310.0001.21.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
21 ապրիլի 1998 թ. |
N 01/27 |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 66 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է ՀՀ հարկային տեսչության 21 ապրիլի 1998 թ. թիվ 01/27 հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձԵՎի վերաբերյալ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածը, ՀՀ Հարկային տեսչությունը հայտնում է.
Հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) (ամփոփ հաշվարկի ձևը կցվում է) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված (հաշվարկված) և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:
Հաստատված է պետի 1998թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով |
ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ |
|
[1] Հաշվետու ժամանակաշրջանը |
199 ___ թ. __________ եռամսյակ |
I. ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՄԱՍԻՆ
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | [2] |
Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության անվանումը | [3] | |
Անհատ ձեռներեցի անուն, ազգանունը | [4] | |
Հասցեն | [5] | |
Հեռախոս | [6] |
II. ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ) ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
(հազ. դրամ)
Եկամտի տեսակը |
Եկամտի գումարը |
Հարկի դրույքաչափը |
Հարկի գումարը | ||
Ապահովագրական հատուցումներ |
|
5% |
| ||
Վերապահովագրական վճարներ |
|
5% |
| ||
Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ |
|
|
| ||
Շահաբաժիններ |
|
|
| ||
Տոկոսներ |
|
|
| ||
Ռոյալթիներ |
|
|
| ||
Գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ |
|
|
| ||
Գույքի արժեքի հավելաճ Այլ |
|
|
| ||
----------------------------------- |
|
|
| ||
[25] Հաշվարկված շահութահարկի գումարը |
| ||||
[26] Բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը |
| ||||
ՀԱՇՎԵՏՈՒ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ |
|||||
[27] ապառք, եթե [25] > [26] |
| ||||
[28] գերավճար, եթե [25] < [26] |
|
Կ. Տ. |
Տնօրեն` | __________ | 199 __ թ. _______ ___ |
Գլխավոր հաշվապահ` | __________ |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ) ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամփոփ հաշվարկը լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)
Ամփոփ հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:
[1]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ամփոփ հաշվարկը:
[2]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը, կազմված ութանիշ թվից:
[3]. Լրացվում է հարկային գործակալ հանդիսացող իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը:
[4]. Նշվում է հարկային գործակալ հանդիսացող անհատ ձեռներեցի անուն, ազգանունը:
[5]. Նշվում է հարկային գործակալի իրավաբանական հասցեն:
[6]. Նշվում է հարկային գործակալի հեռախոսի համարը:
[7], [9], [11], [13], [15], [17], [19], [21]. Նշվում է ապահովագրական հատուցումների ([7] սյունակ), վերապահովագրական վճարների ([9] սյունակ), փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների ([11] սյունակ), շահաբաժինների ([13] սյունակ), տոկոսների ([15] սյունակ), ռոյալթիների ([17] սյունակ), գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտների ([19] սյունակ), գույքի արժեքի հավելաճից ([21] սյունակ) ստացած եկամուտների գումարները:
[8], [10], [12], [14], [16], [18], [20], [22]. Նշվում է ապահովագրական հատուցումներից ([8] սյունակ), վերապահովագրական վճարներից ([10] սյունակ), փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից ([12] սյունակ), շահաբաժիններից ([14] սյունակ), տոկոսներից ([16] սյունակ), ռոյալթիներից ([18] սյունակ), գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտներից ([20] սյունակ), գույքի արժեքի հավելաճից ([22] սյունակ) ստացած եկամուտներից գանձված շահութահարկի գումարները:
[23]. Նշվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների այլ տեսակների (այդ թվում նաև ապրանքների վաճառքից) գումարները, որոնք չեն ընդգրկվել [7], [9], [11], [13], [15], [17], [19], [21] սյունակներում:
[24]. Նշվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների այլ տեսակների գումարներից գանձված շահութահարկի գումարները, որոնք չեն ընդգրկվել [8], [10], [12], [14], [16], [18], [20], [22] սյունակներում:
[25]. Նշվում է հաշվարկված շահութահարկի ընդհանուր գումարը ([18], [10], [12], [14], [16], [18], [20], [22] սյունակների հանրագումար):
[26]. Նշվում է բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը:
[27]. Նշվում է հաշվետու եռամսյակի համար ապառքի գումարը (եթե հաշվարկված շահութահարկի ընդհանուր գումարը գերազանցում է բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը):
[28]. Նշվում է հաշվետու եռամսյակի համար գերավճարի գումարը (եթե բյուջե փաստացի վճարված շահութահարկի գումարը գերազանցում է հաշվարկված շահութահարկի ընդհանուր գումարը):