«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
21 մայիսի 2003 թ. |
N 449-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական դրամաշնորհների հաշվառման և հաշվետվությունների կազմման ու հրապարակման կարգը հաստատելու մասին» 2003 թվականի հունվարի 16-ի N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական և համայքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ կետի «ե)» ենթակետի պահանջներին համապատասխան
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
ա) «Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը» (օրինակելի ձև Հ-12-Ա)՝ համաձայն Հավելված N 1-ի և «Օրինակելի ձև Հ-12-Ա-ի լրացման պահանջները»` համաձայն Հավելված N 2-ի,
բ) «Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված ոչ ապրանքային դրամաշնորհների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը» (օրինակելի ձև Հ-12-Բ)՝ համաձայն Հավելված N 3-ի և «Օրինակելի ձև Հ-12-Բ-ի լրացման պահանջները»` համաձայն Հավելված N 4-ի,
2. Սահմանել, որ.
1) Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների և ապրանքային վարկերի վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետև՝ հաշվետվություն) ներկայացվում են միայն թվային հաշվետվության տեսքով՝ սույն հրամանի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան,
2) հաշվետու մարմիններ են հանդիսանում պետական կառավարման մարմինները և դրանց ենթակայությամբ գործող հիմնարկները,
3) հաշվետվությունները կազմվում, ամփոփվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում եռամսյակային և տարեկան պարբերականությամբ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի 1-ին կետով հաստատված «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման ընդհանուր պայմանների» (այսուհետև՝ Ընդհանուր պայմաններ) 16-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան,
4) հաշվետվությունները կազմվում, ամփոփվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում Ընդհանուր պայմաններով՝ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված պահանջներին՝ մասնավորապես 5-ից 7-րդ կետերի և 18-րդ կետի պահանջներին համապատասխան:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
Օրինակելի ձև Հ-12-Ա
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ 01.________. — 01._______. ժամանակահատվածի համար | |
1. Հիմնարկի անվանումը _____________________ 2. Փոստային հասցեն _______________________ 3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման 4. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը ______________________________________ |
5. Պետական կառավարման վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային 6. Հիմնարկը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___ |
Հեր- |
Դրամա- |
Դրամա- |
Պայմանագրով կամ համաձայնագրով՝ դրամաշնորհի և ապրանքային վարկի տրամադրման (Հայաստանի Հանրապետություն ներկրման) համար նախատեսված ամբողջ ծրագրի համար |
Պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում փաստացի ստացված դրամաշնորհի կամ ապրանքային վարկի |
Յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով | |||||||||||||||||||||
Ամբողջ ծրագրի |
Հաշվետու ժամանակա-հատվածի |
Պահա- |
Պահա- |
Պահա- |
Պահառու-ներին տրված ապրանք- |
Պահա- |
Պահա- |
Պահա- | ||||||||||||||||||
Անվա- |
Ամսա- |
Ապ- |
Քա- |
Գու- |
Գու- |
Գու- |
Ապ- |
Քա- |
Գու- |
Գու- |
Գու- |
Քա- |
Գու- |
Գու- |
Գու- |
Ար- |
Քա- |
Չափ- | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
Ապ- |
Յուրաքանչյուր դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով՝ |
Գոյացած միջոցների օգտագործումը |
Այլ տե- | |||||||||||
Իրաց- |
Պայմա- |
Պայմա- |
Գործակալների կողմից հաշվետու ժամանակա- |
Գործա- |
Գործա- |
Գոր- |
Գոյա- |
Ուղղու- |
Նախա- |
Փաս- | ||||
Միա- |
Միա- |
Վա- |
Իրաց- | |||||||||||
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
___ _________________ 200 __ թ.
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ |
_________________________ |
|
Կնիքի տեղ | ||
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
_________________________ |
Հավելված N 2 նախարարի 21 մայիսի 2003 թ. |
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
Հավելված N 1-ով հաստատված Օրինակելի ձև Հ-12-Ա-ի
Օրինակելի ձև Հ-12-Ա-ն լրացվում է հետևյալ կերպ.
1. Աղյուսակի «2-րդ» և «3-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են դրամաշնորհի կամ ապրանքային վարկի տրամադրման պայմանագրի կամ համաձայնագրի կնքման ամսաթիվը և անվանումը:
2. Աղյուսակի «4-րդ» սյունակում լրացվում է դրամաշնորհը կամ ապրանքային վարկը տրամադրող օտարերկրյա պետության անունը, միջազգային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ այլ անձի անունը և բնակվելու վայրը:
3. Աղյուսակի «5-րդ», «6-րդ», «7-րդ», «8-րդ» և «9-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով՝ դրամաշնորհի և ապրանքային վարկի տրամադրման (Հայաստանի Հանրապետություն ներկրման) համար սահմանված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ապրանքների անվանումները և քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):
4. Աղյուսակի «10-րդ», «11-րդ», «12-րդ», «13-րդ» և «14-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա փաստացի ստացված դրամաշնորհի կամ ապրանքային վարկի շրջանակներում ներկրված ապրանքի անվանումը և քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):
5. Աղյուսակի «15-րդ», «16-րդ», «17-րդ» և «18-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):
6. Աղյուսակի «19-րդ», «20-րդ», «21-րդ», «22-րդ», «23-րդ», «24-րդ», «25-րդ», «26-րդ» և «27-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով ներկրված ապրանքների պահպանության նպատակով ընտրված պահառուների անվանումները և գտնվելու վայրը, կամ այլ անձանց անունները և բնակվելու վայրը, պահառության պայմանագրերի հերթական համարները և կնքման ամսաթվերը, պահառուներին ի պահ տրված ապրանքների արժեքը, քանակը և չափի միավորը (տոննա, հատ, լիտր կամ այլ չափման միավոր), պահառության գինը (նշել մեկ միավորի համար, կամ ընդհանուր արժեքը), պահառուների մոտ հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ առկա ապրանքների քանակը և պահառուներին վճարված գումարը:
7. Աղյուսակի «28-րդ» սյունակում լրացվում է ապրանքների տնօրինման եղանակը և իրավական հիմքերը (աճուրդային կարգով, վարձակալություն, տարաժամկետ վճարման պայմանով վաճառք և այլն)` նշելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի համարը:
8. Աղյուսակի «29-րդ», «30-րդ», «31-րդ», «32-րդ», «33-րդ», «34-րդ», «35-րդ», «36-րդ» և «37-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով ներկրված ապրանքների իրացման նպատակով ընտրված գործակալների անվանումները և գտնվելու վայրը, կամ այլ անձանց անունները և բնակվելու վայրը, պայմանագրերի հերթական համարները և ամսաթվերը, գործակալների կողմից հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ իրացված ապրանքների մեկնարկային գինը և միավորի վաճառքի առավելագույն գինը, վաճառքի հանված ապրանքների ընդհանուր քանակը և իրացված ապրանքների քանակը, գործակալներին նախատեսված և փաստացի վճարված վարձավճարի չափը:
9. Աղյուսակի «38-րդ», «39-րդ», «40-րդ» և «41-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի դրամայնեցումից գոյացած միջոցների օգտագործման ուղղությունները: Եթե պայմանագրով դրամաշնորհի կամ վարկի օգտագործման ուղղության համար նախատեսված է որոշակի նախապայման, ապա լրացվում է «38-րդ» սյունը, հակառակ դեպքում այդ սյունը չի լրացվում: «39-րդ», «40-րդ» և «41-րդ» սյունակներում լրացվում են դրամաշնորհի կամ վարկի օգտագործման փաստացի ուղղությունները նախատեսված ու փաստացի գումարներով:
10. Աղյուսակի «42-րդ» սյունակում հաշվետու անձանց կողմից կարող են ներկայացվել դրամաշնորհի կամ ապրանքային վարկի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք չեն ներառվել հաշվետվության այլ սյունակներում:
11. Մեկ էջում հաշվետվության ողջ տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում, հաշվետվությունը կարող է ներկայացվել մի քանի (միմյանց լրացնող և համարակալված) էջերով:
Հավելված N 3 թիվ 449-Ն հրամանի |
Օրինակելի ձև Հ-12-Բ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ | |
1. Հիմնարկի անվանումը _____________________ 2. Փոստային հասցեն _______________________ 3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման 4. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը |
5. Պետական կառավարման վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային 6. Հիմնարկը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___ 8. Ծրագիր իրականացնողը |
_________________________________________________________________ | |
9. Չափի միավորը՝ հազար դրամ __________________________________ |
Հեր- |
Դրամա- |
Դրամա- |
Դրամաշնորհի |
Պայմանագրով կամ համաձայնագրով դրամաշնորհի շրջանակներում նախատեսված |
Պայմանագրով կամ համաձայնագրով դրամաշնորհի շրջանակներում փաստացի |
Այլ տեղե- | |||||||||
Ընդհանուր ծրագրի համար |
Հաշվետու ժամանակա-հատվածի համար |
Ընդհանուր ծրագրի համար |
Հաշվետու ժամանա-կահատ-վածի համար | ||||||||||||
Հեր- |
Ամսա- |
Ծրագրի անվա- |
Ուղղությունը (Հայաստանի Հանրա- |
Շրջանառման եղանակը (գանձա- |
Գու- |
Ուղղու- |
Գու- |
Ուղղու- |
Գու- |
Ուղղու- |
Գու- |
Ուղղու- | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
___ _________________ 200 __ թ.
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ |
_________________________ |
|
Կնիքի տեղ | ||
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
_________________________ |
Հավելված N 4 |
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
Հավելված N 3-ով հաստատված Օրինակելի ձև Հ-12-Բ-ի
Օրինակելի ձև Հ-12-Բ-ն լրացվում է հետևյալ կերպ.
1. Աղյուսակի «2-րդ» և «3-րդ» սյունակներում լրացվում են դրամաշնորհի տրամադրման պայմանագրի կամ համաձայնագրի կնքման հերթական համարը և ամսաթիվը:
2. Աղյուսակի «4-րդ» սյունակում լրացվում է դրամաշնորհը տրամադրող օտարերկրյա պետության անունը, միջազգային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ այլ անձի անունը և բնակվելու վայրը:
3. Աղյուսակի «5-րդ» կետում լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով սահմանված` դրամաշնորհի ծրագրի անվանումը:
4. Աղյուսակի «6-րդ» և «7-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով սահմանված՝ դրամաշնորհի տրամադրման ուղղությունը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ կամ այլ) և դրա շրջանառման եղանակը (գանձապետական հաշիվներով կամ գանձապետական հաշիվներից դուրս):
5. Աղյուսակի «8-րդ» և «9-րդ» սյունակներում լրացվում է համապատասխանաբար պայմանագրով կամ համաձայնագրով նախատեսված (հատկացվելիք) դրամաշնորհի ընդհանուր գումարը և ուղղությունները:
6. Աղյուսակի «10-րդ» և «11-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրով հաշվետու ժամանակահատվածի համար նախատեսված (հատկացվելիք) դրամաշնորհի գումարը և ուղղությունները:
7. Աղյուսակի «12-րդ» և «13-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում փաստացի ստացված (հատկացված) դրամաշնորհի ընդհանուր գումարը և դրա ծախսման ուղղությունները:
8. Աղյուսակի «14-րդ» և «15-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում փաստացի ստացված (հատկացված) դրամաշնորհի գումարը և ուղղությունները:
9. Աղյուսակի «16-րդ» սյունակում հաշվետու անձանց կողմից կարող են ներկայացվել դրամաշնորհի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք չեն ներառվել հաշվետվության այլ սյունակներում:
10. Մեկ էջում հաշվետվության ողջ տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում, հաշվետվությունը կարող է ներկայացվել մի քանի (միմյանց լրացնող և համարակալված) էջերով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|