Գլխավոր տեղեկություն
Номер
N 714-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.353
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
08.09.2003
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
08.09.2003
Дата вступления в силу
11.10.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11803292

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2003 թ.
Երևան

 N 714-Ն 

        

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 20-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

Հավելված

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2003 թվականի սեպտեմբերի 8-ի

N 714-Ն հրամանի

 

Հաստատում եմ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

________________
(անունը, ազգանունը)
________________
(ստորագրություն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N...

 

Գնման ընթացակարգը ԵՎ պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող

 

«__» «_________» 200_ թ.

 

 

Պայմանագրի անվանումը՝ __________________________________________

__________________________________________6________________

 

Պայմանագրի կնքման ամսաթիվը՝ «__» «_________» 200__թ. Պայմանագրի համարը՝ __

 

Պատվիրատուի անվանումը__________________________________________

 

Կատարողի անվանումը_________________________________________

 

Գնման ձևը`

● Մեկ աղբյուր` գնանշման միջոցով, ● Գնանշման հարցում, ● Բաց նպատակային մրցույթ, ● Բաց պարբերական մրցույթ ● Մեկ աղբյուր` մեկ անձին պահանջ ներկայացնելով ● Փակ նպատակային մրցույթ, ● Փակ պարբերական մրցույթ

 

Սույն եզրակացությունը տրվում է այն մասին, որ լիազոր մարմնին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունը և դրա շրջանակներում կնքված վերոհիշյալ գնման պայմանագիրը համապատասխանում են գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:

 

Գնման ընթացակարգի արձանագրությունը ստուգած`

 

ստորաբաժանման ղեկավար

________________
(անունը, ազգանունը)

________________
(ստորագրությունը)

պաշտոնատար անձ`

________________
(անունը, ազգանունը)

________________
(ստորագրությունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան