Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/102
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.48
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
24.01.2002
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
24.01.2002
Дата вступления в силу
18.04.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

24 հունվարի 2002 թ.
ք. Երևան

N 02/102

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 02/120 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածը՝

 

Հրամայում եմ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունվարի 30-ի «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 02/120 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները (կցվում է):

 

ՀՀ պետական

եկամուտների նախարար՝

 Ե. Զախարյան

 

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների նախարար՝
________________ Ե. Զախարյան

24 հունվարի 2002 թ.
թիվ 02/102 հրամանով

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝
________________ Վ. Խաչատրյան

_____ հունվարի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունվարի 30-ի N 02/120 հրամանով հաստատված «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման եվ վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակում կատարվող փոփոխությունները

 

Հրամանով հաստատված հրահանգչական նամակի՝

ա) վերնագրում և տեքստում «2000-2001 թվականների» բառերը փոխարինել «2000-2002 թվականների» բառերով:

բ) IV բաժնում «2001 թվականի» բառերը փոխարինել «2001-2002 թվականների» բառերով: