«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
3 փետրվարի 2003 թ. |
N 03/05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 18.12.2001 ԹՎԱԿԱՆԻ N 02/1996 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ա» կետը և նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 18.12.2001 թվականի N 02/1996 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակի 1-ին կետը լրացնել նոր «գ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներ և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունների պետերը և կենտրոնների տնօրենները:»:
|
Ե. Զախարյան |