«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2006 թ. |
N 36-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 28-րդ կետով սահմանված «Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության օրինակելի ձև Հ-11-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Հանել համայնքի բյուջեի ծախսերի (գործառական դասակարգմամբ) կատարման վերաբերյալ հաշվետվության «469 -նախորդ տարիների ընթացքում գոյացած պարտքերի մարում» պարբերությունը:
2. Համայնքի բյուջեի ծախսերի (տնտեսագիտական դասակարգմամբ) կատարման վերաբերյալ հաշվետվության «740-2. Կապիտալ նորոգումների ծախսեր» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
800 |
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄ (տող805) |
X |
805 |
այդ թվում՝ Փոխատվություններ (տող810+ տող820) |
X |
810 |
այդ թվում՝ Այլ տեղական ինքնակառավարման մարմիններ (տող811+ տող812) |
X |
811 |
- տրամադրում |
7900 |
812 |
- մարում |
X |
813 |
Երևան քաղաքի բյուջե (տող814+ տող815) |
X |
814 |
- տրամադրում |
7900 |
815 |
- մարում |
X |
820 | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (տող 821+ տող 822) |
X |
821 |
- տրամադրում |
7900 |
822 |
- մարում |
X |
3. Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների կատարման վերաբերյալ հաշվետվության.
- «921-Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից առաջացած միջոցներից համայնքի բյուջե մասհանումից մուտքեր» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «921-Իրավաբական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից առաջացած միջոցներից համայնքի բյուջե մասհանումից մուտքեր»,
- «941-մարում» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
9411 |
Այլ տեղական ինքնակառավարման մարմիններից փոխատվությունների (տող 9412+տող9413) |
9412 |
-ստացում |
9413 |
-մարում |
Նախարար |
Վ. Խաչատրյան |