Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-05/8-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.06.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.06.15/14(162) Հոդ.191
Принят
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Дата принятия
18.05.2004
Подписан
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Дата подписания
18.05.2004
Дата вступления в силу
25.06.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման
թիվ 12404128

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

18 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՈՐՈՇ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին. N 256-Ն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Ուժը կորցրած ճանաչել.

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 01/45 հրամանը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/776 հրամանը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1945 հրամանը:

 

ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան