ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
21 հուլիսի 1998 թ. |
N 01/39 |
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի թիվ 271 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջների
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառման և վճարումների կատարման կազմակերպման կարգ»-ը:
Հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է» |
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է» |
«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է» |
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ելնելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 06.05.98 թ-ի թիվ 271 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներից, սույն կարգը սահմանում է սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, ՀՀ համայնքների վարչական տարածքներում գտնվող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերի ապահովման, հաշվառման և վճարումների կատարման կազմակերպման հիմնական սկզբունքները:
2. Գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառումն ու վճարումների կատարման կազմակերպումն իրականացնում է համայնքի ղեկավարը (այսուհետև` կարգում վճարումները կազմակերպող):
3. Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմիններն ու տարածքային հարկային տեսչությունները (ՏՀՏ) համագործակցում են հարկատուներին հարկային օրենսդրության իրազեկման, հարկային կարգապահության բարձրացման աշխատանքների` կազմակերպման ուղղությամբ, կատարում են համատեղ ուսումնասիրություններ և տեղեկություններ են փոխանակում հարկման օբյեկտների վերաբերյալ տվյալների ճշտման համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օժանդակում են միմյանց վճարումների կատարման կազմակերպման և վճարման ծանուցագրերի` հարկատուներին հանձնման աշխատանքներում:
I. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Վճարումներ կազմակերպողը գույքահարկի գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվառումն իրականացնում է ՏՀՏ-ների հաշվառման տվյալների հիման վրա, սույն կարգի հավելված 1-ով սահմանված քարտերով:
5. Հարկատուների, նրանց գույքի ու հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները վճարումներ կազմակերպողը ստանում է ՏՀՏ-ներից` հարկատուների հաշվառման տվյալների հիման վրա, նրանց կողմից գույքահարկի տարեկան հաշվարկները կատարելուց հետո.
ա) շինությունների մասով`
մինչև գույքահարկով հարկվող օբյեկտների վերագնահատման տարվա դեկտեմբերի 1-ը (երեք տարին մեկ անգամ),
բ) փոխադրամիջոցների մասով`
մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը:
Վճարումներ կազմակերպողը նշված տվյալները լրացնում է ՏՀՏ-ներում վարվող` վճարողների հաշվարկի և հաշվառման ձևերից, իսկ տվյալների տրամադրման և ստացման մասին արձանագրվում է ՏՀՏ-ներում պահվող «տվյալների փոխանակման արձանագրման մատյան»-ում (հավելված 4):
6. Հարկատեսակի գծով բյուջեի եկամուտների ապահովման կազմակերպման և կատարման նպատակով համայնքի բյուջեում կարող են նախատեսվել համապատասխան ծախսեր, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքների բյուջեների ծախսերի հոդվածներով:
7. Հարկի վճարումների ընդունման (գանձման) աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, վճարումներ կազմակերպողը կայացնում է որոշում` վճարումներ ընդունողների վերաբերյալ (այսուհետև` վճարումներ ընդունող), որոշման կրկնօրինակը գրությամբ ներկայացնելով համայնքի տարածքը սպասարկող ՏՀՏ: Վերջինիս կողմից վճարումներ ընդունողին տրվում է այդ աշխատանքների կատարման իրավասության վկայական` ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված ձևով (և տեսքով):
8. Վճարումներ կազմակերպողը պահանջագրերի հիման վրա ՏՀՏ-ներից ստանում է վճարման անդորրագրեր` որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնք տրամադրում է վճարումներ ընդունողներին:
Վճարումներ կազմակերպողի և վճարումներ ընդունողի կողմից անդորրագրերի պահպանության և շարժի հաշվառման կարգը սահմանում է վճարումներ կազմակերպողը` սույն կարգին կից հավելված 3-ի օրինակելի ձևով:
9. Վճարումների ընդունման ժամանակ անդորրագրերում (անհատական վճարման գրքույկներում1) պետք է պարտադիր նշվեն վճարողի անուն ազգանունը, վճարողի հաշվառման համարը, հասցեն, համայնքի անվանումը, հարկատեսակը, գույքատեսակը (շինություն, փոխադրամիջոց`) վճարված գումարը, վճարման ամսաթիվը: Անդորրագիրը պարտադիր ստորագրվում է վճարումներ ընդունողի և վճարողի կողմից:
Վճարումներ ընդունողը, ապառքների առկայության դեպքում, օրենքով սահմանված կարգով2 հաշվարկում և գանձում է նաև մինչև վճարումների կատարման օրը վճարման ենթակա տույժերի գումարը` այն առանձին նշելով անդորրագրի համապատասխան սյունակում:
Վճարումներն ընդունելու ժամանակ վճարման անդորրագրերը լրացվում են 2 օրինակից.
- առաջին օրինակը տրվում է հարկ վճարողին
- երկրորդ օրինակը նախատեսվում է ՏՀՏ-ներին ներկայացնելու համար:
10. Վճարումներ ընդունողը գանձված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով (պարտադիր լրացնելով նաև համայնքի անվանումն ու հարկատեսակը) սահմանված կարգով մուտքագրում է բանկում` համայնքը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) համապատասխան գանձապետական հաշվին.
ա. քաղաքներում`
- վճարման հաջորդ օրը
բ. գյուղական համայնքներում`
մուտքեր ընդունող բանկից` համայնքի հեռավորությունից կախված.
- մինչև 5 կմ հեռավորության դեպքում |
- 2 օրվա ընթացքում, |
- 5-15 կմ հեռավորության դեպքում |
- 4 օրվա ընթացքում, |
- 15 կմ-ից ավել հեռավորության դեպքում |
- 6 օրվա ընթացքում: |
Վճարման անդորրագրերի երկրորդ օրինակները վճարողների ցուցակների (2 օրինակ) հետ միասին հավելված 2-ի տեսքով ներկայացվում է վճարումներ կազմակերպողին:
Վճարումներ ընդունողի կողմից գանձված գումարները չի թույլատրվում մուտքագրել համայնքների դրամարկղներ3:
11. Վճարումներ կազմակերպողը վճարումների վերաբերյալ տվյալները գրանցում է վճարողների հաշվառման քարտերում, իսկ անդորրագրերի երկրորդ օրինակները (կամ վճարողների անհատական վճարման գրքույկների անդորրագրերի կիսամասերը) և հարկ վճարողների ցուցակները (երկու օրինակից) յուրաքանչյուր տասնօրյակի համար երկօրյա ժամկետում ներկայացնում է ՏՀՏ:
12. Վճարումներ կազմակերպողը և ՏՀՏ-ները, հաշվետու տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը գույքահարկի գծով համայնքի բյուջեի փաստացի մուտքերի գումարների և թիվ 2 հավելվածով սահմանված ձևով ներկայացված գումարների համադրմամբ կազմում են ամփոփիչ արձանագրություն (երկու օրինակից):
Վերոհիշյալ գումարների անհամապատասխանությունը ճշտվում է վճարումներ կազմակերպողի, համապատասխան բանկի բաժանմունք (ներ) ի և ՏԳԲ-ի միջև:
13. Հարկատուների կողմից բանկերում ինքնուրույնաբար վճարումներ կատարելու դեպքում, վճարման փաստաթղթերի լրացման կարգը, ձևը և դրանց շրջանառությունը կարգավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության և ՀՀ կենտրոնական բանկի 12.02.1998թ. համատեղ հրահանգչական նամակով:
ՏՀՏ-ների կողմից գույքահարկի վճարումներ ընդունելու դեպքում, գանձված գումարները մեկ օրվա ընթացքում մուտքագրվում են բանկ` տվյալ համայնքը սպասարկող ՏԳԲ-ի համապատասխան գանձապետական հաշվին:
Սույն կետում նշված դեպքերում վճարումների ընդունման մասին տեղեկությունները ՏՀՏ-ները սույն կարգի 5-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված ձևով և 14-րդ կետում նշված ժամկետներում տրամադրում են վճարումներ կազմակերպողներին` վճարողների հաշվառման քարտերում գրանցումներ կատարելու համար:
14. Հաշվառման տվյալների (հարկատուների, հարկի գումարի, վճարումների և այլ) փոփոխությունները գրանցելու նպատակով յուրաքանչյուր ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 15-ը վճարումներ կազմակերպողը ՏՀՏ համապատասխան պատասխանատու անձի հետ համատեղ համադրում են հավելված 1-ով սահմանված ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառման քարտի տվյալները` ՏՀՏ-ների հաշվառման տվյալների հետ:
Համադրման արդյունքներն արձանագրվում են տեղեկությունների տրամադրման մատյանում (սույն կարգին կից հավելված 4):
II. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
15. Վճարման անդորրագրերը (անհատական վճարման գրքույկները) համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
ՏՀՏ-ներում անդորրագրերի հաշվառումը կատարում է առանձնացված մատյաններում` սույն կարգի հավելված 3-ի սահմանված ձևով:
Որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, անդորրագրերի հաշվառման, հատկացման, վերադարձման և պահպանման հսկողությունը իրականցվում է ՏՀՏ-ների պատասխանատու անձանց կողմից, որոնց ՏՀՏ պետի հրամանով ամրակցվում են նշված աշխատանքները:
Անդորրագրերը տրվում են վճարումներ կազմակերպողին, համաձայն նրա կողմից ներկայացված պահանջագրերի և լիազորագրերի:
16. Ըստ համայնքների և հարկատեսակների առանձնացված օգտագործված անդորրագրերը ՏՀՏ-ներում պահվում են 3 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում են արխիվ:
17. ՏՀՏ-ները վճարումները կազմակերպողի հետ անդորրագրերի շարժի մասին տարվա արդյունքներով` մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը կազմում են երկկողմանի ակտեր:
III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
18. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Հաշվառման համար անհրաժեշտ առաջին տվյալները ՏՀՏ-ները սույն կարգին համաձայն վճարումները կազմակերպողին տրամադրում են վճարումներ ընդունողի մասին նրա կողմից կայացրած որոշումը ստանալուց հետո` մեկ ամսյա ընթացքում:
21. Անհատական վճարման գրքույկները շրջանառության մեջ կդրվեն ՀՀ հարկային տեսչության կողմից համապատասխան ձևերի սահմանումից հետո:
Հավելված 1
Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառման քարտ
հ/հ | Հարկ վճարողի կոդը |
Անուն, ազգանուն |
Բնակության հասցեն |
Շինության գնահատության արժեքը |
Հաշվարկ 199 թ. | Ապառք, գերավճար | Տույժեր | Ընդամենը ենթակա է վճարման | Վճարել է ընթացիկ տարում (01.01.199 թ.-01.12.199 թ.) | Ծանոթություն | ||||||
Ընդամենը |
Շինությունների |
Տրանսպորտային միջոցների համար |
Անդորրագիր (ամսաթիվ, սերիա, համար) | Գումարը |
Անդորրագիր (ամսաթիվ, սերիա, համար) |
Գումարը | Ընդամենը (տվյալ տարում) | |||||||||
Հավելված 2
Ց ՈՒ Ց Ա Կ N
___________ հարկ վճարողի _________
հ/հ | Հարկ վճարողի կոդը |
Անուն, ազգանուն |
Գույքի հասցեն | Անդորրագրի սերիան, համարը, վճարման ամսաթիվը |
Գումարը | Բանկի մուտքի անդորրագրի համարը |
Հավելված 3
ՏՀՏ-ներում անդորրագրԵՐի հաշվառման մատյան
հ/հ | Համայնքի անվանումը |
Ստացման, ամսաթիվը |
Ստացողի |
Ստացողի |
Անդորրագրերի քանակը |
Անդորրագրերի սերիան և համարները |
Հանձնման (վերադարձման) ամսաթիվը |
Հանձնողի անուն, ազգանունը |
Հանձնողի ստորագրությունը |
Անդորրագրերի քանակը |
Անդորրագրերի սերիան և համարները |
Ընդունողի ստորագրությունը |
Հավելված 4
ՏՀՏ կողմից հաշվառված տվյալների, փոփոխությունների ԵՎ վճարումների մասին տեղեկությունների տրամադրման արձանագրման մատյան
հ/հ | Համայնքի անվանումը |
Վճարումներ կատարողները |
Տրամադրվող տեղեկությունների բովանդակությունը |
Տրամադրման ամսաթիվը |
Տեղեկություններ ստացողի ստորագրությունը, ազգանունը |
Տեղեկություններ տրամադրողի ստորագրությունը, ազգանունը |
____________________
1 Վճարման անդորրագրերին զուգահեռ շրջանառության մեջ դրվելու են նաև ֆիզիկական անձանց համար «անհատական վճարման գրքույկներ:
2 Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի (կամ հարկի գումարից պակաս մուծված) գումարի 0.1 % չափով:
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի (կամ հարկի գումարից պակաս մուծված) գումարի 0.3 % չափով: Տույժերի հաշվարկումը կատարվում է ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
1997 թ-ի գույքահարկի վճարման ժամկետ է սահմանված 1998 թ-ի հուլիսի մեկը, իսկ 1998 և հետագա տարիների համար` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի մեկը:
3 Համայնքի բյուջե մուտքերի հաշվառման և վճարումների ընդունման գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման և օպերատիվության ապահովման նպատակով, վճարումներ կազմակերպողի և որևէ բանկի բաժանմունքի ղեկավարության պայմանավորվածությամբ, կարող է սահմանվել հավաքագրված գումարների մուտքագրման երեկոյան դրամարկղի աշխատանքային ռեժիմ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10.08.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980170
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|