Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (26.01.2006-24.05.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.29
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.09.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.09.2005
Дата вступления в силу
26.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005491

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 842-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ» ՍՆ N 2.2.4-001-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ արտադրական սենքերի միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

Հրամայում եմ՝

 

 1. Հաստատել «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի կատարման նկատմամբ:

Նախարար՝

Ն. Դավիդյան 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թվականի սեպտեմբերի 16-ի
թիվ 842-Ն հրամանով

Սանիտարական նորմեր Արտադրական սենքերի միկրոկլիմայի

 

ՍՆ N 2.2.4 - 001-05

 

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

 

1.1. Սույն սանիտարական նորմերը (այսուհետ՝ Նորմեր) նախատեսված են արտադրական սենքերի աշխատատեղերում մարդու ինքնազգացողության, ֆունկցիոնալ վիճակի, աշխատունակության և առողջության վրա միկրոկլիմայի անբարենպաստ ազդեցության կանխարգելման համար:

1.2. Սույն Նորմերում բերված` էներգածախսի ինտենսիվությամբ պայմանավորված, աշխատանքի կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի  15.08.2005թ. թիվ 756 -Ն հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 16.09.2005թ. թիվ 10009372 պետական գրանցում ստացած «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:

1.3. Սույն Նորմերը տարածվում են բոլոր արտադրական սենքերի վրա և պարտադիր են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, անկախ սեփականության ձևից:

1.4. Սույն Նորմերի կատարման հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

2. Տերմիններ և սահմանումներ

 

2.1. Արտադրական սենք - հատուկ նշանակության շենքերի և շինությունների փակ տարածություններ, որոնցում մշտական (հերթափոխով) կամ պարբերաբար (աշխատանքային օրվա ընթացքում) իրականացվում է մարդկանց աշխատանքային գործունեությունը:

2.2. Աշխատատեղ - սենքի տեղամաս, որում  աշխատանքային հերթափոխի ընթացքում կամ նրա մի ժամանակահատվածում իրականացվում է աշխատանքային գործունեություն:

2.3. Տարվա սառը եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +100C և ցածր:

2.4. Տարվա տաք եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +100C և բարձր:

2.5. Դրսի օդի միջին օրական ջերմաստիճան - դրսի օդի ջերմաստիճանի միջին մեծությունն է՝ չափված օրվա որոշակի ժամերին, ժամանակի հավասար ընդմիջումներով: Այն որոշվում է օդերևութաբանական ծառայության տվյալների հիման վրա:

2.6. Աշխատանքի կարգ - սահմանվում է օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ կկալ/ժ-ով (Վտ):

2.7. Միջավայրի ջերմային ծանրաբեռնվածություն (ՄՋԾ) -աշխատողի վրա միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցություն, արտահայտված միաթիվ ցուցիչով ըստ 0C-ի:

 

3. Միկրոկլիմայի ցուցանիշներ

 

3.1. Սույն Նորմերը սահմանում են արտադրական սենքերի աշխատատեղերի միկրոկլիմայի ցուցանիշների հիգիենիկ պահանջները` հաշվի առնելով աշխատողների էներգածախսի ինտենսիվությունը, աշխատանքի կատարման տևողությունը և ներառում են պահանջներ միկրոկլիմայական պայմանների հսկողության և չափման մեթոդների վերաբերյալ:

3.2. Միկրոկլիմայի ցուցանիշները պետք է ապահովեն մարդու և շրջակա միջավայրի միջև ջերմային հաշվեկշիռը և օրգանիզմի օպտիմալ կամ թույլատրելի ջերմային վիճակը:

3.3. Արտադրական սենքի միկրոկլիման բնութագրող ցուցանիշներն են.

3.3.1 օդի ջերմաստիճան,

3.3.2 մակերեսների ջերմաստիճան,

3.3.3 օդի հարաբերական  խոնավություն,

3.3.4 օդի շարժման արագություն,

3.3.5 ջերմային ճառագայթման ինտենսիվություն:

 

4. Միկրոկլիմայի օպտիմալ պայմաններ

 

4.1. Միկրոկլիմայի օպտիմալ պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու օրգանիզմի համար ջերմային և ֆունկցիոնալ վիճակի օպտիմալ չափանիշները, որոնք ջերմակարգավորման մեխանիզմի նվազագույն լարվածության դեպքում ապահովում են ընդհանուր և տեղային ջերմային հարմարավետության զգացողություն, չեն առաջացնում առողջական վիճակի շեղումներ, ստեղծում են աշխատունակության բարձր մակարդակի նախադրյալներ և նախընտրելի են համարվում աշխատատեղերում:

4.2. Արտադրական սենքերի աշխատատեղերում, որտեղ իրականացվում են նյարդահուզական լարվածության հետ կապված գործաղեկավարման բնույթի աշխատանքներ (խցիկում, տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման կետերում, հաշվողական տեխնիկայի սրահներում և այլն), պետք է ապահովվեն միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծությունները՝ աղյուսակ 1-ին համապատասխան:

4.3. Տարվա տաք և սառը եղանակներին աշխատատեղերում միկրոկլիմայի օպտիմալ չափորոշիչները սահմանվում են աշխատանքի տարբեր կարգերին համապատասխան` ըստ աղյուսակ 1-ի:

4.4. Աշխատատեղերում, միկրոկլիմայի օպտիմալ պայմաններում, օդի ջերմաստիճանի տատանումները ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով, ինչպես նաև օդի ջերմաստիճանի փոփոխությունները հերթափոխի ընթացքում, չպետք է գերազանցեն 20C-ը:

Աղյուսակ 1


Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծություններ

Տարվա եղանակ

Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի, Վտ

Օդի ջերմաս-տիճան, 0C

Մակերեսնե-
րի ջերմաստի-ճան, 0C

Օդի հարաբերա-
կան խոնավու-թյուն, %

Օդի շարժման արագություն, մ/վրկ

Սառը

I ա (մինչև 139)
I բ  (140-174)
II  ա (175-232)
II  բ (233-290)
III (290-ից ավել)

22-24
21-23
19-21
17-19
16-18

21-25
20-24
18-22
16-20
15-19

60-40
60-40
60-40
60-40
60-40

0.1
0.1
0.2
0.2
0.3

Տաք

I ա (մինչև 139)
I բ  (140-174)
II  ա (175-232)
II  բ (233-290)
III (290-ից ավել)

23-25
22-24
20-22
19-21
18-20

22-26
21-25
19-23
18-22
17-21

60-40
60-40
60-40
60-40
60-40

0.1
0.1
0.2
0.2
0.3


 

5. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները

 

5.1. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու ջերմային և ֆունկցիոնալ վիճակի թույլատրելի չափանիշները, չեն առաջացնում մարդու առողջական վիճակի վատթարացում և/կամ վնասվածքներ, չեն կարող առաջացնել ընդհանուր և տեղային անհարմարավետություն, ջերմակարգավորման մեխանիզմի լարվածություն և աշխատունակության անկում:

5.2. Միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները սահմանվում են այն դեպքերում, երբ տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական հիմնավորված պատճառներով չեն կարող ապահովել օպտիմալ պայմաններ:

5.3. Աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները պետք սահմանվեն աղյուսակ 2-ին համապատասխան:

5.4. Աշխատատեղերում միկրոկլիմայի թույլատրելի մեծությունների ապահովման դեպքում.

5.4.1 օդի ուղղահայաց շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը չպետք է գերազանցի 30C-ը,

5.4.2 հերթափոխի ընթացքում օդի հորիզոնական շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը, ինչպես նաև նրա փոփոխությունը չպետք է գերազանցի՝

5.4.2.1 աշխատանքի I ա և I բ կարգերի դեպքում՝ 40C-ը,

5.4.2.2 աշխատանքի II  ա և II բ  կարգերի դեպքում՝ 50C-ը,

5.4.2.3 աշխատանքի III կարգի դեպքում՝ 60C-ը,

պայմանով, որ օդի ջերմաստիճանի բացարձակ արժեքները` աշխատանքի առանձին կարգերի համար, չպետք է գերազանցեն աղյուսակ 2-ում սահմանված մեծությունները:

5.5. Աշխատատեղում օդի ջերմաստիճանի 250C և բարձրի դեպքում օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունները չպետք է գերազանցեն հետևյալ ցուցանիշները.

5.5.1 օդի  250C ջերմաստիճանի դեպքում  - 70%,

5.5.2 օդի 260C ջերմաստիճանի դեպքում  - 65%,

5.5.3 օդի 270C ջերմաստիճանի դեպքում  - 60%,

5.5.4 օդի  280C ջերմաստիճանի դեպքում  -55%:

5.6. Տարվա տաք եղանակի համար, օդի ջերմաստիճանի 26-280C դեպքում աշխատատեղում օդի շարժման արագությունը պետք է համապատսախանի հետևյալ միջակայքին` աղյուսակ 2-ին համապատասխան.

