ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
03.07.1998 թ. |
N 01/33 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 19.01.1998 Թ. ԹԻՎ 01/4 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և հաշվի առնելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 23-ի օրենքի 3-րդ հոդվածի դրույթները
Հրամայում եմ
1. Հաստատել «ՀՀ հարկային տեսչության 19.01.1998թ. թիվ 01/4 հրամանով հաստատված և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված «Պետական և այլ արժեթղթերից ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակում փոփոխություն կատարելու մասին» հրահանգչական նամակը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 19.01.1998 Թ. ԹԻՎ 01/4 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի 71 հոդվածը և հաշվի առնելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 23-ի օրենքի 3-րդ հոդվածի դրույթները.
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային տեսչության 1998 թ. հունվարի 19-ի թիվ 01/4 հրամանով հաստատված և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված «Պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակի 1-3 կետերը:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
30 հուլիսի1998 թ
պետական գրանցման թիվ 439800165
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|