Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/776
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.08.2001-25.06.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.08.01/14(77) Հոդ.98
Принят
Պետական եկամուտների նախարար
Дата принятия
06.06.2001
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
06.06.2001
Дата вступления в силу
06.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2004

124.02/776.06.06.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 02/776

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետն ու 38 հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը:

 

ՀՀ պետական
եկամուտների նախարար`

Ա. Մանուկյան

 

Հաստատված է
Հայաստանի
 Հանրապետության
պետական եկամուտների
նախարարության
2001 թ. հունիսի 06-ի
թիվ 02/776 հրամանով
__________ Ա. Մանուկյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի
 Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
2001 թ. 06-ի 06
________ Վ. Խաչատրյան

  Համաձայնեցված է
Հայաստանի
 Հանրապետության
սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի հետ
2001 թ. 06-ի 06
__________ Ֆ. Մուշեղյան

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջեվ կնքված համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային եվ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետն ու 38 հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 2-րդ կետը, միջազգային պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համաձայնեցված հայտնում է.

1.1. Սույն հրահանգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև կնքված համաձայնագրերով (այսուհետև` Համաձայնագրեր)` իրականացվող ծրագրերի նկատմամբ`

- 1997 թ. հուլիսի 25-ի «Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության միջոցառումներ» նախագծի շրջանակում ֆինանսական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր.

- 1997 թ. հուլիսի 25-ի «Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության միջոցառումներ (Քանաքեռ ՀԷԿ) նախագծի վերաբերյալ ֆինանսական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր.

- 1998 թ. հուլիսի 27-ի «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր.

- 1998 թ. հուլիսի 27-ի «1997 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր.

- 1999 թ. սեպտեմբերի 13-ի «1999-2000 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր:

1.2. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են Համաձայնագրերի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:

1.3. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

1.4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն նյութերի և սարքավորումների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքերում ծրագիր իրականացնող կազմակերպության հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:

 

2. Համաձայնագրերով նախատեսվող արտոնությունների կիրառումը

 

2.1 Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`

ա) ազատում ավելացված արժեքի հարկից,

բ) ներմուծվող նյութերի և սարքավորումների ազատում մաքսատուրքից,

գ) գործատուների ազատում վարձու աշխատողներին և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց,

դ) ապահովադիրների ազատում` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից,

ե) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց ազատում եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) եկամտահարկից,

զ) ոչ ռեզիդենտների ազատում եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկից:

 

2.2 Ավելացված արժեքի հարկ

 

2.2.1 Ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին`

ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից նյութերի և սարքավորումների ներմուծումը,

բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայություների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ).

գ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:

2.2.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի, անձնական սպառման պահանջների բավարարման սահմաններում սննդամթերքի ու դեղորայքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից,

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց կողմից մեկ ընտանիքի համար մեկական ավտոմեքենայի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից:

2.2.3. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:

 

2.3 Շահութահարկ

 

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծված, Հայաստանի Հանրապետությունում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից):

 

2.4 Եկամտահարկ

 

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից (գանձումից):

 

2.5 Մաքսատուրք

 

2.5.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ծրագիր իրականացնող կազմակերպության կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից նյութերի և սարքավորումների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:

2.5.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի, անձնական սպառման պահանջների բավարարման սահմաններում սննդամթերքի և դեղորայքի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց կողմից մեկ ընտանիքի համար մեկական ավտոմեքենայի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:

 

2.6 Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերն իրականացնող իրավաբանական անձինք ազատվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներից Հայաստանի Հանրապետություն գործուղված ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց:

 

3. Արտոնություններից օգտվելու կարգը

 

3.1 Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում`

ա) Համաձայնագրերով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից տրամադրված վկայականը (վկայականում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, ծրագրի համար ԳԴՀ Կառավարության կողմից նշանակված կազմակերպության անվանումն ու փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները).

բ) Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն).

գ) ծրագիրն իրականացնող կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված` հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքը:

3.2. Սույն հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

 

  

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության
միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով
նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ........

...... ............................ 200... թ.

 

Սույնով հաստատվում է, որ ................................................................................................

ծրագիր իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության)

...............................................................................................................................................

անվանումը կամ ֆիզիկական անձի անունը

...............................................................................................................................................

ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, առկայության դեպքում ՀՎՀՀ-ն

 

«ՀՀ Կառավարության և ԳԴՀ Կառավարության միջև 199.. թ. ........-ի .......-ի

.................................................................................................................. շրջանակներում

համաձայնագրի անվանումն ու համառոտ բովանդակությունը

ներմուծվում է ........................................................................................................................

գումարը թվերով և փակագծերում տառերով

......................................................................................... հազ. դրամ ընդհանուր արժեքով

...............................................................................................................................................

ապրանքների անվանումը

 

Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) .................................

ապրանքներ մատակարարողի,       

...............................................................................................................................................

ծառայություններ մատուցողի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), ՀՎՀՀ-ը

...............................................................................................................................................

ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման

...............................................................................................................................................

հիմքերը (տեղեկանքը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը), մատակարարվող ապրանքների,

...............................................................................................................................................

մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը, մատակարարվող ապրանքների քանակը

...............................................................................................................................................

կամ մատուցվող ծառայությունների ծավալը և դրանց ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում տառերով)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ԳԴՀ Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

և էկոնոմիկայի նախարարության

պատասխանատու անձ`
 

...........................................................

ստորագրություն, անուն, ազգանուն

 

Կ.Տ. կամ դրոշմակնիք (առկայության դեպքում` կնիք)