Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/24
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.05.1998-31.05.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
02.04.1998
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
02.04.1998
Дата вступления в силу
13.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

310.0001.02.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2 ապրիլի 1998 թ.

N 01/24

 

«ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկատուների փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու և վճարելու հարցերը կարգավորելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ
__________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
___ _________ 1998 Թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
__________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
2. 04. 1998 Թ.
N 01/24

        

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է փոխադրամիջոցներից գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված մի քանի հարցերը:

 

I. Օրենքի 4 հոդվածի հետ կապված.

 

1. Փոխադրամիջոցների մասով հարկատուներ են համարվում ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` ձեռնարկություններ), որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով (այսուհետ` սեփականության իրավունքով) պատկանում են`

ա) Ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի այն միջոցների, որոնցով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ.-ի մարտի 13-ի «ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ.-ի մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 43 որոշման համաձայն և «ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման» կարգի ստացած լիցենզիայի հիման վրա իրականացվում է տրանսպորտային գործունեություն: Գույքահարկի հաշվարկման նպատակով տրանսպորտային գործունեություն է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացումը: Յուրաքանչյուր ամսվա համար ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու օրերի թվի որոշումը կատարվում է ՀՀ կառավարության 18.06.97 թ. «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ սահմանելու մասին» թիվ 188 որոշմամբ հաստատված ելակետային տվյալներից1 (այսուհետ` ելակետային տվյալներ):

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը հաղորդում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

բ) Անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաները կամ մեխանիզմները, (բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ):

Անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների կամ մեխանիզմների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը հաղորդում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

գ) Ջրային փոխադրամիջոցները, որոնց վերաբերյալ տեղեկությունները հաղորդում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

 

II. Օրենքի 8, 16 և 20 հոդվածների հետ կապված.

 

2. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար հարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար հարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում թողարկման տարեթիվը:

 

Օրինակ 1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1996 թ.-ի դեկտեմբեր ամսին: Այս դեպքում (անկախ թողարկման ամսաթվից) գույքահարկի հաշվարկը ըստ վաղեմության ժամկետի կունենա հետևյալ տեսքը.

1996-1998 թթ. ներառյալ-հարկի գումարը կհաշվարկվի 100 տոկոսով.

1999-2003 թթ. ներառյալ-ամբողջական հարկի գումարը յուրաքանչյուր տարում կպակասեցվի 10 տոկոսով.

2003 թ.-ից մինչև շահագործման ավարտը-ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը.

 

Օրինակ 2. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1991 թ.-ին: Այս դեպքում գույքահարկի հաշվարկը ըստ վաղեմության ժամկետի կունենա հետևյալ տեսքը.

1991-1993 թթ. ներառյալ-հարկի գումարը 100 տոկոսով.

1994-1998 թթ. ամբողջական հարկի գումարը յուրաքանչյուր տարի կպակասեցվի 10 տոկոսով.

1998 թ.-ից մինչև շահագործման ավարտը-ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը.

3. Հայաստանի Հանրապետության տարածքում հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար 1998 թ.-ի փետրվարի 1-ից սկսած գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գհ = (ԴxՇհxԱթ)/12xՏ,

 

որտեղ`

Գհ-գույքահարկի գումարը,

Դ-փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,

Շհ-փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ),

Աթ-գույքահարկի հաշվարկման համար հաշվետու տարվա ամիսների թիվը,

Տ-ավտոտրանսպորտային միջոցի վաղեմության ժամկետի գործակիցն է, որը հավասար է.

1-3 տարի-1

4 տարի-0,9

5 տարի-0,8

6 տարի-0,7

7 տարի-0,6

8 տարի և ավելի (մինչև շահագործման ավարտը)-0,5.

 

Օրինակ 3. Ավտոմոբիլային տրանսպորտը (ՎԱԶ 2106) թողարկվել է 1991 թ.-ին, ունի 5 նստատեղ և քաշող շարժիչի հզորությունն է 80 ձիաուժ: Գույքահարկի հաշվարկի համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար կազմում է 200 դրամ: 1998 թ.-ի փետրվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար գույքահարկի գումարը կկազմի Գհ = (80x200x11)/12x0,5=7333 դրամ:

1998 թ.-ի տարեկան գույքահարկի հաշվարկման նպատակով անհրաժեշտ է հաշվարկել նաև 1998 թ.-ի հունվար ամսվա գույքահարկի գումարը, համաձայն «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի (պետ. գրանցման թիվ 43960013 04.04.1996 թ.) սահմանված կարգով, որը տվյալ դեպքում կկազմի 67 դրամ (80x(1000x1%)/12): 1998 թ.-ի տարեկան գույքահարկը կկազմի 7400 դրամ (7333+67=7400 դրամ):

 

Օրինակ 4. «Վահագն» ՍՊԸ-ի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMV-525) թողարկվել է 1995 թ.-ին, որը ունի 5 նստատեղ և քաշող շարժիչի հզորությունն է 180 ձիաուժ: 1998 թ.-ի փետրվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար գույքահարկը կկազմի 44550 դրամ (Գհ=300x180x11/12x0,9):

1998 թ.-ի տարեկան գույքահարկի հաշվարկման նպատակով անհրաժեշտ է նաև հաշվարկել 1998 թ.-ի հունվար ամսվա գույքահարկը` համաձայն «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (պետ. գրանցման թիվ 43.960013 04.04.1996 թ.) սահմանված կարգի (հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված փոխադրամիջոցի մնացորդային արժեքից):

Եթե ֆիզիկական անձը հարկատու է դառնում գույքահարկի վճարման ժամկետից հետո (փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքը առաջանում է նոյեմբեր ամսվա ընթացքում), ապա գույքահարկի գծով տվյալ տարվա հարկային պարտավորությունները ներառվում են հաջորդ տարվա հարկային պարտավորությունների մեջ և վճարման ժամկետ է հանդիսանում մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 1-ը:

 

Օրինակ 5. Քաղաքացի Դավթյանը ՎԱԶ-2106 ավտոտրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով ձեռք է բերել 1998 թ.-ի նոյեմբեր ամսվա մեջ: Քանի որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի 1 ենթակետի համաձայն քաղաքացի Դավթյանը տրանսպորտային միջոցի գծով գույքահարկ վճարող է հանդիսանում սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից (դեկտեմբերի 1-ից), հետևաբար 1998 թ.-ի դեկտեմբեր ամսվա ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի հաշվարկման և վճարման պարտավորությունները ներառվում են 1999թ.-ի հարկային պարտավորությունների մեջ և վճարման ժամկետ է հանդիսանում մինչև 1999 թ.-ի դեկտեմբերի 1-ը:

4. Տրանսպորտային գործունեություն իրականացնող հարկատուի համար տրանսպորտային միջոցների գույքահարկի հաշվարկը իրականացվում է ելակետային տվյալների հիման` վրա հետևյալ բանաձևով.

 

Գհ = Տհ/ՕթxՕչ

 

Գհ-գույքահարկի գումարը,

Տհ-տարեկան գույքահարկի գումարը,

Օթ-հաշվետու տարվա օրերի թիվը,

Օչ-չաշխատած օրերի թիվը (ելակետային տվյալների համեմատությամբ):

Ընդ որում լիցենզիայի ձեռք բերման և դրա գործունեության ժամկետը լրանալու (կամ լիցենզիան ետ վերադարձնելու) հետ կապված` տրանսպորտային գործունեության դադարեցման ամսվա համար գույքահարկ չի հաշվարկվում:

 

Օրինակ 6. Քաղաքացի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՌԱՖ (միկրոավտոբուս) մակնիշի տրանսպորտային միջոցով (թողարկվել է 1991 թ.-ին, (Տ=0,5), 12 նստատեղ, քաշող շարժիչի հզորությունը` 96 ձիաուժ, տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ) ՀՀ տրանսպորտի նախարարության 17. 04. 97 թ. թիվ 116-0003 հրամանով հաստատված կարգով ձևակերպված լիցենզիայի հիման վրա (լիցենզիան տրվել է 1999 թ.-ի մարտի 20-ին) իրականացնում է տրանսպորտային գործունեություն (ելակետային տվյալը` 23 օր):

Պետրոսյանը տրանսպորտային գործունեություն է իրականացրել

 

 

աշխատած օրերի թիվ

չաշխատած օրերի թիվ

1.

ապրիլին-18

5

2.

մայիսին-23

0

3.

հունիսին-25

0

4.

հուլիսին-21

2

5.

օգոստոսին-9

14

6.

սեպտեմբերին-27

0

7.

հոկտեմբերին-10

13

8.

նոյեմբերին-26

0

9.

դեկտեմբերին-18

5

 

Ելակետային տվյալների հետ համեմատած` չաշխատած օրերի թիվը կազմում է 39 օր:

Այսպիսով` քաղաքացի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գծով գույքահարկը վերը նշված 9 ամիսների համար կազմում է 512 դրամ (4800/365x39), իսկ տարեկան գույքահարկի գումարը (հաշվի առնելով նաև սույն հրահանգչական նամակի 4-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված հունվար և փետրվար ամիսների հարկի գումարը)` 1312 դրամ (800+512):

 

Օրինակ 7. «Սյունիք» ՍՊԸ-ն ՌԱՖ մակնիշի (միկրոավտոբուս) տրանսպորտային միջոցով (թողարկվել է 1997 թ.-ին (Տ=1), 12 նստատեղ, քաշող շարժիչի հզորությունը` 96 ձիաուժ, տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ) ՀՀ տրանսպորտի նախարարության 17.04.97 թ. թիվ 116-0003 հրամանով հաստատված կարգով ձևակերպված լիցենզիայի հիման վրա (լիցենզիան տրվել է 1999 թ.-ի մայիսի 8-ին) իրականացնում է տրանսպորտային գործունեություն (ելակետային տվյալը` 23 օր):

Ձեռնարկությունը տրանսպորտային գործունեություն է իրականացրել

 

 

աշխատած օրերի թիվ

չաշխատած օրերի թիվ

1.

հունիսին-6

17

2.

հուլիսին-9

14

3.

օգոստոսին-26

0

4.

սեպտեմբերին-15

8

5.

հոկտեմբերին-9

14

6.

նոյեմբերին-4

19

7.

դեկտեմբերին-18

5

 

Ելակետային տվյալների հետ համեմատած` չաշխատած օրերի թիվը կազմում է 77 օր:

Ձեռնարկության տրանսպորտային միջոցի գծով գույքահարկը հունիս ամսվա համար կազմում է 447 դրամ (9600/365x17), 9 ամսվա համար (բացառությամբ 1999 թ.-ի առաջին չորս ամիսների համար հաշվարկված գույքահարկի գումարի)` 1025 դրամ (9600/365x39), տարեկան գույքահարկի գումարը (բացառությամբ 1999 թ.-ի առաջին չորս ամիսների համար հաշվարկված գույքահարկի գումարի) կազմում է 2025 դրամ (9600/365x77):

Ձեռնարկության տրանսպորտային միջոցի գծով գույքահարկի գումարը 1999 թ.-ի առաջին չորս ամիսների համար հաշվարկվում է սույն հրահանգչական նամակի 4-րդ կետով սահմանված կարգով և կազմում է 3200 դրամ (96x100x4/12x1):

Հարկատուները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային գործունեություն իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների) գույքահարկը արտացոլում են սույն հրահանգչական նամակին կից հավելված 1-ում, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային գործունեություն իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների գույքահարկը` հավելված 2-ում:

5. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան հաշվարկները, վճարման ժամկետները և բաշխման կանոնները իրականացվում են հետևյալ սկզբունքներով.

ա) եթե փոխադրամիջոցի սեփականատեր համարվող հարկատուն հաշվառված (գրանցված) է Հայաստանի Հանրապետությունում, ապա հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին և հաշվարկված գույքահարկի գումարը վճարում է իր անձնագրում նշված հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե:

 

Օրինակ 8. Քաղաքացի Գրիգորյանը գրանցված է (ըստ անձնագրի, Ազատության 12/2) Զեյթունի համայնքում, որը սպասարկում է Խորհրդայինի ՏՀՏ-ն, իսկ նրան սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան (ՎԱԶ 2121) գրանցված է Սիսիան քաղաքի Որոտանի 5/1 հասցեով, որին սպասարկում է Սիսիանի ՏՀՏ-ն: Այդ դեպքում քաղաքացի Գրիգորյանը հաշվառվում է Խորհրդայինի ՏՀՏ-ում, որտեղ և ներկայացնում է ավտոմեքենայի գույքահարկի տարեկան հաշվարկները:

բ) Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող հարկատուն հիմնական բնակվում է որևէ համայնքում, բայց այնտեղ հաշվառված (գրանցված) չէ, ապա անկախ ավտոմեքենայի գրանցման վայրից, գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է իր հիմնական բնակության վայրի հարկային տեսչության մարմին և գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե.

 

Օրինակ 9. Քաղաքացի Գրիգորյանը հաշվառված (գրանցված) չէ, բայց հիմնական բնակվում է Արաբկիրի 23 հասցեում, որը գտնվում է Արաբկիրի համայնքի տարածքում և սպասարկվում է Արաբկիրի ՏՀՏ-ի կողմից, իսկ ավտոմեքենան (ՎԱԶ 2121) գրանցված է Սիսիան քաղաքում, այդ դեպքում փոխադրամիջոցի սեփականատեր համարվող Գրիգորյանը հաշվառվում և գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է Արաբկիրի ՏՀՏ-ին, և հարկի գումարը վճարում է Արաբկիրի համայնքային բյուջե:

գ) Եթե փոխադրամիջոցի սեփականատեր համարվող հարկատուի հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են ըստ փոխադրամիջոցի գրանցման վայրի և գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի գրանցման վայրի համայնքի բյուջե.

 

Օրինակ 10. Քաղաքացի Գրիգորյանը գրանցված չէ ՀՀ տարածքում և հիմնական բնակության վայրը հանրապետությունից դուրս է (քաղաք Մոսկվա), իսկ ավտոմեքենան (ՎԱԶ 2121 ) գրանցված է ՀՀ տարածքում (ք. Երևան, Կենտրոն համայնք), որին սպասարկում է Սպանդարյանի ՏՀՏ-ն, ապա հարկատուն հաշվառվում է Սպանդարյանի ՏՀՏ-ում, որտեղ ներկայացվում է գույքահարկի տարեկան հաշվարկները:

դ) Եթե տվյալ փոխադրամիջոցը գրանցման ենթակա չէ, ապա գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում են ըստ փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի հարկային տեսչության մարմին, հետևաբար հարկի գումարը փոխանցվում է ըստ փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և կարող են սույն կետով սահմանված հաշվարկները մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնել հարկային տեսչության համապատասխան մարմիններ:

Հաշվարկված գույքահարկի գումարը համապատասխան բյուջե է վճարվում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը:

 

III. Օրենքի 17 հոդվածի հետ կապված.

 

6. Մեկից ավելի հարկատուներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների համար գույքահարկի համապատասխան հաշվարկները ներկայացվում են.

ա) փոխադրամիջոցի ընդհանուր բաժնային սեփականության դեպքում գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է յուրաքանչյուր համասեփականատիրոջ կողմից` իր բաժնի մասով կամ թեկուզ մեկի կողմից` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, բաժնեմասի չափը:

 

Օրինակ 11. ՎԱԶ 2106 ավտոմեքենան, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Սարգսյանին, Պողոսյանին և Մանուկյանին, ավտոմեքենայի արժեքն է 2 մլն դրամ, որից բաժնեմասերի չափը յուրաքանչյուր սեփականատիրոջ հաշվով համապատասխանաբար կազմում է 1 մլն, 500 հազ. և 500 հազ. դրամ: Ավտոմեքենայի քաշող շարժիչի հզորությունն է 80 ձիաուժ, տարեկան դրույքաչափը` 200 դրամ, թողարկվել է 1991 թ.-ին (Տ=0,5): 1998 թ.-ի տարեկան գույքահարկը կազմում է 7400 դրամ, հետևաբար յուրաքանչյուր համասեփականատիրոջ բաժնեմասի չափով տարեկան գույքահարկի գումարը կազմում է համապատասխանաբար 3700, 1850 և 1850 դրամ:

 

Ելնելով վերը նշվածից, գույքահարկի տարեկան հաշվարկը կարող է ներկայացվել Սարգսյանի, Պողոսյանի և Մանուկյանի կողմից առանձին` իրենց բաժնեմասերին համապատասխան, կամ նրանցից որևէ մեկի կողմից (Պողոսյան), ըստ իր հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրի, իսկ եթե վերջիններս բացակայում են, ավտոմեքենայի գրանցման կամ գտնվելու վայրի, նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, բաժնեմասերի չափը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը:

 

բ) Փոխադրամիջոցի ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է մեկ համասեփականատիրոջ (հարկատուի) կողմից` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, բաժնեմասի չափը:

 

գ) Փոխադրամիջոցի ընդհանուր համատեղ սեփականության դեպքում, եթե համասեփականատերերից թեկուզ մեկն իրավաբանական անձ է, ապա գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է իրավաբանական անձի կողմից` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, բաժնեմասի չափը:

 

Օրինակ 12. ՎԱԶ 2101 ավտոմեքենան ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է «Էրեբունի» ՍՊԸ-ին, որը գրանցված է Մաշտոցի ՏՀՏ-ում և քաղաքացիներ Պողոսյանին, Սուքիասյանին: Այդ դեպքում ավտոմեքենայի գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացվում է «Էրեբունի» ՍՊԸ-ի կողմից, իր հաշվառման ՏՀՏ-ին` նշելով մյուս համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը:

Եթե փոխադրամիջոցի համասեփականատերերը մեկից ավելի իրավաբանական անձինք են, ապա գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնում է նրանցից որևէ մեկը, իր հաշվառման ՏՀՏ-ին, նաև նշելով մյուս իրավաբանական անձանց անվանումը և գտնվելու իրավաբանական հասցեները, հաշվառման վայրը:

7. Փոխադրամիջոցի օտարումը գրանցող մարմինները օտարման փաստի մասին տեղեկություններ են հաղորդում հարկատուի (սեփականատիրոջ) իրավաբանական հասցեի կամ հաշվառման վայրի կամ հիմնական բնակության վայրի, իսկ եթե վերջիններս բացակայում են (հաշվառման կամ հիմնական բնակության վայրը), ապա փոխադրամիջոցի գրանցման կամ հիմնական գտնվելու վայրի ՏՀՏ-ներին:

8. Հարկատուներին սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով պատկանող փոխադրամիջոցների տեխնիկական զննումը իրականացվում է միայն փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկատուի հարկային պարտավորությունների կատարման դեպքում: Հարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրվում է հարկային մարմինների կողմից:

 

_____________________

1 տաքսի ավտոմեքենաների համար` 25 օր

մինչև 13 նստատեղով միկրոավտոբուսների համար` 23 օր

13 և ավելի նստատեղով ավտոբուսների համար` 20 օր

բեռնատար ավտոմեքենաների`

մինչև 1,5 տ բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 23 օր

1,5 մինչև 7 տ բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 15 օր

7 տ և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար` 20 օր

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակի

 

____________________ Հարկային տեսչություն

___________________________________

(ձեռնարկության լրիվ անվանումը կամ ֆիզ. անձի ԱԱՀ)

___________________________________

(ձեռնարկության կամ ֆիզ. անձի հասցեն)

Պատասխանատու անձի _________________

(կատարողի)

(ազգանուն)
199 __ թ. _______________________

 

ՀԱՐԿԱՏՈՒԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Մակնիշը և պետհամա-րանիշը

Շարժիչի հզորու-
թյունը ձիաուժ (ԿՎՏ).

Փոխադրա-միջոցի թողարկման տարեթիվ.

Գույքա-հարկի դրույքա-չափ.

Գույքա-
հարկի հաշվարկ-
ման համար հաշվետու տարվա ամիսների թիվը.

Ավտոտրանս-
պորտի միջոցի վաղեմության գործակիցը.
Տ

Հաշվետու ժամանակա-շրջանում հաշվարկած հարկի գումարը.

Նախորդ ժամանակա-շրջանում վճարած գույքահարկի գումարը.

 Ենթակա է`
ա) լրացուցիչ
վճարման ս7-ս8
բ) հաշվանցման
առաջիկա
վճարումների
հաշվին
(վերադարձման
բյուջեից) ս8-ս7.

Տրանս-
պորտային
գործունեու-թյան
ընթացքում
հաշվարկած
գույքահարկի
գումարը.

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

համասեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ

___ _____________ 19 թ.

հաշվարկի ուղարկման ամսաթիվը

Ղեկավար (ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ (ստորագրություն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակի

 

____________________ Հարկային տեսչություն

___________________________________

(ձեռնարկության լրիվ անվանումը կամ ֆիզ. անձի ԱԱՀ)

___________________________________

(ձեռնարկության կամ ֆիզ. անձի հասցեն)

Պատասխանատու անձի _________________

(կատարողի)

(ազգանուն)
199 __ թ. _______________________

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ավտո-
տրանս-
պորտի
միջոցի
մակնիշը և պետհամա-
րանիշը.

Շարժիչի հզորու-
թյունը
ձիաուժ
(ԿՎՏ).

Ավտո-
տրանս-
պորտի
միջոցի
թողարկ-
ման տա-
րեթիվ.

Գույքա-
հարկի դրույքա-
չափ.

Ավտո-
տրանս-
պորտի միջոցի վաղեմու-
թյան գոր-
ծակիցը.
S

Տարեկան հարկի գումարը.

Լիցենզիա ստանալուց հետո չաշխատած օրերի թիվը.

Օրական հարկի գումարը(ս 6/365).

Տրանս-
պորտային գործունեու-թյուն չիրակա-
նացված օրերի համար հաշվարկ-
ված հարկի գումարը
(ս 7x8).

Նախորդ ժամանա-
կաշրջա-
նում վճարված գույքա-
հարկի գումարը.

Ենթակա է`
ա) լրացուցիչ
վճարման
ս9-ս10.
բ) հաշվանց-
ման առա-
ջիկա վճա-
րումների հաշվին (վերադարձ-
ման բյուջեից) ս10-ս9.

Մինչև
լիցենզիայի ստացման ժամանակա-
շրջանը հաշվարկ-
ված գույ-
քահարկի գումարը.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

համասեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ

___ _____________ 19 թ.

հաշվարկի ուղարկման ամսաթիվը

Ղեկավար (ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ (ստորագրություն)