Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/396
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.07.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.07.13/10(52)
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
29.05.2000
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
29.05.2000
Дата вступления в силу
23.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29 մայիսի 2000 թ.

N 02/396

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԹԻՎ 767 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը:


ՀՀ պետական եկամուտների
նախարար

Գ. Պողոսյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների
նախարարության 29.05.2000 թ.
թիվ 02/396 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
06.06.2000 թ.

Համաձայնեցված Է
ՀՀ առողջապահության
նախարարություն
07.06.2000թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 5 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով`

«Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների խմբում ներառվում են հետևյալ ծառայությունները`

1. Բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման նպատակով`

1.1. հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում, կոնսուլտացիաների կատարում.

1.2. սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական հետազոտությունների, փորձաքննությունների, կոնսուլտացիաների կատարում:

2. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով բուժկանխարգելիչ հիմնարկներում և վարակիչ հիվանդությունների օջախներում եզրափակիչ ախտահանման աշխատանքների կատարում:

3. Հայտերով և պայմանագրերով կանխարգելիչ ախտահանման, կրծողների ոչնչացման, միջատասպան աշխատանքների կատարում:

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններում (հիվանդանոցներում, առողջարաններում, պրոֆիլակտորիաներում) ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց գիշերելու և բուժումն անցկացնելու համար հիվանդանոցային մահճակալների, հիվանդասենյակների, դիետիկ սննդի կենցաղային հարմարությունների տրամադրումը համարվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում մատուցվող և ազատվում են ավելացված արժեքի հարկից: Առողջարաններում, պրոֆիլակտորիաներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու դիմաց հատուցում է համարվում առողջարանային ուղեգրերի իրացումից ստացված հասույթը: Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ անմիջականորեն չառնչվող (կամ այդ ծառայությունների համար պայմաններ չապահովող) այլ ծառայությունների (լրացուցիչ կոմունալ-կենցաղային հարմարությունների, առանձին հիվանդասենյակների, կահավորանքի, հեռուստացույցների տրամադրման և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց գանձվող լրացուցիչ գումարները չեն համարվում բժշկական օգնության և սպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց հատուցում և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ մատուցող անձանց կողմից կենդանիների բուժման և հիվանդությունների կանխարգելման (այդ թվում` կանխարգելիչ պատվաստումների գծով) ծառայությունները չեն համարվում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով»:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով`

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրականացնող անձինք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համաձայն պարտավոր են հարկից ազատված և հարկվող գործարքների (գործառնությունների) գծով վարել առանձնացված հաշվառում (այդ թվում` առանձնացնելով հարկվող և հարկից ազատված ծառայությունների սակագները)»:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հուլիսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000060

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան