«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11602023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հունվարի 2002 թ. ք. Երևան |
N 116-055 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱՄԵԽԱՆԻԿՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏՅՈՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000 թ. թիվ 401 որոշման առաջին կետով և երկաթուղային համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգություն ապահովելու նպատակով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայկական երկաթուղում երկաթուղային տրանսպորտի կապի և ազդանշանման համակարգի էլեկտրամեխանիկների և էլեկտրամոնտյորների անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի հրահանգը:
2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Ա. Մանուկյան |
Հ ր ա հ ա ն գ
Երկաթուղային տրանսպորտի կապի եվ ազդանշանման էլեկտրամեխանիկների եվ էլեկտրամոնտյորների անվտանգության տեխնիկայի եվ արտադրական սանիտարիայի
1. Սույն հրահանգն ընդունվել է «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ վարչապետի 2001 թվականի փետրվարի 1-ի թիվ 81 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության» 3-րդ կետի և 6-րդ կետի ը/ ենթակետի պահանջներին համապատասխան և նախատեսված է երկաթուղու կապի, ազդանշանման ավտոմատացման և ղեկավարման սարքավորումները և համակարգերը շահագործող և նորոգող անձնակազմի համար:
Ազդանշանման և կապի էլեկտրամեխանիկներն ու էլեկտրամոնտյորները պետք է իմանան և կատարեն սույն հրահանգի պահանջները:
2. Սույն հրահանգի պահանջների խախտումներ նկատելու կամ բացահայտելու դեպքում աշխատողը պարտավոր է ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու համար և այդ մասին տեղեկացնել վերադաս ղեկավարին:
3. Անհրաժեշտ է հարկ եղած ձևով պատրաստել աշխատատեղը, այն հաշվով, որ հարմար լինի աշխատելու համար և աշխատողը լինի կայուն դիրքում: Չի թույլատրվում աշխատատեղը ծանրաբեռնել տվյալ աշխատանքի համար պետք չեկող գործիքներով և սարքերով:
4. Ցանկացած աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է կատարել անվտանգության տեխնիկայի հետևյալ պահանջները.
-չկանգնել բարձրացված բեռի տակ.
-չհպվել աշխատող մեքենաների շարժվող մասերին, եթե դրանք պաշտպանված չեն պաշտպանական արգելապատնեշով.
-չհպվել էլեկտրասարքավորումներին, որոնց նորոգումը չի մտնում տվյալ աշխատողի պարտականությունների մեջ.
-չի թույլատրվում ավտոմեքենայի ընթացքի ժամանակ բեռի հետ միասին գտնվել թափքում կապի և ազդանշանման ծանր սարքավորումներ փոխադրելիս.
- աշխատանքի ժամանակ ուշադիր լինել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրվող ազդանշանների նկատմամբ և կատարել դրանք:
5. Կտրված կամ պոկված անհայտ նշանակության էլեկտրալար հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել, որ դրանց 10 մ-ից ավելի չմոտենան, և պատահածի մասին տեղյակ պահել էլեկտրադիսպետչերին կամ մոտակա կայարանի հերթապահին:
Եթե 10 մ-ից մոտ անձ է հայտնվել, նրան վտանգավոր գոտուց դուրս բերել փոքր՝ 0,1 մ-ից մանր քայլերով:
Եթե կտրված հաղորդալարերը դուրս են եկել տրամաչափից և կարող են կպչել անցնող գնացքներին, կտրված տեղը պետք է շրջափակել կանգառման ազդանշաններով՝ որպես երթևեկության համար արգելքի տեղի:
6. Վնասվածք ստանալու դեպքում մոտակայքում գտնվող անձինք տուժածին անհապաղ պետք է անհրաժեշտ օգնություն ցույց տան:
II. Անվտանգության միջոցառումները երկաթգծի ուղիներում գտնվելիս
7. Միջուղիներով պետք է անցնել խրամուղու ետևից և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարելի է անցնել ուղիների կողքից, ճամփեզրով՝ եզրային ռելսից 2.5մ-ից ոչ մոտ: 2 ուղիանի ճանապարհներով անցնելիս անհրաժեշտության դեպքում պետք է ընդառաջ գնալ գնացքների շարժման ճիշտ ուղղությանը, ժամանակ առ ժամանակ ետ նայելով և դրանով վերահսկել գնացքի հնարավոր մոտենալը նաև ոչ ճիշտ ուղղությամբ:
8. Կայարաններում ուղիների երկարությամբ անցնելիս պետք է գնալ լայն միջուղով կամ հողաշերտի ճամփեզրով՝ ուշադիր հետևելով կողքի գծերում տեղաշարժվող շարժակազմերին:
9. Ռելսերի միջև գտնվող կոճղերի վրայով անցնել թույլատրվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
10. Շարժակազմի մոտենալու հետ պետք է նախօրոք գծերից 5 մ հեռանալ ճամփեզր:
11. Գնացքը բաց թողնելու համար հարևան ուղի անցնելը և նրա վրա գտնվելն արգելվում է:
12. ՈՒղիները պետք է անցնել սահմանված տեղերում, իսկ եթե դրանք չկան՝ միայն ուղիղ անկյան տակ: Հատկապես պետք է զգույշ լինել, եթե կան տեսանելիությանը խոչընդոտող առարկաներ:
13. Կաշկանդող պայմաններում ուղիները անցնելուց առաջ պետք է հարմար և ապահով տեղ նախընտրել, եթե հնարավոր է անսպասելիորեն շարժակազմի հայտնվելը:
14. ՈՒղիներ անցնելն արգելվում է սլաքային փոխադրիչների և ուղեփոխիչների, վագոնային դանդաղեցուցիչների և թեքուղիների սահմաններում:
15. ՈՒղին չի կարելի անցնել մոտեցող շարժակազմի դեպքում: Վերջին վագոնի կողմից ուղին անցնելիս պետք է համոզված լինել, որ հարևան գծում ընթացող շարժակազմ չկա:
16. ՈՒղիներն անցնելիս և սլաքների վրա աշխատելիս չի կարելի.
- ոտք դնել ռելսին,
- կանգնել շրջանակային ռելսի և լեզվակի միջև կամ սլաքային փոխադրման ջրհորդանում, ինչպես նաև կանգնել կամ նստել էլեկտրաշարժաբերի կափարիչին և այլ դաշտային սարքավորումների վրա:
17.Շարժակազմով զբաղված ուղին անցնել կարելի է միայն կանգնած վագոնային արգելակային հարթակների միջով:
Վագոնների տակով սողոսկել կամ գործիքներ փոխադրել, ինչպես նաև վագոնների կցման հանգույցների վրայով անցնելն արգելվում է:
Անցնել անջատված վագոնների արանքով , ինչպես նաև պոչամասի վագոնը շրջանցել թույլատրվում է, երբ տարածությունը 5 մ-ից պակաս չէ:
18. Ընթացքի ժամանակ շարժակազմ թռչել կամ նրանից իջնել արգելվում է:
19. Աշխատանքների ժամանակ հագուստը պետք է կոկիկ լինի և լավ կոճկված, այնպես որ որևէ առարկայի չկառչի:
20. Աշխատանքի ընդմիջմանը, կամ երբ բարձրախոսով ազդարարվում է մոտեցող շարժակազմի մասին, պետք է դադարեցնել աշխատանքը և տրամաչափի սահմաններից դուրս կանգնել:
21. Գիշերը և աշխատանքների ընդմիջմանը չի կարելի փոսերը թողնել չծածկված, ռելսի գլխիկի վրա գործիքներ թողնել և խախտել թույլատրելի տրամաչափերը:
22. ՈՒղիներում աշխատելիս նյութերը և սարքավորումները միջուղիներում պետք է տեղավորել այնպես, որ ամենամոտ ռելսից մինչև դրված նյութերն ու սարքավորումները եղած տարածությունը լինի ոչ պակաս 1 մետրից՝ ռելսի գլխիկներից մինչև 200 մմ բարձրության դեպքում. 1.2 մ՝ մինչև 1.2 մ բարձրության դեպքում, 1.7 մ՝ 1.2 մետրից բարձր լինելու դեպքում:
Ծայրային ուղու դրսի ռելսից մինչև տեղավորված նյութերն ու բեռները եղած տարածությունը միջուղիներում, ինչպես նաև կայարաններում 2 մ-ից չպետք է պակաս լինի:
III. Աշխատանքներն օդային գծերում
23. Հականեխիչ նյութերով ներկված սյուների բարձման, բեռնաթափման և տեղավորման ժամանակ աշխատողները պետք է լինեն արտահագուստով:
24. Բեռնաթափման սյուները պետք է դարսվեն փայտե չորսուների վրա դարսակույտերով, հավասար շարքերով: Շարքերի միջև պետք է լինեն միջնադիրներ, որոնք ծայրային սյուների մեջ սեպված են: Դարակույտը 6 շարքից պետք է պակաս չլինի:
25. Փայտե սյուները անհրաժեշտ է տեղափոխել հատուկ հարմարանքների միջոցով: Առանց հարմարանքների սյուները փոխադրելիս դրանք պետք է կրել նույն ուսի վրա: Սյուները բարձրացնել և գցել թույլատրվում է միայն միաժամանակ՝ ավագի հրահանգով:
26. Երկաթբետոնե հենարանները թույլատրվում է տեղափոխել միայն մեխանիզմների միջոցով: Ձեռքով երկաթբետոնե հենարանների փոխադրումն արգելվում է:
27. Լեռնոտ տեղանքով անցնող ուղիներում հենարանների համար փոսերը պետք է փորվեն աստիճաններով դեպի թեքության բարձունքը:
28. Երկաթբետոնե սյուները թույլատրվում է տեղադրել միայն վերամբարձ կռունկներով՝ կիրառելով ճոպան, որը հենարանին ամրացված է միայն մոնտաժային ճարմանդով կամ բարձրակետից հաշված՝ նրա երկարության 1/5-ով:
29. Անկյունային հենարանը փոխելիս սկզբից պետք է նոր հենարան տեղադրվի և հուսալիորեն ամրացվի հենարանով կամ ձգանով, փոսը լցվի և հողն ամրացվի: Հին հենարանը կարելի է փորել-հանել և հավաքել միայն այն բանից հետո, երբ լարերը փոխադրված կլինեն նոր հենարանի վրա:
30. Սյունը բարձրացնելիս կամ գետնին իջեցնելիս չի կարելի սյան տակ կանգնել:
31. Նոր տեղադրված հենարանին բարձրանալ կարելի է միայն այն բանից հետո, երբ վերջնականապես փոսերը լցված են և դրանցում եղած հողը ամրացված:
32. Աշխատանքները դադարեցնելուց հետո մինչև հաջորդ օրը փորված և հողը չլցված ու չծածկված փոսերը և չարձակված հաղորդալարերը թողելն արգելվում է:
33. Ամպրոպի ժամանակ ցանկացած օդային գծերի տակ գտնվել կամ այդ գծերում աշխատելն արգելվում է:
34. Հենարանի վրա աշխատելու սկզբում անհրաժեշտ է ստուգել ճանկերի ասպանդակի ամրացումը մանգաղին, ատամների, կաշեգոտիների և կոճկումների սարքինությունը, գոտու զսպակեռիկի և նրա զսպանակի սարքինությունը, շղթայի ձգող գոտու և օղակների ամբողջությունը. շղթայի վրա պետք է պատյան լինի: Չի կարելի ճանկերը հարմարեցնել կորացնելով կամ բացելով՝ ըստ սյան տրամագծի:
35. Հենարանների վրա բոլոր աշխատանքները, անկախ բարձրությունից, կարելի է կատարել միայն աշխատողին շղթայագոտով հենարանին ամրացնելուց և ճանկերը կայուն վիճակում ամրացնելուց հետո: Արգելվում է հենարանի վրա աշխատել կանգնելով մեկ ճանկի վրա, առանց ճանկերի և գոտիների, զսպակեռիկների բարձրանալ հենարանին և աշխատել ոտքերին ձգող գոտիներով և կոճկումներով վատ ամրացված ճանկերի վրա կանգնած:
36. Հականեխիչ նյութերով ներծծված հենարանների վրա թույլատրվում է աշխատել միայն պաշտպանական բրեզենտե արտահագուստով:
37. Հին հենարանից նորին հաղորդալարերը փոխադրելիս աշխատողը պետք է իրեն ամրացնի նոր հենարանին զույգ ճանկերով:
38. Գծում հենարանի փոխելը կեռիկային պրոֆիլով վերին վերջին լարերը թույլատրվում է անջատել միայն այն բանից հետո, երբ տեղադրված կլինի նոր հենարանը, և հին ու նոր հենարանների գագաթները ամրացված կլինեն անուրով:
39. Լարերը նոր տեղադրված հենարանի վրա տեղափոխել կարելի է միայն այն բանից հետո, երբ այդ հենարանը վերջնականապես ամրացված կլինի:
40. Այն դեպքերում, երբ անկյունային հենարանի վրա աշխատողին դժվար է ինքնուրույն փոխադրել հաղորդալարերը, այդ լարերը պետք է ճախարակային բլոկներով գետնից ձգեն ուրիշ աշխատողներ, նախապես թուլացնելով լարերի կապերը հարևան հենարանների վրա:
41. Ջարդված և ճաքած մեկուսիչները փոխել, դրանք կեռնիկներից և ցցերից հանել կարելի է միայն ձեռնոցներով:
42. Արգելվում է հենարանի հետ, որի վրա աշխատող է գտնվում, ցանկացած աշխատանք կատարել, ինչպես նաև հենարանի վրա բարձրանալ, երբ դրա վրա աշխատանք է կատարվում:
43. Լարերը զոդելիս հալված զոդանյութերով ամանը պետք է աստիճաններից դույլի մեջ տալ վերև: Դույլը կարելի է բարձրացնել միայն այն բանից հետո, երբ այն մատուցողը, գտնվելով գետնին, հեռացել է բարձրացման տեղից:
44. Գծի ապամոնտաժման ժամանակ պետք է հենարանից հաջորդաբար հանել լարերը՝ սկսելով ստորին լարերից: Չհանված լարերի ձգելու պատճառով սյուների ընկնելը կանխելու համար, այն հենարանը, որից պետք է հանվի լարը և դրան հաջորդողին պետք է ամրացնել կարթաձողով:
45. ԱԿՈՒ-ի (Ազդանշաններ, կենտրոնացում, ուղեփակում) կապի գծերը էլեկտրահաղորդման (ԷՀԳ) գծերի հետ հատվելու տեղերում աստիճանների վրա աշխատողի գլուխը չպետք է բարձր լինի ԱԿՈՒ-ի և կապի գծերի վերին հաղորդալարերից:
46. Այն գծերում, որոնցում հարկ կլինի աշխատել, կողմնակի լարում հայտնաբերելու դեպքում աշխատանքն սկսելն արգելվում է: Հայտնաբերողը այդ մասին պետք է տեղյակ պահի աշխատանքների ղեկավարին կամ տարածության հերթափոխի ինժեներին և եթե հնարավոր է, տեղյակ պահի ԷՀԳ համապատասխան տեղամասին կամ կազմակերպությանը, որին պատկանում է այդ գիծը: Արգելվում է ինքնուրույն վերացնել վնասվածքը ցանկացած գծում, որոնց սպասարկումը չի մտնում անսարքությունը հայտնաբերողի պարտականությունների մեջ:
47. Ազդանշանման և կապի լարերը գետնին ընկնելու դեպքում, եթե նրանք միաժամանակ կպչում են էլեկտրահաղորդման գծերին, պետք է անհապաղ ընդհատել հաղորդալարերի հետ տարվող բոլոր աշխատանքները: Միջոցառումներ ձեռնարկել լարերն ընկնելու շրջանում բոլոր տեսակի շարժումները դադարեցնելու ուղղությամբ, չթույլատրել միջամտելու կողմնակի անձանց, անհապաղ տեղի ունեցածի մասին հաղորդել ղեկավարությանը կամ այն կազմակերպությանը, որին պատկանում է էլեկտրահաղորդման գիծը, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար:
48. Այն տեխնիկական անձնակազմը, որն սպասարկում է կապի գծերը շղթաների հետ, որոնցով տրվում է հեռահաղորդման սնուցում, պետք է իմանա, որ շղթայով է այն տրվում, ինչպես նաև այն շղթաների համարներն ու տեղադրումը, որոնցում աշխատանքը թույլատրվում է միայն հեռահաղորդմամբ սնուցումը հանելու դեպքում:
49. Առանց հեռահաղորդման լարումը հանելու թույլատրվում է. ցածր մասերի գծային աշխատանքների կատարումը, կապի հաղորդալարերի մաքրումը, սառցակալման և մերկասառույցի մնացորդների մաքրումը մեկուսացնող նյութից, այդ թվում չոր փայտե ձողերով, հեռահաղորդման սնման շղթաներից ցածր տեղավորված շղթաների վնասվածքների վերացումը:
IV Աշխատանքները մալուխային գծերում
50. Մալուխով թմբուկը ավտոմեքենային բեռնելիս կռունկը թափք մտցնել թմբուկն ուղղելու և ամրացնելու համար թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ թմբուկն արդեն իջեցված է մեքենայի մեջ:
51. Ավտոմեքենայի (երկաթուղային վագոնի) մեջ գտնվող թմբուկի հետևում կամ ավտոմեքենայից (վագոնից ) իջեցվող թմբուկի առջևում գտնվելն արգելվում է: Երկու դեպքում էլ չի կարելի անմիջապես մոտ գտնվել թմբուկին դրա գլորելու կամ իջեցնելու ժամանակ:
Արգելվում է նախքան հողափոր մեքենաներով փորված փոսի պատերի ամրացումը (տախտակե կամ մետաղե) վահաններով մտնել դրա մեջ:
52. Ազբոցեմենտե խողովակներ` մալուխային խրամատի երկարությամբ պետք է դնել հողից ազատ եզերքով խրամատի առանցքի նկատմամբ որոշ անկյան տակ, այնպես որ նրանք չգլորվեն և ընկնեն փոսի մեջ:
53. Աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները պետք է դրվեն խրամատի եզրից 50 սմ-ից ոչ մոտ և կտրող կամ ծակող կողմով ուղղված չլինեն խրամատի կամ փոսի կողմը: Նյութերի և գործիքների դարսելը հողակույտի թեքության վրա խրամատի կամ փոսի կողմից արգելվում է:
54. Ազբոցեմենտե խողովակների կցման տեղերում մետաղե կապիչներ դնելը պետք է կատարել ձեռնոցներ հագած: Կապիչների հագցնելը կցման տեղին և բետոնե խողովակներին, կցումներում կարգավորումը պետք է կատարվի հատուկ կեռիկներով:
55. Իջնել 1 մ-ց խոր հորերը կամ փոսերը թույլատրվում է միայն սահմանված սանդուղքներով: Նյութերը հոր պետք է տրվեն. աղյուսը՝ տախտակներից պատրաստված ջրհորդաններով, ցեմենտի շաղախն ու ջուրը ՝ դույլերով: Դույլը պետք է հորը կամ փոսն իջեցնել պարանով: Դույլը վերցնել թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ այն գտնվում է փոսի կամ խրամատի հատակին կամ լաստակների վրա:
56. Դիտահորի պատերին երկաթբետոնե ծածկ (ամբողջական կամ հավաքովի) տեղադրելիս արգելվում է հորում լինել: Հորը կարելի է իջնել միայն այն դեպքում, երբ ծածկը հուսալիորեն տեղադրված է պահանջվող դիրքում: Հորի բկանցքը տեղադրումից հետո պետք է ծածկվի ժամանակավոր կամ մշտական կափարիչով:
57. Ստորգետնյա հորերը և տուփերը բացել և դրանց մեջ իջնել, առանց աշխատանքների ղեկավարի թույլատրության, արգելվում է:
58. Հորը բացելիս առանձնակի զգուշություն պետք է պահպանել, որպեսզի լինգով, մուրճով կամ այլ գործիքով հարվածելիս կայծեր չառաջանան, որոնք կարող են պայթյուն առաջացնել, եթե հորում պայթունավտանգ գազեր կան:
Ձմռանը, եթե պահանջվում է հանել բկանցքի սառած կափարիչը, կարելի է եռացած ջուր, տաք ավազ կամ չհանգած կիր օգտագործել:
59. Ստորգետնյա շինություններում աշխատանքները պետք է կատարվեն պաշտպանական սաղավարտներով: Նախապես պետք է ճշտված լինի, որ այդ շինություններում վտանգավոր գազեր չկան: Մինչ այդ արգելվում է հորի բկանցքին մոտենալ բաց կրակով, այրվող լուցկով, ծխախոտով և այլն: Անհրաժեշտ է նաև հետևել, որ դիտահորի բկանցքին վառած ծխախոտով, լուցկով կամ որևէ այլ բաց կրակով չմոտենան այլ անձինք:
60. Անկախ այն բանից, հորում գազ կա թե ոչ, մինչև աշխատանքն սկսելը պետք է հորն օդափոխվի: Պետք է օդափոխվեն նաև հարևան հորերը՝ յուրաքանչյուր կողմից մեկական:
Ստորգետնյա մալուխային ցանցի կառույցների օդափոխությունը աշխատանքից առաջ և դրա ընթացքում պարտադիր է բոլոր կետերում, այդ թվում և նրանցում, որտեղ գազային ցանցեր չկան:
61. Հորի օդափոխության ժամանակ, որում աշխատանքներ պետք է տարվեն, ժամանակավորապես յուրաքանչյուր կողմից պետք է բացվի առնվազն մեկական ուղի: Հարևան դիտահորերում ևս պետք է նույն ուղիներից բացվեն այն դիտահորի ուղղությամբ, որում պետք է աշխատանքներ տարվեն: Ցանկալի է, որ ուղիները բացվեն ազատ և հնարավորության դեպքում վերևում առուներ լինեն:
Դիտահորում, որում պետք է աշխատանքներ տարվեն, օդափոխության վերջում ուղիները պետք է խցանվեն: Հարևան դիտահորերում այդ ուղիները, աշխատանքի ամբողջ ժամանակաընթացքում կարող են բաց մնալ:
Առուները բացելիս արգելվում է օգտվել բաց կրակից, քանի որ առուներում կարող է գազ լինել:
62. Եթե դիտահորերը բացելու ժամանակ վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել, ապա աշխատանքի ընթացքում օդափոխությունը պետք է կատարել հերթափոխում 3-4 անգամից ոչ պակաս: Իսկ եթե գազ հայտնաբերվել է, ապա դիտահորը պետք է այնքան օդափոխել, մինչև չհամոզնվեն, որ գազի վտանգ չկա:
Մալուխի զոդման կամ խծուծակցման աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիտահորերը պետք է ապահովված լինեն մեխանիկական ներհոս օդափոխությամբ:
63.Դիտահոր իջնող յուրաքանչյուր անձի պետք է հագցված լինի ձգափոկերով փրկարար գոտի և հուսալիորեն ամրացված ամուր պարանով:
Դիտահորի մոտ, որում աշխատանք է կատարվելու, պետք է հերթապահ լինի, որը պարտավոր է հետևել իջնողին, որ պարանները չխճճվեն և ինչ-որ բանի չկառչեն, ծայրերը չընկնեն հորի մեջ:
64. Դիտահորն իջած աշխատողի վատ ինքնազգացողության առաջին իսկ նշանների դեպքում, վերևում թողնված հերթապահը պետք է անհապաղ օգնի նրան դուրս գալու կամ փրկարար պարանի օգնությամբ ինքը դուրս քաշի նրան: Անհրաժեշտության դեպքում նա պետք է օգնության կանչի բրիգադի մյուս անդամներին կամ մոտիկից անցնող քաղաքացիներին, հետևելով, որ նրանց մոտ վառվող ծխախոտ չլինի:
65. Մալուխի հետ աշխատելիս պետք է այնպես անել, որ չվնասվեն նրա կողքին ընկած հեռահաղորդման մալուխները, որոնցում չի դադարեցված սնումը:
Երկմալուխային համակարգով կազմակերպված մայրուղիներում աշխատելիս, մալուխից, որում պետք է աշխատանքներ տարվեն, պետք է սնուցումը հանվի: Մինչև լարման դադարեցումը չի կարելի աշխատանքի անցնել: Լարման տակ մնացած մալուխը փոսերում պետք է ծածկված լինի հողով, իսկ հորերում այդ մալուխի վրա պետք է ցուցանակ կախված լինի՝ «Լարման տակ է: Վտանգավոր է կյանքի համար» մակագրությամբ:
66. Իշոտուկներն ու ամբարձիչները, որոնց վրա տեղադրված է խրամատում փռելու ենթակա մալուխով թմբուկը, պետք է կանգնած լինեն կայուն, թմբուկի պտտման ժամանակ չօրորվեն: Թմբուկի առանցքը պետք է լինի հորիզոնական դիրքում:
67. Թմբուկից պոկված փաթեթավորման տախտակները, պետք է աշխատելու տեղից մի կողմ դրվեն, հանած տախտակի վրա մնացած մեխերի ծայրերով դեպի ցած: Թմբուկի կողերի վրա մնացած մեխերը պետք է դեպի ներս ծռվեն կամ մուրճով հարվածելով նստեցվեն կողի վրա:
68. Մալուխը ձգելիս խրամուղում ճոպանի ծռվածքներում գտնվելը և բաց ձեռքերով շարժվող մալուխին կամ ճոպանին դիպչելն արգելվում է:
69. Ձեռքերն արճճով կեղտոտելուց խուսափելու համար խրամուղով ձգվող մալուխի արճճե փաթեթավորմանը վազելինը պետք է քսել ձեռնոցներով:
70. Մալուխը կտրել և բացել, ինչպես նաև տեղամասերում բացել չուգունե և կապարե ագույցները, որտեղով տրվում է հեռահաղորդման սնուցումը, կարելի է միայն աշխատանքի ղեկավարի ներկայությամբ:
Մալուխը կտրելու և բացելու, ինչպես նաև չուգունե և կապարե ագույցները բացելու ժամանակ աշխատողը պետք է լինի դիէլեկտրիկ ձեռնոցներով, դիէլեկտրիկ կրկնակոշիկներով և պաշտպանական ակնոցներով:
Մալուխը բացելուց հետո պետք է համոզվել ( ցուցիչի կամ վոլտմետրի օգնությամբ), որ մալուխից լարումը հանված է: Միայն դրանից հետո կարելի է աշխատել առանց դիէլեկտրիկ ձեռնոցների և ակնոցների, մնալով դիէլեկտրիկ կրկնակոշիկներով:
Մալուխը կտրելիս սղոցը պետք է հողանցված լինի մալուխի շապիկին և հողում 0.5 մ խորությամբ տնկված մետաղե ձողին: Հողանցումը պետք է կատարել 6-10 մմ2 կտրվածք ունեցող ճկուն, մեկուսացված հաղորդալարով:
Մոնտաժային աշխատանքներ
71. Խծուծապատման զանգվածը պետք է տաքացնել առանց կարի թեյնիկում (եռակցումով՝ մետաղական կամ էմալապատ): Զանգվածը պետք է տաքացնել գետնի վրա, հորի բերանից կամ փոսից 2 մ-ից ոչ մոտ տարածության վրա:
72. Զանգվածը, որը պետք է չուգունե ագույցները լցնելու համար, պետք է տաքացնել բովարանում: Տաքացման համար պետք է օգտագործել քթավոր և կափարիչավոր դույլ կամ կափարիչով էմալապատ թեյնիկ: Եթե զանգվածը տաքացվում է մի քանի մեծ ագույցների համար, ապա կարելի է օգտագործել կրկնակի պատերով հատուկ շարժական կաթսաներ:
Զանգվածի պատրաստումը, տաքացումը և բովարանից հանելը պետք է կատարել արտահագուստ, ձեռնոցներ և պաշտպանական ակնոցներ հագած:
73. Խծուծի զանգվածը թույլատրվում է խառնել մետաղե գդալով, ապակե կամ մետաղե ձողիկով: Խոնավության արագ գոլորշիացումից և զանգվածի ցայտելուց խուսափելու համար փայտե ձողիկով խառնելը չի թույլատրվում:
74. Թղթե պարկուճների թելերի և բինտերի խծուծումը անհրաժեշտ է կատարել գետնի վրա: Այդ աշխատանքը մալուխային հորերում և վրաններում չի թույլատրվում կատարել: Այն պետք է կատարվի արտահագուստ, պաշտպանական ակնոցներ և ձեռնոցներ հագած:
75. Տաք խծուծային զանգվածով թեյնիկը պետք է հորն իջեցնել դույլի մեջ դրված վիճակում: Զոդողը թեյնիկը պետք է վերցնի, երբ այն իջեցված է հորի հատակը:
76. Տաք զոդման լամպը թույլատրվում է հոր իջեցնել միայն դույլի մեջ և միայն հորի մանրազնին օդափոխությունից հետո, երբ համոզվել եք, որ դրանում գազ չկա, և բոլոր ազատ և զբաղված ուղիները փակված են:
77. Արգելվում է ձեռքից ձեռք փոխանցել տաք զոդման լամպը կամ տաքացված խծուծի զանգվածով թեյնիկը:
78. Տաք խծուծի զանգվածի ցայտերից խուսափելու համար լցման ենթակա տուփերի, մալուխային արկղերի, բոքսերի, չուգունե ագույցների պատյանները, ինչպես նաև թավան, որում հավաքվում է հոսող զանգվածը, պետք է նախապես չորացվեն:
79. Զանգվածի հավաքման թավաները խծուծման ժամանակ պետք է տեղադրված լինեն հատուկ տակդիրների վրա՝ խծուծվող մալուխի տակ կամ նրան հուսալիորեն կապված լինեն լարե անուրներով:
80. Մալուխների ծայրերի խծուծման և կապարե ագույցի զոդման ամբողջ ժամանակի ընթացքում քարշիչ օդափոխիչն անընդհատ պետք է աշխատի: Բոլոր ազատ ուղիները պետք է խցանված լինեն, իսկ մալուխով ուղիները՝ տեխնիկական քսուքով պատված: Դիտահորերում և տուփերում աշխատանքներն ավարտելու հետ անհրաժեշտ է ստուգել, արդյոք հուսալիորեն են խցանված նրա մեջ մտցված բոլոր առուները: Դիտահորում աշխատանքները պետք է կատարվեն 70-րդ կետի պահանջներին համապատասխան:
Առուները փակող խցանների հանելն արգելվում է, եթե հորում վառվում է զոդման լամպը: Խցանների զննման համար անհրաժեշտ է օգտվել ավտոնոմ սնուցումով շարժական էլեկտրալամպից (մարտկոցով սնվող): Փոսում կամ հորում կիսապառկած դիրքով նստած կամ ծնկած աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է որևէ հարմար նյութից փափուկ փռվածք պատրաստել:
81. Զոդման լամպերը պետք է վառել գետնի երեսին, հորից 2 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Այրվող լամպերի վրա բենզին լցնել և դրանք այրվող ածուխների վրա տաքացնելն արգելվում է: Լամպը քամուց պաշտպանելու համար պետք է օգտվել դույլից:
82. Զոդման լամպերով աշխատելիս արգելվում է բենզինը լցնել դրա պահեստարանը՝ ծավալի 3/4–ից ոչ ավելի: Լցման համար օգտագործել էթիլացված բենզին: Լամպից օգտվել ոչ լրիվ պտուտակված լցման խցանի դեպքում: Լցնել կամ դատարկել վառելիիքը և քանդել զոդման լամպը մոտիկ գտնվող բաց կրակի դեպքում: Զոդման լամպը վառել, վառելիքը լցնելով այրիչի պտուտակի միջով: Այրիչը հանել, նախքան սեղմված օդը թողնելը: Սեղմված օդը թողնել այրվող լամպի (բոցն անհրաժեշտ է հանգցնել փակիչ ծորակով) լցման անցքով: Վառելիքը լցնել չհովացած լամպերի մեջ:
Անսարքություններ (կաթոց պահեստարանից և այլն) հայտնաբերելիս անհապաղ պետք է դադարեցնել լամպով կատարվող աշխատանքը:
V. Հեռախոսային եվ հեռագրական կայանների եվ ուժեղացուցիչ կետերի սպասարկումը
83. Սարքավորման պրոֆիլակտիկ աշխատանքների և ընթացիկ նորոգումների անցկացումը թույլատրվում է կատարել միայն անջատված լարման դեպքում:
84. Կապի օդային գծերի շղթաների, որոնք ենթարկվում են էլեկտրահաղորդման գծերի կամ էլեկտրաֆիկացված փոփոխական հոսանքի երկաթուղու վտանգավոր ազդեցությանը, էլեկտրական չափումները պետք է կատարվեն երկրորդ անձի ներկայությամբ: Չափողներից մեկը պետք է ունենա 4-րդ խմբից ոչ ցածր որակավորում: Չափիչ սարքերի միացումը հաղորդալարերին կամ մալուխի ջղերին, որոնք գտնվում են վտանգավոր ինդուկցված լարման տակ և դրանց անջատելը թույլատրվում է միայն դիէլեկտրիկ ձեռնոցներով:
85. Հերթապահ էլեկտրամեխանիկը, որը կապի գծերում կողմնակի լարում է հայտնաբերում, այդ մասին պետք է հաղորդի վնասվածքը վերացնելու ուղարկված աշխատողին:
86. Բոլոր կարգադրությունները, որոնք վերաբերում են հեռավորության վրա սնման լարման միացմանը և անջատմանը, պետք է գրանցվեն ծայրային կամ ուժեղացնող կետին սնող հոսանքի մատյանում:
87. Հեռավորության վրա սնման լարումը հանած բանալիների և կոճակների վրա պետք է ցուցանակներ կախվեն «Չմիացնել, մարդիկ աշխատում են » մակագրությամբ: Լարումը միացնել և ցուցանակը հանել կարող է միայն ցուցանակը կախողը (կամ հերթափոխում նրան փոխարինողը)՝ չսպասարկվող կամ օժանդակ ուժեղացուցիչ կետում (ՕՈՒԿ) աշխատանքների ավարտելու մասին հաղորդում ստանալուց հետո:
Լարման բացակայության մասին անհրաժեշտ է համոզվել վոլտմետրի կամ նեոնային լամպով լարման ինդիկատորի միջոցով: Լարման առկայությունն ստուգել՝ ձեռքով կպչելով հոսանքատար մասերին կամ որպես ցուցիչ օգտագործելով հեռախոսը, արգելվում է:
88. Հեռահաղորդման վրա սնման լարումը հանելուց հետո մալուխը պետք է լիցքաթափվի գետնին: Այդ աշխատանքը կատարում են դիէլեկտրիկ ձեռնոցներով: Մալուխը լիցքաթափում են ուժեղացուցիչ տեղամասի երկու կողմերից:
89. Լարումը գծում միացնել թույլատրվում է միայն այն բանից հետո, երբ բոլոր չսպասարկվող ուժեղացուցիչ կետերից, որոնցում գտնվում է տեխնիկական անձնակազմը, հաղորդում կստացվի հեռավորության սնման լարումն ընդունելու պատրաստության մասին:
90. Փոխարկումների ժամանակ կոմուտացման և փորձարկման սարքավորումների վրա, որոնք կատարվում են լարերի օգնությամբ խրոցակը պետք է բռնել մեկուսացված մասից:
91. Ազդանշանային լամպերը (կոմուտատորի, ստատիվների և այլն) փոխելիս ազատ ձեռքով սարքավորման մետաղական մասերին դիպչել չի կարելի:
92. Չանջատված սարքավորման վրա վթարային աշխատանքներ կարող են կատարվել, բայց ոչ պակաս երկու հոգով (նրանցից մեկը պետք է ունենա ոչ պակաս 4-րդ կարգի որակավորում): Ընդ որում, աշխատանքները պետք է կատարել դիէլեկտրիկ կրկնակոշիկներով կամ դիէլեկտրիկ գորգիկի վրա կանգնած, մեկուսացված բռնակներով գործիքներով:
Լարման տակ գտնվող հարևան հոսանքատար մասերը պետք է անջրպետված լինեն (էլեկտրաստվարաթղթով, միկանիտե թերթերով և այլն):
93. Ռելսի կամ այլ հանգույցների մաքրումը բենզինով կամ այլ կրակավտանգ քիմիական վտանգավոր հեղուկներով պետք է կատարվի քարշիչ հարմարանքով հատուկ պահարանում կամ հատուկ պատրաստված աշխատատեղում տեղական ներծծմամբ:
Գործիքների, սարքերի մաքրման համար էթիլացված բենզինի օգտագործումն արգելվում է:
94. Կարգավորման շինությունում՝ սարքերի մաքրման համար կարող է գտնվել բենզինի և սպիրտի միայն մեկ օրվա պաշար, որը պետք է պահվի փակ անոթներում, որոնք տեղադրված են մետաղե արկղերում:
95. Արհեստանոցների շինություններում, ինչպես նաև հատուկ սարքերը և պահեստամասերը բենզինով լվանալու շինություններում չի կարելի ծխել կամ օգտվել բաց կրակից:
96. Աշխատանքի կարճ ընդմիջումների ժամանակ էլեկտրազոդիչը պետք է դնել մետաղե ճարմանդով ջերմամեկուսիչ տակդիրի վրա: Երկար ընդմիջումների ժամանակ և աշխատանքի վերջում էլեկտրազոդիչը պետք է ցանցից անջատել:
97. Սեղանի աշխատանքային մակերեսին, որտեղ կատարվում է զոդում, կապար պարունակող զոդանյութով, ինչպես նաև զոդման համար օգտագործվող գործիքների արկղերի ներքին մակերեսը հերթափոխի վերջում պետք է մաքրել և լվանալ տաք ջրով և օճառով:
98. Հեռագրային կոմուտատորներում և խտարաններում (կոնցենտրատորներում) լարման տակ գտնվող խրոցակային բնին լարազույգը չի կարելի միացված թողնել:
99. Կայանային մոնտաժի ստուգման և լարանցման վնասվածքների վերացման ժամանակ հատակի տակ գտնվող լարանցումները, բաց դիտանցքները պետք է շրջափակել:
100. Աշխատանքի համար ոչ հարմար տեղերում զոդումը պետք է կատարել պաշտպանական ակնոցներով:
101. Չի թույլատրվում հանել աշխատող հեռագրական սարքերի պատյանները:
102.Էլեկտրաշարժիչի խոզանակները կամ հեռագրական սարքի կարգավորիչները փոխելիս նրա մոտորային շղթան պետք է անջատված լինի:
103. Սարքավորումները ապարատային արտադրամասերով և կարգավորման արհեստանոցը փոխադրելու համար, որպես կանոն, օգտագործում են հատուկ սայլակներ: Սարքավորումները դրանց վրա տեղադրելը և հանելը պետք է կատարել երկուսով:
104. Փոխարկումների վահանների վրա խաչկապում անելիս պետք է օգտվել մեկուսացված բռնակով գործիքներից:
VI. Ռադիոկապի միջոցների սպասարկումը
Գնացքային և կայարանային ռադիոկապի կառուցվածքներում
105. Լոկոմոտիվի ռադիոկայանի զննման, ստուգման և կարգաբերման աշխատանքներից առաջ աշխատանք կատարողները պարտավոր են դրա համար թույլատրություն ստանալ մեքենավարից կամ դեպոյի հերթապահից:
106. Լոկոմոտիվի ռադիոկապի միջոցների սարքերի սպասարկման ժամանակ արգելվում է լոկոմոտիվ բարձրանալ և իջնել նրա ընթացքի ժամանակ: Կատարել ալեհավաք սարքերի զննում և ռադիոկայանի նորոգում լոկոմոտիվի շարժման ժամանակ, ձեռք տալ սպասարկվող սարքերին չպատկանող՝ լոկոմոտիվի հսկիչ և կառավարման որևէ սարքի, բարձրանալ լոկոմոտիվի կտուրը և այնտեղ աշխատանք կատարել, երբ լոկոմոտիվը գտնվում է գործող հպակային ցանցի ազդեցության տակ:
107. Ռադիոկապի սարքերի կարգաբերման և զննման դեպքում չի կարելի դիպչել հոսանքատար մասերի: Սարքերի զննումն ու կարգաբերումը պետք է կատարել անջատված լարման դեպքում:
108. Ալիքատար համակարգի գրգռման ինդուկտիվ եղանակի դեպքում ռադիոկայանի ալեհավաքի ուղեսարքվածքի կարգաբերման հետ կապված աշխատանքները կատարվում են գրգռող հաղորդալարի պարտադիր հողանցմամբ, եթե այն անջատվել է հողանցող սարքից:
Մայրուղային և ճանապարհային ռադիոկապի ռադիոհանգույցների և ռադիոռելեային գծերի կառուցվածքների շահագործումը
109. Արգելվում է շահագործել սարքավորումներն առանց տեղադրված և սարքին արգելապատնեշների, բաց դռների անսարք կամ անջատված բլոկավորման դեպքում:
110. Նախքան սարքավորումը միացնելն անհրաժեշտ է համոզվել, արգելապատնեշից այն կողմ մարդկանց և կողմնակի առարկաների բացակայության մեջ, փակել բոլոր դռները և արգելապատնեշները և համոզվել, որ հաղորդիչի դռներում չկան մեխանիկական բլոկավորման ռեզերվային բանալիներ:
111. Կրկնակի (էլեկտրական և մեխանիկական) բլոկավորմամբ տեղակայանքներում սարքավորման օպերատիվ սպասարկման աշխատանքները, որոնք կապված են արգելապատնեշից այն կողմ մտնելու կամ պահարանները բացելու հետ, կատարվում են առանց կարգադրության: Նախապես պետք է անպայման համոզվել, որ բլոկավորման ստուգման ժամկետը չի անցել:
112. Աշխատանքները, որոնք կապված են արգելապատնեշից այն կողմ անցնելու կամ պահարանները բացելու հետ (հաղորդիչների վերադասավորում, լամպերի փոխում, անտենաների փոխարկում և սարքավորման զննում), պետք է կատարի երկու հոգուց ոչ պակաս կազմ ունեցող բրիգադը, որոնցից մեկը պետք է ունենա 4-ից, մյուսը` 3-ից ոչ պակաս որակավորման կարգ:
Եթե սարքերի սխեման և կառուցվածքը բացառում են աշխատողի լարման տակ ընկնելը տվյալ կետում նշված աշխատանքները կատարելիս, ապա այդ աշխատանքները կարող է կատարել մի հոգի, որն ունի IV-ից ոչ պակաս որակավորման կարգ:
113. Հերթապահ անձնակազմը, որը կատարում է արգելապատնեշից այն կողմ անցնելու կամ պահարանները բացելու հետ կապված աշխատանքներ, սկսելուց առաջ պարտավոր է .
- բացել բոլոր լարումները.
- համոզվել (զննման միջոցով), որ մեխանիկական բլոկավորման բոլոր բաժանիչները անջատված են, զտիչների կոնդենսատորների լիցքավորման սարքը աշխատում է և որ լարումներն, իրոք, բացակայում են (լարման ցուցիչների օգնությամբ).
- լիցքավորել ապարատուրայի բոլոր մասերը, որոնք կարող են մնացորդային լիցք պահպանել (կոնդենսատորներ, լամպերի էլեկտրոդներ), որից հետո կեռիկ-լիցքաթափիչը կախել շղթայի այն տեղամասում, որում կատարվում են աշխատանքները:
114. Արգելապատնեշից այն կողմ անցնելու կամ պահարանները բացելու հետ կապված սարքավորման վերակառուցման դեպքում շիկացման լարումը և կառավարման սիստեմի բլոկավորման և ազդանշանման սնուցումը կարող են չանջատվել, եթե սեղմակային կաղապարները, ռելեն և ուրիշ սարքերը, որոնք մատչելի են պատահական կպչելու համար, պաշտպանված են պատյաններով:
Սարքավորման տեխնիկական զննումների և մաքրման ժամանակ շիկացման լարումը և բլոկավորման ու ազդանշանման կառավարման սարքերի սնուցումը պետք է անջատված լինեն:
115. Լամպերը փոխելիս (բացառությամբ փոքր հզորության՝ ցցիկներով լամպակոթ ունեցող) դրանց շիկացման լարումը պետք է անջատել: Չհովացած լամպերը փոխելիս օգտվել պաշտպանական ձեռնոցներից:
116. Ալեհավաքները փոխարկելը թույլատրվում է միայն հաղորդիչից անոդային լարումը հանված լինելու դեպքում: Ֆիդերային սյան վրա կամ առանձին շինության մեջ ալեհավաքների փոխարկումից առաջ հերթապահը պետք է հաղորդիչից անջատի անոդային լարումը, ֆիդերը հողանցի և մեխանիկական բլոկավորման անջատիչի վրա կախի ցուցանակ «ՉԱՆՋԱՏԵԼ, մարդիկ աշխատում են» մակագրությամբ և բլոկավորման փականքի բանալին հանձնի ալեհավաքը փոխարկող անձին:
Ֆիդերի վրա հողանցում է կատարվում, եթե փոխարկումը կատարվում է առանց ղեկանիվային հաղորդակով մատակարարվող փոխարկիչի:
117. Անոդային լարումները հաղորդիչին կարող են տրվել միայն բլոկավորման բանալին հերթապահին վերադարձնելուց հետո: Հողանցումը և ցուցանակը կարող է հանել միայն հերթապահը:
118. Բլոկավորման համակարգում անսարքություն հայտնաբերելիս հերթափոխի ավագը պարտավոր է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ այն վերացնելու համար: Եթե վնասվածքը հնարավոր չէ կարճ ժամանակում վերացնել, ապա աշխատանքում ընդհատումից խուսափելու համար թույլատրվում է ժամանակավորապես աշխատել մասնակիորեն կամ լրիվ անջատված բլոկավորմամբ:
Բլոկավորման համակարգերից որևէ մեկի շարքից դուրս գալու դեպքում հերթափոխի ավագը պարտավոր է վնասված բլոկավորմամբ դռների կամ պահարանների վրա կախել «Զգույշ, բլոկավորումն անսարք է» մակագրությամբ ցուցանակը, պատահածի մասին զեկուցի ղեկավարին և համապատասխան գրառում կատարի օպերատիվ մատյանում:
Էլեկտրական և մեխանիկական բլոկավորումների (կամ էլեկտրական բլոկավորում հաղորդիչներում, որոնցում բացակայում է մեխանիկական բլոկավորումը) միաժամանակ շարքից դուրս գալու դեպքում հերթափոխի ավագը, բացի դրանից, պարտավոր է հերթապահ անձնակազմից մեկ աշխատողի հանձնարարել՝ անընդհատ գտնվել վնասված բլոկավորմամբ սարքավորման մոտ և զգուշացնել բլոկավորման անսարքության մասին սարքավորմանը մոտեցող անձանց:
119. Մեխանիկական բլոկավորման պահուստային բանալիները պետք է պահպանվեն կողպեքով փակվող հատուկ արկղում, որի բանալին պետք է գտնվի հերթափոխի ավագի մոտ: Հերթապահությունը հանձնելիս պահուստային բանալիները փոխանցվում են ըստ գույքացուցակի:
120. Պահարանները բացել և չաշխատող սարքավորումների շրջափակումից այն կողմ անցնել կարելի է միայն հերթափոխի ավագի, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինողի թույլտվությամբ:
121. Չաշխատող երկար և միջին ալիքային հաղորդող անտենաները պետք է հողանցվեն:
122. Սարքավորման հետ աշխատելիս բոլոր սնող լարումները պետք է հանված լինեն, մեխանիկական բլոկավորման բաժանարարները, բաշխիչ սարքերում եղած բաժանարարները և անջատիչներրը պետք է անջատված լինեն, անտենայի մուտքի վրա պետք է հողանցում լինի: Բաժանարարների և անջատիչների վրա պետք է կախված լինի «Չմիացնել՝ մարդիկ աշխատում են» մակագրությամբ ցուցանակ:
123. Մեխանիկական բլոկավորման պահուստային բանալիները կարող են տրվել այն անձին, որը կատարում է կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված պլանով նախատեսված աշխատանքները: Պահուստային բանալիների հանձնումը ձևակերպվում է՝ պաշտոնապես գրանցելով օպերատիվ մատյանում:
124. Տեխնիկական զննման և կարգավորման աշխատանքներն ավարտելիս հերթափոխի ավագը պետք է ընդունի պահուստային բանալիները, ձևակերպելով դրանց ստացումը օպերատիվ մատյանում, ստուգել, արդյոք իրենց տեղում են դրվել արգելապատնեշները և երեսպատումները, համոզվել, որ արգելապատնեշի այն կողմը մարդիկ և կողմնակի առարկաներ չկան: Միայն դրանից հետո նա կարող է բաժանարարներից և անջատիչներից հանել հողանցումը և ցուցանակները ու հերթապահին թույլատրել միացնել հաղորդիչը:
125. Նորոգումից հետո սարքավորումն ընդունող անձը պարտավոր է ստուգել մեխանիկական և էլեկտրական բլոկավորման, ազդանշանման և ֆիլտրերի կոնդենսատորների լիցքաթափման սարքի գործողության սարքինությունը:
126. Ռադիոռելեային սարքավորման և գերբարձր հաճախականության գեներատորների շահագործումը թույլատրվում է միայն բոլոր ներդրված բլոկների և փակ դռների կամ տեղակայված պաշտպանիչ էկրանների դեպքում:
127. Ռադիոռելեային սարքավորման ընդունիչի կամ հաղորդիչի բլոկներում կարգավորման կամ վնասվածքների վերացման ժամանակ, երբ անհրաժեշտ է դրանց միացնել նորոգման ճկափողերով, ապարատասրահում չպետք է գտնվեն ապարատուրայի նորոգմանը չմասնակցող անձինք:
128. Գերբարձր հաճախականության ապարատուրայի սարքաբերման աշխատանքների, չափումների և չափիչ գծով աշխատելու ժամանակ անհրաժեշտ է օգտագործել մետաղացված ծածկույթով հատուկ պաշտպանական ակնոցներ:
129. ԳԲՀ (գերբարձր հաճախականության) տեղակայանքների կարգաբերման և փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է օգտվել էլեկտրական հոսանքի հարվածից և ԳԲՀ բևեռներով ճառագայթվելուց պաշտպանվելու պաշտպանական միջոցներից: Սխեմաներում փոփոխություն կատարել, քանդել և հավաքել բարձր հաճախականության տրակտը և ալեհավաքաֆիդերային սարքերը ու վերացնել անսարքությունները թույլատրվում է միայն սարքավորումից լարումը հանած վիճակում:
Ալիքատարի բաց ծայրին կամ ալեհավաքին նայել դրա առանցքի ուղղությամբ ճառագայթման ռեժիմով աշխատանքի ժամանակ թույլատրվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության և պաշտպանական ակնոցների պարտադիր օգտագործման դեպքում:
130. Արգելվում է .
- որոշել ճառագայթվող հզորության առկայությունն ըստ զգայական (օրինակ ձեռքով) ջերմային էֆեկտի.
- գտնվել ճառագայթման գոտում թույլատրելիից բարձր խտությամբ հոսքի հզորության դեպքում.
- խախտել ԳԲՀ ճառագայթման աղբյուրների էկրանավորումը, միացված բարձր հաճախականության սարքավորման դեպքում գտնվել բաց ալիքատարի առաջ.
- միացված բարձր հաճախականության սարքավորման դեպքում քանդել և հավաքել ալիքատարները:
131. Առանձին սարքերի նորոգման դեպքում աշխատանքը սարքավորումների հետ հնարավոր է ինչպես ամբողջ բլոկի, այնպես էլ նորոգման ճկափողերի առանձին սարքերի տեղադրման ժամանակ:
Նորոգման ճկափողերի վրա միաժամանակ թույլատրվում է տեղադրել մեկ բլոկ և այդ բլոկի ոչ ավելի 2 սարք: Սարքը կամ բլոկը նորոգման ճկափողի միջոցով ճկափողի կոճակին միացնելիս սկզբից բլոկի հետ միացնում են համապատասխան սարքը, և միայն դրանից հետո ճկափողը միացնում են ապարատուրայի կանգնակի հետ: Միացում կատարելիս բլոկը պետք է միացած լինի:
132. Հաղորդիչի կամ հետերոդինի՝ սնման բլոկների նորոգման ճկափողերին միացնելը թույլատրվում է միայն մեկ սարքով:
133. Մետաղե կերամիկայով լամպը կարելի է փոխել միայն հանիչի օգնությամբ:
134. Բարձր հաճախականության մալուխների, ալեհավաքային փոխարկիչների, շերտավոր զտիչ և այլնի հատվածների չափման ժամանակ արգելվում է միացնել գեներատորը, առանց չափվող սարքի ծայրերում բեռնվածության:
Ալեհավաք կայմեր, աշտարակներ և ալեհավաք-ֆիդերային սարքեր
135. Ալեհավաքի կամ աշտարակի վրա բարձրանալ և ալեհավաք ու ֆիդերային սարքերի վրա աշխատանքներ կատարել ամպրոպի կամ դրա մոտենալու, 6 բալից ուժեղ քամու, մերկասառույցի, ուժեղ մառախուղի, անձրևի, ձյան տեղումների դեպքում, հողանցիչների մոտ գտնվելն արգելվում է:
136.Մոնտյորի մագլցման «ճանկերով» թույլատրվում է բարձրանալ 16 մ-ց ոչ մեծ բարձրությամբ կայմերի վրա: Վթարային դեպքերում ավելի բարձր թույլատրվում է բարձրանալ կազմակերպության տեխնիկական ղեկավարի կամ նրա փոխարինողի (տեղամասի գլխավոր ինժեների) գրավոր կարգադրությամբ և անմիջական հսկողությամբ:
137. Ալեհավաքի հրապարակներում և կայմի ազդանշանային լուսավորության լուսատուների փոխելու համար կայմի բնով բարձրանալուց առաջ անհրաժեշտ է միացնել ազդանշանային լուսավորության ցանցի անջատիչը, անջատված անջատիչի վրա կախել նախազգուշական ցուցանակ՝ «ՉՄԻԱՑՆԵԼ՝ մարդիկ աշխատում են» մակագրությամբ, ստուգել մոնտյորի գործիքների պայուսակը: Այն պետք է սարքին լինի և բոլոր ճարմանդները կոճկած: Պայուսակում պետք է լինեն բոլոր անհրաժեշտ գործիքները:
Այս պահանջներից թեկուզ մեկը չկատարելու դեպքում արգելվում է կայմի վրա բարձրանալը:
138. Կայմի վրա բարձրանալիս աշխատողը անընդհատ պետք է կայմին կապված լինի ապահովիչ գործիքով: Շղթայի զսպանակեռիկը թույլատրվում է արձակել միայն ձգումների տեղից անցնելիս: Այդ տեղում անցնելիս անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է կիրառել 2 շղթաներով նախապահպանիչ գոտի:
139. Աշտարակների և կայմերի վրա ալեհավաքաֆիդերային սիստեմի մոնտաժման, կարգաբերման և պրոֆիլակտիկայի աշխատանքները պետք է կատարվեն պաշտպանական սաղավարտներով, ոչ պակաս, քան երկու հոգով:
140. Վերևից ընկնող առարկաներով սպասարկվող անձնակազմի վնասվելուց խուսափելու համար, անհրաժեշտ է կարապիկը տեղադրել կայմի հիմքից նրա բարձրության առնվազն 0.3-ի չափով, կամ աշխատանքի տեղը կարապիկի մոտ պաշտպանել այդ տեղի (կարապիկի մոտ) վրա վերևից ընկնող առարկաներից:
141. Կայմի վրա աշխատողի գործիքները խցիկի մտոցում և աշխատանքի ընթացքում պետք է կապված լինեն ճոճանին: Մանր գործիքները և դետալները պետք է գտնվեն ճոճանին կապված մոնտյորական պայուսակում:
142.Կայմին բարձրանալիս աշխատողը պետք է խցիկի մտոցին ամրացված լինի ապահովիչի գոտիով: Բարձրանալիս և աշխատանքի կայմի վրա գոտին և դրա զպակեռիկը ձգելն արգելվում է:
143. Կարապիկն սպասարկողներին արգելվում է կայմի վրա աշխատողի գտնվելու ժամանակ հեռանալ կարապիկից:
144. Կայմի աշխատողի բարձրանալու ժամանակ կարապիկն սպասարկողներին արգելվում է ձեռքից բաց թողնել կարապիկի բռնակը:
145. Կայմի աշխատողին թույլատրվում է բարձրացնել և իջեցնել միայն նրա հրամանով:
145. Կայմ կամ աշտարակ աստիճանններով բարձրանալու դեպքում կայմի աշխատողը պետք է ապահովիչ գոտի ունենա և աշխատելիս շղթայով ամրանա կայմի կամ աշտարակի կառուցվածքին:
146. Ալեհավաքի բարձրացման կամ իջեցման ժամանակ կայմի կամ աշտարակի վրա գտնվելն արգելվում է:
147. Ալեհավաքակայմային և ֆիդերային կառուցվածքների վրա աշխատելիս անհրաժեշտ է օգտվել պաշտպանական ձեռնոցներից:
148. Մշտական ձգումները փոխելը թույլատրվում է միայն տեղադրելով ժամանակավորները: Մշտական ձգումը ժամանակավորով փոխարինելու պահին և ժամանակավորը՝ մշտականով, ինչպես նաև ձգումների կարգավորման ժամանակ կայմի վրա գտնվելն արգելվում է:
VII. ԱԿՈՒ կառուցվածքների սպասարկումը
Կենտրոնացված սլաքներ
149. Նախքան սլաքի վրա էլեկտրալարերի ստուգման և զննման, ինչպես նաև ուրիշ աշխատանքներն սկսելը, որոնց դեպքում սլաքի տեղափոխությունը կարող է վնասվածք առաջացնել, անհրաժեշտ է բացառել կենտրոնացման դիրքից սլաքային լեզվակների տեղափոխման հնարավորությունը: Դրա համար, էլեկտրական կենտրոնացման դեպքում, ինչպես նաև մեքենայացված և ավտոմատացված տեսակավորման թեքուղիներում, պետք է անջատել կուրբիլային հպակները հկԹ, հկ, հկթ տիպերը էլեկտրաշարժաբերներում և հնկ-55 էլեկտրապնևմատիկ շարժաբերում, իսկ 3900 տիպի շարժաբերում անջատել էլեկտրաշարժիչի վրայի միջին շարժաբերը: Էլեկտրաշարժաբերի հանած կափարիչը դնել՝ պահպանելով եզրաչափքները: Արգելվում է կափարիչը ռելսին դնելը կամ այն կողքի դիրքով դնելը:
Բացի այդ, էլեկտրապնևմատիկ շարժաբերով սարքավորված կենտրոնացված սլաքները սպասարկելիս անհրաժեշտ է նախքան աշխատանքներն սկսելը փակել հատուկ փակիչ ծորակը և պնևմատիկ սիստեմի շարժաբերից օդը դուրս թողել:
150. Վատ տեսանելիության դեպքում կենտրոնացված սլաքների վրա աշխատանքները, ինչպես նաև ուղեմասի պետի հրամանով սահմանված ազդանշանման ու կապի աշխատանքը պետք է կատարել երկու հոգով: Նրանցից մեկը պետք է կատարի աշխատանքը, իսկ մյուսը հետևի լոկոմոտիվների, գնացքների և այլ շարժակազմերի մոտեցման ուղիներին:
151. Շրջանակային ռելսերին լեզվակների սեղմման աստիճանը սլաքների ստուգման ժամանակ պարզելիս անհրաժեշտ է օգտվել երկարացված բռնակով շաբլոն-ներդիրից:
152. Մեխանիկական կենտրոնացումով սլաքների վրա աշխատելիս սլաքային լեզվակների փոխադրման հնարավորությունների բացառման համար կենտրոնացման դիրքում սլաքային բռնակի վրա պետք է կախել փոքրիկ ցուցանակ՝ «Անջատված է» մակագրությամբ և փայտյա ներդիր դնել սլաքային ձգանի հիմնական և սեղմող բռնակների միջև:
Բացի այդ, ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրական կենտրոնացման դեպքում սլաքային փոխադրիչների վրա կատարվող աշխատանքների ժամանակ պետք է ներդիր դնել շրջանակավոր ռելսի և սեղմումից անջատված լեզվակի արանքում: Աշխատանքներն ավարտելուց հետո ներդիրը պետք է հեռացնել:
153. Կենտրոնացած սլաքների վրա արվող ցանկացած աշխատանքներում, ինչպես նաև ԱԿՈՒ հատակադիր կառուցվածքներով կատարվող բոլոր աշխատանքներում անհրաժեշտ է անշեղորեն պահպանել 2-րդ բաժնում շարադրված բոլոր պահանջները:
154. Էլեկտրաանցումի ներսում կատարվող աշխատանքների ժամանակ պետք է տեղավորվել դրա կողքին, միջուղու կողմից, դեմքով երկաթուղու կողմը:
Լուսաֆորներ և ռելեային պահարաններ
155. Արգելվում է առանց պաշտպանագոտու աշխատել լուսաֆորային կայմի վրա:
156. Բեռնաթափված, սակայն չտեղադրված ազդանշանային կայմերը պետք է դարսել՝ պահպանելով եզրաչափքը գծերի կողմում:
157. Հավաքված լուսաֆորների բեռնաթափման և միաժամանակ դրանք պատրաստի փոսերում տեղադրելու ժամանակ, փոսում կանգնելը և լուսաֆորը հողով չլցված փոսում թողնելը, բարձրանալ կայմին՝ նախքան փոսը հող լցնելը և ամրացնելը, արգելվում է:
158. Լուսաֆորի տեղադրումից հետո չի կարելի հողը հիմքի տակից հանելու համար իջնել չլցված փոսի մեջ: Փոսի չափսերը պետք է բացառեն լուսաֆորը դրանում տեղադրելուց հետո խորացնելու անհրաժեշտությունը:
159. Լուսաֆորի և հիմքի անջատ տեղադրելու, ինչպես նաև լուսաֆորը տեղադրելու ժամանակ կայմի տեղադրումը կարող է սկսվել միայն հիմքի ամրացումից հետո, այսինքն, փոսում հող լցնելուց և տրորելով ամրացնելուց հետո:
160. Արգելվում է կայմի բարձրացման ժամանակ գտնվել դրա տակ, կայմը բարձրացնել հարևան գծերով գնացքներն անցնելիս, ինչպես նաև ուժեղ քամու, անձրևի ժամանակ և օրվա մութ ժամերին: Էլեկտրաֆիկացված տեղամասերում կայմը թույլատրվում է բարձրացնել միայն կոնտակտային ցանցից անջատված լարման և էներգամատակարարման աշխատակցի ներկայության դեպքում:
161. Լուսաֆորային կայմերի վրա կատարվող բոլոր աշխատանքները հարևան գծերով գնացքների շարժման ժամանակ պետք է դադարեցվեն, և այդ պայմաններում արգելվում է գտնվել լուսաֆորի կայմի վրա:
162. Տարբեր մակարդակների վրա գտնվող 2 աշխատողների աշխատանքը մեկ կայմի վրա չի թույլատրվում:
163. Բարձրանալ և տեղակայված կայմի վրա ազդանշանման դետալներ բարձրացնել թույլատրվում է այն բանից հետո, երբ լուսաֆորային կայմի բաժակը հիմքի հատակային հեղույսներին ամրացված կլինի մանեկներով և սևեռամանեկներով, իսկ էլեկտրաֆիկացված տեղամասերում՝ բացի այդ, նաև հողանցված:
164. Ռելեային պահարանում կամ մալուխային արկղում աշխատանքն սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել ռելեային պահարանի հողանցման ճշտությունը:
Աշխատանքի ընթացքում հարկավոր է օգտվել գործիքներից և մեկուսիչ ձեռնոցներից:
165. Աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է օդափոխել մարտկոցային պահարաններն ու հորերը: Արգելվում է օգտվել բաց կրակից:
166. Ճկուն ձգանների գծերում աշխատելիս անհրաժեշտ է հարմարանքների օգնությամբ փոխհատուցիչների բեռները ամրացնել այնպես, որ դրանք չընկնեն և մարդկանց հեռացնել գծի մայրուղուց՝ խուսափելու բլոկի թաթիկներից պատահաբար պոկված լարով վնասվելուց: Անհրաժեշտ է հետևել, որ բլոկում ձգում վերցնելիս այն հուսալիորեն բռնվի բլոկի թաթիկներով:
167. Ճկուն ձգանների կտրվելու փորձարկման ժամանակ չի կարելի գտնվել փոխհատուցիչի մոտակայքում և բլոկ-ապարատի փոխանցման լծակի մոտ: Լծակի փոխանցման ժամանակ ճկուն ձգանների կտրվելու փորձարկումներ կատարելն արգելվում է:
Լոկոմոտիվներում ավտոմատ լոկոմոտիվային ազդանշանման (ԱԼԱ) սարքի ստուգումը
168. Լոկոմոտիվների նախախցիկում տեղակայված ԱԼԱ ընդհանուր սարքերում աշխատանք կատարելիս հոսանքընդունիչը պետք է անպայման իջեցված լինի, իսկ դրա կառավարման բանալին մեքենավարի կողմից փոխանցվի նախախցում աշխատանք կատարող էլեկտրամեխանիկին:
169. ԱԼԱ սարքի նորոգումը լոկոմոտիվների վրա պետք է կատարվի միայն լոկոմոտիվների կայանում: Լոկոմոտիվի շարժման ժամանակ այդ աշխատանքը կատարելն արգելվում է:
170. Լոկոմոտիվների ԱԼԱ սարքերի զննումից ու նորոգումից առաջ, ինչպես նաև էլեկտրապնևմատիկ փականի (ԷՊՓ) փորձելու ժամանակ էլեկտրամեխանիկը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել լոկոմոտիվային բրիգադին:
171. Արագաչափի միակցիչը (պիտակը) զննելու համար ԱԼԱ կառավարման վահանակում և այլ սարքերում ամեն անգամ անջատել բարձր լարումը: Ընդունող կոճերի զննման ժամանակ պետք է անպայման նախազգուշացնել մեքենավարին, որպեսզի նա իմանա զննման մասին և լոկոմոտիվը շարժման մեջ չդնի:
ԱԼԱ սարքերի հետ աշխատանքում լոկոմոտիվներում պետք է պահպանել 113-րդ կետի պահանջները, բացի այդ, աշխատանքներն ավարտելուց հետո բաց վիճակում չթողնել աշխատող առանձին սարքերը՝ ընդհանուր արկղերը, ուժեղացուցիչները, վերծանիչ սարքերը և այլն, կայանում կցված էլեկտրաքարշերի դեպքում առջևի հարթակից չանցնել մի էլեկտրաքարշից մյուսը:
ԱԿՈՒ սարքերը էլեկտրաքարշային տեղամասերում
172. Բոլոր լուսաֆորները, ռելեային պահարանները և այլ մետաղական կառուցվածքները, որոնք հաստատուն հոսանքի տեղամասերում տեղադրված են հպակային ցանցից 5 մ տարածությունից ոչ պակաս հեռավորության վրա պետք է հողանցված լինեն:
173. ԱԿՈՒ սարքերի զննման, կարգաբերման և փոխելու ժամանակ կայարանամիջում և կայարաններում, ինչպես նաև կայարանային մալուխների չմեկուսացված ջղերին կամ ծածկույթին կպչելու հետ կապված աշխատանքների կատարման ժամանակ հարկավոր է օգտագործել մեկուսացված կոթերով գործիքներ կամ դիէլեկտրիկ ձեռնոցներ: Աշխատանքներն սկսելուց առաջ պարտադիր պետք է ստուգել ռելեային պահարանի, լուսաֆորների և հողանցման ենթակա այլ սարքերի հողանցումը:
174. Լարման տակ գտնվող և չարգելապատնեշված լարերին կամ հպակային ցանցի մասերին 2 մ-ից ավելի մոտենալը, ինչպես նաև էլեկտրաշարժակազմի էլեկտրասարքավորմանը անմիջականորեն կամ որևէ առարկայի միջոցով քսվելն արգելվում է:
Լարման տակ գտնվող հպակային ցանցի մասերին 2մ-ից ավելի մոտենալու անհրաժեշտության դեպքում հպակային ցանցից աշխատանքների կատարման ամբողջ ժամանակաընթացքում լարումը պետք է հանվի և հպակային ցանցը հողանցված լինի (դա կատարում է էլեկտրամատակարարման տեղամասի աշխատողը): Հպակային ցանցը հատող լարերի վրա կատարվող բոլոր աշխատանքները, առանց հպակային ցանցից լարումը հանելու և սահմանված կարգով այն հողանցելու, արգելվում են:
175. Լարման տակ գտնվող հպակային ցանցից 2-4 մ հեռավորության վրա տեղադրված լուսաֆորների, սյուների, տանիքների շարժակազմի և այլ շինությունների վրա աշխատել կարելի է առանց լարումը հանելու և հպակային ցանցի հողանցման: Այդպիսի աշխատանքները կատարվում են աշխատանքների ղեկավարի հսկողությամբ: 4 մ-ից հեռու աշխատելիս հսկողություն չի պահանջվում:
176. Բարձրանալ հպակային ցանցի հենարաններին կամ հատուկ կառուցվածքներին, որոնք ազդանշանման և կապի սարքեր չեն կրում, արգելվում է: Հենարանի և հպակային ցանցի հատուկ կառուցվածքներից, որոնց վրա ինքնաբլոկավորման ազդանշաններ են տեղակայված, աշխատելու թույլատրվում են միայն ազդանշանման և կապի տեղամասի հրահանգավորված աշխատողներ, որոնք ունեն IV-ից ոչ ցածր որակավորման խումբ, պայմանով, որ նրանց կողմից նախապես ստուգվել են հենարանների կամ կառուցվածքների հողանցման սարքինությունը:
Ռելեային շղթաներն էլեկտրաքարշային տեղամասերում
177. ՈՒղու դրոսել-տրանսֆորմատորների վրա աշխատելիս պետք է օգտվել դիէլկտրիկ ձեռնոցներից կամ մեկուսիչ բռնակներով գործիքներից:
178. ՈՒղետուփերում աշխատելիս անհրաժեշտ է օգտվել մեկուսիչ բռնակներով գործիքներից կամ աշխատել մեկուսիչ նյութի (ռետինե գորգիկ, չոր տախտակ) վրա կանգնած կամ ռետինե կիսակոշիկներով:
179. Աշխատանքներ կատարելիս արգելվում է կտրտել ռելսային շղթաների մեկուսացնող տրանսֆորմատորների ցանցային փաթույթների շղթան, առանց նախապես անջատելու կամ կարճ միացնելու (հատուկ միջակապով, մանեկի տակ) փաթույթները, որոնք միացնում են դրոսել-տրանսֆորմատորների հետ:
180. Դրոսելային միջակապը փոխելուց առաջ հարկավոր է պղնձե լարից ժամանակավոր միջակապ դնել և մի ծայրով պտուտակամամուլով ամուր ամրացնել ռելսի հատակին, իսկ մյուս ծայրով՝ հատուկ սեղմելով դրոսել-տրանսֆորմատորի արտանցումին:
181. Աշխատել ուղու դրոսել-տրանսֆորմատորի հետ, որը միացված է էլեկտրաքարշի արտածծիչ ֆիդերին, կարելի է միայն էներգամատակարարման տեղամասի աշխատողների ներկայությամբ և հսկողության տակ: Այդ պայմաններում արտածծիչ ֆիդերի անջատումն ու դրա միացումը արդեն ամրացված շրջանցող լարի կամ նույն ռելսային շղթայի այլ ուղեռելսի հետ կատարվում է էներգամատակարարման տեղամասի աշխատողների հետ:
182. Ինքնաուղեթափման տեղամասերում ճանապարհային աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է հետևել, որ ճանապարհի ծառայության աշխատողները խստորեն պահպանեն սույն հրահանգի պանանջները:
183. Ինքնաուղեփակմամբ կահավորված էլեկտրաֆիկացված տեղամասում առանձին ռելսերը փոխելու ժամանակ չի թույլատրվում միաժամանակ դրանք փոխել երկու գծում: Ռելսը փոխելուց առաջ փոխվողին հարևան օղակներում պետք է տեղադրվեն և ռելսերի հատակին պտուտակամամուլով պինդ ամրացվեն պղնձալարից երկու լայնակի միջակապեր ոչ պակաս 120 մմ2 կտրվածքով՝ հաստատուն հոսանքի դեպքում և 50 մմ2 ` փոփոխականի: Այդ միջակապերը թույլատրվում է հանել միայն այն բանից հետո, երբ շարված ռելսերը կցումներում հեղույսներով կամրացվեն:
Նախքան ռելսը փոխելը մեկուսացնող կցման մոտ լայնակի շրջանցող միջնակապը պետք է դրվի և ամրացվի դրան հաջորդող օղակում:
184. Փոխել ռելսերը, որոնց վրա պահանջվում է անջատել արտածծող ֆիդերները, թույլատրվում է միայն տեղամասային էներգամատակարարման ներկայացուցչի ներկայությամբ և հսկողությամբ:
185. Չի թույլատրվում ռելսից անջատել դրոսել-տրանսֆորմատորի թեկուզ մեկ միջակապ, առանց հաջորդ ռելսային շղթայի դրոսել-տրանսֆորմատորի միջին կետի հետ երկու ռելսերը նախապես միացնելու, ինչպես նաև անջատել ուղեդրոսելի միջին կետը կամ ուրիշ եղանակով խախտել ռելսով քարշային հոսանքի անցման շղթան:
Եթե ուղիներում աշխատանքներ կատարելիս անհնարին է իրականացնել վերը նշված միացումը, դրոսել–տրանսֆորմատորի միջնակապերը կարելի է անջատել միայն հպակային ցանցից լարումն անջատելուց հետո:
186. Երկտակված փայտակոճերը փոխելիս մեկուսացնող կցումներում ռելսերի հետ դրոսել-տրանսֆորմատորների միացումը, ինչպես նաև վերջինիս հետ ռելսերին միացված այլ հաղորդալարերի միացումը չպետք է խախտվի: Թույլատրվում է փոխվող փայտակոճերից անջատել դրոսել-տրանսֆորմատորների հաղորդալարերը և միացնել նոր տեղադրվող փայտակոճերին:
187. Մեկական հատով առանձին փայտակոճեր փոխելիս, ուղու շեղումներն ուղղելիս և այլ ճանապարհային աշխատանքների ժամանակ հողանցող և միացնող հաղորդալարերը, ռելեային շղթաների միջնակապերը և էլեկտրաֆիկացման ու ինքնաուղեկապման սարքերը թույլատրվում է միայն մի փոքր մի կողմ տանել, չանջատելով և չվնասելով դրանք:
188. Ռելեային գծերի խզումով բացակների բացվելու դեպքում, խզման տեղերում նախապես պետք է ժամանակավոր միջնակապեր դրվեն այն հաշվով, որ կցումը հնարավոր լինի շարժել մինչև 200 մմ մեծությամբ:
Ինքնաուղեփակման բարձրավոլտ գծեր
189. Պոկված և գետնին ընկած կամ կախված բարձրավոլտ հաղորդալար հայտնաբերելիս անհապաղ հարկավոր է վտանգի մասին մարդկանց նախազգուշացնելու միջոցառումներ ձեռնարկել: Վթարային դեպքերում, երբ գիծը լարման տակ թողնելը վտանգավոր է մարդկանց կյանքի կամ սարքավորումների ու սարքերի վիճակի համար, էլեկտրամեխանիկի կողմից բարձրավոլտ գծի անջատումը թույլատրվում է առանց հատուկ կարգադրության, բայց պարտադիր է անհապաղ ծանուցելով տեղամասի պետին, նրա տեղակալին կամ տեղամասի հերթափոխի ինժեներին:
190. Գծային բաժանիչների միացումն ու անջատումը հարկավոր է կատարել դիէլեկտրիկ ձեռնոցներով: Գծային բաժանիչների շարժաբերները պետք է փականքով փակված լինեն, որի բանալին պետք է գտնվի անջատողի կամ աշխատանքները կատարողի մոտ:
191. Հենարանների վրա աշխատելիս, լարերի և ինքնաուղեփակման բարձրավոլտ գծերի հենարանների նորոգման և փոխելու ժամանակ, անհրաժեշտ է պահպանել Հրահանգի 3-րդ բաժնի պահանջները: Աշխատանքները պետք է կատարել միայն ըստ կարգադրության, հանված լարումով:
192. Ապահովիչների դյուրահալ ներդիրները կարելի է փոխարինել միայն գծից լարումը հանելու դեպքում: Բոլոր դեպքերում դյուրահալ ներդիրների փոխելու ժամանակ, տրանսֆորմատորի և ապահովիչի միջև դրվող միջնակապերը պետք է կարճացվեն և հողանցվեն:
193. ՈՒժային մալուխի միացումը կենտրոնային տեղակայանքին (երկէլեկտրոդ էլեկտրավակուումային լամպին) և դրա փորձարկումը անհրաժեշտ է կատարել դիէլեկտրիկ ձեռնոցներով, դիէլեկտրիկ գորգիկին կամ մեկուսացնող տակդիրին կանգնած և միայն լարման ցուցիչով մալուխում լարման բացակայության նախնական ստուգումից հետո: Կենտրոնային տեղակայանքով կամ մեգոմետրով մալուխը փորձարկելուց հետո այն պետք է հողում լիցքաթափվի:
194. Նախքան ագույցի բացմանը կամ մալուխը կտրվածք անելը պետք է համոզվել, որ այդ գործողությունները կատարվելու են անհրաժեշտ մալուխի վրա և որ այն անջատված է:
Մայրուղու վրա նորոգման ենթակա մալուխի որոշումը կատարվում է նրա տեղադրությունը համեմատելով տեղադրման գծագրերի հետ: Այն դեպքում, երբ վստահություն չկա, նորոգման ենթակա մալուխը ճիշտ ընտրելու հարցում պետք է օգտագործել մալուխային ինդուկցիոն սարքը:
Անցնելով ուժային մալուխների չուգունե ագույցների բացմանը, աշխատողը պետք է կրկնակոշիկներ, դիէլեկտրիկ ձեռնոցներ և պաշտպանական ակնոցներ հագնի, կանգնի գետնին դրված չոր տախտակին կամ ռետինե գործիքին: Այնուհետև մալուխի տակ պետք է աղյուսներ դնել այնպես, որ ագույցը լինի կախված:
Ագույցի կափարիչն ամրացնող հեղույսներից մանեկները պտուտահանելուց և ագույցի եզրերին մուրճի հարվածներով հեղույսները հեռացնելուց հետո անջատում են ագույցի կեսը: Մյուս կեսը խնամքով հանում են զոդման լամպով ագույցի մակերեսը տաքացնելուց հետո: Ագույցի կափարիչը հանելուց հետո հարկավոր է լարման ցուցիչի միջոցով մեկ անգամ ևս համոզվել լարման բացակայության մեջ: Եթե ինդիկատորում լուսավորում չկա, ձեռնամուխ են լինում տաքացված հողանցված դանակով մեկուսիչ զանգվածը կտրելուն: Ցածր լարման մալուխներում լարման բացակայությունն ստուգում են սկզբից լարման ցուցիչներով, իսկ մեկուսիչ զանգվածը հեռացնելուց հետո՝ ստուգիչ լամպով:
Զգուշորեն հանելով զանգվածը մինչև սեղմակները, դրանք հողին կարճ միացնում են և դրանով համոզվում մալուխում հոսանքի բացակայության մասին: Միայն դրանից հետո կարելի է աշխատել առանց դիէլեկտրիկ ձեռնոցների և պաշտպանական ակնոցների:
195. Կապարե ագույցները բացելիս պետք է կրկնակոշիկներ, դիէլեկտրիկ ձեռնոցներ ու պաշտպանական ակնոց հագնել ու կանգնել գործիքին կամ չոր տախտակին, հանել ագույցի չուգունե պատյանը և կապարե թաղանթը: Այնուհետև անհրաժեշտ է մեկ անգամ ևս լարման ցուցիչի օգնությամբ համոզվել մալուխում լարման բացակայության մասին:
VIII. Մեքենայացված եվ ավտոմատացված տեսակավորման թեքուղու կառուցվածքների սպասարկումը
196. Արգելվում է աշխատանքներ կատարել վագոնային դանդաղեցուցիչների, կենտրոնացված սլաքների, լուսաֆորների և ԱԿՈՒ այլ սարքերի (ուղետուփեր, մալուխային կանգնակներ, արագաչափիչներ և այլն) վրա, որոնք գտնվում են ուղիների վրա կամ դրանցից անմիջականորեն մոտ, շարժակազմը թեքուղուց թողնելիս, լոկոմոտիվների անցնելու կամ աշխատանքների գոտով ենթաթեքուղային հավաքակայանից շարժակազմի անցնելու ժամանակ:
197. էլկտրաեռակցման, պնևմատիկ կամ էլեկտրագործիքներով գետնի վրա գտնվող ԱԿՈՒ սարքերի կիրառմամբ աշխատանքները ուղիների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև ցանկացած աշխատանքները ոչ եզրաչափքային տեղերում և վատ տեսանելիություն կամ լսելիություն ունեցող տեղերում պետք է կատարվեն 2 աշխատողներով, որոնցից մեկը կատարում է աշխատանքը, իսկ մյուսը ազդանշան տվողն է, և շարժամիավորը աշխատանքի տեղին մոտենալիս պարտավոր է ապահովել իր և աշխատողի տեղափոխվելն անվտանգ տեղ:
198. Նախատեսվող՝ շարժակազմի արձակման, աշխատանքների գոտու միջով ենթաթեքուղու հավաքակայանից լոկոմոտիվի անցման կամ վագոնների տեղաշարժման մասին բարձրախոսային կապով թեքուղու գծով հերթապահի կամ օպերատորի կողմից ազդարարելու, ինչպես նաև հատուկ ձայնային ազդանշան տալու դեպքում գետնի վրա թեքուղային սարքավորումների վրա աշխատողները պարտավոր են .
- անհապաղ դադարեցնել աշխատանքները.
- աշխատանքի տեղից հավաքել բոլոր գործիքները, նյութերը և պահեստամասերը.
- տեղամասի պետի հրամանով հեռանալ սահմանված անվտանգ վայրը:
200. Թեքուղիներում, որոնք ունեն դանդաղացուցիչների վրա աշխատողներին պաշտպանելու լրացուցիչ կառուցվածքներ, նշված կառուցվածքները պետք է նախքան աշխատանքները սկսելը ստուգվեն ու գործողության մեջ դրվեն:
201. Այն աշխատանքները, որոնք առաջ են բերում վագոնային դանդաղեցուցիչի դետալների՝ կառուցվածքների մոտենալու և շարժակազմի եզրաչափքերից դուրս գալը թույլատրվում է կատարել միայն դանդաղեցուցիչը գործողությունից անջատելուց, համապատասխան ուղիները փակելուց և աշխատանքների տեղը շրջափակելուց հետո:
202. Արգելակային հեծանների, զսպանակների և վագոնային դանդաղեցուցիչի ուրիշ դետալների տեղադրման ժամանակ աղբը, ձյունը և այլ ավելորդ նյութերը դանդաղացուցիչի տակից պետք է հեռացնել բահով կամ քերիչով, իսկ դետալների մակերեսը մաքրել մետաղե խոզանակով:
203. Հեղույսով ձգվող երկու դետալների անցքերի համընկնելը պետք է ստուգել համապատասխան տրամագծով բանալու բլթակով:
204. Գործող վագոնային դանդաղացուցիչի վրա աշխատելիս արգելվում է ոտքով կանգնել ռելսի գլխիկին, արգելակային դողերի միջև և արգելակային գլանի մխոցակոթի տակ:
205. Արգելակման գոտում նախապատրաստված աքցանատիպ քողային վագոնային ԽԹ տիպի դանդաղեցուցիչների վրա աշխատել կարելի է միայն հատուկ հենարաններ տեղադրելուց հետո, որոնք ֆիքսում են դանդաղեցուցիչի շրջանակի բարձրացված դիրքը:
206. Վերամբարձ կռունկով վագոնային դանդաղացուցիչը ուղու վրա տեղադրելիս արգելվում է գտնվել դանդաղացուցիչի վրա կռունկով այն բարձրացնելիս, բեռի կամ սլաքի տակ և դանդաղացուցիչի տեղաշարժման գոտում գտնվելիս:
207. Նախքան էլեկտրաեռակցման աշխատանքներն սկսելը եռակցողը պարտավոր է ստուգել եռակցման տրանսֆորմատորի կորպուսի հողանցման հուսալիությունը և էլեկտրաբռնիչին գնացող լարերում ցանցային լարման բացակայությունը, որոնք կարող են ի հայտ գալ տրանսֆորմատորի փաթույթները փորձելիս:
Էլեկտրաեռակցման աշխատանքները պետք է կատարել արտահագուստով և պաշտպանական ակնոցներով: Անձրևի ժամանակ դրանք պետք է կատարել բրեզենտե վրանների և ռետինե գորգիկի կիրառմամբ:
208. Ընդունման-ճանապարհման կայանների և պնևմատիկ փոստի այլ սարքավորումները կարելի է նորոգել միայն վերջինս գործողությունից անջատելուց հետո:
209. Պնևմատիկ փոստի օդափուքերի վահանակների վրա մոնտաժման և նորոգման աշխատանքները պետք է կատարվեն հանված լարման դեպքում: Վահանակների առաջ հատակին պետք է ռետինե գորգիկներ լինեն:
210. Էլեկտրապնևմատիկ և պնևմատիկ փականների /ԷՊՓ և ՊՓ/, քանդման, թերությունների վերացման և տեղակայման, սոլենոիդների կարգաբերման և դրանց մեկուսացման ստուգման, ստորին խցանի պտուտակահանմամբ և խտացումների յուղմամբ ԷԿՓ-ի մաքրման աշխատանքները թույլատրվում է կատարել միայն ԷԿՓ կամ ՊՓ աշխատանքի հետ կապված սարքերի գործողություններն անջատելուց, ինչպես նաև օդատարի փակումից և փոքր օդահավաքից, իսկ հնկ-55 -ի շարժաբերի դեպքում՝ նաև պնևմատիկ սիստեմից սեղմված օդը թողնելուց հետո:
211. ԱԿՈՒ սարքերի կամ ավտոմատացված տեսակավորող թեքուղիների մաքրումը սեղմված օդով, որոնք գտնվում են ճանապարհներից անմիջականորեն մոտ կամ դրանց վրա, պետք է կատարվեն երկու աշխատողներով, որոնցից մեկն անմիջականորեն կատարում է անհրաժեշտ աշխատանքը, մյուսը՝ ազդանշանողն է և գտնվում է ճկախողովակը օդատար ցանցի փակիչ ծորակին միացնելու տեղին մոտ:
Փակիչ ծորակի մոտ գտնվող աշխատողը պարտավոր է ուշադիր հետևել աշխատանքների գոտում եղած շարժմանը և թեքուղու հերթապահի կամ օպերատորի հայտարարություններին, ինչպես շարժակազմը թողնելու մասին հատուկ ազդանշանին` լոկոմոտիվների երևալու կամ ենթաթեքուղային հավաքախցանից շարժակազմ մատակարարելու մասին:
Վատ լսելիության դեպքում աշխատողը պարտավոր է՝ փակելով ծորակը դադարեցնել սեղմված օդի մատուցումը և լսել հայտարարությունները: Եթե նաև այդ պայմաններում հայտարարությունը հասկանալի չի լինի, ապա առանց անձամբ թեքուղու օպերատորից տեղեկություն ստանալու, արգելվում է շարունակել սեղմված օդով մաքրումը:
Աշխատանքների կատարման գոտով սպասվելիք շարժման մասին հայտարարություններից հետո աշխատողները պետք է գործեն 196 կետի պահանջների համաձայն:
212. Սեղմված օդով սարքերի մաքրման համար չի կարելի օգտվել ճկախողովակներից, որոնցում մետաղական ծայրապանակի վրա չկա արգելակային թևքերի կամ ռոտորի պնդօղակների տիպի միացնող գլխիկներ կամ մետաղե ծայրապանակով փակող ծորակներ, ինչպես նաև ճկախողովակներից, որոնք թեկուզ աննշան չափով օդ են թողնում կամ միացնող գլխիկի ոչ հուսալի ամրացում ունեն:
213. Սարքի մաքրումը սեղմված օդով պետք է կատարել արտահագուստով և պաշտպանական ակնոցներով: Ցեմենտով, քիմիկատներով, թթուներով և այլ վնասակար նյութերով կեղտոտվելիս սարքի մաքրումը պետք է կատարել առանձնակի զգուշությամբ և հատուկ պաշտպանական միջոցներ (շնչադիմակներ) օգտագործելով:
214. Սարքը սեղմված օդով մաքրելիս պետք է պահպանվի հետևյալ կարգը .
- փակող ծորակը, ճկախողովակը օդատար ցանցին միացնելիս, ծայրապանակում պետք է փակ լինի.
- ճկախողովակը օդատար ցանցին միացնելուց հետո սկզբից պետք է ստուգել հատուկ միացնող գլխիկի կցման հուսալիությունը.
- միայն այդ ստուգումից հետո կարելի է բացել ծայրապանակի վրայի ծորակը, ապա աստիճանաբար բացել փակող ծորակը.
- օդի շիթը սարքերին պետք է ուղղվի այնպիսի անկյան տակ, որի դեպքում բացառվի աշխատողի երեսին մետաղե տաշեղների և այլնի ընկնելը.
- մաքրումն ավարտելուց հետո փակող ծորակը պետք է փակել, սեղմված օդը լրիվ դուրս թողնել ճկախողովակից և միայն դրանից հետո կարող է անջատվել միացնող գլխիկը:
215. Ավտոմատացված և մեքենայացված թեքուղիներում, որտեղ շահագործվում են արագության էլեկտրոնային չափիչներ, պետք է պահպանվեն պաշտպանության գծով հատուկ հրահանգներ, որոնք մշակված են տեղական պայմանների հաշվի առնումով:
216. Կոմպրեսորային տեղակայանքների սպասարկման ժամանակ պետք է պահպանվեն տեղական հրահանգներում շարադրված պահանջները:
217. Մեքենայացված և ավտոմատացված թեքուղիների այլ սարքերի սպասարկման ժամանակ (լուսաֆորներ, ակումուլյատորներ, էներգամատակարարման սարքեր, ռելեային շղթաներ, կենտրոնացված սլաքներ և այլն ) պետք է ղեկավարվել սույն Հրահանգների՝ համապատասխան բաժիններում եղած ցուցումներով:
XI . Էլեկտրասնման աղբյուրների սպասարկուՄ
Էլկտրակուտակիչներ
218. Արգելվում է ակումուլյատորային շինությունում լուցկի վառել, ծխել կամ դրա մեջ մտնել բաց կրակով, զոդման լամպով, ինչպես նաև տաք զոդիչով ՝ առանց հատուկ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու:
Որպեսզի հատուկ դեպքերում (վթարների, նոր ակումուլյատորային մարտկոցների մոնտաժման) ակումուլյատորային շինությունում բաց կրակով աշխատանքներ կատարվեն (օրինակ թերթերի զոդում), անհրաժեշտ է դադարեցնել ակումուլյատորների լիցքավորումը, օդափոխել շինությունը (2 ժամվա ընթացքում՝ մինչև աշխատանքներն սկսելը ) շրջափակել հրակայուն վահաններով (ազբեստե, մետաղե և ալն ):
219. Արգելվում է տեղադրել կամ ուղղել էլեկտրոլիտ լցրած ակումուլյատորներով դարակաշարերը:
220. Ակումուլյատորային շինության մեխանիկական օդափոխությունը պետք է միացվի նախքան ակումուլյատորների լիցքավորումը, և կարող է անջատվել լիցքավորումն ավարտելուց ոչ շուտ, քան 1.5 ժամ հետո:
Ակումուլյատորային մարտկոցները անընդհատ ենթալիցքավորման եղանակով շահագործելիս ակումուլյատորների էլեկտրոլիտի յուրաքանչյուր «եռման» ժամանակ շինությունը պետք է օդափոխվի:
221. Թթվի, հիմքի կամ էլեկտրոլիտի հետ կարելի է աշխատել միայն ձեռնոցներով և կիսակոշիկներով, ռետինով ներծծված գոգնոցով և թթվակայուն ներծծումով բամբակյա կոստյումով (թթվային ակումուլյատորների համար) և պաշտպանական ակնոցներով:
222. Մարմնի բաց մասերի վրա թթու կամ հիմք ընկնելու դեպքում անհապաղ անհրաժեշտ է մարմնի այդ տեղամասը սկզբում լվանալ հոսող ջրով, ապա սոդայի չեզոքացնող լուծույթով, եթե թթու է ընկել, և բորաթթվով՝ եթե հիմք է թափվել, որից հետո լվացված տեղը սրբել չոր կտորով:
223. Դարակաշարին թափված էլեկտրոլիտը հարկավոր է մաքրել չեզոքացնող լուծույթով թրջված կտորով: Հատակին թափված էլեկտրոլիտի վրա պետք է լցնել, ապա հավաքել այն, այդ տեղը թրջել չեզոքացնող լուծույթով (սոդայով կամ բորաթթվով), որից հետո հատակի թրջված տեղամասը կամ դարակաշարը սրբել չոր կտորով:
224. Ծծմբաթթվով շշերը պետք է փոխադրել սայլակով կամ երկուսով՝ հատուկ պատգարակների վրա, որոնք մեջտեղում անցք ունեն և ցանկապատ, որում պետք է մտնի շիշը կողովի (կամ արկղի) հետ միասին՝ իր բարձրության 2/3-ով: Արգելվում է թթվով շշերը տեղափոխել ձեռքով կամ մեջքին:
225. Թթվային էլեկտրոլիտ պատրաստելիս անհրաժեշտ է էլեկտրոլիտը ջրի մեջ լցնել թույլ շիթով և ոչ մեծ բաժնեմասերով, անընդհատ լուծույթը խառնելով ապակե ձողիկով: Թթվի մեջ ջուրը լցնել չի կարելի, քանի որ էլեկտրոլիտը ցայտեր կառաջացնի: Թթու լցնելու համար պետք է օգտագործել սիֆոնային հարմարանք:
226. Հերմետիկ կադմիում-նիկելային ակումուլյատորները շահագործելիս արգելվում է ծայրերը զոդել մարտկոցի իրանին:
227. Հիմքի պատրաստ լուծույթով շշերը պետք է բացել զգուշորեն, մեծ ջանքեր չգործադրելով: Այդ աշխատանքը թեթևացնելու համար խորհուրդ է տրվում տարողությունների բկամասը տաքացնել տաք ջրում թրջված կտորով:
228. Պինդ հիմքերը (կծու նատրիում կամ կծու կալիում ) թույլատրվում է վերցնել միայն պինցետով: Ձեռքով հիմքը բռնել չի կարելի:
229. Պինդ հիմքի կտորները ջարդելիս, աչքի կամ մաշկի վրա մանր բեկորների ընկնելուց խուսափելու համար, դրանք անհրաժեշտ է ծածկել մաքուր կտորով:
230. Հիմնային էլեկտրոլիտ պատրաստելիս պինդ հիմքը ջրով անոթի մեջ իջեցնելիս կամ հիմքի պատրաստի լուծույթը լցնելիս պետք է լցնել փոքր բաժիններով, ամբողջ ժամանակ լուծույթը խառնելով մետաղյա կամ ապակե ձողիկով:
231. էլեկտրոլիտներ պատրաստելու համար պետք է օգտագործել էբոնիտային անոթներ (բաքեր): Հիմնային էլեկտրոլիտի պատրաստման համար կարելի է կիրառել նաև երկաթե կամ չուգունե անոթներ:
232. Ակումուլյատորով դարակաշարերի միջև արգելվում է (նույնիսկ ժամանակավորապես ) ցանկացած առարկա կամ նյութեր դնելը:
233. Էլեկտրոլիտը կամ թորած ջուրը պետք է լցնել ակումուլյատորը ( ավելացնել) սիֆոնի կամ ռետինե գնդի, ռետինե ցանցի կամ ոչ մեծ ապակե կամ հախճապակե գավաթով:
XII. Գորգիկներ, մեխանիզմներ, հարմարանքներ
234. Բոլոր գործիքները, մեխանիզմներն ու հարմարանքները (օրինակ՝ աստիճանները ) միշտ պետք է սարքին լինեն և պարբերաբար ստուգվեն: Անսարք գործիքով օգտվելն արգելվում է:
235. Բոլոր շարժական հոսանքընդունիչները թույլատրվում է միացնել միայն հատուկ խրոցակային անջատիչներով՝ հողանցման կոնտակտով:
236. Ճկախողովակային լարերի հողանցող (զրոյական ) ջղերը և մալուխները 2 ծայրերից պետք է նշավորվեն չլվացվող սև ներկով:
237. Շարժական հոսանքընդունիչների օգտագործման ժամանակ հոսանքատար հատակով կամ խոնավ շինություններում, ինչպես նաև հողանցված մետաղական կառուցվածքների վրա աշխատելիս անհրաժեշտ է կրկնակի հողանցել իրանները:
238. Բացի վերը թվարկված պահանջներից, պետք է պահպանվեն տեղական հրահանգները, որոնք որոշում են շարժական և փոխադրովի հոսանքընդունիչի միացման կարգն ու պաշտպանական հողանցման (զրոյացման) հուսալիության ստուգման կարգը:
239. Էլեկտրագայլիկոնիչն օգտագործելիս պետք է պահպանվեն հետևյալ նախազգուշության միջոցառումներն ու պահանջները.
- էլեկտրագայլիկոնիչի իրանը անջատելիս պետք է հողանցված լինի.
- էլեկտրագայլիկոնիչի հետ ուրիշ աշխատատեղ տեղափոխվելիս այն անպայման պետք է անջատել ցանցից.
- յուրաքանչյուր, նույնիսկ կարճաժամկետ ընդմիջման դեպքում էլեկտրագայլիկոնիչը պետք է անջատել ցանցից.
- տանող հաղորդալարերը պետք է սարքին լինեն ( չի թույլատրվում ոլորում. կապ գցել, անսարք մեկուսացում) .
- արգելվում է էլեկտրագայլիկոնիչը ցանցին միացնելու ժամանակ մերկացած ծայրերի միացումը գծերին կամ անջատիչի կոնտակտներին:
240. Էլեկտրագործիքները ուղղել կամ կարգավորել թույլատրվում է միայն դրանց անջատված վիճակում: Գործիքների աշխատող մասերի մաշման կամ սեպվելու դեպքում աշխատանքը անհապաղ պետք է դադարեցնել:
241. Աշխատանքի սկզբում էլեկտրագայլիկոնիչը պետք է հուսալիորեն ամուր դնել մշակվող նյութի վրա, գայլիկոնը պարտադիր սեղմելով նշված կետին և միայն դրանից հետո գործի դնել էլեկտրագայլիկոնիչը:
242. Երկար գայլիկոնով ծակելիս գայլիկոնիչը պետք է անջատել նախքան գայլիկոնը բացած անցքից լրիվ դուրս հանելը:
243. Շարժական շղթայավոր էլեկտրասղոցով աշխատելիս պետք չէ այն ծանրաբեռնել, չափից ավել միացնելով մատուցման արագությունը, մատուցման նորմալ արագությունն ապահովվում է էլեկտրասղոցի սեփական քաշով՝ բռնակին ամենաաննշան սեղմման դեպքում:
244. Պնևմատիկ գործիքն՝ աշխատեցնել թույլատրվում է միայն հատուկ դասընթացներ անցած անձանց:
245. Օդային կցաշուրթերի՝ պնևմատիկ գործիքներին միացման տեղերը և ճկախողովակների՝ միմյանց միջև միացումները պետք է օդ չթողնեն: Ճկախողովակների միացման համար թույլատրվում է օգտագործել միայն օղակներ և սեղմակներ:
Արգելվում է ճկախողովակները ամրացնել լարերով:
246. Պնևմատիկ գործիքների ճկախողովակները միացնել և անջատել կարելի է միայն սեղմված օդի մատուցումը անջատված վիճակում: Սեղմված օդի մատուցումը կարելի է միայն գործիքը աշխատանքային դրության բերելուց հետո:
247. Հնգօրյա աշխատանքից հետո պնևմատիկ գործիքը ենթակա է պարտադիր զննման և յուղման: Պնևմատիկ գայլիկոնիչների կոթառներում չպետք է հեղույսների և ուրիշ դետալների դուրս ցցված գլխիկներ լինեն, որոնց կարող են կառչել հագուստի թևքերը կամ թաթմանները:
248. Պնևմատիկ գործիքի ճկախողովակները պետք է ռելսերին ընկած լինեն և պետք է տեղավորված լինեն այնպես, որպեսզի դրանք աշխատողների ոտքերի տակ չընկնեն: Ռելսային գծերի օդատար ցանցի (որին միացած է ճկախողովակը) նկատմամբ մյուս կողմում աշխատանքների ժամանակ, ճկախողովակը պետք է փռված լինի ռելսերի տակ՝ փայտակոճային արկղում: Խողովակների ոլորումը կամ կապ գցելը չի թույլատրվում:
249. Պնևմատիկ գործիքով աշխատողը պետք է տեղավորվի այնպես, որ նրա վրա սղիացած օդ չփչվի: Չի թույլատրվում պնևմատիկ գործիքի պարապ ընթացքը:
250. Շարժական չափիչ սարքերը, որոնք իրենց միացման համար լարման տակ գտնվող էլեկտրական շղթաների անջատում են պահանջում, կարող են միացվել կամ անջատվել միայն ստուգվող տեղակայանքից լարումը հանելուց հետո:
251. Բոլոր շարժական էլեկտրաչափիչ սարքերը, որոնք մետաղական իրանով են, աշխատանքից առաջ պետք է հողանցվեն:
252. Էլեկտրական լարումները թույլատրվում է չափել հուսալի մեկուսում ունեցող հատուկ արանքաչափիչով: Չափիչ սարքերը պետք է տեղավորվեն այնպես, որպեսզի դրանց ցուցանիշները կարդալիս բացառվի հոսանքատար դետալներին մոտիկ գտնվելու հնարավորությունները:
253. Էլեկտրական սխեմաների աշխատանքը ստուգելիս սարքի արանքաչափիչը անհրաժեշտ է փոխարկել մի ձեռքով, մյուս ձեռքը և մարմնի մնացած մասը չպետք է քսվեն սարքի իրանին կամ հոսանքատար շղթաներին:
254. Էլեկտրական զոդիչները պետք է լինեն 36 B-ից ոչ բարձր լարմամբ: Ցանցին դրանց միացման համար պետք է օգտագործել շարժական տրանսֆորմատորներ՝ տեղավորված պողպատե տուփերում, որոնք ունեն հողանցման համար արտանցիչներ և կահավորված են ճկախողովակային մալուխներով: Միացումը ցանցին պետք է կատարվի եռաբևեռ խրոցակների միջոցով:
255. Առանձին սարքերի զննման կամ նորոգման ժամանակ լրացուցիչ լուսավորության համար պետք է օգտագործել շարժական՝ 36 վոլտ լարվածությամբ լարերը, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին. իրանը և բռնակը պետք է լինեն ամուր, մեկուսացնող նյութից, կոթառը պետք է ամրացված լինի արմատուրայում և պտուտակման կամ պտուտակահանման ժամանակ չպետք է պտտվի, հաղորդալարը, որը գնում է կոթառին, պետք է լինի ռետինե թաղանթով:
256. Մուրճը պետք է ունենա հուսալիորեն ամրացված, օվալային կտրվածքով կոթ, ոչ պակաս 400 մմ երկարությամբ, ամուր նյութից (հաճարենի, բոխի, կաղնի և այլն): Կոթը ազատ ծայրում մի փոքր պետք է հաստանա, որպեսզի մուրճի թափահարման և հարվածի ժամանակ այն ինքն իրեն ավելի ամուր սեպվի:
257. Խարտոցների, մետաղասղոցների, պտուտակահանների հորատիչների և այլ գործիքների բռնակները պետք է ամուր ամրացվեն և կողաճակատներում ունենան մետաղե օղակներ:
258. Հատիչները և անցքահատերը, տիգաձև կտրիչները և կեռերը չպետք է ունենան խփված և հնձված (կտրված) ծոծրակներ:
259. Մանեկային բանալիները խստորեն պետք է համապատասխանեն մանեկների չափերին: Դրանց աշխատող մանեկները պետք է լինեն առանց ջարդված շեղատների, իսկ բռնակները՝ առանց ծլեպների: Մանեկները ձգելիս արգելվում է մանեկաբանալու ուժեղացումը (գազի խողովակներով, այլ բանալիներով և այլն):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|