ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հունվարի 2006 թվականի N 74-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Երևանի քաղաքապետարանի «Թիվ 6 մանկական նևրոլոգիական կլինիկական հիվանդանոց»
ԱՊՓԲԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 6 մանկական նևրոլոգիական կլինիկական հիվանդանոց» ԱՊՓԲԸ (2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000395 լիցենզիան) իրավաբանական հասցեն ք. Երևան, Նոր Նորքի 2 զանգված, Մոլդովական 41 հասցեն տեղափոխել ք. Երևան, Գյուրջյան փող., թիվ 10 հասցե:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|