5.6.1 0,1-0,2 մ/վ աշխատանքի I ա  կարգի դեպքում,

5.6.2 0,1-0,3 մ/վ աշխատանքի I  բ կարգի դեպքում,

5.6.3 0,2-0,4 մ/վ աշխատանքի II ա  կարգի դեպքում,

5.6.4 0,2-0,5 մ/վ աշխատանքի II բ և III կարգերի դեպքում:

Աղյուսակ 2

Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծություններ

Տար-վա եղա-նակը

Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի,
Վտ

Օդի ջերմաստիճան, 0C

Մակերևույթի ջերմաս-տիճան,
0C

Օդի հարա-բերական խոնա-վություն, %

Օդի շարժման արագություն, մ/վ

օպտիմալ մեծությու-նից ցածր միջակայք

օպտիմալ  մեծությու-նից բարձր միջակայք

օպտիմալ  մեծ-ից ցածր օդի ջերմ-ճանի միջակայքի համար, ոչ ավելի

օպտիմալ  մեծ-ից բարձր օդի ջերմ-ճանի միջակայքի համար, ոչ ավելի

Սառը

I ա (մինչև 139)
I բ (140-174)
II ա (175-232)
II բ (233-290)
III (290-ից ավել)

20.0-21.9
19.0-20.9
17.0-18.9
15.0-16.9
13.0-15.9

24.1-25.0
23.1-24.0
21.1-23.0
19.1-22.0
18.1-21.0

19.0-26.0
18.0-25.0
16.0-24.0
14.0-23.0
12.0-22.0

15-75*
15-75
15-75
15-75
15-75

0.1
0.1
0.1
0.2
0.2

0.1
0.2
0.3
0.4
0.4

Տաք

I ա (մինչև 139)
I բ (140-174)
II ա (175-232)
II բ (233-290)
III (290-ից ավել)

21.0-22.9
20.0-21.9
18.0-19.9
16.0-18.9
15.0-17.9

25.1-28.0
24.1-28.0
22.1-27.0
21.1-27.0
20.1-26.0

20.0-29.0
19.0-29.0
17.0-28.0
15.0-28.0
14.0-27.0

15-75*
15-75*
15-75*
15-75*
15-75*

0.1
0.1
0.1
0.2
0.2

0.2
0.3
0.4
0.5
0.5


* Օդի ջերմաստիճանի 250C և նրանից բարձրի դեպքում, օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունը որոշելու համար, պետք է ղեկավարվել սույն Նորմերի կետ 5.5-ի պահանջներով:

 

5.7. Աշխատատեղերում աշխատողների վրա մինչև մուգ լուսարձակումը տաքացված արտադրական աղբյուրներից (նյութերից, արտադրանքից և այլն)  ջերմային ճառագայթման ինտենսիվության թույլատրելի մեծությունները պետք է համապատասխանեն աղյուսակ 3-ում բերված ցուցանիշներին:

Աղյուսակ 3

Արտադրական աղբյուրներից աշխատողների վրա ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծություններ


Մարմնի ճառագայթվող մակերես,
%

Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ2 , ոչ ավելի

50 և ավելի

35

25-50

70

25-ից ոչ ավելի

100


5.8. Մինչև սպիտակ և կարմիր լուսարձակումը տաքացված ճառագայթման աղբյուրներից (շիկացված կամ հալված մետաղ, ապակի, բոց և այլն) աշխատողների ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունները չպետք է գերազանցեն 140 Վտ/մ2, պայմանով որ  ճառագայթահարման չպետք է ենթարկվի մարմնի մակերեսի 25%-ից ավելին, և պարտադիր է դեմքի ու աչքերի անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը:

5.9. Աշխատատեղերում, աշխատողների ջերմային ճառագայթահարման առկայության դեպքում, օդի ջերմաստիճանը` կախված աշխատանքի կարգից, չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները.

5.9.1 աշխատանքի I ա կարգի դեպքում - 250C-ը,

5.9.2 աշխատանքի I բ կարգի դեպքում - 240C-ը,

5.9.3 աշխատանքի II ա կարգի դեպքում - 220C-ը,

5.9.4 աշխատանքի II բ կարգի դեպքում - 210C-ը,

5.9.5 աշխատանքի III կարգի դեպքում - 210C-ը:

5.10. Արտադրական սենքերում, որտեղ արտադրական գործընթացի տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական պատճառներով հնարավոր չէ պահպանել միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները, աշխատողներն ապահովվում են  անհատական և/կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներով:

5.11. Միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցության գնահատման համար, հնարավոր գերտաքացումից աշխատողների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կիրառվում է միջավայրի ջերմային ծանրաբեռնվածության (ՄՋԾ) ինտեգրալ ցուցանիշը, որը սահմանվում է «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:

5.12. Հերթափոխի ընթացքում, աշխատատեղում օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծություններից բարձրի կամ ցածրի պայմաններում աշխատաժամի տևողությունը սահմանվում է աղյուսակներ 4-ին և 5-ին համապատասխան:
 

Աղյուսակ 4

 

Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծությունից բարձր լինելու դեպքում


 

Աշխատատեղում օդի ջերմաստիճանը, 0C

Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու ժամանակը, ոչ ավելի, ժամ

Iա -Iբ

IIա-IIբ

III

32.5

1

-

-

32.0

2

-

-

31.5

2.5

1

-

31.0

3

2

-

30.5

4

2.5

1

30.0

5

3

2

29.5

5.5

4

2.5

29.0

6

5

3

28.5

7

5.5

4

28.0

8

6

5

27.5

-

7

5.5

27.0

-

8

6

26.5

-

-

7

26.0

-

-

8

Աղյուսակ 5


Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծությունից ցածր լինելու դեպքում

Աշխատատեղում օդի ջերմաստիճանը, 0C

Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու ժամանակը, ոչ ավելի, ժամ

Iա

Iբ

IIա

IIբ

III

6

-

-

-

-

1

7

-

-

-

-

2

8

-

-

-

1

3

9

-

-

-

2

4

10

-

-

1

3

5

11

-

-

2

4

6

12

-

1

3

5

7

13

1

2

4

6

8

14

2

3

5

7

-

15

3

4

6

8

-

16

4

5

7

-

-

17

5

6

8

-

-

18

6

7

-

-

-

19

7

8

-

-

-

20

8

-

-

-

-

 

5.13. Օդի միջին հերթափոխային ջերմաստիճանը, որի պայմաններում աշխատողները գտնվում են աշխատատեղերում և հանգստի տեղերում, չպետք է գերազանցի սույն Նորմերի աղյուսակ 2-ով սահմանված թույլատրելի մեծությունները:


 

6. Միկրոկլիմայի հսկողության կազմակերպմանը և չափման մեթոդներին ներկայացվող պահանջներ

 

6.1. Հիգիենիկ հսկողության նպատակով` միկրոկլիմայի ցուցանիշների չափումները կատարվում են տարվա ցուրտ եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է ձմռան առավել ցուրտ ամսվա միջին ջերմաստիճանից ոչ ավելի, քան 50C-ով, իսկ տարվա տաք եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է առավել տաք ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանից ոչ ավելի, քան 50C-ով օդերևութաբանական ծառայությունից մինչև չափման օրը ստացված տվյալների հիման վրա: Չափումների հաճախականությունը տարվա երկու շրջաններում որոշվում է արտադրական գործընթացի կայունությամբ, տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական  սարքավորումների շահագործման պայմաններում:

6.2. Տեղամասերը, չափման օրը և ժամը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատատեղերում միկրոկլիմայի վրա ազդող հիգիենիկ այլ ցուցանիշները (տեխնոլոգիական գործընթացի փուլերը, ջեռուցման և օդափոխանակության համակարգերի գործունեությունը և այլն): Միկրոկլիմայի ցուցանիշների չափումները հերթափոխի ընթացքում կատարվում են 3 անգամից ոչ պակաս (հերթափոխի սկզբում, կեսում և վերջում):

6.3. Չափումները կատարվում են աշխատատեղերում: Եթե աշխատատեղեր են համարվում արտադրական սենքի մի քանի տեղամասերը, ապա չափումները կատարվում են դրանցից յուրաքանչյուրում:

6.4. Ջերմատվության, սառեցման կամ խոնավության տեղային աղբյուրների առկայության դեպքում (տաքացնող ագրեգատներ, պատուհաններ, դռան բացվածքներ, դարպասներ, բաց լոգնոցներ և այլն) չափումները կատարվում են յուրաքանչյուր աշխատատեղում՝ աղբյուրից նվազագույն և առավելագույն հեռավորության կետերում:

6.5. Մեծ խտությամբ աշխատատեղերով սենքերում ջերմատվության, սառեցման կամ խոնավության անջատման տեղային աղբյուրների բացակայության ժամանակ օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և շարժման արագության չափման տեղերը պետք է տեղաբաշխվեն սենքի մակերեսով հավասարաչափ՝ 6-րդ աղյուսակին համապատասխան: 

Աղյուսակ 6

 

Օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և օդի շարժման արագության չափումների տեղամասերի նվազագույն քանակը

Սենքի մակերես, մ2

Չափման տեղերի քանակ

Մինչև 100

4

100-ից մինչև 400

8

400-ից բարձր

Տեղերի քանակը որոշվում է դրանց միջև հեռավորությամբ,
որը չպետք է գերազանցի 10 մ-ը

 

6.6. Նստած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է հատակից 0,1 և 1,0 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ հատակից կամ աշխատանքային հարթակից՝ 1 մ բարձրության վրա: Կանգնած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է 0,1 և 1,5 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 1,5 մ բարձրության վրա:

6.7. Ջերմային ճառագայթման աղբյուրների առկայության դեպքում աշխատատեղում ջերմային ճառագայթումը չափվում է յուրաքանչյուր աղբյուրից՝ սարքի ընդունիչը տեղադրելով ընկնող հոսքին ուղղահայաց: Չափումները պետք է կատարել հատակից կամ աշխատանքային հարթակից 0,5, 1,0 և 1,5 մ բարձրության վրա:

6.8. Մակերեսների ջերմաստիճանը չափվում է այն դեպքում, երբ աշխատատեղերը դրանցից հեռու են երկու մետրից ոչ ավելի: Յուրաքանչյուր մակերեսի ջերմաստիճանը չափվում է կետ 6.6-ով նշված օդի ջերմաստիճանի չափման նման:

6.9. Աշխատատեղում ջերմային ջառագայթման և օդային հոսքերի առկայության դեպքում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափումները կատարվում են ասպիրացիոն խոնավաչափով, իսկ ճառագայթային ջերմության և օդային հոսքերի բացակայության դեպքում օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը չափվում են ջերմային ճառագայթումից և օդի շարժման արագության ազդեցությունից չպաշտպանված խոնավաչափով:

6.10. Օդի շարժման արագությունը չափվում է անեմոմետրով: Օդի շարժման արագության փոքր մեծությունները (0,5մ/վրկ-ից փոքր), հատկապես տարբեր ուղղվածության հոսքերի առկայության դեպքում, կարելի է չափել ջերմաէլեկտրաանեմոմետրով և ջերմային ճառագայթումից պաշտպանված գլանային և գնդային կատատերմոմետրով:

6.11. Մակերեսների ջեմաստիճանը չափվում է կոնտակտային կամ հեռակառավարման սարքերով:

6.12. Ջերմային ճառագայթման ինտենսիվությունը չափվում է կիսագնդին մոտ տվիչի տեսանելիության անկյունը (1600C-ից ոչ պակաս) ապահովող և սպեկտրի տեսանելի ու ինֆրակարմիր մասերում զգայուն սարքերով:

6.13. Չափման և չափիչ սարքերի թույլատրելի սխալի տոկոսները պետք է համապատասխանեն աղյուսակ 5-ի պահանջներին:

Աղյուսակ 7


Պահանջներ չափիչ սարքերի նկատմամբ

 

Ցուցանիշի անվանումը

Չափման միջակայք

Սահմանային շեղում

Օդի ջերմաստիճանը ըստ չոր ջերմաչափի,  0C

30-ից միչև 50

+ 0.2

Օդի ջերմաստիճանը ըստ թաց ջերմաչափի,  0C

0-ից միչև 50

+ 0.2

Մակերեսների ջերմաստիճանը,  0 C

0-ից միչև 50

+ 0.5

Օդի հարաբերական խոնավություն, %

0-ից միչև 90

+ 5.0

Օդի շարժման արագություն, մ/վ

0-ից միչև 0.5
0.5-ից ավելի

+ 0.05
+ 0.1

Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ2

10-ից միչև 350
350-ից ավելի

+ 5.0
+ 50.0

 

6.14. Աշխատատեղերում միկրոկլիմայի չափման արդյունքները ձևակերպվում են սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 842-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան