124.02/520.26.04.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26 ապրիլի 2001 թ. ք. Երևան |
N 02/520 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետն ու 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրահամայնքի Հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին» հրահանգը:
ՀՀ պետական |
Ա. Մանուկյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետն ու 38 հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 2-րդ կետը, միջազգային պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համաձայնեցված հայտնում է.
1.1. Սույն հրահանգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրահամայնքի Հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով նախատեսված տեխնիկական օգնության ծրագրերի (TACIS) նկատմամբ:
1.2. Եվրահամայնքի Հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) ֆինանսավորման հուշագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններն ամրագրված են ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոններով:
1.3. Հանձնաժողովի ֆինանսավորման հուշագրերով նախատեսված ծրագրերի նկատմամբ հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են ֆինանսավորման հուշագրերի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:
1.4. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
1.5. Հանձնաժողովի ֆինանսավորման հուշագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքերում` ծրագիր իրականացնող կազմակերպության կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպության հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐՈՎ ՎԵՐԱՊԱՀՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
2.1. Հանձնաժողովի ֆինանսավորման հուշագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`
ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,
բ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից,
գ) գործատուների ազատում վարձու աշխատողներին և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց,
դ) ապահովադիրների ազատում` ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից,
ե) ֆիզիկական անձանց ազատում եկամտահարկից,
զ) ոչ ռեզիդենտների ազատում եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկից:
2.2. Ավելացված արժեքի հարկ
2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` Հանձնաժողովի կողմից տրամադրվող շնորհների հաշվին`
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը,
բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպությանը կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությանն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ):
2.2.2. Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`
ա) օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական կամ կենցաղային օգտագործման իրերի, ինչպես նաև անձնական օգտագործման նպատակով ներմուծվող սննդամթերքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից,
բ) մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից` պայմանով, որ այդպիսի փոխադրամիջոցն օգտագործվելու է միայն համապատասխան պայմանագրի գործունեության ընթացքում և վերաարտահանվելու է դրա ավարտից հետո:
2.2.3. Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:
2.3. Շահութահարկ
Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, Հանձնաժողովի կողմից տրամադրվող շնորհների հաշվին.
ա) սույն հրահանգի 1.5 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծված, Հայաստանի Հանրապետությունում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից).
բ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի գծով հարկային պարտավորություններն որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2.4. Եկամտահարկ
Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, Հանձնաժողովի կողմից տրամադրվող շնորհների հաշվին.
ա) սույն հրահանգի 1.5 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից (գանձումից).
բ) սույն հրահանգի 1.5 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց` մինչև 2001 թ. դեկտեմբերի 31-ը ստացած եկամուտներն ազատվում են աղբյուրի մոտ պահվող (գանձվող) եկամտահարկից, իսկ տարեկան եկամտահարկը պակասեցվում (նվազեցվում) է այդ միջոցներից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ հաշվարկված եկամտահարկի չափով:
2.5. Մաքսատուրք
2.5.1. Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, Հանձնաժողովի կողմից տրամադրվող շնորհների հաշվին ծրագիր իրականացնող կազմակերպության կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:
2.5.2. Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`
ա) օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական կամ կենցաղային օգտագործման իրերի, ինչպես նաև անձնական օգտագործման նպատակով ներմուծվող սննդամթերքի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,
բ) մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից` պայմանով, որ այդպիսի փոխադրամիջոցն օգտագործվելու է միայն համապատասխան պայմանագրի գործունեության ընթացքում և վերաարտահանվելու է դրա ավարտից հետո:
2.6. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
2.6.1 Հանձնաժողովի կողմից տրամադրվող շնորհների հաշվին ծրագրերն իրականացնող իրավաբանական անձինք ազատվում են վարձու աշխատողներին և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց:
2.6.2 Հանձնաժողովի պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում սույն հրահանգի 1.5 կետին համապատասխան պայմանագրեր կնքած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հանձնաժողովի հետ պայմանագրեր կնքած իրավաբանական անձանց մոտ վարձու աշխատանքներ կատարող և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք Հանձնաժողովի կողմից տրամադրվող շնորհների հաշվին ստացված եկամուտների գծով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, չափով և ժամկետներում:
2.6.3. Ծրագրեր իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են ՀՀ սոցիալական ապահովագրության համապատասխան տարածքային մարմնին տեղեկատվություն տալ տեխնիկական համագործակցության շրջանակներում իրենց մոտ վարձու աշխատանքներ կատարող և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց մասին:
3. Արտոնություններից օգտվելու կարգը
3.1. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում Հանձնաժողովի ֆինանսավորման հուշագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող` սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքը` տրված ծրագիրն իրականացնող կազմակերպությանը կամ նրա պատվերով` ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից: Սույն հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքի հաստատմանը ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
3.2. Սույն հրահանգի հավելված 1-ում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:
Հավելված 1 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ....
...... ............... 200... թ.
Սույնով հաստատվում է, որ .....................................................................................................................
ծրագիր իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության)
......................................................................................................................................................................
անվանումը կամ ֆիզիկական անձի անունը
......................................................................................................................................................................
ազգանունը, իրավաբանական կամ բնակության վայրի հասցեն, առկայության դեպքում ՀՎՀՀ-ն
ՏԱՍԻՍ-ի ֆինանսավորման հուշագրերով նախատեսված ծրագրի .........................................................
ծրագրի անվանումը կամ
............................................................................................................................................... շրջանակներում
համառոտ բովանդակությունը
ներմուծվում է ................................................................................................................................................
գումարը թվերով և փակագծերում տառերով
.............................................................................................................. հազ. դրամ ընդհանուր արժեքով
...........................................................................................................................................................................
ապրանքների անվանումը
Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) .............................................................
ապրանքներ մատակարարողի,
............................................................................................................................................................................
ծառայություններ մատուցողի անվանումը (անուն, ազգանունը), իրավաբանական հասցեն (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն
............................................................................................................................................................................
ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման
............................................................................................................................................................................
հիմքերը (տեղեկանքը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը), մատակարարվող ապրանքների,
.............................................................................................................................................................................
մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը,մատակարարվող ապրանքների քանակը
.............................................................................................................................................................................
կամ մատուցվող ծառայությունների ծավալը և դրանց ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում տառերով)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՏԱՍԻՍ-ի ֆինանսավորման հուշագրերով նախատեսված ծրագրերի հաշվին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձ` |
................................ |
Կ.Տ. կամ դրոշմակնիք (առկայության դեպքում` կնիք) |
|
ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 հունիսի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12401099
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.11.2009, N 3106-Ն | 25.12.2009, N 02/520 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|