Գլխավոր տեղեկություն
Номер
N 428
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.07.1997-05.01.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.07.24/2
Принят
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата принятия
03.06.1997
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
03.06.1997
Дата вступления в силу
29.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

310.0428.03.05.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ`

Ա. Թումանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
03.06.1997 թ.
թիվ 428 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն   Ն Ա Մ Ա Կ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2 հոդվածի «գ» կետը, ինչպես նաև նպատակ ունենալով, պարզաբանել օրենքի որոշ հոդվածներ, որոնց գործողությունը առնչվում է նախկին (մինչև 1997 թվականի մայիսի 31-ը գործող «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) օրենքի հոդվածների հետ, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

 

1. Օրենքի 20 հոդվածի հետ կապված.

 

Մինչև օրենքի 20 հոդվածի համաձայն հարկային տեսչության մարմիններին տեղեկությունների տրամադրման հստակ մեխանիզմի գործողության մեջ մտնելը, անհրաժեշտ է ղեկավարվել, մասնավորապես.

- «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի համաձայն հարկային գործակալը տեղեկություններ է հայտնում հարկային տեսչության մարմիններին.

- գույքային հարկերի առումով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 490 որոշմամբ և ներկայումս գործող այլ համապատասխան իրավական ակտերով.

- «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Բանկային գաղտնիքների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև հարկային մարմիններին տեղեկություններ հայտնելու վերաբերյալ համապատասխան այլ նյութերով:

 

2. Օրենքի 22 հոդվածի հետ կապված.

 

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման (որոշումների) ընդունումը անհրաժեշտ է ղեկավարվել, մասնավորապես.

- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հուլիսի 6-ի «Առևտրի և հասարակական սննդի ոլորտում հաշվառման բացակայության դեպքում հասույթի (համախառն եկամտի) որոշման մասին» N 501 որոշմամբ.

- Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 253 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. մայիսի 20-ի N 253 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 325 որոշումներով.

- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հուլիսի 6-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետում, 14 հոդվածի 1-ին կետում նշված եկամուտների չափի և 10 հոդվածի 3-րդ կետում նշված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 574 որոշմամբ և համապատասխան այլ իրավական ակտերով:

 

3. Օրենքի 23 հոդվածի հետ կապված.

 

1. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից անձնական նոր հաշվի քարտերի ձևի և լրացման կարգի սահմանումը տույժերի հաշվարկը (գրանցումը) կատարվում է (եթե հարկային օրենսդրությամբ օրական տույժերի ավելի նվազ չափ սահմանված չէ) հետևյալ կերպ.

առաջին 90 օրվա համար ըստ առանձին հարկատեսակի, յուրաքանչյուր գումարի տույժերի հաշվարկման համար վարվում է առանձնացված հաշվառում, 91-րդ օրը այն (հարկի չվճարված (պակաս վճարված) գումարը) տեղափոխվում է ապառքների ընդհանուր գումարների մեջ և ընդհանուր գումարների նկատմամբ հաշվարկվում է 0,3 % օրական տույժ:

Մինչև 1997 թ. մայիսի 31-ը ներառյալ ընկած ժամկետի համար` կիրառվում է նախկինում գործող կարգը (0,25 % (մինչև 1996 թ. մարտի 26-ը ներառյալ 0,5 %) օրական տույժ), հունիսի 1-ից սկսած կիրառվում է 0,1 % օրական տույժը: Մայիսի 31-ի (ներառյալ) դրությամբ առկա ապառքի գումարների նկատմամբ 0,3 % տույժի հաշվարկումը առաջին անգամ սկսվելու է իրականացվել 1997 թ. օգոստոսի 30-ից` օգոստոսի 29-ի (ներառյալ) դրությամբ չմարված մասի նկատմամբ:

2. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստուգումներով հայտնաբերված գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են, հաշվի առնելով գերավճարների առկայությունը:

 

Օրինակ 1:

 

Հարկ վճարողի 1997 թ. հունվար ամսվա համար ավելացված արժեքի հարկի վճարման վերջին օրն է 1997 թ. փետրվարի 24-ը: Փետրվարի 25-ից սկսվում է օրական տույժի հաշվարկը 0,25 % դրույքաչափով, մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Հունիսի 1-ից չվճարված (պակաս վճարված) հարկի գումարի նկատմամբ հաշվարկվում է օրական 0,1 % տույժ: 0,3 % տույժի հաշվարկումը սկսվելու է իրականացվել 1997 թ. օգոստոսի 30-ից` մայիսի 31-ի (ներառյալ) դրությամբ առկա ապառքների օգոստոսի 29-ի (ներառյալ) դրությամբ չմարված մասի նկատմամբ:

 

Օրինակ 2:

 

1997 թ. դեկտեմբեր ամսին հարկ վճարողի մոտ հարկային տեսչության կողմից 1995 թ. տարեկան արդյունքների ստուգման ժամանակ արձանագրվել է 1995 թ. տարեկան շահութահարկի գումարի պակաս վճարված 1000.0 հազ. դրամ:

1995 թ. տարեկան արդյունքներով հարկատուն այլ հարկատեսակների գծով ունեցել է գերավճար` 300,0 հազ. դրամի չափով: Օրական տույժը` (մինչև 1996 թ. մարտի 26-ը ներառյալ 0,5 %, մարտի 27-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ 0,25 %, հունիսի 1-ից սկսած մինչև օգոստոսի 29-ը ներառյալ 0,1 % , օգոստոսի 30-ից մինչև ակտի կազմման օրը ներառյալ 0,3 % օրական տույժ) սկսում է հաշվարկվել 700,0 հազ. դրամ գումարի նկատմամբ (1000,0 - 300,0)` հետագա վճարումները (գերավճարները) ևս հաշվի առնելով:

 

4. 24 հոդվածի հետ կապված.

 

Այս հոդվածում (ինչպես նաև 27 հոդված) էական է դարձել և հիմք է ընդունվում հարկային տեսչության մարմիններին ներկայացվող առանձին հարկատեսակների հաշվարկը (ֆիզիկական անձանց եկամտահարկի համար և օտարերկրյա իրավաբանական անձանց շահութահարկի համար հայտարարագիրը), ընդ որում, ի տարբերություն նախկին օրենքի համաձայն գործող կարգի, տուգանքը կիրառվելու է ըստ առանձին հարկատեսակի հոդվածով սահմանված կարգով: Հարկ վճարողների անձնական հաշվի քարտի վրա կամ այլ սահմանված ձևով տուգանքի հաշվարկն իրականացվելու է միայն 15 օրը գերազանցող յուրաքանչյուր ժամանակահատվածի համար: Օրենքի համաձայն տուգանքի կիրառման առաջին բազա կարող է լինել արդեն իսկ 1997 թ. մայիսի 31-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը (հունիսի 15-ին): Նախկին օրենքի 24 հոդվածում նշված օրական 5 %-ի չափով տույժի հաշվարկումն ընդհատվելու է 1997 թ. մայիսի 30-ի (ներառյալ) դրությամբ: Այսուհետ կատարվող ստուգումների արդյունքում կամ այլ ձևով հարկային տեսչության մարմիններին հայտնի դառնալու դեպքում մինչև 1997 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածին վերաբերվող նման իրավախախտման համար կիրառվում է նախկին օրենքով սահմանված 5 % օրական տույժը: 1997 թ. մայիսի 31-ից արդեն իսկ կիրառվում է նոր օրենքով սահմանված պատասխանատվության նորմը:

 

Օրինակ:

 

1. Հարկային տեսչության մարմնի կողմից հարկատուի` 1997 թ. փետրվարի 24-ի ժամկետով հունվար ամսվա ավելացված արժեքի հարկի հաշվարկի ուշացման համար, դրա հետևանքով պակաս մուծված 100.0 հազ.դրամ գումարի նկատմամբ 1997 թ. ապրիլի 26-ից (2 ամիսը գերազանցող օրվանից) հաշվարկվել էր օրական 5 %-ի չափով տույժ: Տույժի հաշվարկն ընդհատվում է մայիսի 30-ի (ներառյալ) դրությամբ: Հարկի վճարումը մինչև հունիսի 14-ը ներառյալ, ուշացնելու դեպքում հունիսի 15-ին հաշվարկվում է տուգանք 5 % չափով` 100,0 հազ. դրամի նկատմամբ:

2. Մինչև հունիսի 15-ը այդ հարկատուի կողմից վճարում կատարելու դեպքում (օրինակ, հունիսի 14-ին կատարվել է վճարում 60,0 հազ. դրամի չափով) 5 % տուգանքը հունիսի 15-ին կիրառվում է պակաս վճարված (40,0 հազ. դրամի) հարկի գումարի նկատմամբ:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հաշվարկների ուշացման հետևանքով կիրառվող տուգանքի չափը (հետագա այլ վճարումներ չկատարվելու դեպքում) չպետք է գերազանցի վերոնշված 40,0 հազ. դրամը:

 

5. Օրենքի 26 հոդվածի հետ կապված.

 

Այս հոդվածում նշված խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան պատասխանատվության միջոցների (այդ թվում` վարչական տույժի) կիրառումը և հարկային պարտավորությունների հաշվարկումն իրականացվում են իրարից անկախ:

 

6. Օրենքի 27 հոդվածի հետ կապված.

 

ա) Օրենքի համաձայն պատասխանատվության սահմանման համար հիմք է ընդունվում հարկային հաշվարկում (հայտարարագրում) հարկվող օբյեկտի (օրենքով սահմանված դեպքերում` հարկի գումարի) ցույց չտալը:

բ) Նշված չափով և ձևով տուգանք կիրառվելու է 1997 թ. մայիսի 30-ից հետո ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների համար:

Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մինչև «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ նոր օրենքների (կամ համապատասխան փոփոխությունների) ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է ղեկավարվել գործող օրենքների դրույթներով, մասնավորապես կիրառելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 42, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 21 և 22 հոդվածներով սահմանված պատասխանատվության նորմերը, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանքների այլ չափերի կիրառում` հարկային օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում (մասնավորապես, տես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 42 հոդված, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 21 և 22 հոդվածներ):

 

Օրինակ 1:

 

1996 թ. հունվարի 25-ին հարկային տեսչության մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքներով (ստուգումն ընդգրկում էր 1995 թ. 9-ամիսը) կազմվել էր ակտ` շահութահարկի գծով հարկվող օբյեկտի պակաս ցույց տրման հետևանքով (9 ամսվա տվյալներով) 100,0 հազ. դրամ շահութահարկի գումարի պակաս հաշվարկման փաստի արձանագրմամբ:

1997 թ. հունիսի 25-ին նույն հարկատուի մոտ կազմված ստուգման ակտով (ստուգումն ընդգրկում է 1995 թ. 4-րդ եռամսյակից մինչև 1997 թ. 1-ին եռամսյակը ներառյալ ընկած ժամանակահատվածը) արձանագրվել էր շահութահարկի գծով հարկվող օբյեկտի (1997 թ. 1-ին եռամսյակի արդյունքներով) թաքցնում և դրա հետևանքով` շահութահարկի գումարի պակաս հաշվարկում` 70,0 հազ. դրամի չափով: Քանի որ նախկին ստուգման ակտով խախտման (մասնավորապես, նույնատիպ խախտման հետևանքով շահութահարկի գծով հարկվող օբյեկտի պակաս ցույց տրման) արձանագրման օրվանից անցած 1 տարի ժամանակահատվածի ավարտման հաշվետու ժամանակաշրջանում է կատարվել  հարկվող օբյեկտի երկրորդ անգամ թաքցնելու դեպքը, ուստի կիրառվում է տուգանք հարկի գումարի կրկնակի չափով` 140,0 հազ. դրամ:

 

Օրինակ 2:

 

1997 թ. հոկտեմբերի 30-ին հարկային տեսչության մարմնի կողմից հարկ վճարողի մոտ կատարված ստուգման արդյունքներով (ստուգումն ընդգրկում էր 1997 թ. 9 ամիսը) կազմվում է ակտ` ավելացված արժեքի հարկի գումարի պակաս ցույց տալու 80,0 հազ. դրամի փաստի արձանագրմամբ: Հաշվի առնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածը և 1993 թ. հունիսի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածը, տվյալ դեպքում (մինչև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելը) կիրառվում է հետևյալը.

Նախորդ ստուգումը կատարվել էր 1997 թ. մարտ ամսին (ընդգրկելով 1996 թ.-ը): Քանի որ խախտումն արձանագրելուց հետո չի լրացել 1 տարվա ժամանակահատվածը, ապա հարկի գումարը երկրորդ անգամ թաքցնելու համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածին համապատասխան նշանակվում է տուգանք 100 %-ի չափով, այսինքն 80 հազ. դրամ:

 

Օրինակ 3:

 

1997 թ. հունվարի 25-ին հարկային տեսչության մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքներով (ստուգումն ընդգրկում էր 1996 թվականը) կազմվել էր ակտ` ակցիզային հարկի գծով հարկվող օբյեկտի պակաս ցույց տրման (1996 թ. դեկտեմբեր ամսվա առումով) և դրա հետևանքով ակցիզային հարկի 100,0 հազ. դրամի չափով պակաս հաշվարկման փաստի արձանագրմամբ:

1998 թ. սեպտեմբերի 25-ին նույն հարկատուի մոտ կազմված ստուգման ակտով (ստուգումն ընդգրկում է 1997 թ. հունվարից մինչև 1998 թ. սեպտեմբերը ներառյալ ընկած ժամանակահատվածը) արձանագրվում է.

ա) ակցիզային հարկի գծով 1997 թ. սեպտեմբեր ամսվա առումով հարկվող օբյեկտի թաքցնում` և դրա հետևանքով ակցիզային հարկի պակաս հաշվարկում` 70,0 հազ. դրամի չափով.

բ) ակցիզային հարկի գծով 1998 թ. փետրվարի առումով հարկվող օբյեկտի թաքցնում և դրա հետևանքով ակցիզային հարկի պակաս հաշվարկում` 100,0 հազ. դրամի չափով:

70,0 հազ. դրամի նկատմամբ նշանակվում է 27 հոդվածով սահմանված պատասխանատվության նորմի 2-րդ մասը` տուգանք հարկվող օբյեկտի համար նախատեսված հարկի գումարի չափով, իսկ 100,0 հազ. դրամի նկատմամբ` տուգանք հարկի գումարի 50 %-ի չափով, քանի որ նախկին ստուգման ակտով խախտման (ակցիզային հարկի գծով հարկվող օբյեկտի թաքցնելու դեպքի) արձանագրման օրվանից անցած 1 տարի ժամանակահատվածի ավարտման հաշվետու ժամանակաշրջանում չի կատարվել հարկվող օբյեկտի կրկնակի թաքցնումը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ վերոնշված օրինակներում. հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում (հարկ վճարողների կողմից) հարկվող օբյեկտի համապատասխան ուղղումների (մինչև ստուգումը) կատարման դեպքերում տուգանքները չեն կիրառվում:

 

7. Օրենքի 29 հոդվածի հետ կապված.

 

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հոդվածում նշված 10 օրվա համար որևէ տույժ չի հաշվարկվում և այդ ժամկետը չի ներառվում նաև 90-օրյա հաշվարկի մեջ (23 հոդված):

 

Օրինակ:

 

Հարկային տեսչության մարմնի կողմից 1997 թ. օգոստոսի 25-ին կազմվել է համապատասխան ակտ` ավելացված արժեքի հարկի գծով մինչև 1997 թ. փետրվարի 24-ը 1000,0 հազ. դրամի վճարում չկատարելու դիմաց: Փետրվարի 25-ից սկսվում է օրական տույժի հաշվարկը 0,25 % դրույքաչափով մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Հունիսի 1-ից չվճարված (պակաս վճարված) հարկի գումարի նկատմամբ կիրառվում է օրական 0,1 % տույժ, մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Օգոստոսի 25-ից հետո 10-օրյա ժամկետում (ներառյալ սեպտեմբերի 4-ը) վճարում չկատարելու դեպքում սեպտեմբերի 5-ից շարունակվում է 0,1 % տույժի հաշվարկը, մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ: 0,3 % տույժի հաշվարկումը սկսվելու է իրականացվել 1997 թ. սեպտեմբերի 10-ից հունիսի 1-ի դրությամբ առկա ապառքների սեպտեմբերի 9-ի դրությամբ չմարված մասի նկատմամբ:

 

8. Օրենքի 33 հոդվածի հետ կապված.

 

Ըստ էության օրենքի 33 հոդվածը կրկնում է նախկին օրենքի 33 հոդվածի ընդհանուր նորմը, այն տարբերությամբ, որ

ա) այն տարածվում է բոլոր տեսակի ավել վճարված գումարների վրա (նախկինում սխալ հաշվարկման (գանձման) հետևանքով ավել գանձվածներն էին).

բ) օրենքով սահմանվել է գերավճարների հաշվանցման հստակ հերթականությունը (տույժ, տուգանք, այնուհետև հարկի գումար):

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն հարկատեսակի գծով (ներսում) գումարների վճարման ժամանակ այդ գումարներն ուղղվում են ըստ հարկատուի որոշած հերթականության:

Նշված կարգը վերաբերվում է 1997 թ. մայիսի 31-ի դրությամբ առկա և հետագայում առաջացող գերավճարների նկատմամբ:

 

Օրինակ:

 

1997 թ. հունիսի 15-ին հարկ վճարողը ունի

ա) շահութահարկի գծով`

- ապառք - 100,0 հազ. դրամ

- տույժ - 25,0 հազ. դրամ

- տուգանք - 40,0 հազ. դրամ

ընդամենը հարկային պարտավորությունը շահութահարկի գծով` 165,0 հազ. դրամ.

բ) ավելացված արժեքի հարկի գծով`

- ապառք - 60,0 հազ. դրամ

- տույժ - 6,0 հազ. դրամ

- տուգանք - 20,0 հազ. դրամ

ընդամենը հարկային պարտավորությունը ավելացված արժեքի հարկի գծով` 86,0 հազ. դրամ:

2. Հարկ վճարողը հունիսի 16-ին իրականացնում է փոխանցում շահութահարկի գծով`

ա) 150,0 հազ. դրամ: Այդ գումարները ուղղվում են` առաջին հերթին շահութահարկի գծով ապառքի` 100,0 հազ. դրամի մարմանը, ապա 50,0 հազարը ուղղվում է շահութահարկի գծով տույժի կամ տուգանքի մարմանը` դրանց մարումը սկսելով առավել վաղ ծագած պարտավորությունից, եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ հարկ վճարողի կողմից ներկայացված վճարման փաստաթղթերում:

Տույժերը կհաշվարկվեն մնացած ապառքների (60,0 հազ. դրամ ավելացված արժեքի հարկ) նկատմամբ:

բ) 200,0 հազ. դրամ: Այդ գումարները ուղղվում են` առաջին հերթին շահութահարկի գծով 165,0 հազ. դրամի հարկային պարտավորության մարմանը, ապա 35,0 հազ. դրամը ուղղվում է ավելացված արժեքի հարկի գծով 6,0 հազ. դրամ տույժի մարմանը, 20,0 հազ. դրամը` տուգանքի մարմանը, իսկ 9,0 հազ. դրամը` ավելացված արժեքի հարկի գծով ապառքի մարմանը:

Այսպիսով, հունիսի 16-ի դրությամբ հարկ վճարողը այս դեպքում կունենա չմարված հարկային պարտավորություն, ավելացված արժեքի հարկի գծով` 51,0 հազ. դրամ և հունիսի 16-ից տույժերը կհաշվարկվեն 51,0 հազ դրամի նկատմամբ:

Բոլոր հարկային պարտավորություններից ավել գումարների (գերավճարների) գոյացման ժամանակ վերջիններս կարող են ետ վերադարձվել հարկ վճարողին` ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

 

9. Օրենքի 36 հոդվածի հետ կապված.

 

Գանգատների վերադասության կարգով քննության սկսման համար սահմանվել է 30-օրյա ժամկետ: Հարկատուներն իրավասու են մասնակցել գանգատի քննությանը:

Միաժամանակ հայտնվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.04.95 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների կարգի հաստատման մասին» N 213 որոշումը գործում է այնքանով, որքանով չի հակասում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

 

10. Օրենքի 43 հոդվածի հետ կապված.

 

Այսուհետ (մինչև 1997 թվականի վերջը) անվիճելի կարգով իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային տեսչությունը կարող է գումարներ գանձել միայն հարկի գումարների առումով: Տույժերը և տուգանքները պետք է վճարվեն (գանձվեն) օրենսդրությամբ սահմանված այլ կարգով, առանց անվիճելի գանձման հանձնարարագրերի (ինկասո)` մասնավորապես, օրինակ, դրանք պետք է գանձվեն օրենքի 30 հոդվածի հիման վրա դատական կարգով պարտքի բռնագանձման միջոցով: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է 1997 թ. մայիսի 31-ի դրությամբ ներկայացված բոլոր անվիճելի գանձման հանձնարարագրերը (ինկասո) վերանայել, դրանք վերափոխելով և ներկայացնելով որպես միայն հարկի գումարի անվիճելի գանձման հանձնարարագրեր:

Բուն անվիճելի գանձման հանձնարարականների ներկայացման կարգի առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել:

 

11, 23, 24, 25, 27, 28 հոդվածներից յուրաքանչյուրում նշված պատասխանատվության ձևերը (միջոցները) կիրառվում են անկախ այլ հոդվածներով պատասխանատվության ձևեր կիրառված լինելու հանգամանքից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 428
17.05.1999, N 01/27 18.06.1999, N 428
28.11.1997, N 1073 05.01.1998, N 428
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան