Գլխավոր տեղեկություն
Номер
N 215
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.123
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
21.06.2001
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
21.06.2001
Дата вступления в силу
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 18.01.1999 թ. N 17, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 02.08.1999 թ. N 293 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 20.06.2000 թ. N 116 ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներում կատարված փոփոխությունները, հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 18.01.1999 թ. «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» N 17 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

 

ա) ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտի 26-րդ պարագրաֆի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպության` պաշարների առկա քանակությունը գերազանցող վաճառքների պայմանագրերից և կազմակերպության գնման պայմանագրերից կարող են առաջանալ պահուստներ կամ պայմանական պարտավորություններ, որոնք դիտարկվում են ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտին համապատասխան»:

 

բ) ուժը կորցրած ճանաչել ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում» ստանդարտի 2-րդ պարագրաֆի հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետը.

«դ) հետազոտության և զարգացման ծախսումների (տես ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»)»:

 

գ) ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ պարագրաֆները և 5-րդ պարագրաֆի հետևյալ բովանդակությամբ 4-րդ պարբերությունը.

«Ընդհատված գործառնություն` կազմակերպության առանձին, նշանակալի ուղղություն հանդիսացող գործունեության վաճառք կամ ընդհատում, որի ակտիվները, զուտ շահույթը կամ վնասը և այլ ցուցանիշները կարող են առանձնացվել ֆիզիկապես, գործառնությամբ, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններում ներկայացնելու համար»:

 

դ) ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր» ստանդարտի 44-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Կազմակերպությունը բացահայտում է ցանկացած պայմանական պարտավորություն և պայմանական ակտիվ` ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտին համապատասխան: Պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ կարող են առաջանալ այնպիսի հոդվածներից, ինչպիսիք են երաշխիքային վերանորոգման ծախսումները, վնասապահանջները, տուգանքները և հնարավոր վնասները»:

 

ե) ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտի 35-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Կազմակերպությունը բացահայտում է ցանկացած պայմանական պարտավորություն և պայմանական ակտիվ` ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտին համապատասխան: Պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ կարող են առաջանալ այնպիսի հոդվածներից, ինչպիսիք են երաշխիքային վերանորոգման ծախսումները, վնասապահանջները, տուգանքները և հնարավոր վնասները»:

 

զ) ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտի 11-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Երբ պետական շնորհը ճանաչվում է, դրա հետ կապված ցանկացած պայմանական պարտավորություն կամ պայմանական ակտիվ դիտարկվում է ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտին համապատասխան»:

 

է) ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները» ստանդարտի պարագրաֆ 42-ում «ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած չնախատեսված դեպքեր և իրադարձություններ» բառերը փոխարինել «ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»» բառերով:

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 02.08.1999 թ. «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» N 293 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

 

ա) ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտի 97-րդ պարագրաֆում «ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած իրադարձություններ» բառերը փոխարինել «ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»» բառերով:

 

բ) ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ստանդարտի`

 6-րդ պարագրաֆի վերջին նախադասությունից հանել «համաձայն ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտի» բառերը,

 25-րդ պարագրաֆում «ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած չնախատեսված դեպքեր և իրադարձություններ» բառերը փոխարինել «ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»» բառերով, իսկ «պայմանական դեպքեր» բառերը փոխարինել «պայմանական պարտավորություններ» բառերով,

 26-րդ պարագրաֆի առաջին նախադասության սկզբից հանել «Ի լրումն 13-րդ պարագրաֆով պահանջվող բացահայտումների» բառերը:

 

գ) ՀՀՀՀՍ 30 «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ» ստանդարտի`

 ամբողջ տեքստում «պոտենցիալ պարտավորություն» բառերը փոխարինել «պայմանավորվածություն» բառով` համապատասխան հոլովումներով և թվերով,

 26-րդ պարագրաֆից հանել «համաձայն ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած պայմանական դեպքեր և իրադարձություններ» ստանդարտի պահանջների» բառերը և «պայմանական դեպքեր» բառերը փոխարինել «պայմանական պարտավորություններ» բառերով` համապատասխան հոլովումներով,

 27-րդ պարագրաֆում «ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվետվության կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած պայմանական դեպքեր և իրադարձություններ» բառերը փոխարինել «ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»» բառերով և «պայմանական դեպքերի» բառերը փոխարինել «պայմանական պարտավորությունների» բառերով,

 50-րդ պարագրաֆի առաջին նախադասությունում հանել «ի լրումն նրանց, որոնց գծով հաշվեգրումները պետք է կատարվեն` համաձայն ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր և իրադարձություններ» ստանդարտի» բառերը,

 51-րդ պարագրաֆից հանել «ի լրումն այն դեպքերի, որոնց համար հաշվեգրումը պահանջվում է ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր և իրադարձություններ» ստանդարտով» բառերը և այդ նախադասությունից հետո ավելացնել. «Ընդհանուր բանկային ռիսկերի և պայմանական դեպքերի գծով այդպիսի գումարները չեն բավարարում ճանաչման համար ՀՀՀՀՍ 37«Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտով ներկայացվող պայմաններին: Հետևաբար` բանկը այդպիսի գումարները ճանաչում է որպես չբաշխված շահույթի բաշխումներ»:

 

դ) ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ստանդարտի 45-րդ պարագրաֆից հանել «Համաձայն ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած չնախատեսված դեպքեր և իրադարձություններ» ստանդարտի» բառերը, իսկ «պայմանական դեպք» բառերը փոխարինել «պայմանական պարտավորություն» բառերով` համապատասխան հոլովումներով և թվերով:

 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» 20.06.2000թ. N 116 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտի 60-րդ պարագրաֆի վերջին նախադասությունում «տոկոսային ծախս» բառերը փոխարինել «փոխառության ծախսում» բառերով:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 ՕԳՈՍՏՈՍԻ 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801126

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան