Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ն/1
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.15/27(175) Հոդ.375
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
15.10.2004
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
15.10.2004
Дата вступления в силу
25.12.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

29 նոյեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11504318

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 126-Ն/1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ (ԵՐԵԽԱՆԵՐԻՆ) ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ «ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ» ԱԿՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հուլիսի 1-ի ««Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 988-Ն որոշման 3-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել մանկատներում խնամվող երեխայի (երեխաների) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի ձևը` համաձայն 1 հավելվածի:

2. Հաստատել ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի ուսումնասիրման ակտի ձևը` համաձայն 2 հավելվածի:

 

 

Ա. Վարդանյան

 

 

Հավելված 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին

 

_________________________________

_____ _______________ թ.

կնքման վայրը

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ի դեմս _________________________________________

պաշտոնը, ազգանունը, անունը

մի կողմից, և քաղաքացի _____________________________________________

ծնողների (ծնողի) ազգանունը, անունը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

անձնագրի համարը, սերիան, ում կողմից է տրվել

_____________________________________________________________

բնակության վայրը

____________________________________________________ մյուս կողմից,

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

Կողմերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հուլիսի 1-ի «Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 988-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, կնքեցին սույն պայմանագիրը համաձայն որի ________________________ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից 200__թ. ______________ N _____ որոշմամբ ծնողներին վերադարձված _________________________ մանկատանը խնամվող երեխայի (երեխաների) _________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան վկայականի համարը, սերիան, ում կողմից է տրվել

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

խնամքի համար ընտանիքին կտրամադրվի սոցիալական աջակցություն:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

Ծնողը պարտավոր է.

2.1. ապահովել մանկատնից ընտանիք վերադարձած երեխայի (երեխաների) խնամքի, բնականոն զարգացման և դաստիարակության համար նպաստավոր պայմաններ,

2.2. իրականացնել երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը,

2.3. ապահովել դպրոցահասակ երեխայի հաճախումը հանրակրթական հաստատություն, հետևել նրա առաջադիմությանը,

2.4. տալ գրավոր համաձայնություն սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների և խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների կողմից ընտանիքում երեխաների խնամքի և դաստիարակության իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով օրվա ցանկացած ժամին բնակարան մուտք գործելու վերաբերյալ:

 

Ծնողը իրավունք ունի.

2.5. զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով ապահովել ընտանիքի անդամների զբաղվածությունը, անհրաժեշտության դեպքում ընդգրկվելով մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման համապատասխան դասընթացներում:

2.6. ստանալ սույն պայմանագրի 2.8 կետով նախատեսված 30 հազ. դրամ դրամական օգնություն մանկատնից ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար:

2.7. ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալության միջոցով իրականացվող ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

 

Նախարարությունը պարտավոր է.

2.8. յուրաքանչյուր ամիս ծնողներից մեկի անվամբ նրա բնակության վայրի բանկային գործառույթներն իրականացնող հաստատությունում բացված անձնական հաշվին փոխանցել 30 հազ. դրամ ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար:

2.9. աջակցել ապահովելու համար ընտանիքի անդամների զբաղվածությունը, անհրաժեշտության դեպքում ընդգրկվելով մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման համապատասխան դասընթացներում:

 

3. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը

 

3.1. Նախարարությունը կարող է ժամկետից շուտ լուծել պայմանագիրը.

ա) եթե ծնողը չի կատարում սույն պայմանագրի 2.1, կամ 2.2, կամ 2.3, կամ 2.4 կետերով նախատեսված պարտավորությունները,

բ) սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի եզրակացության հիման վրա, ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության համար առկա խոչընդոտները վերանալու և ընտանիքի մեկ շնչին ընկնող փաստացի եկամտի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կենսապահովման նվազագույն բյուջեի չափի համապատասխանության դեպքում:

3.2. Ծնողը կարող է ժամկետից շուտ լուծել պայմանագիրը սույն պայմանագրի 2.5, կամ 2.6, կամ 2.7 կետերով նախատեսված աջակցությունը չստանալու դեպքում:

 

4. Եզրափակիչ դրույթներ

 

4.1. Սույն պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4.2. Սույն պայմանագրի ժամկետը յուրաքանչյուր տարի կարող է երկարացվել կողմերի համաձայնությամբ:

4.3. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական

 

Ծնողներ (ծնող)

հարցերի նախարարություն

 

__________________________

___________________________

 

__________________________

պաշտոն, ազգանուն, անուն

 

անուն, հայրանուն, ազգանուն

___________________________

 

__________________________

___________________________

 

__________________________

ստորագրություն

 

ստորագրություն


Կ.Տ.

 


Կ.Տ.

 

 

Հավելված 2

 

ՈՒ Ս ՈՒ Մ Ն Ա Ս Ի Ր ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Կ Տ

 

ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի

 

Ես, __________________________________________________________

ՄԾՏԳ-ի աշխատակցի ազգանունը, անունը, պաշտոնը

ուսումնասիրել եմ _________________________________________________

բնակության վայրը

բնակվող _______________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը

ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը:

Այդ նպատակով ս/թ _______________-ին, կատարել եմ տնային այցելություն, որին ներկա էր

  ամիս, օր

ընտանիքի անդամներից ______________________________________________

_____________________________________________________________

նշել առավելագույն ներկա չափահաս անդամներից երկուսի ազգանունը, անունը, հայրանունը

 

Ուսումնասիրության արդյունքում.

 

ծնողն իրականացնում է «Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, սակայն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը բավարար չէ.

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

նշել առավել ցայտուն գործոնները

 

ծնողն իրականացնում է «Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը բավարար է.

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

նշել առավել ցայտուն գործոնները

 

ծնողը չի իրականացնում «Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրով նախատեսված իր պարտականությունները.

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

նշել առավել ցայտուն գործոնները

 

ՍԾԳՏ-ի տնօրեն

   

___________________________

 

 

ազգանուն, անուն, հայրանուն

 

 

___________________________

 

____ ________________ 200 թ.

ստորագրություն

 

 


Կ.Տ.