Գլխավոր տեղեկություն
Номер
N 116-045
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.03.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.02.27/6(69) Հոդ.6
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
08.12.2000
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
08.12.2000
Дата вступления в силу
09.03.2001

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

9 հունվարի 2001 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 դեկտեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 116-045

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՂԵՄԱՍԻ ՈՒՂԵՀԱՏՎԱԾԻ (ՏԵՂԱՄԱՍԻ) ԲՐԻԳԱԴԱՎԱՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2000 թ. հուլիսի 14-ի N 401 որոշմամբ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Թունելային կառույցների ուղեմասի ուղեհատվածի (տեղամասի) բրիգադավարին հրահանգը»:

2. Հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:


Է. Մադաթյան

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՂԵՄԱՍԻ ՈՒՂԵՀԱՏՎԱԾԻ (ՏԵՂԱՄԱՍԻ) ԲՐԻԳԱԴԱՎԱՐԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը ընդունվել է «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին և 5-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» թիվ 401 որոշմամբ և ՀՀ վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության» 3-րդ կետին համապատասխան, և բխում է Երևանի մետրոպոլիտենի կանոնադրական խնդիրներից:

1.2. Թունելային կառույցների ուղեմասի ուղեհատվածի (տեղամասի) բրիգադավարը (հետագայում բրիգադավար) հանդիսանում է արհեստական կառույցների ընթացիկ պահպանման բոլոր աշխատանքների անմիջական կատարողն իրեն վստահված տեղամասում և ապահովում է գնացքների անվտանգ ու անընդմեջ երթևեկությունը սահմանված արագություններով:

1.3. Բրիգադավարի գնացքների երթևեկությանն առնչվող պաշտոնում նշանակվող անձը պետք է.

1.3.1. փորձություն բռնի ՀՀ տրանսպորտի նախարարի 29.12.98 թ. թիվ 116/0023 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների» (ՏՇԿ), (գրանցման թիվ 18990012), 07.01.98 թ. թիվ 01/116-0011 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի», (գրանցման թիվ 189800134), 02.04.97 թ. թիվ 116-004 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգի», (գրանցման թիվ 18970025), պաշտոնեական հրահանգների և պարտականությունների, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության և արտադրական սանիտարիայի կանոնների և հրահանգների, 20.01.99 թ. թիվ 13 (116-0025) հրամանով հաստատված «Մետրոպոլիտենի աշխատողների կարգապահության մասին կանոնադրության» (գրանցման թիվ 19990024) իմացությունից և հետագայում պարբերաբար ստուգման ենթարկվի դրանց վերաբերյալ գիտելիքներից:

1.4. Բրիգադավարը նշանակվում, տեղափոխվում և ազատվում է պաշտոնից գծի և թունելային կառույցների մասնաճյուղի պետի հրամանով:

1.5. Բրիգադավարը անմիջականորեն ենթարկվում է թունելային ուղեհատվածի վարպետին և հանդիսանում է նրա օգնականը:

 

2. ԲՐԻԳԱԴԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Բրիգադավարն իրավունք ունի.

2.1.1. տվյալ պահին փաստացի կատարվող աշխատանքից հեռացնել իրեն ենթակա բանվորներին, արտադրական և աշխատանքային կարգապահության, անվտանգության տեխնիկայի պահանջների կոպիտ խախտման համար, այդ մասին զեկուցելով թունելային կառույցների ուղեմասի ուղեհատվածի վարպետին:

2.1.2. Իր բրիգադի բանվորներին ներկայացնել կարգի բարձրացման:

2.1.3. Առաջարկություններ անել իր բրիգադի բանվորներին խրախուսելու կամ տույժի ենթարկելու վերաբերյալ:

2.2. Բրիգադավարը պարտավոր է.

2.2.1. կատարել նորոգման աշխատանքները նախագծին խիստ համապատասխան առանց շեղումների:

2.2.2. Ապահովել բրիգադին` հանձնարարված աշխատանքների և կատարման բարձր որակ, պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները:

2.2.3. Ձեռնամուխ լինել գնացքներին ազդանշան տալու պահանջ ունեցող աշխատանքներին միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ կայարանի հերթապահի կողմից նախազգուշացումը ստացվել է:

2.2.4. Ճիշտ և ժամանակին պաշտպանել աշխատանքների կատարման տեղը կանգառի ազդանշաններով` համաձայն Մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի:

2.2.5. Պահպանել սահմանված եզրաչափքերը նյութերի, մեխանիզմների և գործիքների բեռնաթափման ժամանակ, շարժակազմի և ուղևորների ազատ ու անվտանգ անցումն ապահովելու նպատակով:

2.2.6. Ապահովել մեխանիզմների և գործիքների ճիշտ և լիարժեք օգտագործումը:

2.2.7. Կիրառել աշխատանքների կատարման ռացիոնալ ձևեր և եղանակներ` ապահովելով նյութերի խնայողաբար օգտագործումը:

2.2.8. Աշխատանքները կատարել պլանով (գրաֆիկով) նախատեսված ժամկետներում և Մետրոպոլիտենի արհեստական կառույցների ընթացիկ պահպանման հրահանգին, տեխնիկական ցուցումներին և տեխնոլոգիական գործընթացին լրիվ համապատասխան:

2.2.9. Աշխատանքներն ավարտելուց հետո խնամքով հավաքել նյութերը և գործիքները գնացքների երթևեկության և ուղևորների անցման անվտանգությունն ապահովելու նպատակով:

2.2.10. Ժամանակին անհրաժեշտ հայտեր ներկայացնել տրանսպորտի, մեխանիզմների, նյութերի և այլնի համար:

2.2.11. Արհեստական կառույցների կառուցվածքներում անսարքությունների հայտնաբերման դեպքում անմիջապես զեկուցել ուղեհատվածի վարպետին, իսկ գնացքների երթևեկության կամ ուղևորների անցուդարձի անվտանգությանը սպառնացող վտանգի առաջացման դեպքում առաջին հերթին գնացքային հերթապահ կարգավարին, որից հետո ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

2.2.12. Հետևել իրեն ենթակա բանվորների կողմից հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը:

2.3. Թունելում կամ կայարանում հրդեհի առաջացման դեպքում բրիգադավարը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի հրդեհը մարելու և նրա հետագա տարածումը թույլ չտալու համար այդ նպատակի համար ներգրավելով իր բրիգադի բոլոր բանվորներին և օգտագործելով բոլոր առկա հակահրդեհային միջոցները: Միաժամանակ դրա մասին անմիջապես զեկուցի գնացքային հերթապահ կարգավարին և ուղեհատվածի վարպետին:

2.4. Աշխատանքը սկսելուց առաջ բրիգադավարը պարտավոր է ստուգել գործիքների, սանդուղքների, պատվանդանների, վերնակների և այլ սարքավորանքի սարքինությունը և աշխատանքի ընթացքում դրանք կիրառել միայն սարքին վիճակում:

 

3. ԲՐԻԳԱԴԱՎԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Բրիգադավարն անձնական պատասխանատվություն է կրում բրիգադի աշխատանքում տեղ գտած վրիպումների, աշխատանքի որակի, գործող հրահանգների և կանոնակարգերի խախտման համար:

3.2. Բրիգադավարը պատասխանատվություն է կրում իր բրիգադի կողմից սպասարկվող կայարաններում և նախասրահներում գնացքների երթևեկության անվտանգության և ուղևորների անարգել անցուդարձը ապահովելու համար: