«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11706077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 փետրվարի 2006 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ II-6.02-2006 «ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀՇՆ II - 6.02- 2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀՇՆ II - 2.02- 94 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը:
Նախարար՝ |
Ա. Հարությունյան |
Հավելված Հաստատված է |
ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ
ՀՀՇՆ II - 6.02 - 2006