«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32906079
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
1 մարտի 2006 թ. |
N 06/20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՈՒ «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ» ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման» կարգի 4-րդ կետին և 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
ա) Փոխադրման ամփոփագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Փոխադրման ամփոփագրի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի շրջանառության և հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետ Ա. Մեջլումյանին`
ապահովել մաքսային մարմիններում փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի լրացման համար ավտոմատ համակարգչային համակարգի կիրառությունը և էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսատների պետերին`
սույն հրամանով հաստատված կարգերով նախատեսված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր գործառույթի իրականացման պատասխանատվությունը հրամանով վերապահել մաքսատան կոնկրետ ստորաբաժանմանը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համապատասխան (սույն հրամանի N 3 հավելվածում նշված) վարչություններին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործերի կառավարիչ Խ. Սարգսյանին`
ապահովել փոխադրման ամփոփագրի` սույն հրամանով հաստատված ձևի ձևաթղթերի տպագրությունն ու մաքսային մարմիններին բաշխումը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Մ/Ծ գեներալ-մայոր |
Ա. Ավետիսյան |
Հավելված N 1 |
Խիստ հաշվառման փաստաթուղթ
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ 1. Մաքսային հայտարարագրի տվյալները 2. Ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման (փոխադրման) ընդունած անձը 3. Ապրանքներ տեղափոխող անձը/հասցեատերը 4. Տրանսպորտային միջոցի տեսակը 5. Կազմման օրը, ամիսը, տարին 6. Տրանսպորտային միջոցի տվյալները 7. Ուղարկող մաքսային մարմինը 8. Նշանակման մաքսային մարմինը 9. Մաքսային ապահովումներ 10. Ապ- րանք- ների նկա- րա- գիրը Տեղերի քանակը Փաթեթավո-րումը Ապրանքների անվանումը Քաշը Քանակը ըստ չ/մ-ի 11. Ապրանքա-տեսակների քանակը 12. Ընդհանուր քաշը 13. Տեղերի ընդհանուր քանակը 14. Ապ- րանք- ներն ու տրանս-պորտա- յին 15. Ընդհանուր արժեքը 16. Ուղարկող մաքսային մարմնի նշումները A. Նշանակման վայրը 17. Տեղափոխման երթուղին B. Բեռը նշանակման վայր հասցնելու ժամկետն է` «__» 20 թ. 18. 19. Ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման (փոխադրման) ընդունած անձի նշումները 20. Նշանակման մաքսային մարմնի նշումները 21. Ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի
000000
միջոցն ուղեկցող փաստա-թղթերը
Զգուշացված եմ մաքսային ապահովման միջոցները վնասելու և (կամ) կորցնելու առանց մաքսային մարմինների թույլտվության բեռը բեռնաթափելու, փոխաբեռնելու, հանձնելու, ինչպես նաև սահմանված ժամկետում բեռը նշանակման վայր չհասցնելու դեպքում` ՀՀ օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:
Ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման
ընդունող անձի ստորագրությունը
____________
ազգանունը
__________________Կ.Տ.
անձնական կնիքի համարը
________________
ստորագրությունը
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է փոխադրման ամփոփագրի լրացման կարգը:
2. Ուղարկող մաքսային մարմնում լրացվում են փոխադրման ամփոփագրի 2-17-րդ,
19-րդ, 21-րդ, ինչպես նաև «A» և «B» սյունակները:
3. Սույն կարգի 1-ին կետում նշված սյունակները լրացնում է ուղարկող մաքսային մարմինը, բացառությամբ 19-րդ և «B» սյունակների: 19-րդ սյունակը լրացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունող անձը (կամ նրա լիազոր ներկայացուցիչը), իսկ «B» սյունակում` ժամկետը լրացվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից, իսկ ստորագրության համար նախատեսված տեղում ստորագրում է ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունող անձը (կամ նրա լիազոր ներկայացուցիչը):
4. Փոխադրման ամփոփագրի 1-ին և 20-րդ սյունակները լրացվում են նշանակման մաքսային մարմնում` նշանակման մաքսային մարմնի կողմից:
5. Փոխադրման ամփոփագրի սյունակները լրացվում են համակարգչի միջոցով, բացառությամբ 1-ին, 16-րդ, 19-րդ և 20-րդ սյունակների, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետում նշված սյունակի, որոնք պետք է լրացվեն ընթեռնելի ձեռագրով: «B» սյունակում համակարգչով է լրացվում ապրանքները և տրանսպորտային միջոցը նշանակման վայր հասցնելու ժամկետը: 21-րդ սյունակում համակարգչով են լրացվում «ազգանունը» և «անձնական կնիքի համարը» տողերը:
6. Լրացված փոխադրման ամփոփագիրը գրանցվում է մաքսային մարմիններում գործող ավտոմատ համակարգչային համակարգում: Համակարգում գրանցվելուց հետո, փոխադրման ամփոփագրի վերին աջ անկյունում նշվում է փոխադրման ամփոփագրի հաշվառման համար հետևյալ տեսքով
«XXXX / XX / XXXXXX»
7. Փոխադրման ամփոփագրի սյունակներում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.
1-ին սյունակում նշանակման մաքսային մարմինը, փոխադրման ամփոփագրում նշված ապրանքների բացթողումից հետո, նշում է մաքսային հայտարարագրի տվյալները` մաքսային ռեժիմը, ընդունման համարը, օրը, ամիսը, տարին:
2-րդ սյունակում նշվում են ապրանքները և տրանսպորտային միջոցը (այսուհետ` բեռը) տեղափոխման ընդունող անձի տվյալները` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները:
3-րդ սյունակում նշվում են ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի տվյալները` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները:
4-րդ սյունակում նշվում է ապրանքները մինչև նշանակման վայր հասցնելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը. սյունակում նշվում է փոխադրամիջոցի ծածկագիրը և անվանումը՝ «30» «Ավտոմոբիլային տրանսպորտ» կամ «20» «Երկաթուղային տրանսպորտ»:
5-րդ սյունակում նշվում է փոխադրման ամփոփագիրը կազմելու օրը, ամիսը և տարին:
6-րդ սյունակում նշվում է 4-րդ սյունակում նշված տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, պետհամարանիշը (համարը), իսկ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի համար` նաև բեռնատարողությունը և քաշը դատարկ վիճակում. ընդ որում, տեխնիկական անձնագրում բեռնատարողության և (կամ) դատարկ քաշի մասին նշում չլինելու դեպքում` փոխադրման ամփոփագրին կցվում է տեխնիկական անձնագրի պատճենը, դրա մասին նշելով փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում: Եթե ապրանքները տեղափոխվում են բեռնարկղով, ապա նշվում են թե կոնտեյների, թե այն տրանսպորտային միջոցի տվյալները, որով տեղափոխվում է տվյալ կոնտեյները: Եթե ապրանքը տեղափոխվում է երկաթուղային վագոնով, ապա նշվում են երկաթուղային շարժակազմի համարը և ըստ հերթականության վագոնների համարները:
7-րդ սյունակում նշվում է ուղարկող մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը:
8-րդ սյունակում նշվում է նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը:
9-րդ սյունակում նշվում է մաքսային ապահովության միջոցների տեսակը, քանակը և համարը:
10-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների
Եթե փոխադրման ամփոփագրի 10-րդ սյունակի տողերը չեն բավականացնում մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվող բեռի բոլոր ապրանքատեսակները նշելու համար,
ապա`
11-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների ապրանքատեսակների ընդանուր քանակը:
12-րդ սյունակում նշվում է բեռի ընդանուր քաշը կիլոգրամով՝ փաթեթավորման հետ միասին:
13-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների տեղերի ընդհանուր քանակը:
14-րդ սյունակը լրացվում է բեռն ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում: Սյունակում նշվում են ապրանքներն ու տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթերի անվանումները, լրացման (կազմման) ամսաթվերը, համարները: Փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում նշված բոլոր փաստաթղթերը կնքվում են 21-րդ սյունակում նշված անձի անձնական կնիքով:
15-րդ սյունակը լրացվում է հաշիվ-ապրանքագրի առկայության դեպքում. սյունակում
նշվում է տեղափոխվող ապրանքների ընդանուր հաշիվ-ապրանքագրային արժեքը և տարադրամի ծածկագիրը:
16-րդ սյունակն օգտագործվում է ուղարկող մաքսային մարմնի նշումների համար: Սյունակում պարտադիր նշվում է ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող բեռի ընդհանուր քաշը` տրանսպորտային միջոցի հետ միասին` փոխադրման ամփոփագրին կցելով կշռման կտրոնը, որի տվյալները նշվում են փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում: Եթե միևնույն տրանսպորտային միջոցով տեղափոխվում են տվյալ փոխադրման ամփոփագրում չնշված ապրանքներ (օրինակ` այլ փոխադրման ամփոփագրով տեղափոխվող ապրանքներ), ապա սյունակում նշվում է նաև այդ մասին` նշելով տվյալ փոխադրման ամփոփագրի հիման վրա չտեղափոխվող ապրանքների քաշը (առանց տրանսպորտային միջոցի) կիլոգրամով:
«A» սյունակում նշվում է նշանակման վայրի անվանումը և հասցեն:
Նույն սյունակում նշվում է նաև մաքսային պահեստի ծածկագիրը (այն դեպքում, երբ ապրանքների և տրանսպորտային միջոցի տեղափոխման նշանակման վայրը հանդիսանում է մաքսային պահեստ կամ ազատ մաքսային պահեստ):
17-րդ սյունակում նշվում է տեղափոխման երթուղին:
19-րդ սյունակն օգտագործվում է բեռը տեղափոխման ընդունած անձի նշումների համար:
«B» սյունակում նշվում է բեռը նշանակման վայր հասցնելու ժամկետը: Բացի այդ, սյունակում իր ստորագրությունն է դնում փոխադրման ամփոփագրի 3-րդ սյունակում նշված անձը, առ այն, որ նա ստանձնում է տվյալ փոխադրման ամփոփագրի հիման վրա ապրանքներն ու տրանսպորտային միջոցը տեղափոխելու պատասխանատվությունը` ծանոթ լինելով տեղափոխման երթուղուն, ժամկետին, և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվությանը:
20-րդ սյունակն օգտագործվում է նշանակման մաքսային մարմնի նշումների համար: Նույն սյունակում պարտադիր նշվում է բեռը նշանակման մաքսային մարմին հասցնելու օրը, ամիսը, տարին: 20-րդ սյունակում արված նշումները հաստատվում են նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով:
8. Փոխադրման ամփոփագրի 18-րդ սյունակը կարող է լրացվել մաքսային հսկողության նպատակներով տեղեկություններ նշելու համար` ուղարկող կամ նշանակման մաքսային մարմնի կողմից: Այդ սյունակում արված նշումները շրջագծվում են և կնքվում նշումը կատարած անձի անձնական կնիքով:
9. Ուղարկող մաքսային մարմնում լրացված փոխադրման ամփոփագրի ձևաթղթերում և փոխադրման ամփոփագրին կցվող մասնացուցակում արգելվում է ջնջումներ և (կամ) ուղղումներ կատարելը: Նման դեպքերում կազմվում է ճշտված տվյալներով նոր փոխադրման ամփոփագիր, իսկ սխալ կամ ջնջումներով կամ ուղղումներով լրացված փոխադրման ամփոփագրի բոլոր երեք օրինակները հանվում են շրջանառությունից` դրանք կից ցուցակով ուղարկելով վերադաս մաքսային մարմնի մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:
10. Փոխադրման ամփոփագրի նշանակման մաքսային մարմնի կողմից լրացվող սյունակներում ուղղումները կատարվում են սխալ բառի և (կամ) թվի (համարի, ամսաթվի) վրա գիծ քաշելով և ճիշտ տվյալները ընթեռնելի ձեռագրով գրելով: Սույն կետում նշված ուղղումները շրջագծվում, կնքվում և ստորագրվում են ուղղումը կատարած պաշտոնատար անձի կողմից:
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ` ՄՊԿ) կազմակերպում է փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, դրանց բաշխումը մաքսային մարմիններին, ինչպես նաև տպագրված, լրացված և խոտանված ձևաթղթերի հաշվառումը:
2. Փոխադրման ամփոփագրերի (այսուհետ` Փ/Ա) ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով: Փ/Ա ձևաթղթերը տպագրվում են հերթական համարներով` 3 օրինակից: Մեկ փոխադրման ամփոփագրի բոլոր 3 օրինակները տպագրվում են նույն հերթական համարով: Մեկ փոխադրման ամփոփագրի 3 օրինակները տպագրվում են իրարից տարբերվող գունային ֆոներով: Փոխադրման ամփոփագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր տպագրվող խմբաքանակի համարակալումը սկսվում է նախորդ խմբաքանակի վերջին համարին հաջորդող համարից:
3. Փ/Ա տպագրված ձևաթղթերը մուտքագրվում են ՄՊԿ պահեստ:
4. ՄՊԿ պահեստից Փ/Ա ձևաթղթերը բաշխվում են մաքսատներին` դրանց կողմից նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա: Բաշխումն իրականացվում է ընդունման-հանձնման ակտի հիման վրա, որի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:
5. Մաքսատները սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ստացված Փ/Ա ձևաթղթերը ընդունման-հանձնման ակտերով բաշխում են իրենց ենթակայության տակ գործող մաքսային կետերին (եթե այդպիսիք կան):
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված ընդունման-հանձնման ակտի պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:
7. Փ/Ա ձևաթղթերի լրացման և դրանց շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար մաքսային մարմիններում գործում է ավտոմատ համակարգչային համակարգ (այսուհետ` համակարգ): Յուրաքանչյուր մաքսային մարմին համակարգում մուտքագրում է իր կողմից ստացված, լրացված և (կամ) իր հսկողության տակ գտնվող Փ/Ա տվյալները:
8. Յուրաքանչյուր մաքսային մարմին կարող է տվյալներ մուտքագրել և օգտվել համակարգի իրեն հատկացված տիրույթից, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի:
9. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը Փ/Ա շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կարող է առանց սահմանափակումների օգտվել համակարգից, սակայն, չեն կարող տվյալներ մուտքագրել համակարգ, կամ փոփոխել համակարգում պարունակվող տեղեկատվությունը:
10. Մաքսային մարմիններում Փ/Ա ձևաթղթերի բաշխումից հետո, յուրաքանչյուր մաքսային մարմին համակարգ է մուտքագրում իրեն հատկացված Փ/Ա ձևաթղթերի հերթական համարները:
11. Փ/Ա լրացվում է համակարգչի միջոցով, բացառությամբ ՄՊԿ սահմանած դեպքերի: Լրացված Փ/Ա-ի վրա նշվում է համակարգում դրա հաշվառման համարը:
12. Լրացված Փ/Ա 1-ին օրինակները եռօրյա ժամկետում ուղարկող (լրացնող) մաքսային մարմինները` կից ցուցակներով, ուղարկում են իրենց վերադաս մաքսատուն կամ ՄՊԿ-ին ուղղակի ենթակայության դեպքում` ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:
13. Վերադաս մաքսատունը, սույն կարգի 12-րդ կետի համաձայն ստացված Փ/Ա 1-ին օրինակները և ցուցակները ուղարկում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն` եռօրյա ժամկետում:
14. Փ/Ա 2-րդ և 3-րդ օրինակները ուղարկող մաքսային մարմինների կողմից տրվում են ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունած անձին` նշանակման մաքսային մարմին ներկայացնելու համար:
15. Նշանակման մաքսային մարմինը Փ/Ա հիման վրա ուղարկված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից հետո, Փ/Ա իրեն հանձնված երկու օրինակների վրա նշում է մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) համարը, ամսաթիվը և մաքսային ռեժիմը, ինչից հետո` Փ/Ա մեկ օրինակը պահվում է նշանակման մաքսային մարմնում` կցելով տվյալ բեռի համար ընդունված մաքսային հայտարարագրին (եթե տվյալ Փ/Ա-ով տեղափոխված բեռի համար ընդունվել են 1-ից ավելի հայտարարագրեր, ապա Փ/Ա բնօրինակը կցվում է դրանցից ամենացածր համար ունեցողին, իսկ մյուս հայտարարագրերին կցվում են Փ/Ա պատճենները), իսկ մյուս օրինակը ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն` 10-օրյա ժամկետում:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված Փ/Ա 2-րդ օրինակները ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն են ուղարկվում կից ցուցակներով:
17. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը ուղարկող մաքսային մարմիններից իրեն ուղարկված Փ/Ա 1-ին օրինակները պահում է հսկողության տակ մինչև սույն կարգի 15-16-րդ կետերին համապատասխան դրանց երկրորդ օրինակները ստանալը:
18. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ՄՊԿ մաքսային վերահսկողության վարչություն է ներկայացնում այն Փ/Ա պատճենները (կից ցուցակներով).
ա) որոնց 2-րդ օրինակները տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ սույն կարգի 15-րդ կետի համաձայն չեն ստացվել նշանակման մաքսային մարմիններից.
բ) որոնցում նկատվել են Փ/Ա լրացման կարգի խախտումներ:
19. Ստանալով սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը, ՄՊԿ մաքսային վերահսկողության վարչությունը, մինչև հաջորդ ամսվա 1-ը, ՄՊԿ նախագահին զեկուցում է Փ/Ա 2-րդ օրինակները ՄՊԿ չներկայացնելու և Փ/Ա լրացման կարգի խախտման յուրաքանչյուր դեպքի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: