310.0001.02.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
2 ապրիլի 1998 թ. |
N 01/22 |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 58 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58 հոդվածի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է ՀՀ հարկային տեսչության 02 ապրիլի 1998 թ. թիվ 01/22 հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված տեղեկանքի ձԵՎի վերաբերյալ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58 հոդվածը, ՀՀ Հարկային տեսչությունը հայտնում է.
Աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից) ազատվելու նպատակով ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության մարմնում հաստատված տեղեկանք (տեղեկանքի ձևը կցվում է)` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության մարմնում հաշվառված լինելու և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալու մասին:
Հաստատված է ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թ. ապրիլի 2-ի N 01/22 հրամանով |
____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Սույն տեղեկանքը տրվում է __________________________________________
ոչ ռեզիդենտի ստորաբաժանման լրիվ |
_______________ -ի 199 թ. թիվ ___________ գրության հիման |
անվանումը |
վրա և հաստատում է, որ նա հաշվառման է կանգնած ____________ տարածքային հարկային
տեսչությունում և ունի _____________________ հարկ վճարողի հաշվառման համարը:
ՀՎՀՀ համարը |
Տեղեկանքը տրված է __________________________________________ -ին
հարկային գործակալի լրիվ անվանումը |
ներկայացնելու նպատակով և ուժի մեջ է մինչև 199 թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ):
_____________ տարածքային | ___________________ |
ստորագրություն | |
հարկային տեսչության պետ` | ___________________ |
անուն, ազգանուն | |
Կ. Տ. |
___________________ |
ամսաթիվ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 01/22 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|