Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/27
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.05.1998-12.05.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
21.04.1998
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
21.04.1998
Дата вступления в силу
13.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.05.2002

310.0001.21.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21 ապրիլի 1998 թ.

N 01/27

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 66 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

 

Հաստատված է

ՀՀ հարկային տեսչության

21 ապրիլի 1998 թ.

թիվ 01/27 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձԵՎի վերաբերյալ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածը, ՀՀ Հարկային տեսչությունը հայտնում է.

 

Հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) (ամփոփ հաշվարկի ձևը կցվում է) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված (հաշվարկված) և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:

 

 

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության

պետի 1998թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ) ԵՎ ԲՅՈՒՋԵ
ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ

Փաստաթղթի հերթական համարը

N --------------------------

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

[1] Հաշվետու ժամանակաշրջանը

199 ___ թ. __________ եռամսյակ

 

I. ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՄԱՍԻՆ

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [2]                

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության անվանումը [3]  
Անհատ ձեռներեցի անուն, ազգանունը [4]  
Հասցեն [5]  
Հեռախոս [6]  

 

II. ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ) ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

(հազ. դրամ)

Եկամտի տեսակը

Եկամտի գումարը

Հարկի դրույքաչափը

Հարկի գումարը


Ապահովագրական հատուցումներ

[7]

5%

[8]

Վերապահովագրական վճարներ

[9]

5%

[10]

Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ

[11]


5%


[12]

Շահաբաժիններ

[13]


15%


[14]

Տոկոսներ

[15]


15%


[16]

Ռոյալթիներ

[17]


15%


[18]

Գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ

[19]


15%


[20]

Գույքի արժեքի հավելաճ

Այլ

[21]


15%


[22]

-----------------------------------

[23]


15%


[24]

[25] Հաշվարկված շահութահարկի գումարը
   
[25]

[26] Բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը
   
[26]

ՀԱՇՎԵՏՈՒ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ
     

[27] ապառք, եթե [25] > [26]
   
[27]

[28] գերավճար, եթե [25] < [26]
   
[28]

 

Կ. Տ.

Տնօրեն` __________ 199 __ թ.   _______ ___
  Գլխավոր հաշվապահ` __________  

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ) ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(ամփոփ հաշվարկը լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)

 

Ամփոփ հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:

 

[1]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ամփոփ հաշվարկը:

[2]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը, կազմված ութանիշ թվից:

[3]. Լրացվում է հարկային գործակալ հանդիսացող իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը:

[4]. Նշվում է հարկային գործակալ հանդիսացող անհատ ձեռներեցի անուն, ազգանունը:

[5]. Նշվում է հարկային գործակալի իրավաբանական հասցեն:

[6]. Նշվում է հարկային գործակալի հեռախոսի համարը:

[7], [9], [11], [13], [15], [17], [19], [21]. Նշվում է ապահովագրական հատուցումների ([7] սյունակ), վերապահովագրական վճարների ([9] սյունակ), փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների ([11] սյունակ), շահաբաժինների ([13] սյունակ), տոկոսների ([15] սյունակ), ռոյալթիների ([17] սյունակ), գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտների ([19] սյունակ), գույքի արժեքի հավելաճից ([21] սյունակ) ստացած եկամուտների գումարները:

[8], [10], [12], [14], [16], [18], [20], [22]. Նշվում է ապահովագրական հատուցումներից ([8] սյունակ), վերապահովագրական վճարներից ([10] սյունակ), փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից ([12] սյունակ), շահաբաժիններից ([14] սյունակ), տոկոսներից ([16] սյունակ), ռոյալթիներից ([18] սյունակ), գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտներից ([20] սյունակ), գույքի արժեքի հավելաճից ([22] սյունակ) ստացած եկամուտներից գանձված շահութահարկի գումարները:

[23]. Նշվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների այլ տեսակների (այդ թվում նաև ապրանքների վաճառքից) գումարները, որոնք չեն ընդգրկվել [7], [9], [11], [13], [15], [17], [19], [21] սյունակներում:

[24]. Նշվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների այլ տեսակների գումարներից գանձված շահութահարկի գումարները, որոնք չեն ընդգրկվել [8], [10], [12], [14], [16], [18], [20], [22] սյունակներում:

[25]. Նշվում է հաշվարկված շահութահարկի ընդհանուր գումարը ([18], [10], [12], [14], [16], [18], [20], [22] սյունակների հանրագումար):

[26]. Նշվում է բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը:

[27]. Նշվում է հաշվետու եռամսյակի համար ապառքի գումարը (եթե հաշվարկված շահութահարկի ընդհանուր գումարը գերազանցում է բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը):

[28]. Նշվում է հաշվետու եռամսյակի համար գերավճարի գումարը (եթե բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը գերազանցում է հաշվարկված շահութահարկի ընդհանուր գումարը):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2002, N 02/354 12.05.2002, N 01/27
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան