Գլխավոր տեղեկություն
Номер
N 238
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.06.2000-02.01.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.06.10/6(48)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Дата принятия
29.11.1999
Подписан
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Дата подписания
29.11.1999
Дата вступления в силу
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2003

120.0238.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29.11.1999 թ.

N 238

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ»` ՁԵՎ ԹԻՎ 22 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ»` ձև թիվ 22 պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:

 

Նախարար

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի
և վերլուծության նախարարի
29.11.1999 թ. թիվ 238 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ» (Ձեվ թիվ 22) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

 Հրահանգը սահմանում է «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ» (Ձև թիվ 22) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

_____

1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:

 

 Փաստացի գործունեություն հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2:

Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

 Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

 Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

 Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

___

2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

Հաշվետվության լրացման կարգը

 

1. Հաշվետվության I բաժինը «Արտադրանք» լրացվում է համաձայն «Պետական վիճակագրական դիտարկման ձևերում արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների արտահայտման համար» (Ձև թիվ 1-արտ.) պետական վիճակագրական հաշվետվության մեթոդական ցուցումների: Ընդ որում` հաշվետվության 4-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևի 810 տողի ցուցանիշներին, համապատասխանաբար, 5-րդ տողինը` 823 տողի, 6-րդ տողինը` 821 տողի, 7-րդ տողինը` 850 տողի, 8-րդ տողինը` 805 տողի, 9-րդ տողինը` 808 տողի, 10-րդ տողինը 883 (կամ 844) տողի, 11-րդ տողինը` 851 տողի ցուցանիշներին:

2. Հաշվետվության II բաժինը «Ֆինանսական արդյունքներ» լրացվում է համաձայն «Կազմակերպության ֆինանսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև թիվ 1-ֆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 12-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-ֆ (տարեկան) հաշվետվական ձևի 015 տողի, իսկ 13-րդ տողինը` 018 տողի ցուցանիշներին:

3. Հաշվետվության III բաժինը «Հիմնական միջոցներ» լրացվում է համաձայն «Հիմնական միջոցների առկայության և շարժի մասին» (Ձև թիվ 11 ՀՄ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 16-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 11-ՀՄ հաշվետվական ձևի 070 տողի ցուցանիշներին, համապատասխանաբար, 19-րդ տողինը` 080 տողի, 20-րդ տողինը` 020 տողի 3 սյունակի, 21-րդ տողինը` 020 տողի 8 սյունակի ցուցանիշներին:

4. Հաշվետվության IV բաժինը «Աշխատանք» լրացվում է համաձայն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վիճակագրության վերաբերյալ» (Ձև թիվ 1-Ա) պետական վիճակագրական հաշվետվության մեթոդական ցուցումների: Հաշվետվության 22-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-Ա (տարեկան) հաշվետվական ձևի 03 տողի 2-րդ սյունակին, իսկ 25-րդ տողինը` 03 տողի 3-րդ սյունակի ցուցանիշին:

5. Հաշվետվության V բաժինը «էլեկտրաէներգիայի սպառումը և արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը» լրացվում է համաձայն «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղեկայանքների) աշխատանքի մասին» (Ձև թիվ 24-էներգետիկա) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 27-րդ տողի ցուցանիշը պետք է համապատասխանի 24-էներգետիկա հաշվետվական ձևի 2-րդ բաժնի 40, 60, 70 տողերի 2 սյունակի հանրագումարին, իսկ 28-րդ տողինը` 04 տողի ցուցանիշին:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման
ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ)
ՊԿՄՆՀ-ի
(Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ)
ՏԳԸԴ-ի
(Տնտեսական գործունեության
ընդհանուր դասակարգիչ)
                                     

Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________
Ով է ներկայացնում (անվանումը) ____________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)**   

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի               1     2     3    4
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում 
Կազմակերպաիրավական ձևը________________________ծածկագիրը*                I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
__________________________________________ ծածկագիրը
         I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման                          I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                                             I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը _______________________________                                     I_I_I
Հասցեն ______________________________________________
*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):
**) Մի քանի հիմնադիր (մասնակցի) դեպքում þ
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

Ձև թիվ 22
Փոստային-տարեկան

 

Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 29-ի թիվ 238 հրամանով

 

Ներկայացվում է`

 

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

 

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

 

ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ 1999 Թ.

 

(հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով)

Ցուցանիշների անվանումը

Տողի
համարը

Չափի
միավորը

Փաստացի

հաշվետու տարում

նախորդ
տարում

Ա

Բ

Գ

1

2 

I. Արտադրանք

       
Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը համադրելի գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) 4 հազ.դրամ    
Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը համապատասխան տարվա  գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) 6 -»-    
Գործող գներով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ընդհանուր ծավալից սերտիֆիկացված արտադրանք 5 -»-  

X

Ավելացված արժեքը, հաշվարկված համապատասխան տարվա գործող գներով 7 -»-    
Պատրաստի արտադրանքի իրացումը համապատասխան տարվա գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի 8 -»-    
Պատվիրատուին չվճարված վերամշակված հումքի և նյութերի արժեքը (գնահատված շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) 9 -»-    
Անավարտ արտադրության, սեփական արտադրության, կիսաֆաբրիկատների և գործիքների մնացորդների փոփոխությունը գործող գներով,   հավելաճ(+)  նվազում (-) 10 -»-    
Սպառողական ապրանքներ բացթողման գներով (ներառյալ ավելացված արժեքի և ակցիզային հարկերը) 11 -»-    

II. Ֆինանսական արդյունքներ

       
Հաշվետու ժամանակաշրջանի շահույթ (վնաս) 12 հազ.դրամ    
Զուտ շահույթ (վնաս) 13 -»-    

III. Հիմնական միջոցներ

        
Հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը 16 հազ.դրամ    
դրանից` գործունեության հիմնական տեսակի արտադրական հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը 19 -»-    
գործունեության հիմնական տեսակի արտադրական հիմնական միջոցները`          
տարեսկզբին 20 -»-  

X

տարեվերջին 21 -»-  

X

IV. Աշխատանք

       
Արդյունաբերա - արտադրական անձնակազմի միջև ցուցակային թվաքանակը 22 մարդ    
այդ թվում` բանվորների 23 -»-    
Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) 25 հազ.դրամ    

V. Էլեկտրաէներգիայի սպառումը և արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը

       
Արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը տարեվերջին 27 կՎտ    
Սպառվել է էլեկտրաէներգիա 28 հազ.կՎտ ժամ  

X

Հսկիչ գումարը (ձեռնարկությունները և կազմակերպությունները չեն լրացնում) 30    

X

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Սպառողական ապրանքների արտադրության մասին փաստացի տվյալները նախորդ տարվա համար բերվում են ըստ հաշվետու տարվա մեթոդաբանության և գների:

 

___ ________________ 2000 թ.

_______________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Ղեկավար`_____________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

15 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000037

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2002, N 200-Ն 02.01.2003, N 238
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան