Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-05/3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.102
Принят
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Дата принятия
17.02.2004
Подписан
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Дата подписания
17.02.2004
Дата вступления в силу
11.04.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

11 մարտի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12404044

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

17 փետրվարի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
պետական ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
N 151-Ն
25 փետրվարի 2004 թ.

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
17 փետրվարի 2004 թ.
N 1-05/3-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետի`

ա) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) այն անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված ապրանքների մնացորդը (հաշվարկված մաքսային արժեքով), որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին (մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի կնքման (ապրանքների բացթողնման) ամսաթվին) հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գերազանցում է 1,0 մլն դրամը (այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների համար օրենքով նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում մաքսային մարմինների կողմից, հարկ վճարողները կարող են իրենց կողմից մաքսային մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա ներմուծման պահին վճարել այդ գումարը (այն արտացոլվում է մաքսային հայտարարագրում) և սահմանված կարգով համարվել պարզեցված հարկ վճարող, ընդ որում` մաքսային սահմանին վճարված այդ ԱԱՀ-ի գումարները միացվում են ծախսերին պարզեցված հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում).».

բ) «ե» ենթակետում «մեկենասային» բառը փոխարինել «գովազդային» բառով:

2. Հրահանգի 1.6 կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը ներկայացնելու դեպքում համարվում են պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:»:

3. Հրահանգի 1.7 կետի`

ա) առաջին պարբերության «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը (հոդված 17012).».

բ) երկրորդ պարբերության`

- «բ» ենթակետում «մեկենասային» բառը փոխարինել «գովազդային» բառով,

- «դ» ենթակետում «(որոնց համար նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում ներմուծման պահին)» բառերը փոխարինել «(որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին)» բառերով և ենթակետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

«Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների համար օրենքով նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում մաքսային մարմինների կողմից, հարկ վճարողները կարող են իրենց կողմից մաքսային մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա ներմուծման պահին վճարել այդ գումարը (որն արտացոլվում է մաքսային հայտարարագրում) և սահմանված կարգով շարունակել համարվել պարզեցված հարկ վճարող, ընդ որում` մաքսային սահմանին վճարված այդ ԱԱՀ-ի գումարները միացվում են ներմուծված ապրանքների ձեռքբերման արժեքին:»:

4. Հրահանգի 4.3 կետից և օրինակ 6-ից հանել «ընդհանուր կարգով և (կամ)» բառերը:

5. Հրահանգի 4.4 կետում «ընդհանուր կարգով (կամ հաստատագրված վճարով)» բառերը փոխարինել «հաստատագրված վճարով» բառերով:

6. Հրահանգի 5.3 կետում «չիրականացնելով ընդհանուր կարգով և (կամ)» բառերը փոխարինել «իրականացնելով կամ չիրականացնելով» բառերով:

7. Հրահանգի 5.4 կետը ուժը կորցրած ճանաչել:

8. Հրահանգի 6.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6.4. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունները այդպիսին համարվելու ժամանակաշրջանում (անկախ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու հանգամանքից) շահութահարկի կանխավճարներ և շահութահարկի նվազագույն գումարի ամսական վճարումներ չեն կատարում:

Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը այդպիսին համարվելու ժամանակաշրջանում (անկախ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու հանգամանքից) եկամտահարկի կանխավճարներ չեն կատարում և այդ ժամանակաշրջանի համար եկամտահարկի նվազագույն գումար չեն վճարում:»:

9. Հրահանգի 7.5 կետի`

ա) երկրորդ և չորրորդ պարբերություններում «ընդհանուր կարգով (կամ հաստատագրված վճարով)» բառերը փոխարինել «հաստատագրված վճարով» բառերով.

բ) երրորդ պարբերությունից հանել «ընդհանուր կարգով և (կամ)» բառերը:

10. Հրահանգի 9.1 կետից հանել «ընդհանուր կարգով և (կամ)» բառերը:

11. Հրահանգի 9.2 կետում «ընդհանուր կարգով (կամ հաստատագրված վճարով)» բառերը փոխարինել «հաստատագրված վճարով» բառերով:

12. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 1
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
(պարզեցված հարկ վճարող
համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը
_______________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը                
2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի
անունը, ազգանունը
3. Առևտրային կազմակերպության
անվանումը
4. Հասցե (բնակության վայրը) 5. Հեռախոսի համարը

 

Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող

Սույնով հայտարարում եմ, որ.

ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ

տարում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և

մատուցված ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի)

ընդհանուր գումարը չի գերազանցել 50,0 մլն դրամը

բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային

պարտավորությունները (այդ թվում` տույժերը և տուգանքները) կազմում են

100,0 հազ. դրամից պակաս գումար

գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության

համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ

վճարված չի եղել ներմուծման պահին) չիրացված` մաքսային արժեքով

հաշվարկված մնացորդը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ չի

գերազանցում 1,0 մլն դրամը

դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված

վճարով) հարկվող ապրանքներ արտադրող

ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական

կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում

մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ

վիճակախաղերի կազմակերպիչ

զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ

իրականացնում իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի

բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման

հարցերով խորհրդատվություն

է) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող

Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների

համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը

 

Հարկ վճարողի (պատասխա-
նատու անձի) ստորագրություն
Հարկ վճարողի
կնիքը
Տարածքային հարկային
տեսչության պետ`

Տեսուչ`

 

 

Հայտարարագրի ներկայացման ժամկետը
____ _____________ 200__ թ.

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՏՀՏ: ՏՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հայտարարագրի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանունը

[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը»: