Գլխավոր տեղեկություն
Номер
N 860-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.10.03/24(201) Հոդ.349
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
16.08.2005
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
16.08.2005
Дата вступления в силу
13.10.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 սեպտեմբերի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11805370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան
 N 860-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման 8-րդ կետի ե) ենթակետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող 2006 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 16.08.2005 թ.
N 860-Ն հրամանի

«Համաձայնեցված է»

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 19.08 2005 թ. N 181-Ն
հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տվյալ տարում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ) ըստ գնման առարկայի, քանակի և ընդհանուր գնի:

Սույն կարգը կանոնակարգում է պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող գնումների անվանացանկի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից. մաս I` ապրանքներ, մաս II` ծառայություններ և մաս III` աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այսուհետև` անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար 2006 թվականին գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այսուհետև` անվանացանկեր) ըստ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Անվանացանկերը կազմելիս անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1. Անվանացանկերը կազմվում են 2006 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացվող պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող գումարների ամբողջ ծավալի վրա:

2. Անվանացանկերը պետք է կազմվեն սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1 անվանացանկ ձևով` տվյալ մարմնի կողմից 2006 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով:

3. Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները` նաև համակարգի) 2006 թվականի անվանացանկերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել 2006 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գտնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և 2006 թվականին գործող գլխավոր պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըստ այդ պայմանագրերի:

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը` թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ստուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից 2006 թվականի բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմնին:

6. Անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.

ա) իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան` ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.

բ) ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում` թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` վավերացման:

7. Ստանալով անվանացանկ կազմող մարմնից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն` ստացման օրվանից հաշված 5 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին:

8. Եթե անվանացանկ կազմող մարմինը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմնին առանց վավերացման` նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից:

9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևերի տվյալները և մինչև 2005 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:

10. N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները:

11. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից սույն կարգի համաձայն ստացված N 3-ամփոփ ձևի ցուցանիշները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմում է գնման առարկաների տեղեկատու: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետում նշված տեղեկատուն (թղթային կամ համակարգչային կրիչներով), ինչպես նաև իր կողմից մշակված` 2006 թվականի պետական կարիքների բավարարման համար գնումների` բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման, սույն կարգի 12-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է անվանացանկ կազմող մարմիններին` նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար:

12. Անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատուն, ինչպես նաև էլեկտրոնային ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար 2006 թվականի գնումների` գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով):

13. Եթե Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի 2006 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:

14. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնումների անվանացանկի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են առանձին կարգով:

 

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարար`

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարար`

Վ. Խաչատրյան

Կ. Ճշմարիտյան

 

 

Հավելված N 1

 

 

Ձև N 1-անվանացանկ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

2006 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների ԵՎ ծառայությունների

 

1. Ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե` 1, վարկային միջոցներ` 2,
արտաբյուջետային միջոցներ` 3)


 

2. Պետական կառավարման մարմնի անվանումը և կոդն ըստ բյուջետային
ծախսերի գերատեսչական դասակարգման կոդը


 
3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման
ա) խումբ                                                                            կոդը

 
բ) ենթախումբ                                                                     կոդը

 
4. Ծրագրի անվանումը

 

Գնման ենթակա ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների

Չափի
միավորը*

Ամբողջ
քանակը
(ծավալը)

Մեկ
միավորի
գինը կամ
սակագինը
(դրամով)

Ընդհանուր
գումարը
(հազար
դրամով)

NN

Կոդը *

անվանումները

 

 

 

1

2

3

4

5

6

7

    Ա. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
       
    Ա.1 Ապրանքների ձեռքբերում, այդ թվում`        
    Ա.1.1 Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր, որից`        
    1.1.1. գրասենյակային ապրանքներ և նյութեր        
    այդ թվում` ըստ առանձին ապ-րանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.1.1.2. գույք և սարքավորումներ        
    այդ թվում` ըստ առանձին ապ-րանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.1.1.3. փափուկ գույք և հանդերձանք        
    այդ թվում` ըստ առանձին ապ-րանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.1.2 Դեղորայք և վիրակապային նյութեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.1.3 Սննդամթերք        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
   

3.

       
    Ա.1.4 Այլ ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.3 Տրանսպորտային ծառայությունների վճարներ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.4 Կապի ծառայությունների վճար        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.5 Կոմունալ ծառայությունների վճար, որից`        
    Ա.5.1. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր, որից`        
    Ա.5.1.1 Վառելիքի և ջեռուցման ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
1.        
2.        
3.        
    Ա.5.1.2 Էլեկտրաէներգիայի ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
  Ա.5.3 Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.5.4 Այլ կոմունալ ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
Ա.6 Այլ ծախսեր, այդ թվում        
Ա.6.1 Գույքի վարձակալության ծախսեր        
այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
1.        
2.        
3.        
    Ա.6.2 Արտագերատեսչական պահպանության ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.6.6 Ներկայացուցչական ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Ա.6.8 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
1.        
2.        
3.        
    Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
       
    Բ.1. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
       
    Բ.1.1 ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    Բ.1.2 ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Բ.1.3 ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Բ.1.4 ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    3.        
    Բ.1.5 ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների         
1.        
2.        
3.        
    Բ.1.6 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    Բ.1.7 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    Բ.1.8 ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.        
    2.        
    Բ.2. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ        
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների        
    1.      
    2.        
    3.        
             

 

* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանված` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:

 

___  ___________ 2005 թ.

 

Հիմնարկի ղեկավար`

 

Կ.Տ.

 

Ֆինանսական ծառայության պետ

________________

(ստորագրություն)

 

 

________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 2

Ձև N 2-ամփոփ
 

«Ճիշտ է»

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար`

 

Կ.Տ. ________________ (                  )

(ստորագրություն)

___  ___________ 2005 թ.

 

Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

_______________________________________________

(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

Չափի միավոր

1

2

3

4

5

   

ՄԱՍ I.   ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
         
         
   

ՄԱՍ II.  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
   

ՄԱՍ III.  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
         

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանված` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

___  _____________ 2005 թ.

 

Պետական կառավարման մարմնի ղեկավար`

 

 

__________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 3

Ձև N 3-ամփոփ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարություն)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

1

2

3

4

5

   

ՄԱՍ I.   ԱՊՐԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
         
         
   

ՄԱՍ II.  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
         
         
         
         
         
         
   

ՄԱՍ III.  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   
         
         
         
         
         
         

 

___  _____________ 2005 թ.

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար`

 

 

__________________

(ստորագրություն)