Գլխավոր տեղեկություն
Номер
N 59
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.01.1997-25.07.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
15.12.1995
Дата подписания
15.12.1995
Дата вступления в силу
03.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2009

«Հաստատված է»
ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի
1995 թ. դեկտեմբերի 15-ի N 59 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության լիցենզավորման մասին կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ կառավարության 1991 թ. մարտի 5-ի թիվ 161, հունիսի 20-ի 415 որոշումների և հետագայում դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումներին համաձայն:

 

1.2. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության այն տեսակները, որոնք թվարկված չեն սույն կարգում, լիցենզավորման ենթակա չեն և իրականացվում են առանց թույլտվության (լիցենզավորման):

 

Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության տեսակների համար լիցենզիաներ տրվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին: *

 

1.3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և սույն կարգի համաձայն լիցենզավորված ձեռնարկությունների կողմից առանձնացված ստորաբաժանումների ստեղծման դեպքում` նույնատիպ գործունեության նոր լիցենզիա չի պահանջվում:

 

Օտարերկրյա ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում` օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության իրականացման նպատակով, ստեղծվող առանձնացված ստորաբաժանումները ենթակա են լիցենզավորման սույն կարգի համաձայն` անկախ նրանց պետական գրանցում ստացած երկրում գործունեության տվյալ տեսակով լիցենզավորման կարգից:

 

Այն դեպքում, երբ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի լիցենզավորվող գործունեությունը իրականացվում է տարբեր վայրերում, տրվում է հիմնական լիցենզիայի վավերացված կրկնօրինակները, դրանցում նշելով գործունեության իրականացման հասցեները: Լիցենզիաների կրկնօրինակները տրվում են սույն կարգի հիմնական լիցենզիայի համար սահմանված կարգով: Տարբեր վայրերում առանց հիմնական լիցենզիայի կրկնօրինակների գործունեություն իրականացնելու, ինչպես նաև լիցենզիայի պայմանների խախտման դեպքում հիմնական լիցենզիան ենթակա է ետ վերցման: *

 

1.4. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց կողմից նոր ձեռնարկությունների ստեղծման դեպքում` տրվում է նախնական լիցենզիա ՀՀ Ձեռնարկությունների Պետական ռեգիստրում գրանցվելու համար:

Նախնական լիցենզիան համարվում է անվավեր և ենթակա է ետ վերցման հիմնական լիցենզիայի ստացման պահից:

1.5. Ձեռնարկություններին կարող է տրվել օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման` սույն կարգով նախատեսված մի քանի տեսակներով միաժամանակ զբաղվելու լիցենզիաներ:

 

2. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության տեսակները

 

2.1. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեությունը դասակարգվում է`

Օդային փոխադրումներ.

Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկում օդանավակայանում. Տերմինալների շահագործման ծառայություններ` ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման գծով.

Օդանավերի կենցաղ-սանիտարական սպասարկում.

Օդային փոխադրումների իրացում (ավիատոմսերի վաճառք):

 

3. Օդային փոխադրումներ

 

3.1. Օդային փոխադրումները դասակարգվում են`

- ուղևորների, բեռների և փոստի օդային փոխադրումներ,

- ուղևորների օդային փոխադրում,

- բեռների և ուղևորների օդային փոխադրում,

- բեռների և փոստի օդային փոխադրում:

 

Օդային փոխադրումները դասակարգվում են`

- կանոնավոր օդային փոխադրումներ (չվացուցակի համաձայն կատարվող).

- չարտերային օդային փոխադրումներ (չվացուցակից դուրս կատարվող):

 

3.2. Օդային փոխադրումներով զբաղվելու համար նախնական լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

- հայտ.

- հիմնադիր փաստաթղթերը:

 

3.3. Օդային փոխադրումների հիմնական լիցենզիա ստանալու համար 3.3 կետում թվարկված փաստաթղթերից բացի ներկայացվում են`

- պետական գրանցման վկայականը (պատճեն).

- շահագործողի վկայականը (սերտիֆիկատ)` համաձայն ԻԿԱՕ-ի ուղեցույցի:

Շահագործողի վկայականը տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից սահմանված կարգով և պայմաններով:

 

3.4. Օդային փոխադրումներ իրականացնելու համար նախնական լիցենզիան տրվում է երեք ամիս ժամկետով: *

Նախնական լիցենզիայի ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում շահագործողի վկայականը չստանալու դեպքում նախնական լիցենզիան ենթակա է ետ վերցման: *

 

4. Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկում

 

4.1. Ուղևորների, բեռների փոստի վերգետնյա սպասարկումն դասակարգվում է`

- ուղևորային` ուղետոմսերի հաշվառում և ուղեբեռների ձևակերպում.

- բեռների և փոստի ձևակերպում և դրանց տեսակավորում.

- բեռների և փոստի տեղ հասցնելն օդանավ և այնտեղից իջեցնելը:

 

4.2. Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման գործունեությամբ զբաղվելու համար նոր ստեղծվող ձեռնարկություններին տրվում է նախնական լիցենզիա, Ձեռնարկությունների Պետական ռեգիստրում գրանցվելու համար: Գործունեության այս տեսակով զբաղվելու համար հիմնական լիցենզիայի տրման պահից, նախնական լիցենզիան համարվում է անվավեր և ենթակա է ետ վերցման:

 

4.3. Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման լիցենզիայի ստացման նպատակով ներկայացվում են.

Նախնական լիցենզիայի համար`

- հայտ.

- հիմնադիր փաստաթղթերը:

Հիմնական լիցենզիայի համար`

- բացի սույն կետում թվարկված փաստաթղթերից, պետական գրանցման վկայական.

- գործունեության այս տեսակով զբաղվելու համար անհրաժեշտ մասնագետների պրոֆեսիոնալ պիտանիությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև աշխատանքի թույլտվություն:

 

5. Տերմինալների շահագործման ծառայություններ` ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման գծով

 

5.1. Տերմինալների շահագործման ծառայությունների սպասարկման գործունեությամբ զբաղվելու համար և նախնական, և հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

 

6. Օդանավերի կենցաղ-սանիտարական սպասարկում

 

6.1. Օդանավերի կենցաղ-սանիտարային սպասարկման գործունեությունը դասակարգվում է հետևյալ տեսակների`

- օդանավերի մաքրում.

- օդանավերի կենցաղային սարքավորումների քիմմաքրում.

- օդանավերի արտաքին լվացում:

6.2. Օդանավերի կենցաղ-սանիտարական սպասարկման գործունեությամբ զբաղվելու համար և նախնական, և հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

 

7. Օդային փոխադրումների իրացում (ավիատոմսերի վաճառք)

 

7.1. Օդային փոխադրումների իրացումը (ավիատոմսերի վաճառք) դասակարգվում է հետևյալ տեսակների`

 

ուղևորային,

բեռնային,

փոստային:

 

Վերը նշվածներն իրագործվում են`

ճամփորդական գրասենյակներում,

ինքնուրույն գործակալություններում,

տուրիստական գործակալություններում:

 

7.2. Օդային փոխադրումների իրացման (ավիատոմսերի վաճառքի) գործունեությամբ զբաղվելու համար և նախնական, և հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

7.3. 7.2 կետում նախատեսված պայմաններից բացի, օդային փոխադրումների իրացման (ավիատոմսերի վաճառքի) գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

- տեղեկանք բանկից,

- տարածքի վարձակալման պայմանագրի, կամ սեփականության վկայականի պատճենը,

- տարածքի հատակագիծը,

- խիստ հաշվառման բլանկների պահպանությունը հավաստող փաստաթուղթ` տեղեկանք չհրկիզվող պահարանների մասին;

- զբաղեցրած տարածքի շուրջօրյա պահպանության իրականացման նպատակով ներկայացնել պայմանագիր այն կազմակերպության հետ, որը լիազորված է և իրականացնում է անվտանգության ծառայություն:

- տեղեկանք հակահրդեհային միջոցների առկայության մասին: *

 

8. Լիցենզիայի մերժման կարգը

 

8.1. Լիցենզիաներ ստանալու հայտը կարող է մերժվել, երբ

- օդանավերը կամ որևէ օդաչուական տեխնիկա չի համապատասխանում թռիչքների անվտանգությունն ապահովելու ընդունված պահանջներին.

- շահագործման վկայականն իր բնույթով չի համապատասխանում գործունեությանը, որի իրագործման համար պահանջվում է լիցենզիա.

- կցված փաստաթղթերը բովանդակում են սխալ տեղեկություններ:

 

8.2. Մերժման որոշումը կայացնելուց հետո վերջինիս մասին գրավոր հաղորդվում է հայտատուին եռօրյա ժամկետում` նշելով պատճառը:

8.3. Բացասական պատասխան ստանալու դեպքում հայտատուն իրավունք ունի 30 օրվա ընթացքում դիմել դատարան` մերժման որոշումը վերանայելու և հասցված վնասը փոխհատուցելու համար:

8.4. Լիցենզիան կորցնում է իր ուժը, եթե ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է: Լիցենզիայի փոխանցումն իրավաբանական այլ անձանց արգելվում է: Լիցենզիան ստացած ձեռնարկության կազմակերպական-իրավական ձևի փոփոխության դեպքում այն վերացուցակագրվում է` սահմանված կարգի համաձայն:

8.5. ՀՀ ՔԱԳՎ-ն իրականացնում է լիցենզիաների հաշվառում և լիցենզիայի սեփականատիրոջ պարտականությունների ճշգրիտ կատարման հսկողություն:

 

9. Առանձնահատուկ պայմաններ

 

9.1. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում լիցենզիայի ստացման մասին հայտերի քննարկման ընթացքում, ՀՀ ՔԱԳՎ համապատասխան ծառայությունների կողմից կարող են անցկացվել ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի վավերականության ստուգում:

 

Լիցենզիաների տրամադրման հարցը լուծվում է ՀՀ ՔԱԳՎ լիցենզավորման հանձնաժողովում և ստորագրվում ՀՀ ՔԱԳՎ պետի կողմից: *

 

9.2. Եթե լիցենզիայի սեփականատիրոջ գործունեության ընթացքում լինում է լիցենզիան անվավեր համարելու հիմք, ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից հատկացվում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

9.3. Լիցենզիան անվավեր կհամարվի ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից նշված ժամկետում խախտումները վերացնելու դեպքում:

9.4. Լիցենզիան անվավեր կարող է համարվել նաև այն դեպքում, երբ`

- գործունեության ընթացքում կբացահայտվեն հայտում և փաստաթղթերում թույլտվություն ստանալու համար ներկայացված են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

- լիցենզիայում նշված պայմանները չեն կատարվում սեփականատիրոջ կողմից.

- ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից սահմանված ժամկետում ինֆորմացիա չի հաղորդվում իրականացվող գործունեության մասին.

- լիցենզիայի սեփականատիրոջ գործունեությունը շրջապատին և մարդկանց առողջությանը վնաս չի հասցնում:

9.5. Լիցենզիան անվավեր համարելու որոշումն այն կայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, ուղարկվում է լիցենզիայի սեփականատիրոջը: Վերջինս այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր է լիցենզիան հանձնել ՀՀ ՔԱԳՎ:

9.6. Լիցենզիան անվավեր համարելու որոշման պատճեն ստանալուց հետո, սեփականատերը 30 օրվա ընթացքում իրավունք ունի գանգատարկել այն դատարանում:

9.7. Լիցենզիայի սեփականատիրոջ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքացիական ավիացիայում գոյություն ունեցող տեխնոլոգիաներին համապատասխան և ենթարկվի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գործող ավիացիոն անվտանգության պահանջներին:

 

10. Եզրափակիչ մաս

 

10.1 ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար գանձվում է վճար:

10.2 Լիցենզիայի բլանկները համարվում են խիստ հաշվառման փաստաթուղթ և ունեն հաշվառման սերիա և համար:

10.3. Իրավաբանական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, կրում են պատասխանատվություն, եթե սույն կարգում նշված գործունեությունն իրականացնում են առանց լիցենզիայի:

 

 ____________________________

 * Փոփոխված է ՀՀ ՔԱԳՎ պետի 1996 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 216 հրամանով

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 3.01.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 53970095