ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
12 փետրվարի 2001 թ. |
N 7 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2000 Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 42 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. հուլիսի 31-ի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» և «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» հաստատելու մասին N 42 հրամանով հաստատված «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոններում» (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2001 թ. հունվարի 9-ին, N 30101011) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1.1. կանոնների 87-րդ կետի 5-րդ ենթակետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետի 1. և 2. ենթակետերի համաձայն, եթե հայտնաբերվել է նույնական կամ նույնատիպ ապրանքների համար գրանցված ստուգվող նշանին շփոթելու աստիճան նման նշան, որի սեփականատերը հայտատուի դուստր ընկերությունն է կամ հակառակը, ապա ստուգվող նշանը կարող է գրանցվել, եթե արդեն գրանցված նշանի սեփականատերը չի առարկում դրա դեմ և հայտարկվող նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր չկան»:
1.2. կանոնների 111-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել նաև հայտը արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն) կամ նշված կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում դրանով նշված ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե պահպանված են օրենքի 7 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջները, ներկայացված են առաջնության պահանջը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացված է կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը` խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար»:
1.3. կանոնների 112-րդ կետում ավելացնել 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջների պահպանումը ԱԾՄԴ յուրաքանչյուր դասի ապրանքների համար, այսինքն` առաջնությունը կարող է սահմանվել ներկայացված հայտում նշված յուրաքանչյուր դասի ապրանքների համար առանձին, պահպանելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները»:
1.4. կանոնների 113-րդ կետում ավելացնել 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջների պահպանումը ԱԾՄԴ յուրաքանչյուր դասի ապրանքների համար, այսինքն` առաջնությունը կարող է սահմանվել ներկայացված հայտում նշված յուրաքանչյուր դասի ապրանքների համար առանձին, պահպանելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները»:
1.5. կցել հայտի ձևաթուղթը (կցվում է).
2. ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. հուլիսի 31-ի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» և «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» հաստատելու մասին N 42 հրամանով հաստատված «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոններում» (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2001 թ. հունվարի 9-ին, N 30101011) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
2.1. կցել լիազորագիրը և հայտի ճշգրտված ձևաթուղթը (կցվում են):
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
Հավելված 1
| |||||||||
| |||||||||
730 Հայտատու(ներ) (նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
Երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի | ||||||||
Խնդրում եմ (ենք) նշանի առաջնությունը սահմանել` ▽ առաջին հայտի (հայտերի) ներկայացման թվականով` օրենքի 7 հոդվածի երկրորդ մասին համապատասխան. ▽ ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով՝ օրենքի 7 հոդվածի երրորդ մասին համապատասխան։ | |||||||||
310 Առաջին հայտի N։ |
320 (230) Խնդրարկվող առաջնության թվականը |
330 Առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի (կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում) | |||||||
Հայտատուի (ների) փոստային հասցեն (ները)
| |||||||||
Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը)
| |||||||||
740 Արտոնագրային հավատարմատար (անունը, հայրանունը, ազգանունը, գրանցման համարը) | |||||||||
591 Գույնը կամ գունային համակցությունը (եթե խնդրարկվում է գրանցել նշանի գունավոր տարբերակը) | |||||||||
220 Հայտի ներկայացման թվականը | Մտից N | 210 Հայտի N | |||||||
Առաջնություն | 511 ԱԾՄԴ |
510 ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված (գերադասելի է այդ դասակարգման տերմիններով) ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը*) | |||||||||||||||||||||||||||
Դասը |
Ապրանքների և(կամ) ծառայությունների անվանումը | ||||||||||||||||||||||||||
*) Եթե ցանկը չի տեղավորվում հատկացված սյունակում, ապա այն որպես հայտի հավելված ամբողջապես ներկայացվում է առանձին թերթի վրա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Լրացուցիչ տվյալներ` □ ավելի վաղ գրանցված նշանի վկայականի N
| |||||||||||||||||||||||||||
Ստորագրություն
|
Հավելված 2
ԼԻԱԶՈՐԱԳԻՐ |
POWER OF ATTORNEY |
Սույն լիազորագիրը տրված է __________________ |
The present Power is granted to__________________ |
____________________ | _____________________ |
____________________ | _____________________ |
____________________ | _____________________ |
____________________ | _____________________ |
(հասցեն_______________ | (address________________ |
____________________ | _____________________ |
____________________ | _____________________ |
___________________) | ____________________) |
ի դեմս գրանցված արտոնագրային հավատարմատար (ներ) _____________________ |
in the name of the registered patent attorney________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
առ այն, որ նա (նրանք) լիազորված է (են) ներկայացնել |
that is herebly empowered to represent the interests of |
_____________________ |
_____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
_____________________ | _____________________ |
շահերը Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ձեռքբերման, պահպանության, գործողության մեջ պահելու հետ կապված բոլոր հարցերով: Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով: |
in all matters related to application for acquisition and protection of industrial property rights in respect of rights of objects within the territory of the Republic of Armenia. Effect of this Power is 3 years. |
Կատարված է______________________________________________(տեղը)
Done in | (place) |
Թվականը________________________________________________
Date
Լիազոր
issuer
Անուն, հայրանուն, ազգանուն____________________________________
Name
Պաշտոնը_________________________________________________
Position
Ստորագրություն
Signature
Հավելված 3
| ||||||
| ||||||
| ||||||
Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը)
| ||||||
740 Արտոնագրային հավատարմատար (անունը, հայրանունը, ազգանունը, գրանցման համարը)
| ||||||
| ||||||
510 Ապրանքի տեսակը կամ կոնկրետ ապրանքը | ||||||
Արտադրման վայրը (աշխարհագրական տեղանքի սահմանների նշումով)
| ||||||
|
Ապրանքի առանձնահատկությունների նկարագրությունը
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
Ստորագրություն |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
28 սեպտեմբերի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101152