագրված խմբակային ՆՎՀ-ների հետազոտություն ԵՎ վերացում

 

1. Համաճարակաբանական հետազոտություն (հետաքննություն)

 

1.1 Ծննդկանների և նորածինների ՆՎՀ-ների խմբակային հիվանդացում (բռնկում) է համարվում 5 և ավելի դեպքերի արձանագրումը մեկ առավելագույն գաղտնի շրջանի ընթացքում, որոնք կապված են միմյանց հետ միևնույն վարակի աղբյուրով և փոխանցման ընդհանուր գործոններով:

1.2 ՆՎՀ-ի խմբակային հիվանդացման առաջացման պատճառների հետազոտությունը և դրանց վերացմանն ուղղված համալիր միջոցառումներն իրականացնում են բուժկանխարգելիչ կազմակերպությունը և ՊՀՀ տեսչության տարածքային մարմինը: ՆՎՀ-ի խմբակային հիվանդացման արձանագրման դեպքում ծննդատան գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է համաճարակային ցուցումով և սահմանված կարգով ներկայացվում է արտահերթ տեղեկատվություն ՀՀ առողջապահության նախարարություն:

1.3 ՆՎՀ-ի խմբակային հիվանդացման առաջացման դեպքում՝

-  իրականացվում է համալիր համաճարակաբանական հետազոտություն (հետաքննություն)՝ ՊՀՀ տեսչության տարածքային մարմնի և հոսպիտալային համաճարակաբանների կողմից, բժիշկ-ախտահանողի, կոմունալ հիգիենայի բժշկի, նեոնատոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցությամբ,
-  դադարեցվում է հղիների և ծննդաբերների ընդունումը ծննդատուն (բաժանմունք),
-  ծավալվում է արտակարգ պահեստային սենք հղիների և ծննդկանների ընդունման համար,
-  որոշվում է ստացիոնարը, որտեղ հոսպիտալացվում են հիվանդացած երեխաները՝ հաշվի առնելով նրանց մեկուսացման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը, կազմակերպվում է 24-ժամյա վերակենդանացման օգնություն և ինտենսիվ բուժում:

1.4 Խմբակային հիվանդացման հետազոտության (հետաքննության) գործընթացում իրականացվում է ծննդկանների և նորածինների ՆՎՀ-ների հիվանդացության վերլուծություն տվյալ և դրա հետ կապված գործառնային կազմակերպություններում՝

- բռնկման ժամանակ,

- խմբակային հիվանդության առաջացմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում,

- անհրաժեշտության դեպքում՝ ավելի երկարատև ժամանակահատվածում:

1.5 Ուսումնասիրվում են ծննդկանների և նորածինների ՆՎՀ-ների կլինիկական ընթացքի առանձնահատկությունները:

1.6 Ուսումնասիրվում են ՆՎՀ-ների ծագումնաբանական կառուցվածքը և անջատված հարուցիչների բնութագրերը:

1.7 Պարզվում է ՆՀՎ-ների ծագումնաբանական կառուցվածքը, ուսումնասիրվում է վարակիչ հիվանդությունների հիվանդացությունը (մանրէակրություն) ծննդկանների և նորածինների շրջանում:

1.8 Կազմակերպությունում կատարվում է շրջակա միջավայրի առարկաների, իրերի և մակերեսների սանիտարամանրէաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն:

1.9 Պարզվում է վարակի աղբյուրը (աղբյուրները):

1.10 Որոշվում են խմբակային հիվանդացման առաջացման փոխանցման գլխավոր ուղիները և պայմանները:

1.11 Մշակվում և իրականացվում են հակահամաճարակային համալիր միջոցառումներ խմբակային ներհիվանդանոցային վարակի տեղայնացման ուղղությամբ:

 

2. Համաճարակաբանական վերլուծություն

 

2.1 ՆՀՎ-ի խմբակային հիվանդացման վերլուծությունը մանկաբարձական ստացիոնարում կատարվում է ներքոհիշյալ նյութերի հիման վրա՝

-  վարակիչ հիվանդության դեպքերի գրանցման պաշտոնական նյութեր («Վարակիչ հիվանդությունների գրանցման մատյան» (ձև N060/հ), «Շտապ հաղորդում վարակիչ և մակաբուծային հիվանդությունների» (ձև N058/հ), սննդային սուր մասնագիտական թունավորումների և հետպատվաստումային անսովոր ռեակցիաների մասին),
-  ծննդաբերության պատմության (ձև N096հ) և նորածինների զարգացման պատմության (ձև N097) ուսումնասիրության արդյունքներ,
-  բաժանմունքի (հիվանդասենյակի) նորածինների մատյանի (ձև N102հ) և ստացիոնարում վիրահատական միջամտությունների գրանցման մատյանների (ձև N008հ) ուսումնասիրության արդյունքներ,
-  մանկական պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից, կանանց կոնսուլտացիաներից, մանկաբարձական և մեծահասակների վիրաբուժական բաժանմունքներից հիվանդացության մասին ստացված տեղեկատվություն,
-  ախտաբանաանատոմիական հետազոտությունների արձանագրություններ (ակտեր ձև N 013հ),
-  հետազոտությունների տվյալներ կենդանության օրոք և հետմահու (վերջին 1-3 ամսում մահացած) ծննդկանների և նորածինների վերաբերյալ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության տվյալներ:
2.2 ՆՎՀ-ների խմբակային հիվանդացման մասշտաբների մասին պատկերացում տալիս են ստացիոնարում գտնվող և հիվանդության առաջին դեպքերի արձանագրմանը նախորդող մեկ շաբաթվա ընթացքում դուրս գրված բոլոր նորածինների կլինիկական և մանրէաբանական (ցուցումների դեպքում) հետազոտությունների տվյալները:

2.3 ՆՎՀ-ների կլինիկական ընթացքի առանձնահատկությունների ուսումնասիրության ժամանակ հաշվի է առնվում՝

-  հիվանդության սկիզբը (գաստրոէնտերիտի տիպով` փոխանցման սննդային ուղու դեպքում, կլինիկական դրսևորման առավել դանդաղ զարգացումը՝ կենցաղակոնտակտային փոխանցման ուղու դեպքում, ծանր սեպտիկ ձևերի առաջացումը ծնվելուց 1-2 օր հետո՝ պորտի վերքի մշակման ժամանակ զանգվածային վարակման արդյունքում և այլն),
-  կլինիկական ընթացքի թեթև և ծանր ձևերի հարաբերակցությունը (միջին ծանրության, ծանր ձևերի գերակշռությունը բնորոշ է՝ փոխանցման սննդային ուղու դեպքում՝ կապված հեղուկ դեղաձևերի օգտագործման և արհեստական կերակրման հետ, համեմատաբար թեթև ընթացքը՝ փոխանցման կենցաղակոնտակտային ուղու դեպքում),
-  ՆՎՀ-ների տարածված (գեներալիզացված) և տեղային ձևերի հարաբերակցությունը:
2.4 ՆՎՀ-ների ծագումնաբանական կառուցվածքի և անջատված հարուցիչների բնութագրի ուսումնասիրության համար հետազոտվում են՝

- նյութ՝ փակ ախտաբանական ֆոկուսից (առավել հավաստի արդյունքներ),

- ախտաբանական օջախի արտադրություն (հարուցչի քանակական որոշմամբ),

- արտաթորանքներ (մեզ, կղանք, խորխ)՝ կախված կլինիկական դրսևորումներից,

- արյուն (սեպտիցեմիայի և սեպսիսի ժամանակ),

- ողնուղեղային հեղուկ (մենինգիտների ժամանակ),

- նյութեր հիվանդներին խնամող անձանցից:

2.5 Անհրաժեշտ է կատարել անջատված մանրէների ներտեսակային տիպավորում՝ որոշելով սերովարը, ֆագովարը, անտիբիոտիկագրման, պլազմիդային պրոֆիլը: Հարուցիչների մոնո- և պոլիտիպաժը զգալիորեն հեշտացնում է փոխանցման ուղիների և գործոնների որոշումը:

2.6 Բուժանձնակազմի շրջանում ՆՎՀ-ների հիվանդացությունն ուսումնասիրվում է խմբակային հիվանդացմանը նախորդող 1-3 ամսվա ընթացքում, ըստ՝

- անաշխատունակության փաստի,

- աշխատաժամանակի հաշվառման տաբելի,

- դիսպանսեր հսկողության տվյալների:

2.7 ՆՎՀ-ների բռնկման ժամանակ վարակի աղբյուրի հայտնաբերման նպատակով բուժանձնակազմի շրջանում իրականացվում են կլինիկական և մանրէաբանական հետազոտություններ:

2.8 Ստաֆիլակոկային ծագման բռնկման դեպքում (ոսկեգույն ստաֆիլակոկ) բուժանձնակազմը հետազոտվում է ստաֆիլակոկակրության վերաբերյալ (քսուք քթի առաջնամասի լորձաթաղանթից): Ստրեպտակոկային վարակի դեպքում հետազոտվում է ըմպանի քսուքը:

2.9 Գրամբացասական մանրէների կողմից հարուցված հիվանդությունների դեպքում, կարևոր նշանակություն է տրվում ձգձգվող երիկամային ախտաբանության (պիելոնեֆրիտ) և աղիքային հիվանդությունների վերաբերյալ կատարվող հետազոտություններին:

2.10 Սալմոնելոզների և այլ աղիքային հիվանդությունների բռնկումների դեպքում կատարվում է կղանքի մանրէաբանական հետազոտություն:

Կանդիդա տիպի սնկերով հարուցված բռնկումների դեպքում հետազոտվում է քիթըմպանի քսուքը:

2.11 Բռնկման հետազոտության ժամանակ կազմվում են անվանացուցակներ.

- մանկաբարձական ստացիոնարում խմբակային վարակիչ հիվանդություններից մահացած անձանց (հավելված 2, աղյուսակ 1),

- հիվանդացածների և մահացածների կոնտակտավոր նորածինների և ծննդկանների (հավելված 2, աղյուսակ 2),

- բռնկմանը նախորդող 1-3 ամսվա ընթացքում հիվանդացած ծննդկանների և նորածինների (հավելված 2, աղյուսակ 3),

- բռնկմանը նախորդող 1-3 ամսվա ընթացքում հիվանդացած բուժանձնակազմի (հավելված 2, աղյուսակ 4):

2.12 ՆՎՀ-ների խմբակային հիվանդացման ժամանակ վարակի աղբյուրի (աղբյուրների) հայտնաբերումը կատարվում է ծննդկանների, նորածինների և բուժանձնակազմի կլինիկական և մանրէաբանական հետազոտությունների տվյալների հիման վրա:

2.13 ՆՎՀ-ների խմբակային հիվանդացման ժամանակ ընդարձակվում է ախտածին և պայմանական ախտածին մանրէների հայտնաբերման նպատակով կատարվող սանիտարամանրէաբանական հետազոտությունների շրջանակը՝ հաշվի առնելով հետազոտվող իրերի, առարկաների և մակերեսների համաճարակային նշանակությունը և ենթադրվող ծագումնաբանական գործոնը (հավելված 2, աղյուսակ 5):

2.14 Փոխանցման կոնկրետ ուղիների և գործոնների հայտնաբերմանը նպաստում են անջատված հարուցիչների ներտեսակային տիպավորման տվյալները:

2.15 Բռնկման տեսակի (սննդային, կենցաղակոնտակտային, ջրային), փոխանցման գլխավոր ուղիների և գործոնների (դեղաձևեր, պաստերիզացված կաթ, կաթնային խառնուրդներ, գործիքներ, սարքեր, ձեռքեր և այլն) վերաբերյալ եզրակացություն տրվում է ծննդկանների, նորածինների և բուժանձնակազմի հետազոտությունների արդյունքների հիման վրա, դրանց համադրելով շրջակա միջավայրի առարկաների, իրերի և մակերեսների սանիտարամանրէաբանական հետազոտությունների տվյալները՝ հաշվի առնելով ծննդատան (բաժանմունքի) նյութատեխնիկական հագեցվածությունը, սանիտարահիգիենիկ վիճակը և դրա ստորաբաժանումների հակահամաճարակային ռեժիմն ու բուժանձնակազմի պատրաստվածությունը ՆՎՀ-ների կանխարգելման հարցերով:

2.16 Հայտնաբերվում են տվյալ խմբակային հիվանդացման առաջացմանը նպաստող պայմանները: Դրանք ներառում են՝

- հիվանդների ուշ հայտնաբերումը, մեկուսացումը և փոխադրումը,

- մանկաբարձական ստացիոնարում ՆՎՀ-ների բուժումը,

- հիվանդասենյակների զբաղեցման շրջափուլերի խախտումները,

- կենտրոնական մանրէազերծման բաժանմունքի, դեղատան, ախտահանման խցիկի աշխատանքների խախտումները,

- չմանրէազերծված սպիտակեղենի օգտագործումը,

- սպիտակեղենի մատակարարման ընդհատումները, լվացքատան աշխատանքի խախտումները,

- բուժանձնակազմի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և պահանջների չպահպանումը,

- վթարային իրավիճակները ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության, էլեկտրասնուցման համակարգերում,

- լվացող, ախտահանիչ և մանրէազերծող միջոցների անբավարարությունը,

- ծննաբերությունների թվաքանակի անհամապատասխանությունը ստացիոնարի հզորությանը,

- ծննդատան (բաժանմունքի) թույլ նյութատեխնիկական հագեցվածությունը:

2.17 Նորածինների ՆՎՀ-ների վերլուծության, դրանց ծագումնաբանական կառուցվածքի, կլինիկական ընթացքի առանձնահատկությունների, խմբակային հիվանդությունների առաջացմանը նպաստող պայմանների, ստացիոնարում շրջանառող շտամների կենսաբանական բնութագրերի հիման վրա կատարվում է եզրակացություն խմբակային հիվանդությունների առաջացման պատճառների, համաճարակային գործընթացի տեսակի, վարակի աղբյուրի, հիվանդությունների առաջացմանը նպաստող փոխանցման գլխավոր ուղիների և գործոնների մասին:

Եզրակացության հիման վրա մշակվում և իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ ներհիվանդանոցային խմբակային վարակիչ հիվանդությունների տեղայնացման և վերացման ուղղությամբ:

2.18 Աղիքային վարակիչ հիվանդությունների խմբակային հիվանդացման ժամանակ նպատակահարմար է կանխարգելիչ նպատակով բոլոր կոնտակտավոր նորածին երեխաներին նշանակել բիֆիդումբակտերին (8-10 օր, օրական 5 դեղաչափ, 2 անգամ) կամ այլ էուբիոտիկներ: Պատրաստուկի ընդունման կուրսը շարունակում են և ավարտում ամբուլատոր պայմաններում:

2.19 Շնչառական վարակիչ հիվանդությունների խմբակային հիվանդացման դեպքում բոլոր կոնտակտավոր երեխաներին նշանակում են ինտերֆերոն՝ 2 կաթիլ քթանցքերում, 4 ժամը 1 անգամ, 3-4 օր:

2.20 Խմբակային հիվանդացման վերացման ուղղությամբ առաջարկված համալիր միջոցառումներում ներառվում են պահանջներ մանկաբարձական ստացիոնարում հայտնաբերված թերությունների վերացման, ինչպես նաև առաջարկություններ հետագայում համաճարակային բարդացումները կանխարգելելու վերաբերյալ: Բռնկման հետաքննության վերաբերյալ վերջնական տեղեկատվությունը, ձեռնարկված միջոցառումների հետ միասին ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարություն:

 


Հավելված 1

Աղյուսակ 1

ՏԱՐԲԵՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ԻՐԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ

N

Ախտահանվող առարկաների, իրերի և մակերեսների անվանում

Ախտահանող գործոն

Ախտահանման ռեժիմ

Մշակման եղանակ

Լուծույթի խտություն (%)

Տևողություն (րոպե)

1.

2.

3.

4.

5.

6.

1.

Շինության մակերեսներ, իրեր և առարկաներ

Պղնձի հիդրօքսիդ

3.0

30

Միանվագ սրբում

Կատամին ԱԲ

0.25
0.5

30
60

Միանվագ սրբում
Ողողում

Քլորհեքսիդինի
գլյուկոնատ

0.2

60

Միանվագ սրբում

Ջրածնի գերօքսիդ

3.0

60

Կրկնակի սրբում կամ ողողում

0.5%-անոց ջրածնի գերօքսիդ լվացող միջոցի հետ

3.0

60

Քլորամին 0.5%-անոց լվացող միջոցի հետ

0.75

60

Նատրիումի հիպոքլորիդ
0.5%-անոց լվացող նյութի հետ

0.25

0.125

30

60

Կրկնակի սրբում

   

Չեզոք կալցիումի հիպոքլորիդ

0.15

60

Միանվագ սրբում կամ ողողում

2.

Օդ և սենքերի
մակերեսներ

Ուլտրամանուշակագույն  ճառագայթում

Ախտահանման ռեժիմը, ճառագայթման ընտրությունը, դրանց հաշվարկը կախված է  սենքերի ֆունկցիոնալ նշանակությունից, ծավալից, պարամետրերից և բնութագրերից

3.

Ամանեղեն առանց սննդի  մնացորդների

Քլորամին Բ

0.5

30

Ընկղմում լուծույթի մեջ, հետագայում ջրմուղու ջրով ողողում

Ջրածնի գերօքսիդ

3.0

30

Ընկղմում լուծույթի մեջ, հետագայում ջրմուղու ջրով ողողում

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

Ընկղմում լուծույթի մեջ, հետագայում ջրմուղու ջրով ողողում

Կատամին ԱԲ

0.25

30

Նատրիումի հիպոքլորիդ

0.125

15

Թորած ջուր 1000C ջերմաստիճանում

-

30 րոպե եռալու պահից հաշված

Եռացում

4.

Սառնարան (ներքին մակերես)

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ միասին

3.0

60

Սրբում, հետագայում կրկնակի լվացում ջրով

Պղնձի հիդրօքսիդ

3.0

30

Կատամին ԱԲ

0.5

60

Ողողում

0.25

30

Միանվագ սրբում

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.2

60

Նատրիումի հիպոքլորիդ

0.2

60

Կրկնակի սրբում

Քլորամին Բ

1.0

 

Քլորամին Բ 0.5%-անոց լվացող նյութի հետ

0.75

 

5.

Անկողնային պարագաներ (ներքնակ, բարձ, ծածկոց)

-

-

-

Խցիկային ախտահանում

6.

Ներքին և անկողնային սպիտակեղեն

-

-

-

Լվացում լվացքատանը

7.

Դիմակներ մառլայից

Ջրմուղու ջուր 1000 C ջերմաստիճանում

-

30 րոպե եռալու պահից հաշված

Եռացում

Ջրային հագեցած գոլորշի ճնշման տակ P=0.05ՄՊա (0.5կգ վրկ/սմ2) 110+2C ջերմաստիճանում

 

20

Գոլորշային
ախտահանում

8.

Հողաթափեր

Ֆորմալին

10.0

120

Ֆորմալինով ներծծված բամբակե վիրախծուծը (լաթ) դնել չստերի քթամասում: Չստերը դնել պոլիէթիլենային տոպրակում (մոմլաթե պարկում)
Ախտահանման ավարտից հետո վիրախծուծը հանել դուրս, չստերը մշակել չեզոքացնող նյութով (ամոնիակ) ներծծված փափուկ խոզանակով կամ վիրախծուծով, ծածկել շորով, ապա  օդափոխել մինչև հոտի վերանալը

Ամոնիակ

   

(ֆորմալինի չեզոքացման համար)

   

Քլորամին Բ

1.0

60

Երկնվագ

Չեզոք կալցիումի հիպոքլորիդ

0.3

60

Միանվագ կամ ողողում

Նատրիումի հիպոքլորիդ 

0.3

60

Կրկնակի

Պղնձի հիդրօքսիդ

2.0
4

150
120

Միանվագ կամ ողողում
Միանվագ

9.

Գիշերանոթ

Քլորամին Բ

1.0

120

Պարունակությունը դատարկելուց հետո ընկղմել լուծույթի մեջ

Չեզոք կալցիումի հիպոքլորիդ

0.5

60

Նատրիումի հիպոքլորիդ 

0.25

60

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

10.

Սանիտարատեխնիկական կահավորանք (լվացարան, զուգարանակոնք և այլն)

Քլորամին Բ

1.0

60

Սրբում, ողողում ջրով երկնվագ կամ ողողում

Նատրիումի հիպոքլորիդ

0.25

60

Երկնվագ

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

Միանվագ

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ միասին

3.0

45

Երկնվագ կամ ողողում

Կատամին ԱԲ

0.5

30

Երկնվագ

Կալցիումի չեզոք հիպոքլորիդ

0.6

30

11.

Մաքրող պարագաներ

Նատրիումի հիպոքլորիդ

0.5

 

Ընկղմում

Քլորամին Բ

3.0
1.0

50
300

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

Կատամին ԱԲ

0.5

30

 


Հավելված 1

Աղյուսակ 2

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ

N

  Վարակազերծ- ման մեթոդ

Վարակազերծող գործոն

Վարակազերծման ռեժիմ

Առաջարկություն-
ներ օգտագործման  վերաբերյալ

Վարակազերծ-ման  եղանակ

Օգտագործվող սարքա-վորումներ

Լուծույթի ջերմաստի-ճանը (0C)

Լուծույթի խտություն (%)

Վարակազերծման  տևողություն (րոպե)

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

1.

Քիմիական

Գլուտարալ

180C -ից ոչ պակաս

Չնոսրացված

15

Առարկաներ, գործիքներ՝ պատրաստված չքայքայվող մետաղներից, ռետինից, պլաստմասսայից, ապակուց

Ամբողջությամբ ընկղմվում է լուծույթի մեջ

Ապակյա, պլաստմասսե կամ արծնապատված  (արծնապատվածությունը չխախտված) փակ տարաներ

Գլուտարալ H

 

15

Գլուտարային ալդեհիդ

2.5

30

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

Ջրածնի գերօքսիդ

6.0

60

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

6.0

60

Քլորամին

3.0

60

Նատրիումի հիպոքլորիդ 

0.5

60

Առարկաներ, գործիքներ՝ պատրաստված ապակուց, պլաստմասսայից, սիլիկոնային և բնական կաուչու-կից, ռետինից

2.

Գոլորշային

Ջրային հագեցված գոլորշի ճնշման տակ
P =0.05ՄՊա (0.5կգ վրկ/սմ 2)

110 + 2

-

20

Առարկաներ, գոր-
ծիքներ՝ պատ-րաստված մետաղ-ներից, ապակուց, ռետինից, լատեքսից և ջերմակայուն պոլիմերային  նյութերից

Կատարվում է մանրէազերծիչ տուփերում

Գոլորշային  մանրէազերծիչ ախտահանման խցիկ

3.

Օդային

Չոր, տաք օդ

120 + 4

-

45

Ապակյա, մետաղյա առարկաներ, գործիքներ

Կատարվում է չփաթեթավոր-ված, տեփուր-ներում

Օդային ման-րէազերծիչ

4.

Եռացում

Թորած ջուր
Թորած ջուր երկածխաթթվային նատրիումի (կերակրի սոդա) 2%-անոց լուծույթի մեջ

98 + 1
98 + 1

-
-

30
15

Առարկաներ, գործիքներ պատրաստված ապակյա, մետաղյա, ռետինե, ջերմակայուն պոլիմերային նյութերից

Լրիվ ընկղմել ջրի մեջ

Վարակազերծում՝ եռացնելով

 


Հավելված 1

Աղյուսակ 3


ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ

N

Վարակազերծվող առարկաների, սարքերի և սարքավորումների անվանում

Ախտահանող գործոն

Ախտահանման ռեժիմ

Մշակման եղանակ

Լուծույթի խտություն (%)

Տևողություն (րոպե)

1.

Սարքերի, լաքաներկ, գալվանական կամ պոլիմերային  ծածկույթով բժշկական գործիքների, սարքավորումների  մակերեսներ

Կատամին ԱԲ

0.25

30

 

Միանվագ սրբում

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.2

60

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

3.0

60

Կրկնակի սրբում

Քլորամին Բ

1.0

60

 

Միանվագ սրբում

Քլորամին Բ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

0.75

60

2.

Չքայքայվող մետաղներից  պատրաստված արյունով չաղտոտված,  լորձաթաղանթներին, վերքային մակերեսների հետ չշփված գործիքների, սարքավորումների հանգույցներ

Քլորամին Բ

1.0

30

Ամբողջությամբ ընկղմում  լուծույթի մեջ, ապա ողողում  կամ կրկնակի սրբում

Քլորամին Բ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

0.75

30

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.5

30

Կատամին ԱԲ

0.5

30

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

3.0

-

Կրկնակի սրբում

Պղնձի հիդրօքսիդ

3.0

-

Գլուտարալ

Չնոսրացված

15

Ընկղմում լուծույթի մեջ, ապա ողողում ջրով

Գլուտարալ H

Չնոսրացված

15

Ֆորմալին

3.0

30

3.

Ռետինե ջերմակ, սառույցի պարկ

Քլորամին Բ

1.0

-

 

 

Կրկնակի սրբում, 15 րոպե ընդմիջումով, ապա ողողում ջրով

Քլորամին Բ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

0.75

-

Նատրիումի հիպոքլորիդ

0.25

-

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

3.0

-

Պղնձի հիդրօքսիդ

3.0

-

Կատամին ԱԲ

0.25

-

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.2

-

4.

Զոնդ, լորձը  ծծելու  գնդանոթ, նորածնի ծծակ

Հագեցված ջրային գոլորշի հավելյալ ճնշման  տակ P= 0.05ՄՊա (0.5կգ վրկ/սմ2) 11+20C ջերմաստիճանում)

-

20

Գոլորշային մանրէազերծում

Թորած ջուր 1000C ջերմաստիճանում

-

30 րոպե՝ եռալու պահից հաշված

Եռացում

Թորած ջուր 2%-անոց երկածխաթթվային նատրիումով, 1000C ջերմաստիճանում

-

15 րոպե՝ եռալու պահից հաշված

Եռացում

5.

Թթվածնային դիմակ, թթվածնի բարձիկի եղջյուր

Ջրածնի գերօքսիդ

3.0

60

Կրկնակի սրբում 15 րոպե
ընդմիջումով

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.2

60

6.

Թթվածնի բարձ, զարկերակային  ճնշման չափման  բազկապատ

Ջրածնի գերօքսիդ

3.0

60

Կրկնակի սրբում 15 րոպե ընդմիջումով

7.

Պարկ «Ամբու»

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.2

60

Կրկնակի սրբում

8.

Կուվեզ

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

3.0

-

Կրկնակի սրբել, թողնել 60 րոպե, ապա սրբել մանրէազերծված թորած ջրով թրջած լաթով, օդափոխել և ճառագայթել ուլտրամանուշակագույն ճառագայթիչով

Պղնձի հիդրօքսիդ

 

-

Կատամին ԱԲ

0.25

-

Քլորամին Բ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

1.0

-

9.

Բժշկական ջերմաչափ

Քլորամին Բ

0.5
2.0

30
5

Ընկղմում լուծույթի մեջ, ապա ողողում ջրով

Ջրածնի գերօքսիդ

3.0

80

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.5

30

10.

Ստետոֆոնենդոսկոպ, սանտիմետրային  ժապավեն

Քլորամին Բ

0.5

30

Կրկնակի սրբում, 15 րոպե  ընդմիջումով, ներգործություն 30 րոպե տևողությամբ

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

1.0

 

11.

Եղունգները կտրելու մկրատ, սափրելու մետաղական սարք

Գլուտարալ

Չնոսրացված

15

Ընկղմում լուծույթի մեջ, ապա ողողում ջրմուղու ջրով

Գլուտարալ H

Չնոսրացված

15

Քլորհեքսիդինի գլյուկոնատ 70%-անոց սպիրտում

0.5

30

Ֆորմալին

10.0
4.0

15
60

Թորած ջուր 1000C ջերմաստիճանում

 

30 րոպե եռալու պահից հաշված

Եռացում

Թորած ջուր 2 %-անոց  երկածխաթթվային  նատրիումի հետ 1000C ջերմաստիճանում

 

15 րոպե եռալու պահից հաշված

Եռացում

12.

Գոգնոց, թևնոցներ, ներքնակի ծածկոց՝ կարված  մոմլաթե կամ պոլիէթիլենային թաղանթից

Քլորամին Բ

1.0

 

 

Սրբում կամ ողողում

Քլորամին Բ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

0.75

 

Քլորհեքսիդինի գլյուկոնատ

0.2

-

Սրբում

Նատրիումի հիպոքլորիդ

0.25

-

Սրբում

13.

Երիկամաձև արծնապատ թաս, վիրակապական նյութերի, մոմլաթե տակդիրների, թղթի և այլնի  համար օգտագործվող թաս

Ջրածնի գերօքսիդ 0.5%-անոց լվացող միջոցի հետ

4.0
6.0

90
60

Ընկղմում լուծույթի մեջ կամ ողողում

Պղնձի հիդրօքսիդ

3.0

60

Քլորամին Բ  0.5%-անոց լվացող միջոցի հետ

3.0

60

Նատրիումի հիպոքլորիդ

0.25

60

14.

Հոգնայի ծայրադիրներ, ռետինե հոգնաներ

Թորած ջուր 1000C ջերմաստիճանում

-

30 րոպե եռալու պահից հաշված

Եռացում

Ջրածնի գերօքսիդ

6.0

-

Ընկղմում լուծույթի մեջ 60 րոպե տևողությամբ, ապա ողողում ջրմուղու ջրով: Որից հետո  նախամանրէազերծումային  մշակում և  մանրէազերծում

Պղնձի հիդրօքսիդ

3.0

-

Նատրիումի հիպոքլորիդ

0.5

-

Քլորամին

3.0

-

Չեզոք կալցիումի հիպոքլորիդ

0.5

-

15.

Մոմլաթե տակդիրներ

Քլորամին Բ

3.0

30

Ընկղմում լուծույթում, ապա ողողում ջրմուղու ջրով

Չեզոք կալցիումի հիպոքլորիդ

0.5

15

Նատրիումի հիպոքլորիդ

0.25

15

Պղնձի հիդրօքսիդ

-

-

 


Հավելված 1

Աղյուսակ 4

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՁԵՌՔԵՐԻ, ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԱՐԿՄԱՆ ԴԱՇՏԵՐԻ, ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉՆԵՐ

N

Մշակման տեսակ

Մաշկային հականեխիչ

Վարակազերծման ռեժիմ

Մշակման եղանակ

Լուծույթի խտություն (%)

Տևողություն (րոպե)

1.

Ձեռքերի հիգիենիկ մշակում

Յոդոպիրոն

1.0

-

Սրբել մաշկային հականեխիչով թրջված մանրէազերծված վիրախծուծով 

Լիզանին

Քլորհեքսիդինի գլյուկոնատ 70%-անոց էթիլ սպիրտում

0.5

-

Էթիլ սպիրտ

70.0

-

Ախտահանող անձեռոցիկներ

   

Ձեռքերը սրբել ախտահանիչ անձեռոցիկով

Քլորամին և սահմանված կարգով  օգտագործման համար թույլատրված այլ հականեխիչներ

0.5

-

Սրբել լուծույթով թրջած մանրէազերծված  վիրախծուծով

2.

Ձեռքերի մշակում ծնունդ ընդունելուց  կամ վիրահատական  միջամտությունից առաջ (հականեխիչներով մշակելուց առաջ ձեռքերը պետք է կրկնակի լվանալ օճառով, հոսող ջրի  տակ, 2 րոպե տևողությամբ, ապա սրբել մանրէազերծված անձեռոցիկով)

Յոդոպիրոն

0.1

4

Սրբել հականեխիչ նյութով թրջած  բամբակե վիրախծուծով, ապա  չորացնել մանրէազերծված անձեռոցիկով

Քլորհեքսիդինի գլյուկոնատ 70%-անոց սպիրտում

0.5

5

Լիզանին

Չնոսրացված

 

5մլ լուծույթը տրորել ձեռքերին՝ 2.5 րոպե տևողությամբ, նույնը կրկնել (ձեռքերի մաշկը պահել խոնավ վիճակում)

Մաշկային  հականեխիչներ, որոնք սահմանված կարգով թույլատրված են  օգտագործման համար

2.4

1

Ձեռքերը ընկղմել լուծույթով տարողության մեջ, լվանալ, ապա սրբել չոր մանրէազերծված անձեռոցիկով

3.

Վիրահատական դաշտի, ծննդկանի արտաքին սեռական  օրգանների, ազդրերի ներքին մակերեսների և ծննդաբերական ուղու մշակում (վիրահատության նախօրեին հիվանդը ընդունում է ցնցուղ, փոխում սպիտակեղենը)

Յոդոպիրոն

1.0

-

կրկնակի սրբել լուծույթում թրջած մանրէազերծված մառլայից պատրաստված վիրախծուծով

Յոդոնատ

1.0

-

Լիզանին (միայն վիրահատական դաշտի մշակման համար)

Չնոսրացված

2

Մաշկը կրկնակի սրբել պատրաստուկով առատ թրջված առանձին մանրէազերծված մառլայից պատրաստված վիրախծուծով

Սպիրտային յոդի թուրմ

5.0

-

Կրկնակի սրբել լուծույթում թրջած մանրէազերծված մառլայից  պատրաստված վիրախծուծով

Քլորհեքսիդինի գլյուկոնատի 70%-անոց էթիլ սպիրտի լուծույթ և օգտագործման համար սահմանված կարգով թույլատրված այլ մաշկային  հականեխիչներ

0.5

-

4.

Ներարկման դաշտի մաշկի մշակում

Էթիլ սպիրտ

80

1

Մաշկը սրբել պատրաստուկում թրջած մանրէազերծված բամբակե վիրախծուծով

Լիզանին

-//-

5.

Դոնորների արմնկային ծալքերի  մաշկի մշակում

Յոդոպիրոն

1

2

Դոնորների արմնկային ծալքերի մաշկը կրկնակի սրբել պատրաստուկի մեջ առատորեն թրջած, մառլայից պատրաստված  երկու առանձին մանրէազերծված վիրախծուծներով

Յոդովիդոն

Յոդոնատ

Լիզանին և սահմանված  կարգով  օգտագործման համար թույլատրված այլ մաշկային  հականեխիչներ

 


Հավելված 1

Աղյուսակ 5

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդունարան

Առաջին ծննդաբերական բաժանմունք

Նորածնային բաժանմունք

Երկրորդ ծննդաբերական բաժանմունք

Նախածննդյան հիվանդա-սենյակներ

Ծննդաբերական սրահ, բոքսային տիպի ծննդաբերական կառուցահատված

Օժանդակ սենքեր

Առաջին ծննդաբերական բաժանմունք

Ընթացիկ մաքրում

Խոնավ մաքրում օրը 2 անգամ լվացող միջոցի օգտագործմամբ, մաքրում օրը  մեկ անգամ՝ ախտահանիչ միջոցի օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակ 1), ապա յուրաքանչյուր մաքրումից հետո օդի վարակազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, սենքի օդափոխություն, 20 րոպե տևողությամբ: Սենքի մշակումը կատարվում է հետևյալ կարգով՝ սկզբում ֆիլտր-սենյակը, հետո զննման սենյակը, ցնցուղարանը, սանհանգույցը:

1 ծննդաբերական սրահի առկայության դեպքում, կատարվում է մաքրում ախտահանիչ միջոցի օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակ 1)՝ օրը 1 անգամ, ծննդաբերողի բացակայության ժամանակ, ապա օդի վարակազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, սենքի օդափոխում, 20 րոպե տևողությամբ: 2 և ավելի ծննդաբերական սրահի առկայության դեպքում
(բոքսային տիպի ծննդաբերական կառու-ցահատված) մաքրում (տես կետ 1) կատարվում է դրանցից յուրաքանչյուրում, ծնունդ ընդունելուց հետո

Խոնավ մաքրում ախտահանիչ միջոցի օգտագործմամբ, օրը 1 անգամից ոչ պակաս

Խոնավ մաքրում օրը 2 անգամ, լվացող միջոցի օգտագործմամբ, ամեն օր նորածնի 3-րդ կերակրումից հետո մաքրում ախտահանիչ միջոցի օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակ 1)

 

 

Խոնավ մաքրում լվացող միջոցի օգտագործմամբ (առավոտյան) ամեն օր նորածնի 3-րդ և 5-րդ կերակրումից հետո մաքրում ախտահանիչ միջոցի օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակ 1)

Յուրաքանչյուր մաքրումից հետո օդը վարակազերծվում է ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, ապա սենքերում բոլոր առարկաները և մակերեսները սրբում ջրմուղի ջրով թրջված լաթով և նորից միացնում ուլտրամանուշակագույն ճառագայթիչը, սենքերը օդափոխում 20 րոպե տևողությամբ:

Մաքրում եզրափակիչ ախտահանման տիպով

 

 

Մեկ ծննդաբերական սրահի առկայության դեպքում, մաքրումը կատարվում է 3 օրը մեկ անգամից ոչ պակաս: Բոքսային տիպի ծնարանով 2 ծննդաբերական սրահի առկայության դեպքում մաքրումը կատարվում է դրանցից յուրաքանչյուրում, հերթականությամբ, ախտահանիչ միջոցի օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակ1): Մաքրումից հետո օդը վարակազերծվում է ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ: Ապա սենքի բոլոր մակերեսները և օբյեկտները սրբվում են ջրմուղու ջրով թրջած լաթով, նորից միացնում ուլտրամանուշակագույն ճառագայթիչը, սենքը օդափոխում 20 րոպե տևողությամբ: Ախտահանման ժամանակը նշվում է մատյանում:

 

 

 

Շաբաթը մեկ անգամ

Ծննդկանին և նորածնին դուրս գրելուց կամ
2-րդ ծննդաբերա-կան բաժանմունք տեղափոխելուց հետո մաքրումը կատարում են ախտահանիչ միջոցի օգտագործմամբ (հավելված 1, աղյուսակ 1)

 

Շաբաթը մեկ անգամ, ախտահանիչ միջոցի օգտագործմամբ մաքրվում է պատերը 2մ բարձրությամբ (հավելված 1, աղյուսակ1)

Մաքրումից հետո միացվում է ուլտրամանուշակագույն ճառագայթիչը, ապա սենքերի բոլոր մակերեսները և օբյեկտները սրբվում են ջրմուղու ջրով թրջած լաթով, նորից միացնում ուլտրամանուշակագույն ճառագայթիչը, օդափոխում սենքերը: Ծննդկանին դուրս գրելուց հետո կատարվում է եզրափակիչ ախտահանում:

 


Հավելված 2

Աղյուսակ 1

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ԾՆՆԴԱՏԱՆԸ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ) ՆՎՀ-ՆԵՐԻ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդաբերության պատմության (նորածնի զարգացման) քարտի N

Բաժանմունք, հիվանդասենյակի համար

Ժամանակացույց

ընդուն-ման

ծննդաբե-րության

բաժանմունքում շարժի

դուրս գրման (տեղափոխ-
ման), մահվան

հիվան-դության

հոսպիտա-լացման

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախնական, վերջնական և ախտաբանաանատոմիական
ախտորոշումներ

Մանրէաբանական հետազոտություններ

նմուշառման ամսաթիվ

նշել հետազոտված նյութը և  հարուցիչը

11.

12.

13.

 

 

 

 

 


Հավելված 2

Աղյուսակ 2

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԻՎԱՆԴԱՑԱԾՆԵՐԻ ԵՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդաբերության պատմության (նորածնի զարգացման) քարտի N

Բաժան-մունքի, հիվանդա-սենյակի N

Ժամանակացույց

Հետա-զոտ-վող նյութ

Մանրէաբա-նական հետազոտու-թյունների արդյունքներ

ծննդատուն ընդունման

ծննդա-բերու-
թյան

դուրս գրման (տեղափոխ-
ման)

ըստ բաժանմունքում շարժի

հետա-զոտու-թյուն-ների

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

 


Հավելված 2

Աղյուսակ 3

ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ 1-3 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾՆՆԴԱՏԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդաբերության պատմության (նորածնի զարգացման) քարտի N

Բաժանմունքի, հիվանդա-
սենյակի N

Ժամանակացույց

 

Ախտորո-շում

Մանրէաբանա-կան հետազոտու-թյան նմուշառման ամսաթիվ

  Մանրէաբա-նական հետազոտու-թյան նյութ և արդյունքներ

ծննդաբե-րության

դուրս գրման

հիվան-դացման

հոսպիտա-լացման

1.  2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11.

 


Հավելված 2

Աղյուսակ 4

ԲՌՆԿՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ 1-3 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոն

Բաժանմունքի, հիվանդասենյակի N

Հիվանդացությունը նախորդ 1-3 ամսվա ընթացքում

Աշխատանքի դուրս գալու ամսաթիվ

Մանրէաբանական հետազոտության ամսաթիվ

Արդյունքներ

ժամկետներ

ախտո-րոշում

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 


Հավելված 2

Աղյուսակ 5

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Բաժան-մունքներ

Լվացուկներ

նմուշ-առման ամսաթիվ

նմուշ-առման տեղ

լվացուկ-ների քանակ

դրական արդյունք-ների
քանակ

այդ թվում

աղիքային ցուպիկ

ստանջ-լակոկ

կլեբսի-ելա

կապտաթա-րախային ցուպիկ

պրոտեյ

սալմոնե-լաներ

հարուցիչ-
ների այլ տեսակներ

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12.

Օդ

Խմելու լուծույթներ, դեղաձևեր

Նմուշ-առման ամսա-թիվ

նմուշ-առման տեղ

նմուշների թիվ

դրական արդյունքների քանակ

այդ թվում

նմուշ-
առման ամսաթիվ և տեղ

հետա-զոտ-վող նյութ

նմուշ-ների թիվ

դրանցից դրական արդյունքով

կոլի տիտր

մանրէների ընդհ. թիվ
3-ում

ստաֆիլա-
կոկի թիվ
3-ում

հարուցիչ-ների այլ տեսակներ

13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24.

 

Մանրէազերծվածության համար վերցրած նյութ

Քիմիական հսկողություն

մանրէ-ների ընդհա-նուր թիվ

անջատ-ված ֆլորա

ախտահանիչ լուծույթներ

չոր ախտահանիչ նյութեր

նմուշառ-ման տեղ

նմուշ-ների քանակ

դրանցից դրական  արդյունքով

նմուշ-առման տեղ և ժամանակ

նմուշների թիվ

դրանցից քլորակտիվ  նյութերի պարունա-կությամբ

նմուշ-առման տեղ և ժամանակ

նմուշ-ների թիվ

դրանցից քլորակտիվ
նյութերի ցածր  պարունակությամբ

25. 26. 27. 28. 29. 30. 31. 32. 33. 34. 35.

6, 7, 8, 9, 10, 11, 12, 18, 19 սյունակներում պետք է տալ անջատված կուլտուրաների լրիվ նույնականացում, նշելով տեսակը, տեղը, սերո կամ ֆագովարերը,

16, 17, 18, 19, 25, 26 սյունակներում նշել դրական արդյունքով բոլոր նմուշների արդյունքները: