Գլխավոր տեղեկություն
Номер
N 9
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2005-03.06.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.61
Принят
Արտակարգ իրավիճակների վարչության պետ
Дата принятия
13.01.2005
Подписан
Արտակարգ իրավիճակների վարչության պետ
Дата подписания
13.01.2005
Дата вступления в силу
25.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.06.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32605023


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ

13 հունվարի 2005 թ. 
ք. Երևան

N 9

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Ստեղծել փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողով` համաձայն հավելվածի:

Գեներալ-մայոր՝

  Է. Բարսեղյան


Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի 2005 թվականի
հունվարի 13-ի թիվ 9 հրամանի

Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ

 

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ


Փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողովի կազմն է`

Նախագահ` - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ.
Տեղակալներ` - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ
- Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ.
Քարտուղար`  - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության փրկարարական ուժերի պատրաստման բաժնի պետ.
Անդամներ`  - Արտակարգ իրավիճակների վարչության կադրերի և կազմակերպչական վարչության պետ.
- Արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության պետ.
- Արտակարգ իրավիճակների վարչության Ճգնաժամային կառավարման ինստիտուտի ռեկտոր.
- Արտակարգ իրավիճակների վարչության իրավական ապահովման բաժնի պետ.
- Արտակարգ իրավիճակների վարչության «Փրկարար» ուսումնական կենտրոնի պետ.
- Արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման փրկարարական ջոկատի հրամանատար.
- Արտակարգ իրավիճակների վարչության Քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար.
- Արտակարգ իրավիճակների վարչության բժշկական ծառայության պետ.
- Արտակարգ իրավիճակների վարչության տեխնածին վթարների կառավարման բաժնի պետ.
- Արտակարգ իրավիճակների վարչության «Փրկարար» ուսումնական կենտրոնի պետի տեղակալ.
- «Փրկարար» ուսումնական կենտրոնի փրկարարական ցիկլի պետ.
- «Սպիտակ» փրկարարական ջոկատի պետ (համաձայնությամբ).
- «Հատիս» փրկարարական ջոկատի պետ (համաձայնությամբ).
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության վարչության մասնագիտացված բժշկական օգնության բաժնի պետ (համաձայնությամբ):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2017, N 504-Ն 03.06.2017, N 9
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան