Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/39
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
21.07.1998
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
21.07.1998
Дата вступления в силу
11.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21 հուլիսի 1998 թ.

N 01/39

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի թիվ 271 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջների

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառման և վճարումների կատարման կազմակերպման կարգ»-ը:

 

Հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
________ Է. ՍԱՆԴՈՅԱՆ
22.07.1998 Թ.

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՄԱՆ N 01/39
21.07.1998 Թ.    

«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
________ Դ. ԶԱԴՈՅԱՆ
 ___ _______ 1998 Թ.

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ելնելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 06.05.98 թ-ի թիվ 271 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներից, սույն կարգը սահմանում է սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, ՀՀ համայնքների վարչական տարածքներում գտնվող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերի ապահովման, հաշվառման և վճարումների կատարման կազմակերպման հիմնական սկզբունքները:

2. Գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառումն ու վճարումների կատարման կազմակերպումն իրականացնում է համայնքի ղեկավարը (այսուհետև` կարգում վճարումները կազմակերպող):

3. Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմիններն ու տարածքային հարկային տեսչությունները (ՏՀՏ) համագործակցում են հարկատուներին հարկային օրենսդրության իրազեկման, հարկային կարգապահության բարձրացման աշխատանքների` կազմակերպման ուղղությամբ, կատարում են համատեղ ուսումնասիրություններ և տեղեկություններ են փոխանակում հարկման օբյեկտների վերաբերյալ տվյալների ճշտման համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օժանդակում են միմյանց վճարումների կատարման կազմակերպման և վճարման ծանուցագրերի` հարկատուներին հանձնման աշխատանքներում:

 

I. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Վճարումներ կազմակերպողը գույքահարկի գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվառումն իրականացնում է ՏՀՏ-ների հաշվառման տվյալների հիման վրա, սույն կարգի հավելված 1-ով սահմանված քարտերով:

5. Հարկատուների, նրանց գույքի ու հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները վճարումներ կազմակերպողը ստանում է ՏՀՏ-ներից` հարկատուների հաշվառման տվյալների հիման վրա, նրանց կողմից գույքահարկի տարեկան հաշվարկները կատարելուց հետո.

ա) շինությունների մասով`

մինչև գույքահարկով հարկվող օբյեկտների վերագնահատման տարվա դեկտեմբերի 1-ը (երեք տարին մեկ անգամ),

բ) փոխադրամիջոցների մասով`

մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը:

Վճարումներ կազմակերպողը նշված տվյալները լրացնում է ՏՀՏ-ներում վարվող` վճարողների հաշվարկի և հաշվառման ձևերից, իսկ տվյալների տրամադրման և ստացման մասին արձանագրվում է ՏՀՏ-ներում պահվող «տվյալների փոխանակման արձանագրման մատյան»-ում (հավելված 4):

6. Հարկատեսակի գծով բյուջեի եկամուտների ապահովման կազմակերպման և կատարման նպատակով համայնքի բյուջեում կարող են նախատեսվել համապատասխան ծախսեր, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքների բյուջեների ծախսերի հոդվածներով:

7. Հարկի վճարումների ընդունման (գանձման) աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, վճարումներ կազմակերպողը կայացնում է որոշում` վճարումներ ընդունողների վերաբերյալ (այսուհետև` վճարումներ ընդունող), որոշման կրկնօրինակը գրությամբ ներկայացնելով համայնքի տարածքը սպասարկող ՏՀՏ: Վերջինիս կողմից վճարումներ ընդունողին տրվում է այդ աշխատանքների կատարման իրավասության վկայական` ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված ձևով (և տեսքով):

8. Վճարումներ կազմակերպողը պահանջագրերի հիման վրա ՏՀՏ-ներից ստանում է վճարման անդորրագրեր` որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնք տրամադրում է վճարումներ ընդունողներին:

Վճարումներ կազմակերպողի և վճարումներ ընդունողի կողմից անդորրագրերի պահպանության և շարժի հաշվառման կարգը սահմանում է վճարումներ կազմակերպողը` սույն կարգին կից հավելված 3-ի օրինակելի ձևով:

9. Վճարումների ընդունման ժամանակ անդորրագրերում (անհատական վճարման գրքույկներում1) պետք է պարտադիր նշվեն վճարողի անուն ազգանունը, վճարողի հաշվառման համարը, հասցեն, համայնքի անվանումը, հարկատեսակը, գույքատեսակը (շինություն, փոխադրամիջոց`) վճարված գումարը, վճարման ամսաթիվը: Անդորրագիրը պարտադիր ստորագրվում է վճարումներ ընդունողի և վճարողի կողմից:

Վճարումներ ընդունողը, ապառքների առկայության դեպքում, օրենքով սահմանված կարգով2 հաշվարկում և գանձում է նաև մինչև վճարումների կատարման օրը վճարման ենթակա տույժերի գումարը` այն առանձին նշելով անդորրագրի համապատասխան սյունակում:

Վճարումներն ընդունելու ժամանակ վճարման անդորրագրերը լրացվում են 2 օրինակից.

- առաջին օրինակը տրվում է հարկ վճարողին

- երկրորդ օրինակը նախատեսվում է ՏՀՏ-ներին ներկայացնելու համար:

10. Վճարումներ ընդունողը գանձված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով (պարտադիր լրացնելով նաև համայնքի անվանումն ու հարկատեսակը) սահմանված կարգով մուտքագրում է բանկում` համայնքը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) համապատասխան գանձապետական հաշվին.

ա. քաղաքներում`

- վճարման հաջորդ օրը

բ. գյուղական համայնքներում`

մուտքեր ընդունող բանկից` համայնքի հեռավորությունից կախված.

- մինչև 5 կմ հեռավորության դեպքում

- 2 օրվա ընթացքում,

- 5-15 կմ հեռավորության դեպքում

- 4 օրվա ընթացքում,

- 15 կմ-ից ավել հեռավորության դեպքում

- 6 օրվա ընթացքում:

Վճարման անդորրագրերի երկրորդ օրինակները վճարողների ցուցակների (2 օրինակ) հետ միասին հավելված 2-ի տեսքով ներկայացվում է վճարումներ կազմակերպողին:

Վճարումներ ընդունողի կողմից գանձված գումարները չի թույլատրվում մուտքագրել համայնքների դրամարկղներ3:

11. Վճարումներ կազմակերպողը վճարումների վերաբերյալ տվյալները գրանցում է վճարողների հաշվառման քարտերում, իսկ անդորրագրերի երկրորդ օրինակները (կամ վճարողների անհատական վճարման գրքույկների անդորրագրերի կիսամասերը) և հարկ վճարողների ցուցակները (երկու օրինակից) յուրաքանչյուր տասնօրյակի համար երկօրյա ժամկետում ներկայացնում է ՏՀՏ:

12. Վճարումներ կազմակերպողը և ՏՀՏ-ները, հաշվետու տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը գույքահարկի գծով համայնքի բյուջեի փաստացի մուտքերի գումարների և թիվ 2 հավելվածով սահմանված ձևով ներկայացված գումարների համադրմամբ կազմում են ամփոփիչ արձանագրություն (երկու օրինակից):

Վերոհիշյալ գումարների անհամապատասխանությունը ճշտվում է վճարումներ կազմակերպողի, համապատասխան բանկի բաժանմունք (ներ) ի և ՏԳԲ-ի միջև:

13. Հարկատուների կողմից բանկերում ինքնուրույնաբար վճարումներ կատարելու դեպքում, վճարման փաստաթղթերի լրացման կարգը, ձևը և դրանց շրջանառությունը կարգավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության և ՀՀ կենտրոնական բանկի 12.02.1998թ. համատեղ հրահանգչական նամակով:

ՏՀՏ-ների կողմից գույքահարկի վճարումներ ընդունելու դեպքում, գանձված գումարները մեկ օրվա ընթացքում մուտքագրվում են բանկ` տվյալ համայնքը սպասարկող ՏԳԲ-ի համապատասխան գանձապետական հաշվին:

Սույն կետում նշված դեպքերում վճարումների ընդունման մասին տեղեկությունները ՏՀՏ-ները սույն կարգի 5-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված ձևով և 14-րդ կետում նշված ժամկետներում տրամադրում են վճարումներ կազմակերպողներին` վճարողների հաշվառման քարտերում գրանցումներ կատարելու համար:

14. Հաշվառման տվյալների (հարկատուների, հարկի գումարի, վճարումների և այլ) փոփոխությունները գրանցելու նպատակով յուրաքանչյուր ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 15-ը վճարումներ կազմակերպողը ՏՀՏ համապատասխան պատասխանատու անձի հետ համատեղ համադրում են հավելված 1-ով սահմանված ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառման քարտի տվյալները` ՏՀՏ-ների հաշվառման տվյալների հետ:

Համադրման արդյունքներն արձանագրվում են տեղեկությունների տրամադրման մատյանում (սույն կարգին կից հավելված 4):

 

II. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

15. Վճարման անդորրագրերը (անհատական վճարման գրքույկները) համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

ՏՀՏ-ներում անդորրագրերի հաշվառումը կատարում է առանձնացված մատյաններում` սույն կարգի հավելված 3-ի սահմանված ձևով:

Որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, անդորրագրերի հաշվառման, հատկացման, վերադարձման և պահպանման հսկողությունը իրականցվում է ՏՀՏ-ների պատասխանատու անձանց կողմից, որոնց ՏՀՏ պետի հրամանով ամրակցվում են նշված աշխատանքները:

Անդորրագրերը տրվում են վճարումներ կազմակերպողին, համաձայն նրա կողմից ներկայացված պահանջագրերի և լիազորագրերի:

16. Ըստ համայնքների և հարկատեսակների առանձնացված օգտագործված անդորրագրերը ՏՀՏ-ներում պահվում են 3 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

17. ՏՀՏ-ները վճարումները կազմակերպողի հետ անդորրագրերի շարժի մասին տարվա արդյունքներով` մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը կազմում են երկկողմանի ակտեր:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

20. Հաշվառման համար անհրաժեշտ առաջին տվյալները ՏՀՏ-ները սույն կարգին համաձայն վճարումները կազմակերպողին տրամադրում են վճարումներ ընդունողի մասին նրա կողմից կայացրած որոշումը ստանալուց հետո` մեկ ամսյա ընթացքում:

21. Անհատական վճարման գրքույկները շրջանառության մեջ կդրվեն ՀՀ հարկային տեսչության կողմից համապատասխան ձևերի սահմանումից հետո:

 

Հավելված 1

 

Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառման քարտ

 

 հ/հ Հարկ վճարողի
կոդը 
 Անուն,
ազգանուն
 Բնակության
հասցեն
Շինության
գնահատության
արժեքը 
 Հաշվարկ 199 թ.  Ապառք, գերավճար  Տույժեր Ընդամենը ենթակա է վճարման   Վճարել է ընթացիկ տարում (01.01.199 թ.-01.12.199 թ.)  Ծանոթություն
 Ընդամենը

 Շինությունների
համար

 Տրանսպորտային միջոցների համար 

 Անդորրագիր (ամսաթիվ, սերիա, համար)  Գումարը

 Անդորրագիր (ամսաթիվ, սերիա, համար)

 Գումարը  Ընդամենը (տվյալ տարում)
                                 
                                 
                                 

 

Հավելված 2

 

Ց ՈՒ Ց Ա Կ  N

 

___________ հարկ վճարողի _________

 

հ/հ Հարկ վճարողի
կոդը 
Անուն,
ազգանուն
Գույքի հասցեն Անդորրագրի սերիան, համարը,
վճարման ամսաթիվը
Գումարը Բանկի մուտքի
անդորրագրի համարը
             
             
             

 

Հավելված 3

 

 ՏՀՏ-ներում անդորրագրԵՐի հաշվառման մատյան

 

հ/հ Համայնքի
անվանումը
 Ստացման,
ամսաթիվը

Ստացողի
անուն,
ազգանունը

Ստացողի
ստորագրությունը

Անդորրագրերի
քանակը
Անդորրագրերի
սերիան և համարները
Հանձնման
(վերադարձման)
ամսաթիվը
Հանձնողի
անուն,
ազգանունը

Հանձնողի
ստորագրությունը
Անդորրագրերի
քանակը
Անդորրագրերի
սերիան և համարները
Ընդունողի
ստորագրությունը
                         
                         
                         

 

Հավելված 4

 

ՏՀՏ կողմից հաշվառված տվյալների, փոփոխությունների ԵՎ վճարումների մասին տեղեկությունների տրամադրման արձանագրման մատյան

 

հ/հ Համայնքի
անվանումը
Վճարումներ
կատարողները
Տրամադրվող
տեղեկությունների
բովանդակությունը
Տրամադրման
ամսաթիվը
Տեղեկություններ ստացողի
ստորագրությունը,
ազգանունը
Տեղեկություններ
տրամադրողի
ստորագրությունը,
ազգանունը
             
             
             

____________________

1 Վճարման անդորրագրերին զուգահեռ շրջանառության մեջ դրվելու են նաև ֆիզիկական անձանց համար «անհատական վճարման գրքույկներ:

2 Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի (կամ հարկի գումարից պակաս մուծված) գումարի 0.1 % չափով:

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի (կամ հարկի գումարից պակաս մուծված) գումարի 0.3 % չափով:

Տույժերի հաշվարկումը կատարվում է ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

1997 թ-ի գույքահարկի վճարման ժամկետ է սահմանված 1998 թ-ի հուլիսի մեկը, իսկ 1998 և հետագա տարիների համար` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի մեկը:

3 Համայնքի բյուջե մուտքերի հաշվառման և վճարումների ընդունման գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման և օպերատիվության ապահովման նպատակով, վճարումներ կազմակերպողի և որևէ բանկի բաժանմունքի ղեկավարության պայմանավորվածությամբ, կարող է սահմանվել հավաքագրված գումարների մուտքագրման երեկոյան դրամարկղի աշխատանքային ռեժիմ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10.08.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980170