«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
6 հունիսի 2003 թ. |
N 03/15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԴԱՇՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ՝ Ի ԴԵՄՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՏԵՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱՆՔ-2003» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՐԿՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել` Հայաստանի Հանրապետության և Եվրոպայում դաշնային ուժերի Գերագույն հրամանատարության՝ ի դեմս Հարավային հրամանատարության միջև «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժության մասնակից ուժերին հյուրընկալ երկրի օժանդակության տրամադրման վերաբերյալ» Փոխըմբռնման Հուշագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման հրահանգը:
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ՝ |
Ե. Զախարյան |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Հայաստանի Հանրապետության ԵՎ Եվրոպայում դաշնային ուժերի Գերագույն հրամանատարության՝ ի դեմս Հարավային հրամանատարության միջԵՎ «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժության մասնակից ուժերին հյուրընկալ երկրի օժանդակության տրամադրման վերաբերյալ» Փոխըմբռնման Հուշագրով սահմանված հարկային, մաքսային ԵՎ այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ համաձայնեցված, հայտնում է.
1.1. Սույն հրահանգը կանոնակարգում է 2003 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայում դաշնային ուժերի Գերագույն հրամանատարության՝ ի դեմս Հարավային հրամանատարության միջև «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժության մասնակից ուժերին հյուրընկալ երկրի օժանդակության տրամադրման վերաբերյալ» Փոխըմբռնման Հուշագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման շրջանակները և տրամադրման կարգը:
1.2. Սույն հրահանգով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները ամրագրված են «Փոխըմբռնման Հուշագրի» վեցերորդ մասում և դրան հաջորդող «Տեխնիկական կարգեր»-ի 9-րդ և 10-րդ մասերում:
1.3. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
1.4. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքների մատակարարման կամ ներմուծման, ծառայությունների մատուցման, ապրանքների և ծառայությունների անհատույց կամ մասնակի հատուցմամբ սպառման գործարքների (գործառնությունների) նկատմամբ սույն հրահանգով նախատեսված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, աշխատանքների կատարումը հաստատող ակտ, գնման չեկ և այլն), ինչպես նաև սույն հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքը:
1.5. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ելքի համար նախատեսված տուրքի գծով նախատեսված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում սույն հրահանգի հավելված 2-ում բերված տեղեկանքը:
1.6. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ անձինք) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում՝ ծրագրերի իրականացման համար լիազորված մարմնի հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:
1.7. Սույն հրահանգով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են միայն «Փոխըմբռնման Հուշագրի» գործողության ժամկետի ընթացքում:
II. «Փոխըմբռնման Հուշագրով» սահմանված հարկային, մաքսային ԵՎ այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառումը
2.1. «Փոխըմբռնման Հուշագրով» նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են՝
ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,
բ) ներմուծվող ապրանքների ազատում՝ ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից,
գ) Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձանց ազատում՝ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ելքի համար նախատեսված տուրքի վճարումից:
2.2. Ավելացված արժեքի հարկ
2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետև՝ ԱԱՀ) ազատվում են «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվող՝
ա) ապրանքների ներմուծումը,
բ) հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ):
2.2.2. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):
2.2.3. Սույն հրահանգի 2.2.2 կետում՝
ա) նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում՝ հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով,
բ) նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռք բերման արժեքին),
գ) նշված անձինք հարկից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
2.3. Մաքսատուրք
2.3.1. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից:
2.4. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրք
2.4.1. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ելքի համար նախատեսված տուրքի վճարումից:
III. «Փոխըմբռնման Հուշագրով» սահմանված հարկային, մաքսային ԵՎ այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները հիմնավորող տեղեկանքների տրման կարգը
3.1. «Փոխըմբռնման Հուշագրով» սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրքի) արտոնությունների կիրառման համար, սույն հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:
3.2. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրքի գծով արտոնությունների կիրառման համար, սույն հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:
3.3. Արտոնությունների կիրառման հիմք հանդիսացող՝ սույն հրահանգի 1 և 2 հավելվածներում բերված տեղեկանքները տրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատասխանատու անձի կողմից՝ համապատասխանաբար, հրահանգի 1.4-րդ և 1.5-րդ կետերում նշված դեպքերում:
3.4. Հրահանգի 3.1-րդ կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 (չորս) օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:
Ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները, դրանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնում են իրենց հաշվառման վայրի համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունը տեղեկանքի մեկ պատճենն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, իսկ մյուս պատճենը՝ գրանցում է հարկ վճարողի անձնական գործում:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:
3.5. «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օդանավակայաններում գրանցման ժամանակ գրանցող (պետական տուրք գանձող) պաշտոնատար անձի կողմից լրացվում է արտոնության հավաստագիր, որը ստորագրվում և թողնվում է գրանցումն իրականացնող ընկերության մոտ:
Հավելված 1
Տ ե ղ ե կ ա ն ք N….......…
…............. ……………… 200 թ.
Սույնով հաստատվում է, որ
........................................................................................................................……………..…
(ծրագիր իրականացնող լիազորված մարմնի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)
«Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա նախատեսված ծրագրերի շրջանակներում
.................................................................................................................................................
(իրականացվող ծրագրի անվանումը)
..............…………………..........................................................................................................
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն- ազգանունը)
գրանցված..…....................................................................................…………………………
(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)
............................……………..........................................………..............................................
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում (ներմուծում է)..................................................................................................
.................................................................................................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
...................................…………................................................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Ծրագիր իրականացնող լիազորված մարմնի |
................................................. |
պատասխանատու անձ |
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ. Տ. (դրոշմակնիք) |
Հավելված 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 00000
Տրվում է ____________________________________________________
երկիրը
քաղաքացի _________________________________________________-ին,
անունը, ազգանունը
ծնված ____________ ________________________-ի |
19 ____ թ. |
անձնագիր թ. ____________________________
առ այն, որ նա, հանդիսանալով «Փոխըմբռնման Հուշագրի» հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձ, «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայում դաշնային ուժերի Գերագույն հրամանատարության` ի դեմս Հարավային հրամանատարության միջև «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժության մասնակից ուժերին հյուրընկալ երկրի օժանդակության տրամադրման վերաբերյալ» Փոխըմբռնման Հուշագրի համաձայն, ազատված է օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումից:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ |
____________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը | |
_____ ______________-ի 2003 թ. |
|
Կ.Տ |