Գլխավոր տեղեկություն
Номер
N 240
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.06.2000-05.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.06.10/6(48)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Дата принятия
29.11.1999
Подписан
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Дата подписания
29.11.1999
Дата вступления в силу
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

120.0240.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29.11.1999 թ.

N 240

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 6-ՏՑ (ՀԻԴՐՈ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հիդրոէլեկտրոկայանի գործունեության մասին»` ձև թիվ 6-ՏՑ (հիդրո) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:

 

Նախարար

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի
և վերլուծության նախարարի
29.11.1999 թ. թիվ 240 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (Ձեվ թիվ 6-ՏՑ (հիդրո) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

 Հրահանգը սահմանում է «Հիդրոէլեկտրակայանների գործունեության մասին» Ձև 6-ՏՑ (հիդրո), տարեկան վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

 6-ՏՑ (հիդրո), վիճակագրական հաշվետվությունը ներկայացնում են 500 կՎտ և ավելի հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանները և ՀՀ Էներգետիկայի նախարարության հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից:

Այդ հիդրոէլեկտրակայանները, որոնց շինարարությունը չի ավարտված և որոնց հիդրոէներգետիկ սարքավորումները ընդունված են շահագործման, պարտավոր են ներկայացնել հաշվետվություն 6-ՏՑ (հիդրո)-տարեկան հաշվետվական ձևով:

____

1 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

 Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

 6 ՏՑ (հիդրո) վիճակագրական հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

 6-ՏՑ (հիդրո) հաշվետվությունում տվյալները բերվում են ձևում նշված չափի միավորներով:

 Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

 Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

 Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

 

1-ԻՆ ԲԱԺԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով:

Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայացված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ, ճշտված, նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:

1.2. Հիդրոէլեկտրակայանի առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայացված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:

1.3. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`

 

Pմիջ

=

Pմիջ

-

Pմիջ

-

Pմիջ

-

Pմիջ-

-

Pմիջ

-

Pմիջ

աշխ. տեղ. պլ.նոր. արտ.
պլ.նոր.
կոնս. տեխ.
վերազ.
սահմ.

 

Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 



P
միջ.պլ.նոր


 

=

               n
         P yi x T պլ. նոր.
               1

  ________________________

     365

որտեղ` Pyi -նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է

Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով

 

365 (366) - տարվա տևողությունը, օրերով

 

Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:

Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 P միջ.սահմ.

=

         P սահմ. x T սահմ.   

 365

 

որտեղ` Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է

 

Tսահմ. - սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով

 

1.4. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 P միջ.տեղ.

=

         P1 x t1 +   P2 x t2 +...+  Pi x ti   

 365

 

որտեղ` P1, P2... Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1 , t 2 ... t i (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2+...+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):

Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղեկայված հզորության ցուցանիշի հետ:

1.5. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`

 


αօգտ.


=

է
______

P միջ.տեղակ.

 

որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ.2, տող 32):

 

2-րդ բաժին

Տվյալներ շահագործման վերաբերյալ

 

2.1. Առավելագույն ծանրաբեռնվածությունը` դա հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրում համապատասխան սարքերով:

2.2.Թողարկված է էլեկտրաէներգիա` դա հիդրոէլեկտրակայնների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջին և սկզբի դրությամբ:

2.3. Հոսանքաձողերի բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:

2.4. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:

2.5. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 34) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 32) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման
ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ)
ՊԿՄՆՀ-ի
(Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ)
ՏԳԸԴ-ի
(Տնտեսական գործունեության
ընդհանուր դասակարգիչ)
                                     

Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________
Ով է ներկայացնում (անվանումը) ____________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)**   

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի               1     2     3    4
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում 
Կազմակերպաիրավական ձևը________________________ծածկագիրը*                I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
__________________________________________ ծածկագիրը
         I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման                          I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                                             I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը _______________________________                                     I_I_I
Հասցեն ______________________________________________
*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):
**) Մի քանի հիմնադիր (մասնակցի) դեպքում þ
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

Ձև թիվ 6-ՏՑ
Փոստային-տարեկան

 

Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 29-ի թիվ 240 հրամանով

 

Ներկայացվում է`

 

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

 

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

 

ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 Թ.

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

Ցուցանիշները

Տողի
համարը

Հիդրոէլեկտրակայանի
տեղակայված
հզորությունը
տարեվերջին,
կՎտ

Հիդրոէլեկտրակայանի
օգտագործվող
հզորությունը
տարեվերջին,
կՎտ

Հիդրոէլեկտրակայանի
միջին աշխատանքային
հզորությունը
հաշվետու տարում,
կՎտ

Ա

Բ

1

2

3


 

11

 

 

 

 

Ցուցանիշները

Տողի
համարը

Հիդրոգեներատորային
միջին տեղակայված
տեղակայված
հզորությունը
հաշվետու տարում,
կՎտ

Հաշվետու տարում
միջին տեղակայված
հզորության
օգտագործման
ժամերի թիվը,
բաժ. 2սյն.1 տող 32x1000
բաժ.1սյն.4 տող 11

Հիդրոէլեկտրակայանի
միջին աշխատանքային
հզորությունը
հաշվետու տարում,
կՎտ

Ա

Բ

1

2

3


 

11

 

 

 

 

2. Տվյալներ շահագործման վերաբերյալ

 

Ցուցանիշներ

Տողի
համարը

Չափի միավորը

Փաստացի

Ա

Բ

Գ

1

Առավելագույն ծանրաբեռնվածությունը 31 հազ.կՎտ  
Թողարկված է էլեկտրաէներգիա 32 հազ.կՎտ ժամ  
Հոսանքաձողերի բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակությունը (տ32-34) 33 -»-  
Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների համար 34 -»-  
Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) 35 %  

 

 

___ ________________ 2000 թ.

_______________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Ղեկավար`_____________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻց
15 մայիսի  2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000040

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2004, N 24-Ն 05.03.2005, N 240
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան