«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11602090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 մարտի 2002 թ. |
N 116-058 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝ «Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների հատկացման» կարգը:
2. Սույն կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Ա. Մանուկյան
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2002 թ. մարտի 11-ի N 116-058 հրամանով |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների հատկացման, թույլտվությունների բլանկների պահպանման, հաշվառման ԵՎ ոչնչացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) հատկացման կարգը (այսուհետ՝ Կարգ) բխում է միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջպետական համաձայնագրերի պահանջներից և կարգավորում է ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների Հայաստանի Հանրապետության թույլտվությունների բլանկների պատրաստման, փոխանակման և արտասահմանյան թույլտվությունները Հայաստանի Հանրապետության փոխադրողներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) հատկացման, թույլտվությունների բլանկների պահպանման, հաշվառման և չօգտագործված բլանկների ոչնչացման գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետությունում միջազգային բեռնափոխադրումների թույլտվությունները փոխադրողներին է հատկացվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության թույլտվությունները պատրաստվում են Հայաստանում և ուղարկվում միջպետական համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներին: Արտասահմանյան թույլտվությունները ստացվում են միջպետական համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից և փոխադրողներին հատկացվում Հայաստանում:
4. Սույն Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
թույլտվություն - փաստաթուղթ, որը թույլատրում է Պայմանավորվող Կողմերի գործող օրենսդրությամբ և իր գործողության ժամկետում սահմանված հարկերի վճարումով կամ վճարումներից ազատումով՝ պայմանավորվող կողմ հանդիսացող պետության ավտոտրանսպորտային միջոցի մուտքն ու ելքը միջպետական համաձայնագրով նախատեսված մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք և տարանցումը տարածքով,
քվոտա - թույլտվությունների քանակը, որը յուրաքանչյուր տարվա համար նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության և համաձայնագրի կողմ հանդիսացող պետությունների իրավասու մարմինների միջև և փոխանակվում համահավասար (պարիտետ) հիմունքներով,
տարանցիկ փոխադրում - միջպետական փոխադրում, որի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության ավտոտրանսպորտային միջոցը հատում (տարանցում) է այլ պետության (պետությունների) տարածքը՝ տվյալ պետության (պետությունների) տարածքում չիրականացնելով բեռնում-բեռնաթափում:
II. Թույլտվությունների հատկացման գործընթացի կազմակերպումը
5. Պետական լիազորված մարմինը՝
5.1.Կազմակերպում է հաջորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողների՝ մինչև նախորդող տարվա հոկտեմբերի 1-ը տեղեկացումը և նրանց կողմից ներկայացված հայտերի կամ առաջարկությունների ժամանակին (ոչ ուշ, քան նախորդող տարվա մինչև նոյեմբերի 1-ը) ընդունումն ու հաշվառումը և ելնելով նախորդ տարվա ընթացքում փաստացի հատկացված թույլտվությունների քանակի համեմատականից՝ հիմնավորում է ներկայացված (առաջարկվող) թույլտվությունների քանակը:
5.2 Ելնելով թույլտվությունների իրական պահանջարկից.
ա) որոշում է թույլտվությունների պահանջվող քանակը,
բ) թույլտվությունների քանակի համաձայնեցման նպատակով արտերկրի պետությունների իրավասու մարմինների հետ վարում է բանակցություններ:
5.3 Միջպետական համաձայնագրերով նախատեսված և քվոտաների մասին ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայացված հայտերի հիման վրա՝
ա) ոչ ուշ, քան մինչև նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը (եթե չկա լրացուցիչ պայմանավորվածություն), ապահովում է անհրաժեշտ թվաքանակով Հայաստանի Հանրապետության թույլտվությունների բլանկների պատրաստումը,
բ) հաստատում է թույլտվությունները և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թ. ապրիլի 22-ի թիվ ՆԿ 557 կարգադրության պահանջներին համապատասխան ապահովում միջպետական համաձայնագրի կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին դրանց ժամանակին ուղարկումը:
5.4 Սահմանված թվաքանակից դուրս արտասահմանյան թույլտվությունների լրացուցիչ քանակի անհրաժեշտության դեպքում ներկայացնում է հիմնավորված առաջարկություն, Հայաստանի Հանրապետության թույլտվությունների լրացուցիչ պահանջարկի առաջարկություն ստանալու դեպքում՝ կազմակերպում լրացուցիչ բանակցություն համապատասխան երկրի իրավասու մարմնի հետ:
5.5 Արտասահմանյան թույլտվությունների ստացումից հետո կատարում է թույլտվությունների բաշխում եռամսյակային կտրվածքով, ապահովում Հայաստանի Հանրապետության փոխադրողների տեղեկացումը և անկախ փոխադրողների կազմակերպաիրավական ձևերից՝ սույն Կարգի պահանջներին համապատասխան իրականացնում է թույլտվությունների հատկացումը՝ նախապես ներկայացնելով դրանց տրման պայմանները:
5.6 Թույլտվությունների հատկացման ժամանակ ապահովում է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան երկրների հետ կնքված համաձայնագրերով միջպետական փոխադրումներին ներկայացվող պահանջների մասին փոխադրողների տեղեկացումը:
III. Թույլտվությունների հատկացման գործընթացին ներկայացվող պայմանները
6. Արտասահմանյան թույլտվություն ստանալու համար փոխադրողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) հայտ (ձևը կցվում է),
բ) փոխադրման պայմանագիրը,
գ) պետական ռեգիստրի գրանցման վկայականը,
դ) տրանսպորտային միջոցների (բեռնատար ավտոմեքենա, բեռնատար քարշակ, կցորդ, կիսակցորդ) տեխնիկական փաստաթղթերը, վարձակալության դեպքում՝ վարձակալման պայմանագիրը,
ե) վարորդների միջազգային ավտոմոբիլային երթևեկության իրավունքի վկայականները,
զ) տրանսպորտային միջոցն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) օրինականությունը հաստատող փաստաթուղթը,
է) վտանգավոր բեռների փոխադրումների դեպքում վարորդներին տրված սահմանված ձևերի թույլտվությունները,
ը) ապրանքատրանսպորտային բեռնագիր:
Սույն կետի բ) և գ) ենթակետերով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փոխադրողների կողմից:
7. Թույլտվությունների հատկացումն իրականացվում է փոխադրողների կողմից սույն կարգի 6 կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու և քննարկման արդյունքներով համապատասխանելու դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Թույլտվությունները հատկացվում են ըստ իրականացվող փոխադրումների նշանակության ու տեսակի և տարաբաժանվում են.
9. Թույլտվությունների բլանկը տրվում է միավոր ավտոտրանսպորտային միջոցին՝ բեռը նշանակման վայր հասցնելու և հետադարձ ուղղությամբ երթ կատարելու համար:
10. Պետական լիազորված մարմինը թույլտվությունների հատկացումը կարող է մերժել հետևյալ դեպքերում.
ա) եթե փոխադրողի կողմից ներկայացվել են սույն Կարգի 6 կետով պահանջվող ոչ բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն;
բ) եթե սպառվել է եռամսյակի համար նախատեսված տվյալ արտասահմանյան թույլտվությունների սահմանաքանակը;
գ) եթե հայտ ներկայացրած փոխադրողի կողմից տվյալ տարվա ընթացքում իրականացված որևէ միջպետական բեռնափոխադրումների հետ կապված համաձայնագրի կողմ հանդիսացող պետության կողմից ահազանգ է ստացվել փոխադրողի կողմից համաձայնագրի պահանջները չկատարելու կամ խախտումներ թույլ տալու մասին:
11. Թույլտվությունները հատկացվում են ըստ ստացված հայտերի հերթականության: Միաժամանակյա մի քանի հայտերի ստացման դեպքում, եթե եռամսյակի կտրվածքով նախատեսված թույլտվությունների սահմանաքանակի առկա մնացորդը չի բավարարում ներկայացված պահանջարկը, թույլտվությունների հատկացման առավելություն է տրվում ըստ հետևյալ առաջնահերթության.
ա) պետական նշանակության բեռնափոխադրումների համար;
բ) այն միջազգային փոխադրողների համար, որոնք տվյալ տարվա համար նախապես ներկայացրել են բեռնափոխադրումների պահանջարկի հայտեր:
Նշված ենթակետերով նախատեսված առավելությունների բացակայության դեպքում թույլտվությունների հատկացման առաջնահերթությունը որոշվում է ըստ պետական լիազորված մարմնի կողմից հայտի մուտքագրման հերթական համարի, եթե դրանք բավարարում են սույն Կարգի պահանջները:
12. Թույլտվությունների հատկացումն իրականացվում է եռամսյակի համար նախատեսված սահմանաքանակի (կամ մնացորդի) սահմաններում: Բացառության կարգով՝ սույն Կարգի 11 կետի ա) և բ) ենթակետերով նախատեսված դեպքերում պետական լիազորված մարմինը կարող է բավարարել հայտերի պահանջարկը հաջորդ եռամսյակի սահմանաքանակի հաշվին:
13. Եռամսյակի համար նախատեսված, սակայն չօգտագործված թույլտվությունները ինքնաբերաբար անցնում և բաշխվում են հաջորդ եռամսյակների վրա:
14. Թույլտվությունների հատկացման գործընթացում ծագած վեճերը բողոքարկվում են միջպետական համաձայնագրերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. Թույլտվությունների բլանկների պահպանման, հաշվառման ԵՎ ոչնչացման կարգը
15. Արտասահմանյան թույլտվությունների բլանկների պահպանումը, հաշվառումը և չօգտագործված բլանկների ոչնչացումն իրականացնում է պետական լիազորված մարմինը:
16. Թույլտվությունների բլանկների պահպանումն իրականացվում է առանձին անկիզելի պահարանում: Պահպանումն իրականացնում է պետական լիազորված մարմնի իրավասու ստորաբաժանումը:
17. Թույլտվությունների բլանկների հաշվառումն իրականացվում է ըստ միջպետական համաձայնագրերի կողմ հանդիսացող պետությունների՝ հատուկ մատյանում (ձևը կցվում է):
18. Թույլտվությունների գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված բլանկները ոչնչացվում են: Թույլտվությունների բլանկների ոչնչացումն իրականացվում է պետական լիազորված մարմնի հանձնաժողովի կողմից խիստ հաշվառման փաստաթղթերի ոչնչացման կարգով:
Ձև
ՀԱՅՏ N ‑‑‑‑
Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային
տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումների
թույլտվությունների հատկացման
Հայտատու _____________________________________________
նպատակով խնդրում եմ ըստ ներքոհիշյալ տրանսպորտային միջոցների հատկացնել թույլտվության բլանկներ:
Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը: Նախապես ծանոթացել եմ միջպետական բեռնափոխադրումներին ներկայացվող պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը: Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ՝
ՄԱՏՅԱՆ Միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկների հաշվառման
|